TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միրզոյանը Հորդանանի փոխվարչապետի հետ քննարկել է հայ-հորդանանյան բազմաոլորտ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

12:17 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ: Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորել են 2020թ․ փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած […]

̰
Սեպտեմբերի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 59 դեպք

12:05 24.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի իրացման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, շորթման, ապօրինի […]

̰
Սիրիայում առաջիկա շաբաթներին կսկսվեն Ս. Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքները․ «Գանձասար»

11:21 24.09.2021

Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի գլխաւորութեամբ, Ազգ. Վարչութեան հետապնդումով եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի նուիրատուութեամբ յառաջիկայ շաբաթներուն ընթացք պիտի առնէ Սուրիոյ պատերազմի տարիներուն զինեալ ահաբեկիչներու կողմէ հրկիզուած Ս. Գէորգ եկեղեցւոյ վերանորոգութեան աշխատանքները: Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Ազգ. Վարչութեան ատենապետ տիար Ճորճ Շահինեանի, Առաջնորդի Օգնական Հոգշ. Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեանի […]

̰
̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում

10:31 24.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին տեսաուղերձի միջոցով ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի պաշտոնական օրակարգում:

̰
Քննարկվել են Կիպրոսի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հեռանկարները

10:22 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ […]

̰
ՌԴ-ի հետ գործարքն ավարտված է, հետդարձի ճանապարհ չկա․ Էրդողանը՝ C-400-ի գործարքի ավարտի մասին

00:14 24.09.2021

Թուրքիան չի կարող համաձայնել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցում ԱՄՆ-ի մշտական ճնշմանը, Ռուսաստանի հետ գործարքն ավարտված է և չի վերանայվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թող նախ ԱՄՆ-ն ուղղի իր սխալն այն բանում, որ նրանք մեզ (նորագույն կործանիչներ) չեն վաճառել F-35-ը՝ C-400-ի պատրվակով։ C-400-ի պատճառով մեզ վրա մշտական ճնշումն անընդունելի է, մենք […]

̰
ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել է Սև ծովի ջրատարածք

00:00 24.09.2021

Իսպանիայի ռազմածովային ուժերի «Ռայո» պարեկային նավը և Իտալիայի ռազմածովային ուժերի «Վիարեջիո» նավը մտել են Սև ծովի ջրատարածք, հայտնել են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: Ռազմական նավերը Սև ծովի ջրատարածք են մտել սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18։30-ին։ Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները ձեռնամուխ են եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերի գործողությունների վերահսկմանը: Հուլիսի վերջին Ռուսաստանի արտաքին […]

̰
Ֆրանսիայում նեոնացիստների են ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

23:50 23.09.2021

Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են նեոնացիստական կազմակերպության հինգ մասնակիցների, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով հետաքննության աղբյուրները: Գործակալության տվյալներով ՝ խոսքը Honneur et nation ուլտրաաջ խմբավորման անդամների մասին է: Ձերբակալվածների թիրախներից մեկը մասոնական օթյակն էր, հայտնում են աղբյուրները։ Խմբավորման գործունեության հետաքննության ընթացքում նրա երեք անդամները ձերբակալվել էին դեռ […]

̰
Կոչ ենք անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ ԼՂ-ի ժողովրդի իրավունքներն ապահովելու համար. Արարատ Միրզոյան

22:00 23.09.2021

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելույթում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, Բարձր եմ գնահատում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական այս հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը: Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն […]

̰
Էրդողանը խոստովանել է, որ Բայդենի հետ համագործակցությունն ի սկզբանե չի ստացվել

21:48 23.09.2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ իր համագործակցությունն ի սկզբանե չի ստացվել: Այդ մասին նա հինգշաբթի օրն ԱՄՆ-ից վերադառնալիս իր ինքնաթիռում հայտնել է թուրք լրագրողներին: «Ես լավ աշխատեցի Բուշ կրտսերի, պարոն Օբամայի, պարոն Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ սկսեցինք պարոն Բայդենի հետ: Բայդենը սկսեց […]

̰
Թալիբները հրաժարվել են դեսպաններ նշանակել այն երկրներում, որոնք չեն ճանաչել նոր կառավարությունը

21:24 23.09.2021

«Թալիբան» շարժումը հրաժարվում է նոր դեսպաններ նշանակել այն երկրներում, որոնք չեն հայտարարել թալիբների նոր կառավարության ճանաչման մասին: Այս մասին РИА Новости – ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլահ Մոջահիդը: «Եթե [երկրները] ճանաչեն մեր կառավարությանը, ապա մենք նրանց կուղարկենք մեր դեսպաններին, և հույս ունենք, որ դա շուտով տեղի կունենա», […]

̰
̰
Հույն նախկին պատգամավորը խստորեն դատապարտել է Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

