TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անն Լույոն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

13:48 26.08.2021

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել Անն Լույոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում։ Վերջինս իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:

̰
Կանադայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Դոմինիկյան Հանրապետությունում

13:31 26.08.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Հարությունյանին Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Դոմինիկյան Հանրապետությունում […]

̰
Կառավարության հնգամյա ծրագրի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

12:48 26.08.2021

Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից հետո Կառավարության հնգամյա ծրագրի նախագիծը դրվել է քվեարկության։ 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվել է։ Այսպիսով՝ ավարտվել է ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքը։ ԱԺ 2-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսել է Սյունիքում փակված ճանապարհահատվածից

12:45 26.08.2021

Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը նախորդ օրն արտահայտել էին իրենց տեսակետը, մնացած 4-ը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի 3 խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ ծրագրի քվեարկությանը չեն մասնակցելու, […]

̰
Ադրբեջանցի զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

12:18 26.08.2021

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման […]

̰
Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են մոտ հազար աֆղանների մուտքը երկիր

10:20 26.08.2021

Մոտ հազար աֆղաններ կկարողանան մուտք գործել Ռուսաստան, նրանք ստացել են մուտքի թույլտվություն: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Աֆղանստանի սփյուռքի կենտրոնի նախագահ Գուլամ Մոհամմադ Ջալալը: Նրա խոսքով՝ չպետք է  թույլ տալ, որ ահաբեկիչները փախստականների քողի ներքո հայտնվեն ՌԴ-ում: Վերոնշյալ անձանց թվում են ռուսական անձնագիր ունեցողները, համավարակի պատճառով տնից հեռացած ուսանողները, առևտրային կառույցների աշխատակիցները, ՌԴ-ում աշխատանքի և […]

̰
̰
Թուրքիան սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

09:44 26.08.2021

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Աֆղանստանից 600 զինծառայողների դուրսբերման օպերացիայի մեկնարկի մասին: Համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է Պաշտպանության նախարարության Twitter- ի էջում: «Թուրք զինվորականները, հաջողությամբ կատարելով իրենց պարտականությունները Աֆղանստանում, պատվով վերադառնում են հայրենիք: Բանակցություններից և ներկա իրավիճակի և ստեղծված պայմանների գնահատումից հետո սկսվել է թուրք զինվորականների տարհանումը»,-ասել են նախարարությունից: Օգոստոսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը […]

̰
«Բանակ -2021» ֆորումի շրջանակում ՌԴ-ն զենքի արտահանման 2 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել

09:40 26.08.2021

«Բանակ -2021» ռազմատեխնիկական միջազգային ֆորումի շրջանակներում Ռուսաստանը կնքել է զենքի արտահանման ավելի քան 2 մլրդ դոլարի պայմանագրեր։ Այս մասին ասել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: Պայմանագրեր են ստորագրվել Չինաստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների հետ: «Արդյունքն այսպիսին է. համաձայնեցվել են ավելի քան 2 միլիարդ դոլարի պայմանագրեր, այդ […]

̰
Ընդհատվող նիստ, վիճաբանություն, քաշքշուկ․ ԱԺ-ում այսօր ևս մթնոլորտը լարված անցավ

21:00 25.08.2021

Ելույթներ ունեցող պատգամավորներն այսօր խորհրդարանում նիստը սկսեցին երեկվա միջադեպը քննադատելով։ Մեկ -երկու պատգամավորի ելույթներից հետո խորհրդարանում կրկին միջադեպ գրանցվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում։ Վիճաբանությունը Հայկ Սարգսյանի և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև էր։ Կրքերը բորբոքվեցին, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ նիստը ընդհատվեց մինչև ժամը 12-ը։ Կեսօրից նիստը կրկին շարունակվեց։ «Քաղաքացիական […]

̰
ԱՄՆ-ն ուժերը դուրս բերելուց հետո պատասխանատու չի լինի Քաբուլի օդանավակայանի անվտանգության համար. Պենտագոն

20:36 25.08.2021

Միացյալ Նահանգները Աֆղանստանից իր քաղաքացիների ու ամերիկյան զինուժի դուրսբերման գործողություններից հետո պատասխան չի տալու Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին: «Երբ առաքելությունն ավարտվի, և մենք հեռանանք, օդանավակայանն այլևս չի լինի ԱՄՆ պատասխանատվության ներքո»,- ասել է նա:

̰
Ռուսաստանը եվրոպական իրականության մաս է. Շալենբերգ

19:46 25.08.2021

Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանը անվանել է եվրոպական իրականության մասը: Ալեքսանդր Շալենբերգը այդ մասին ասել է Վիեննայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ: «Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եվրոպական իրականության մասը, նույնիսկ եթե մենք կանգնած են գետի տարբեր ափերին, մեր միջև կամուրջը չի քանդվի: Չի կարելի մոռանալ, որ Եվրոպական միությունը Ռուսաստանի ամենախոշոր […]

̰
ԱՄՆ-ն անցած 24 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանել է մոտ 19 000 մարդու

