21:18 28.09.2021
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երեքշաբթի հաստատել է Կարեն Դոնֆրիդին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նոր օգնականի պաշտոնում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի վերջին առաջադրված թեկնածությունը պաշտպանել է 73 սենատոր, ընդ որում՝ 26-ը դեմ է արտահայտվել։ Մոտ ժամանակներս տեղի կունենա 58-ամյա Դոնֆրիդի երդման արարողությունը: Այժմ նա, մասնավորապես, Պետդեպարտամենտում կղեկավարի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հուլիսին Սենատի արտաքին […]
21:03 28.09.2021
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իռնա» գործակալությունը, Խաթիբզադեն նշել է, որ թեև երկու երկրների միջև կան լավ և հարգալից հարաբերություններ, և երկու կողմերի միջև հաղորդակցման սովորական ուղիները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, զարմանալի է այդ ձևով արտահայտելը: […]
20:59 28.09.2021
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումըՄիացյալ Նահանգներին մեղադրել է այն բանում, որ իրենց անօդաչու թռչող սարքերն անօրինական կերպով ներխուժել են Աֆղանստանի օդային տարածք: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում արմատականների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի էջում: «ԱՄՆ-ն խախտել է «Աֆղանստանի Իսլամական էմիրության» (թալիբների կողմից օգտագործվող պետության անվանումը) ինքնիշխանությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը՝ իր անօդաչուներն ուղղելով մեր օդային […]
20:46 28.09.2021
ԱՄՆ-ում վստահ են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գեղեցիկ թարգմանչուհի է վերցրել 2019 թվականին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար, որպեսզի նրան շեղի: Սակայն առաջին դեմքերի բանակցություններում թարգմանչուհուն ապահովում է ԱԳՆ-ն, մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա հստակեցրել է, որ պետության ղեկավարը չի մասնակցում թարգմանիչների ընտրությանը։ Ավելի վաղ Թրամփի նախկին մամուլի […]
20:33 28.09.2021
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ։ Չի սպասվում»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին Սոչիում։ Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ ծրագրվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտները քաղաքական և առեւտրատնտեսական […]
20:21 28.09.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մակարդակը հասել է վերջին 40 տարվա առավելագույն ցուցանիշին: Այս մասին նա ասել է սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՝ նվիրված ապամիջուկայնացման համար պայքարի միջազգային օրվան։ «Միջուկային սպառնալիքը հասել է այն մակարդակին, որը գրեթե չորս տասնամյակ չի նկատվել», – ասել է նա: […]
19:35 28.09.2021
Թուրքիայում յոթ տարվա ընթացքում երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով 160․169 հետաքննություն է սկսվել, դրանցից 35․507-ի դեպքում քրգործ է հարուցվել, արդյունքում 3․625 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2020 թվականի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ հայտնի են դարձել նաև Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի վերաբերյալ տվյալները։ Այդ հոդվածով 1-4 […]
19:27 28.09.2021
Վրաստանի ջրային տարածք է մտել ՆԱՏՕ-ի ականազերծման խմբի հինգ նավ: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Խմբում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը, որոնք համատեղ վարժանքներ կիրականացնեն Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ։ «ՆԱՏՕ-ի նավերի այցը հաստատում է Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: ՆԱՏՕ-ի հետ […]
18:51 28.09.2021
Սեպտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման […]
18:45 28.09.2021
2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի ջոկի ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայողը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական […]
18:30 28.09.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ իշխող մեծամասնության կողմից 9 տարի ձևավորված կառավարությունից հետո պարզ է դառնում կոալիցիոն կառավարության անհրաժեշտությունը: Հայտնում է Aliq Media-ն։ Զուրաբիշվիլին միևնույն ժամանակ նաև նշել է, որ դժվար է տեսնել, թե ինչպես կկարողանա գործել կոալիցիոն կառավարությունը, երբ դիրքորոշումներն այդքան հակասական են: Զուրաբիշվիլին ընդգծել է նաև, […]
18:15 28.09.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանական ԶՈՒ կողմից,Կութ գյուղի մոտակայքում, ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի […]
15:49 28.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին մեկօրյա այցով կմեկնի Բաքու: Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունից Turan-ին հայտնել են, որ Ղարիբաշվիլին մասնակցելու է տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին: Բացի դրանից՝ սպասվում է, որ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: Հավելենք, որ մեկ օր առաջ Ղարիբաշվիլին հանդես է եկել Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ […]
15:48 28.09.2021
Սեպտեմբերի 28-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին և այլ տեղեկություններ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը […]
