09:33 28.08.2021
Միացյալ Նահանգներն ապագայում ակնկալում է նոր հարձակումներ Քաբուլի օդանավակայանի վրա և պատրաստ է դրանց հակազդել։ Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: «Միանշանակ կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք և ապագայում ակնկալում ենք հարձակումների կրկնություն», – ասել է Քիրբին: Նա ընդգծել է, որ ներկայիս հետախուզական տվյալների հիման վրա ԱՄՆ-ը հստակ գիտի, թե որ […]
08:09 28.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։
20:35 27.08.2021
Վրաստանի վարչապետի որոշմամբ, այսօր Աֆղանստանում, մասնավորապես՝ Քաբուլի օդանավակայանում գտնվող մարդկանց մարդասիրական օգնության տեսքով ուղարկվել է խմելու ջուր: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռևազ Ջավելիձեի խոսքով, Վրաստանը կանգնած է իր միջազգային գործընկերների կողքին և ակտիվորեն ներգրավված է ինչպես հումանիտար, այնպես էլ տարհանման գործընթացների կառավարման մեջ: «Ինչպես գիտեք, Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները մեզ դրել են լայնածավալ […]
20:28 27.08.2021
Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք հարցերից, այդ թվում և Աֆղանստանի խնդրից։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը նորից նշել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են բանակցել նաև «Թալիբանի» հետ: Նա նշել է, որ Աֆղանստանում այս պահին կա քաղաքական վակուում, և Թուրքիան Աֆղանստանի հարցում վերջնական […]
20:13 27.08.2021
Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններն ու ամենաբարձր մակարդակում առկա սերտ երկխոսությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև դրա ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում կարևորվել են երկու […]
19:56 27.08.2021
Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը: Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ […]
18:18 27.08.2021
Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և կատարել կրակային տարբեր վարժանքներ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն և գերազանց կատարելով առաջադրված խնդիրները:
16:33 27.08.2021
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.4 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:
15:16 27.08.2021
Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող բոլոր հարցերը վերաբերել են պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Ըստ այդմ, կհիմնանորոգվեն ճանապարհներ, Արցախին կտրամադրվի դրամական օգնություն, իսկ Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի հեծանվավազքի սիրողական մրցաշար։ Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության ծրագրին երեկ ԱԺ-ը հավանություն տվեց, արձանագրեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հերթը միջոցառումների հնգամյա ծրագրի կազմելունն ու հաստատելունն է, […]
15:08 27.08.2021
Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում կար երկու հարց՝ հանձնաժողովի աշխատակարգի հաստատման եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության։ Աշխատակարգի հաստատումից հետո հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածության առաջադրման համար՝ Մերի Գալստյանը հույս հայտնեց, […]
14:47 27.08.2021
ՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացի կազմակերպման իրատեսական ժամկետներ սահմանելու, գործընթացին սովորողների ծնողներին մասնակից դարձնելու գործառույթները մասնավորեցնելու, ներկայացուցչի պարտավորությունները հստակեցնելու, ինչպես նաև տնօրենի ընտրության քվեարկության ավելի օբյեկտիվ լուծում առաջարկելու նպատակով: Մրցույթի անցկացման ժամկետներ Նոր կարգավորմամբ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը տարբեր հարթակներով տարածելու հետ մեկտեղ հնարավոր է դառնում հայտերի ընդունման ժամկետն առավել հստակեցնել՝ սահմանելով azdarar.am կայքում հրապարակման օրվանից սկսած՝ 15 […]
14:40 27.08.2021
ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներում այսօր նախագահների տեղակալներ են ընտրել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՔՊ խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը, իսկ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՔՊ խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը: […]
14:36 27.08.2021
Ուկրաինան և ԱՄՆ -ն նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի հանդիպման ընթացքում կստորագրեն պաշտպանական գործընկերության երեք պայմանագիր: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուրբաթ՝ օգոստոսի 27 -ին, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռոման Մաշովեցն այդ հարցերը քննարկել է ԱՄՆ -ի բանակի և պաշտպանության հարցերով կցորդ Բրետանի Ստյուարի հետ: Մասնավորապես, նախատեսվում է ստորագրել պաշտպանական գործընկերության վերաբերյալ երեք […]
14:04 27.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի հետ կապված անելիքներին և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության հարցին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարության հարգելի անդամներ, կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի […]
13:49 27.08.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 700 մարդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայտնել է նաև, որ այս պահին քովիդով վարակվածներին բուժող 14 բժշկական կենտրոններում առկա 1500 մահճակալից զբաղված է 1143-ը։ Ընդհանուր հոսպիտալացված և ծանր հիվանդների թվի համամասնությունը նախարարը մտահոգիչ է համարել: Խոսելով պատվաստումային գործընթացի մասին՝ նախարարը տեղեկացրել […]
