14:00 22.09.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ միասնական մոտեցման մասին: Սակայն նրանց հանդիպումն ավարտվեց իսկական սկանդալով։ Ամերիկացի լրագրողներին թույլ չեն տվել հարցեր տալ, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Այն բանից հետո, երբ առաջնորդները շփվել են բրիտանացի լրագրողների հետ, Բայդենի […]
13:56 22.09.2021
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերով մշտական հանձնաժողովն այսօր սկսել է հանրային լսումներ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Խոսքը համայնքների խոշորացման մասին է: Հիշեցնենք՝ համայնքների խոշորացման մասին օրենքն ընդունվել է 2011 թվականին: 2016-ին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը: Առաջին փուլում 456 համայնք խոշորացվել է և դարձել 54: […]
13:42 22.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ շփոթել է ԱՄՆ-ն ՄԱԿ-ի հետ: Այս մասին հայտարարել է Sky News հեռուստաալիքը: «Միացյալ Նահանգները կպաշտպանի ժողովրդավարական արժեքները, ազատությունն ու հավասարությունը: Ես հավատում եմ բոլոր մարդկանց համընդհանուր իրավունքներին, դա մեր ազգի ԴՆԹ-ի մեջ է և, որ ամենակարևորն է, դա բնորոշ է այս կազմակերպությանը՝ Միացյալ […]
13:33 22.09.2021
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սկսել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական և հանրային լսումներ: Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հիշեցրեց, որ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ստեղծելու հայեցակարգը սկսել է 2011 թվականին, իսկ 2016 թվականին կառավարության […]
13:15 22.09.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Շեֆիրի մեքենան սեպտեմբերի 22-ի առավոտյան գնդակոծվել է Կիևի մերձակայքում: Մահափորձի փաստն արդեն հաստատվել է Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչի կողմից: Հայտնի է, որ հարձակվողներին տաք հետքերով ձերբակալել չի հաջողվել, այժմ նրանց փնտրում են ոստիկանական հատուկ գործողության շրջանակում: Նախնական տվյալներով՝ լրացուցիչ ստուգում պահանջող հարձակման հետևանքով վիրավորվել է վարորդը։ Տուժածին տեղափոխել […]
12:59 22.09.2021
Թեստավորում կամ պատվաստում. հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվելու հանրապետությունում։ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու, պետություն-գործատու-աշխատակից իրավահարաբերությունները հստակեցնելու և սահմանված նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով միասնական ասուլիսով են հանդես եկել ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:46 22.09.2021
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքն են քննարկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Դա տեղի է ունեցել Նյու Յորքում: Դրանից հետո Վիկտորյա Նուլանդը թվիթերյան իր էջում գրառում է արել. «Մենք ակնկալում ենք առաջընթաց, այդ թվում Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմներով, այն քայլերում, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության […]
12:39 22.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։ Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի […]
12:29 22.09.2021
Մինչև այս տարվա վերջ Չինաստանը նախատեսում է այլ երկրներ մատակարարել 2 միլիարդ դեղաչափ հակակորոնավիրուսային պատվաստանյութ: Այս մասին սեպտեմբերի 21 -ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը: «Չինաստանը բոլոր ջանքերը կգործադրի մինչև այս տարվա վերջ աշխարհին ընդհանուր առմամբ հասցնելու 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ»,-ասել է Սի Ցզինպինը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին: Բացի դրանից, Չինաստանը […]
12:15 22.09.2021
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: Փաթեթին կցված են նաև նախագծերի ընդունման հիմնավորումները: Նախագծերի փաթեթն ուղարկվել է վերոհիշյալ հաստատություններ՝ հաշվի առնելով, որ նոր են ձևավորված Կառավարությունն […]
11:52 22.09.2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները և պատերազմից հետո արձանագրված դեպքերը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար խնդիրներին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը ադրբեջանական […]
11:41 22.09.2021
Սեպտեմբերի 21-ը Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրն է․ այսօր ազդարարվում է մեկամսյակի մեկնարկը։ Հայաստանում նույնպես նախատեսվում է մեկ ամիս շարունակ իրականացնել Ալցհայմերի հիվանդության մասին հանրային իրազեկման աշխատանքներ։ Ծերացող բնակչության պայմաններում Ալցհայմերի հիվանդության և ծերունական թուլամտության այլ դրսևորումները տարածված են ու բարձր ռիսկ ունեն նաև Հայաստանում: ՀՀ առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ այս […]
11:33 22.09.2021
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Al Arabiya-ն, որը հարցազրույց է պատրաստել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին կին դեսպանի հետ: «Մենք պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես մտավոր, այնպես էլ տնտեսապես»,- նշել է 37-ամյա […]
10:30 22.09.2021
Սեպտեմբերի 21-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12814 քաղաքացու հետազոտություն, որից 1125-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության […]
09:10 22.09.2021