15:35 28.09.2021
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնի հակաօդային պաշտպանության S-400 նոր համակարգեր, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը, որ Անկարան կարող է գնել C-400 […]
15:22 28.09.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին հայրենիք վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, ձերբակալվելու է անմիջապես այն պահին, երբ մուտք գործի Վրաստանի տարածք: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Հենց Սաակաշվիլին ոտք դնի մեր հողի, տարածքի վրա, նույն պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ […]
15:11 28.09.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանը ստորագրված նոր պաշտպանական պայմանագրի շրջանակում Ֆրանսիայից կգնի երեք նոր ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ), փոխանցում է Ermenihaber-ը։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ պայմանագիրը երկու երկրների ինքնիշխանությունը և Եվրոպայի անկախությունն ամրապնդելու ուղղությամբ արված կարևոր քայլ է։ Նաև շեշտել է, որ ֆրեգատներ […]
14:42 28.09.2021
Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Այս մասին, ТАСС -ի փոխանցմամբ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, […]
14:41 28.09.2021
ՀՀ գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացվող բազմածավալ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել և հիմնավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում […]
14:35 28.09.2021
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դարձյալ արտահերթ նիստ է գումարել և հինգերորդ անգամ չի ընտրել ընդդիմության թեկնածուին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկել է, որ առաջիկայում իր բացակայության դեպքում նիստը վարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։ Առաջարկությունը դրվել է քվեարկության և ընդունվել է։ Նիստի […]
14:29 28.09.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի երկու նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։ Կոչուբաևը ներկա չէր նիստին, իսկ Լուսինե Սահակյանը նշեց, որ Գևորգյանի շահերը կարող […]
14:17 28.09.2021
Այսօր հերթական արտահերթ նիստն է գումարել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Օրակարգում դարձյալ եղել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը։ Հիշեցնենք՝ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը ընդդիմությանն է։ «Հայաստան» խմբակցությունը արդեն հինգերորդ անգամ առաջադրել է նույն թեկնածուին և լքել է նիստերի դահլիճը։ Ընդդիմության թեկնածուն այս անգամ էլ չի ընտրվել։
13:56 28.09.2021
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենը, որը միջուկային սուզանավերի կառուցման վերաբերյալ ամերիկա-բրիտանա-ավստրալական համաձայնագրի շուրջ սկանդալի պատճառով խորհրդակցության է կանչվել Փարիզ, սեպտեմբերի 29-ին կվերադառնա Վաշինգտոն: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ֆրանսիայի դեսպանը վաղը կվերադառնա Վաշինգտոն ՝ հստակ բանակցային մանդատով, որպեսզի քննարկեն համագործակցության վերսկսման պայմանների շուրջ»,- ասել է նա: Պետության ղեկավարը […]
13:45 28.09.2021
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն բռնազավթիչ են և թալանում են Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսները։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Միքդադը նշել է, որ Թուրքիայի ռեժիմը հերթական անգամ ցույց է տվել, որ հավատարիմ […]
13:32 28.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա բանակցություններում կքննարկեն առևտրատնտեսական գործընկերությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Կովկասում: Այս մասին, ТАСС -ի փոխանցմամբ, սեպտեմբերի 28-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու առաջնորդների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին Սոչիում: «Նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ: […]
12:34 28.09.2021
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021թ. հունվար-օգոստոսին՝ 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ – տնտեսական ակտիվությունն աճել է 4.9%-ով, – արդյունաբերությունն աճել է 1%-ով, – շինարարությունն աճել է 7.3%-ով, – ներքին առեւտուրն աճել է 7.1%-ով, – ծառայություններն աճել են 5.3%-ով, – արտահանումն աճել է 21.8-ով ներմուծումը՝ 7.7%-ով, – սպառողական գներն աճել են միջինում 6.4-ով։
11:47 28.09.2021
Սեպտեմբերի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13044 քաղաքացու հետազոտություն, որից […]
23:20 27.09.2021
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ռուսաստանից Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի […]
22:48 27.09.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն երկխոսությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից մեկ տարի անց նախարարների մակարդակով ուղիղ երկխոսության վերսկսումը և հուսով է, որ այդ ջանքերը […]
22:12 27.09.2021
Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա՝ վերականգնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով: «Այսօր մեր մտքերը նրանց հետ են, ովքեր 44-օրյա պատերազմում և 30-ամյա հակամարտության ընթացքում […]