TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավրովը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի միջև շփումների նախապատրաստման մասին

21:28 25.09.2021

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումներ են պատրաստում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին Նյու Յորք կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մեզ մոտ մի շարք շփումներ են նախապատրաստվում ԱՄՆ արտաքին գործերի նախարարության և Պետդեպարտամենտի գծով։ Սա միակ ուղղությունը չէ, որով մենք […]

̰
«Պատրաստ ենք երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության»․ Դավութօղլու

21:05 25.09.2021

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն լրագրողների առաջարկով անդրադարձել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հավանականությանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Դավութօղլուն նշել է, որ կոալիցիայի հարցը պիտի քննարկել հենց նախընտրական շրջանում․ «Մեր կուսակցությունը պատրաստ է երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության»։ Ըստ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցույթունը բոլոր մյուս կուսակցությունների հետ տարբեր հարցերով […]

̰
Բայդենի կատակը զայրացրել է ամերիկացիներին

20:50 25.09.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան մամուլը կատակով համեմատել է հնդկական մամուլի հետ, ինչը քննադատության տարափ է առաջացրել ամերիկացիների կողմից։ Ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Բայդենի հանդիպումը։ Մինչ լրագրողներին Օվալային սենյակ հրավիրելը, Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ հնդկական մամուլն իրեն շատ ավելի լավ է պահում, քան ամերիկյան մամուլը, և […]

̰
Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը

20:36 25.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով սիրիահայ համայնքի դերակատարությունը: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է […]

̰
Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող  հարցեր

20:04 25.09.2021

Սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված համագործակցության խորացման հեռանկարներին։ Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող […]

̰
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահը հայկական պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները

19:43 25.09.2021

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլիի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Խորհրդարանի մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկության, կողմերը քննարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ձևաչափով համագործակցության խորացման հնարավորություններն ու մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի […]

̰
Հունաստանի վարչապետը կոչ է արել Անկարային հրաժարվել ագրեսիվ քայլերից Կիպրոսի հարցում

19:35 25.09.2021

Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Կիպրոսի հիմնախնդրին՝ հանրության ուշադրությանը հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նրա խոսքով՝ ի սկզբանե թուրքերը ու հույները տարբեր դիրքորոշումներ են որդեգրել խնդրի կարգավորման հարցում: Ի տարբերություն Թուրքիայի ագրեսիվ քայլերի՝ Հունաստանի վարչապետի կարծիքով Աթենքը մշտապես կողմ է […]

̰
Էրդողանը կրկին անդրադարձել է ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերություններին

18:50 25.09.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին և առաջիկայում Ռուսաստան կատարելիք այցին: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը, թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս, դժգոհել է դրանց և ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերությունների մակարդակից: Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես ՆԱՏՕ անդամ երկրներ, այլ մակադրակի վրա պետք է […]

̰
Արարատ Միրզոյանը և Վիկտորիա Նուլանդը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, Արցախում ստեղծված իրավիճակին

18:33 25.09.2021

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել զարգացնելու և ամրապնդելու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Առանձնահատուկ ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական […]

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է գնահատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը

18:17 25.09.2021

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ում: «Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների […]

̰
ԱՄՆ Պետդեպը կքննի «Գորշ գայլերի»՝ ահաբեկչական կազմակերպություն լինելու հարցը

18:10 25.09.2021

Միացյալ Նահանգների Նևադա նահանգից ընտրված դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսն ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) հոդված է ներկայացրել, որի համաձայն ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը պետք է հետաքննի հետևյալ հարցը․ «Արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (թուրքական «Գորշ գայլերի կազմակերպությունը, թուրքերեն՝ Ülkü Ocakları) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հոդվածն արդեն ընդունվել է ԱՄՆ […]

̰
Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է ստեղծել․ թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից

17:32 25.09.2021

Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արզաքանցյանը հայտնել է, որ իրենք տարբեր հայացքներ ունեն արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Նախկին պատգամավորը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ ստեղծել են նոր կուսակցություն, որի անդամների ու նաև կուսակցության գործունեության մասին կհայտարարեն շուտով․․․ Համագումարի են պատրաստվում։ Արզաքանցյանի խոսքով՝ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

11:30 25.09.2021

ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Կարևորելով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաև ատելության և խտրականության հրահրման դեմ պայքարի գործում՝ […]

̰
Կոնգրեսում կոչ են արել Բայդենին իմփիչմենթի ենթարկել

23:53 24.09.2021

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամ Լորեն Բոբերթը պահանջել է պաշտոնաթող լինել նախագահ Ջո Բայդենին ՝ հայտարարելով Աֆղանստանից զորքերը դուրս բերելու սխալների մասին: «Բայդենը դիտավորյալ անտեսել է ԱՄՆ նախագահի իր պարտականությունները և խախտել է «հոգ տանել օրենքների բարեխիղճ կատարման մասին» սահմանադրական երդումը ՝ չապահովելով ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը», – ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է […]

̰
ԱՄՆ-ի իշխանությունները ոչնչացրել են Մեքսիկայի հետ սահմանին Հաիթիի փախստականների ճամբարը

23:27 24.09.2021

ԱՄՆ-ի իշխանությունները ոչնչացրել են Հայիթյան փախստականների ճամբարը, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ վերջին շաբաթներին երկիր են ներթափանցել հարևան Մեքսիկայից, հայտարարել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ալեխանդրո Մայորկասը: Տեխասի Դել Ռիո քաղաքի ծայրամասերում ավտոմոբիլային կամրջի տակ կուտակված անօրինական միգրանտների մի մասն արդեն արտաքսվել է, մյուսներին տարել են ԱՄՆ-ի այլ շրջաններում սահմանապահ-միգրացիոն ծառայության հիմնարկներով: «Գրեթե 30 հազար […]