12:35 27.08.2021
Օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Դրականների թվում կան նաև փոքր տարիքի երեխաներ: Վարակակիրներից 8-ը` Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի շրջանի, 1-ը՝ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ […]
12:19 27.08.2021
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, անդրադարձել է Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, խոսել ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհահատվածի փակման մասին։ Վարչապետը նաև հանձնարարականներ է տվել՝ մինչև տարեվերջ Սյունիքում զարկ տալ այլ ենթակառուցվածքների զարգացմանը, ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհների կառուցման կամ վերանորոգման աշխատանքները։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
23:53 26.08.2021
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է իմփիչմենթի ենթարկվի՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար: Այս մասին հաղորդում է The Hill- ը: «Կարծում եմ՝ Ջո Բայդենն արժանի է իմփիչմենթի, քանի որ նա լքեց հազարավոր աֆղանների, ովքեր կռվեցին մեզ հետ, և պատրաստվում է լքել ամերիկացիների մի մասին, քանի […]
20:33 26.08.2021
Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը երեկ էին արտահայտել իրենց տեսակետը, մնացած չորսը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի երեք խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել։ Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի միջպետական ճանապարհահատվածը […]
19:55 26.08.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե պատերազմն ավարտելը Ադրբեջանի համար ողջամիտ քայլ էր, և եթե Հայաստանը չհանձնվեր, ապա իրենք մեծ կորուստներ կունենային: «Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ […]
19:47 26.08.2021
Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն խոսել է քրդական խնդրից։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Հաքքարիում կայացած հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է. «Քրդերը ոչ թե խնդրի անվանումն են, այլ այդ խնդրի զոհը։ Յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ է, որ ապրի հավասար պայմաններում»։ Դավութօղլուն շեշտել է, որ երբ Թուրքիայում իշխանության […]
19:05 26.08.2021
Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացել են խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրել են երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։ Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի […]
18:57 26.08.2021
Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը։ Այնուհետև նախարարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին: Ուրուգվայի արտգործնախարարը պաշտոնական այցով է գտնվում Թուրքիայում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել են Թուրքիա-Ուրուգվայ հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։ Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը Թուրքիայում Ուրուգվայի դեսպանատուն բացելու գրավոր դիմում է ստացել։ Ըստ […]
18:40 26.08.2021
Վրաստանը մասնակցում է միջազգային գործողություններին Աֆղանստանից միջազգային ինստիտուտների աշխատակիցների և գործընկերների շուտափույթ տարհանման նպատակով,- այս մասին ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ: Հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տարբեր միջազգային կազմակերպություններ և գործընկեր երկրներ իրականացնում են Աֆղանստանից աշխատակիցների և նրանց ընտանիքների անհապաղ մարդասիրական տարհանում: Վրաստանը, որպես միջազգային հանրության արժանի անդամ, որոշեց ներգրավվել […]
16:00 26.08.2021
Աֆղանստանի նախկին ղեկավար Համիդ Քարզայն ու հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլլա- Աբդուլլան տնային կալանքի մեջ են: Նման տեղեկություն է տարածել ամերիկյան CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ թալիբները նախկին նախագահին զրկել են թիկնազորից և տրանսպորտային միջոցներից և խուզարկել խորհրդի նախագահի տունը: Խոսքն այն երկու գործիչների մասին է, որոնք բանակցություններ էին անցկացնում թալիբների հետ` պետական […]
15:34 26.08.2021
ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է: Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն […]
15:24 26.08.2021
Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել եմ միջազգային կառույցներին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Սիրելի’ հայրենակիցներ, ինչպես գիտեք, ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ և հրաժարվում են բացել: Այսօր […]
15:14 26.08.2021
«Թալիբների դե ֆակտո իշխանության գալը և «Թալիբանի» կողմից Աֆղանստանի տարածքի մեծ մասի գրավումը դե ֆակտո կատարված գործընթաց է», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը չի ճանաչում շարժումը և ուշադիր հետևում է Աֆղանստանում իրավիճակի դինամիկային, այդ թվում՝ երկրի քաղաքացիների և ռուս դիվանագետների անվտանգության ապահովման հարցի հետ կապված: Պեսկովը […]
15:03 26.08.2021
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Աթենքում: Քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանի վրա թխկի է ընկել: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայաթի և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի ընթրիքի ժամանակ: Երկու մարդ վիրավորվել է: Խոշոր ծառն ընկել է հենց սեղանների վրա: Ռեստորանի մատուցողը թեթև վնասվածքներ է ստացել, հաստատության սեփականատերը […]