20:43 23.09.2021

Եվրախորհրդարանի նախկին հույն պատգամավոր Նոտիս Մարիասը, ով այժմ ղեկավարում է «Հունաստան. այլ ճանապարհ» կուսակցությունը, հայտնել է, որ Ղրիմի վերաբերյալ վերջին հայտարարություններով Թուրքիայի նախագահը հասել է լկտիության գագաթնակետին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ նրա՝ Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, իսկ Մոսկվայում այդ ամենը չեն հասկանում:  Ըստ նրա՝ Էրդողանը կողմ է, […]

̰
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են  տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի

20:28 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

20:21 23.09.2021

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ «Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետևողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաև հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական […]

̰
Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպմանը հասնել սիրիական հարցում կարևոր որոշման․ երկու առաջնորդների հանդիպումը կկայանա Սոչիում

20:13 23.09.2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Իդլիբում իրավիճակը կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ «կարևոր որոշման կհասնեն»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին  հինգշաբթի օրը նա հայտնել է թուրք լրագրողներին՝ ԱՄՆ -ից վերադառնալիս: «Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպումը, եթե այն տեղի ունենա սեպտեմբերի 29-ին, իսկապես կարևոր է: Մենք պատվիրակությունների […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը անդրադարձել է միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությանը

20:01 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների […]

̰
Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:53 23.09.2021

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Յակուբո Սանտուրակի Սուլեյմանին (Yakubo Santuraki Suleiman) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան): Շնորհավորելով դեսպանին՝ Արմեն Ղևոնդյանը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: […]

̰
Վրաստանի ՏԻՄ ընտրություններին հետևելու է ավելի քան 3000 դիտորդ՝ 36 միջազգային և 75 տեղական կազմակերպություններից

19:40 23.09.2021

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հաշված օրեր են մնացել: Չնայած պանդեմիային ու Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի երկուսի ընտրություններին հետևելու է 36 միջազգային ու 75 տեղական կազմակերպություն` ընդհանուր առմամբ, ավելի քան 3000 դիտորդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Հատկապես նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների վիճելի արդյունքներից հետո, հատուկ հետաքրքրություն է առաջացել […]

̰
Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և թուրք դեսպանը հանդիպել են

18:52 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Աֆղանստանում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայի և «Թալիբան» իսլամիստական շարժման ձևավորած կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի հանդիպումը: Թուրքական «Sözcü» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ սա առաջին պաշտոնական հանդիպումն է Թուրքիայի և «Թալիբանի» միջև: Հանդիպման մասին հայտնել է թուրք դեսպանը Twitter-ում արած գրառմամբ: Նա արտգործնախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է […]

̰
Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական  ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը

16:00 23.09.2021

Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ` մեր երկրների ներուժին համապատասխան: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ […]

̰
Պեսկովը նշել է Պուտինի և Զելենսկու հանդիպման պայմանը

15:50 23.09.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ, երբ պարզ լինի նրանց հնարավոր բանակցությունների օրակարգը: Այս պայմանն է նշել Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է ТАСС-ը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ երկու նախագահները կհանդիպեն, երբ երկուսն էլ պատրաստ լինեն:

̰
«Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր ուժերը Սիրիայից»․ Սիրիայի արտգործնախարար

15:43 23.09.2021

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը համարում են բռնազավթում և պահանջում են, որ Անկարան անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը: «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Միքդադը նշել է, որ Սիրիայում թուրքական ներկայությունը Սիրիայի իրավունքների խախտում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Սիրիայի Իդլիբ շրջանում լարվածության անդրադառնալով՝ արտգործնախարարը նշել է, որ […]

̰
Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը հանդիպում են ունեցել

14:53 23.09.2021

Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը: Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները […]

̰
ՀՀ ԱԺ նախագահն ու ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին

14:45 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում են ԱԺ կայքից։ Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական […]

̰
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի Թեհրանում

14:42 23.09.2021

Չորեքշաբթի երեկոյան ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է  ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլյութ  Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը։ Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային նշանակության, ՍԻրիայի և Աֆղանստանի հետ կապված հարցեր։ Կողմերը պայմանավորվել են Թեհրանում Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին: […]

̰
Սուրեն Պապիկյանն ու դեսպան Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը

13:58 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ վստահություն արտահայտելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է: Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանին շնորհավորել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Ինչպես […]

̰
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների  ԳԴՀԽ նիստին

12:24 23.09.2021

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ֆորումի շրջանակներում քննարկվել են անդամ երկրների դատախազությունների փորձը կոռուպցիայի հակազդման, էկոլոգիական անվտանգության և բարենպաստ շրջակա միջավայր ունենալու քաղաքացիական իրավունքների պաշտպանության, բանկային գաղտնիք պարունակող տվյալների պատշպանության և քրեական վարույթների շրջանակներում օգտագործման ոլորտներում դատախազական […]

̰
Ռուստամ Բադասյանն ու Ալեքսիս Հաֆթվանին քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջև համագործակցությանն առնչվող արդիական հարցեր

12:17 23.09.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ նախագահը մաքսային ոլորտում նախանշվող համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հիմնական առանցքային դրույթները: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ […]

̰
BACK_TO_TOP