Ամերիկացի հրապարակախոս Թոմ Ռոգանը Մոսկվային մեղադրել է Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճ հրահրելու մեջ: Լրագրողը դա անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «հրաժեշտի նվեր» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, գրում է Washington Examiner-ը: Լրագրողի խոսքով ՝ Ռուսաստանը պատժել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «էներգետիկ շանտաժի քաղաքականության» համար և աշխարհին ցույց տվել Վաշինգտոնի թուլությունը: Ռոգանը […]
08:09 22.09.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ճեպազրույցում, փոխանցում է TASS-ը։ Պետդեպի ներկայացուցչի խոսքերով՝ Բլինկենը երեքշաբթի երկկողմ հանդիպումներ է ունեցել Չավուշօղլուի և Բրազիլիայի ԱԳ նախարար Կառլոս Ֆրանսայի հետ: «Հանդիպումը, որը տեղի է ունեցել […]
23:54 21.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական և լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում: «ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ», – ասված է փաստաթղթում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: […]
22:50 21.09.2021
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թթ. տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այս դժվարին ժամանակներում հնարավոր եղավ […]
21:31 21.09.2021
Ամերիկան ավարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում: «Մենք ավարտել ենք Աֆղանստանի հակամարտության 20 տարին, և մենք բացում ենք անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան», — հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա ընդգծել է, որ ռազմական ուժի կիրառումը պետք է դառնա ոչ թե առաջին, այլ վերջին գործիքը […]
20:40 21.09.2021
Կրեմլը չի ընդունում Ղրիմում ընտրությունների ոչ լեգիտիմության մասին Անկարայի հայտարարությունները և այդ մասին բացահայտորեն խոսում է թուրք գործընկերների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Թուրքիայի արտգործնախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտարարել էր Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին: Ինչպես հաղորդվում է Թուրքիայի ԱԳՆ Twitter-ի էջում տեղադրված հայտարարության մեջ, սեպտեմբերի 17-19-ը Ղրիմում Պետդումայի ընտրությունները Թուրքիայի համար իրավական […]
20:28 21.09.2021
Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասվում է. «Սիրելի հայեր, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի կապակցությամբ ուրախությամբ շնորհավորում եմ և Ձեզ եմ հղում խաղաղության, բարեկեցության և բարգավաճման իմ բարեմաղթանքները։ 30 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, և Ռումինիան առաջին […]
19:55 21.09.2021
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սամցխե-Ջավախքի չորս՝ Ախալցիխե, Ասպինձա, Ադիգենի, Բորժոմի շրջաններում պայքարելու է 15 քաղաքական ուժ: Այս շրջաններում համամասնական ցուցակներով առաջադրված 1012 թեկնածուներից, միայն 58-ն են ազգությամբ հայեր: Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 137 թեկնածուներից միայն՝ 12-ը: Հաղորդում է jnews.ge-ն։
19:47 21.09.2021
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։21-ին, մարվել՝ 15:01-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։
19:07 21.09.2021
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ: Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս և հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության և երկու երկրների […]
18:55 21.09.2021
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն և բարեկեցություն»,- ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում:
18:30 21.09.2021
Այսօրվանից համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Հաջորդ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախատեսվող միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 70 առաջնորդներ, 30 երկրների կառավարությունների ղեկավարներ և 20 արտգործնախարարներ: Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը անցկացվում է հիբրիդային կամ կիսահեռավար ռեժիմով: Բարձրաստիճան հյուրերի կողմից քննարկվելիք թեմաները կլինեն Covid-19 համավարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, կանաչ էներգիային անցումը […]
18:16 21.09.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որում ասվում է․ «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց տվեցին ռուսական հասարակության աջակցության […]
17:59 21.09.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իսկապես, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է նա: Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպման բովանդակությանը՝ Պեսկովը նշել է, որ օրակարգը լինելու է շատ լայն։ «Բանակցությունների օրակարգը կլինի ամենալայնը […]
16:00 21.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսին: Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, Փաշինյանին ուղղված խոսքում Իրանի ղեկավարը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև փոխադարձ կառուցողական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին քանակական և որակական աճ են գրանցել: Նա նկատել է նաև, […]
15:51 21.09.2021
Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ: «Շնորհավորո՛ւմ եմ Հայաստանին Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Շատ ուրախ էի այցելել Հայաստան փետրվար ամսին։ ՄԹ-ն կշարունակի լինել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման հպարտ աջակիցը»,- Twitter-ում գրել է նա: Congratulations to Armenia ?? as it celebrates 30 years of independence! I […]