̰
̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

21:39 24.09.2021

Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսական կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողությունների իրավական կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, դասընթացի նպատակը ՊՆ ռազմական ոստիկանու­թյան խաղաղապահ դասակի զինծառայողների մասնագիտական հմտությունները և իրավագիտակ­ցության մակարդակը բարձրացնելն էր:

̰
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին

20:18 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։ Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ […]

̰
Խորհրդարանը քննարկել և  ընդունել է համայնքների խոշորացման օրինագիծը

20:14 24.09.2021

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում երկու հարց էր: Մեկը վերաբերել է համայնքների խոշորացմանը, մյուսը՝ հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները ավելացնելուն։ Երկու հարցերի քննարկումն ու քվեարկությունը անցել է առանց ընդդիմության։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հյուսիսային Կորեան գնահատեց պատերազմը պաշտոնապես դադարեցնելու Սեուլի առաջարկը

19:59 24.09.2021

ԿԺԴՀ-ն պատերազմի ավարտը հայտարարելու Սեուլի առաջարկը լավ գաղափար է համարում, ճիշտ ժամանակին և նման քննարկման համար անհրաժեշտ պայմաններին համապատասխան: Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության կողմից հրապարակված հայտարարությունում, որը վերագրվում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջը և Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յե Յոնգին: Ավելի վաղ հաղորդվել […]

̰
Թալիբները հայտարարել են Աֆղանստանում ԻՊ-ը վերացնելու մտադրության մասին

17:56 24.09.2021

«Թալիբան» շարժումը միջոցներ է ձեռնարկում Աֆղանստանում ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 24-ին, հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլահ Մոջահիդը: Նրա խոսքերով՝ Աֆղանստանում ԻՊ-ի անդամների թիվն աննշան է, քանի որ վերջին տարիների ընթացքում նրանք կարողացել են նվազեցնել իրենց ներկայությունը այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Ջելալաբադը և Քաբուլը: […]

̰
Կյանքից հեռացել է Ռումինիայում ու Չեռնոգորիայում ՀՀ նախկին դեսպան Համլետ Գասպարյանը

16:55 24.09.2021

Մահացել է թարգմանիչ, դիվանագետ, «Ազգ» թերթի հիմնադիրներից Համլետ Գասպարյանը: Այս մասին տեղեկանում ենք «Նյումեգ» հրատարակչության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից: Համլետ Գասպարյանը խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ և խմբագիր, մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը: Աշխատանքի անցնելով ԱԳՆ-ում՝ Ֆրանսիայում եղել է արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում և Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: «Նյումեգի» […]

̰
Փորձ է արվել ՌԴ-ից Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ

16:54 24.09.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։ Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել […]

̰
Ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

16:36 24.09.2021

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցից, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ուջան գյուղի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 տուփ` 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, իսկ բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվեց ինքնաձիգ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

̰
ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները

16:09 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման […]

̰
Ֆրանսիացի հինգ նախարարների հեռախոսները գաղտնալսվել են Pegasus համակարգով․ ԶԼՄ

16:02 24.09.2021

Ֆրանսիացի հինգ նախարարների և Ելիսեյան պալատի մեկ դիվանագիտական խորհրդականի հեռախոսները գաղտնալսվել են Pegasus համակարգով: Այս մասին ուրբաթ հայտնել է Mediapart ինտերնետ պորտալը, որը մասնագիտացած է լրագրողական հետաքննությունների ոլորտում, և Agence France-Presse-ը (IFP)։ Նրանց ստացած տեղեկությունների համաձայն՝ վնասակար ծրագիրը հեռախոսների մեջ հեռակա է մտցվել 2019 և 2020 թվականներին։ Դրա հետքերը հայտնաբերվել են ֆրանսիական հետախուզական ծառայությունների մասնագետների […]

̰
Պուտինն անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել Միութենական պետության անվտանգության հարցերը

15:49 24.09.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է սեպտեմբերի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկել Միութենական պետության անվտանգության հարցերը: «Դուք գիտեք, որ մեզ մոտ ավարտվել է Միութենական պետության հետագա կառուցման պարամետրերի շուրջ բանակցային բավականին լուրջ ժամանակաշրջանը մեր բելառուս բարեկամների հետ։ Այնտեղ կան նաև հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրների անվտանգության ապահովմանը նման բուռն փոփոխվող աշխարհում։ […]

̰
ԱՄԷ-ի հետ կձևավորվի միջխորհրդարանական բարեկամության խումբ

14:42 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը […]

̰
Կմեկնարկի «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը

14:22 24.09.2021

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային 4-րդ ծրագրի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատելու նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց,  որ այս ծրագրով  թևակոխում են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլը: «Հայտարարելու ենք միջազգային մրցույթ, որից հետո հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,- ասաց նա: «Սա […]

̰
Զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստը կապահովվի բարձր մակարդակով. Փաշինյան

13:48 24.09.2021

Կառավարության օրակարգային զեկուցվող հարցերից մեկով որոշվեց վերաբաշխում կատարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեում և 1,259.8 հազար դրամ հատկացնել «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման համար, որի համաձայն` զոհված, հաշմանդամ  զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն  մանկական առողջարարական ճամբարներում: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, թե հուլիսի […]

̰
BACK_TO_TOP