19:28 25.08.2021

ԱՄՆ-ն անցած 24 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանել է մոտ 19 000 մարդու: Տեղեկությունը տարածում է CNN-ը: Սպիտակ տան հայտարարության համաձայն, Քաբուլի օդանավակայանից չվերթներ էին իրականացվում 45 րոպեն մեկ: Այս պահին օդանավակայանում կա ավելի քան 5 000 մարդ, ովքեր պատրաստ են տարհանվել: Բացի դրանից, պաշտպանության պատասխանատուները նշում են, որ սկսվել է ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը, և […]

̰
Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք. Մերկել

19:12 25.08.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք: «Մենք չպետք է աչք փակենք այն վտանգի առաջ, որ դաշնակիցների դուրս գալուց հետո Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք, որից պետք է խուսափել»,- ասել է Անգելա Մերկելը Գերմանիայի Բունդեսթագում: Միաժամանակ նա նշել է, որ իր երկիրը […]

̰
Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

19:05 25.08.2021

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խստորեն դատապարտել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը՝ շեշտելով, որ բռնությունն անընդունելի է և որևէ արդարացում չունի: ԱԺ նախագահի  խոսքով` նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, և ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է: Միևնույն […]

̰
Ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի․«Թալիբան»-ի քաղաքական բյուրոյի խոսնակ

18:48 25.08.2021

Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանած արմատական  «Թալիբան» խմբավորման Կատարի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուհամեդ Նայիմ Վերդաքը հայտարարել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել կառուցողական, բարիդրացիական և լավ հարաբերություններ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Թուրքիան կարևոր երկիր է, իսկ թուրքերը՝ մահմեդական եղբայր ժողովուրդ։ Թուրքիայի հետ կան պատմական, սոցիալական և մշակութային հարաբերություններ։ Մենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունենք: Ուզում […]

̰
Քաբուլում բանկերը վերաբացվել են

17:00 25.08.2021

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների իշխանությունը զավթելուց հետո բանկերն առաջին անգամ են բացվել, չորեքշաբթի  օգոստոսի 25 -ին, հայտնում է WP- ն: Նշվում է, որ թալիբները կարգադրել են բանկերին վերսկսել աշխատանքը գների բարձրացման պատճառով: Բանկերի բացվելուց հետո դրանց մոտ հերթեր են գոյացել, մարդիկ փորձում են բանկոմատներից կանխիկ գումար հանել: Ըստ WP- ի՝ բանկերը ստիպված են բացվել, քանի […]

̰
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ

16:34 25.08.2021

Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում, Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին իրական վիճակը ներկայացնել: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների այսպիսի դիրքորոշումը, մենք դա բացարձակապես սխալ ենք համարում: Եվ մենք պատրաստ ենք և լի ենք համբերությամբ մեր թուրք գործընկերներին, […]

̰
ԱԺ-ն այսօր ևս մեկ նիստ կգումարի

15:38 25.08.2021

ՀՀ ԱԺ-ում այսօր որոշում է ընդունվել ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ։ Այդ առաջարկությունն արվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ «Հարգելի գործընկերներ, առաջարկ եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: Առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- ասել է Սիմոնյանը: Առաջարկին կողմ է եղել […]

̰
Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում մթնոլորտը կրկին լարվեց

13:18 25.08.2021

Հայկ Սարգսյանի ելույթից հետո մտքեր են փոխանակել «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը և Վահե Հակոբյանը։ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ մթնոլորտը կրկին լարվել է: Նորից հայտարարվել է ընդմիջում, իսկ րոպեներ անց նիստը վերսկսվել է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկ Սարգսյանը շարունակեց ընդհատված ելույթը

13:15 25.08.2021

Կեսօրից ԱԺ-ում նիստը կրկին շարունակվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր ընդհատված ելույթը շարունակել է, խոսել միջադեպի մասին և որոշ պարզաբանումներ տվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նյու Յորքի նահանգապետի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել

11:58 25.08.2021

Քեթլին Հոչուլը Նյու Յորքի նահանգապետի պաշտոնը զբաղեցրած առաջին կինն է՝ 9-րդ կին նահանգապետն ԱՄՆ-ում: Նա արդեն երդմնակալությամբ ստանձնել է պարտականությունները։ Դեմոկրատական ​​կուսակցության անդամ Քեթլին Հոչուլի երդմնակալությունը տեղի է ունեցել նահանգի Կապիտոլիումում, հաղորդում է Associated Press- ը: Նա խոստացել է չհիասթափեցնել նյույորքցիներին։ Նորաթուխ նահանգապետն ընդգծել է, որ առաջիկայում իրագործելիք նպատակն է նահանգի դպրոցներում ուսումնական տարվա անվտանգ մեկնարկն […]

̰
ԱԺ-ում մթնոլորտը դարձյալ լարվեց

11:19 25.08.2021

Խորհրդարանում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը նվիրված նիստը։ Պատգամավորները ծրագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթի ընթացքում  վիճաբանության մեջ է մտել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Պատգամավորների փոխադարձ վիրավորանքների և ստեղծված լարված իրավիճակի պատճառով նիստը ընդհատվել է մինչև ժամը 12-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

11:17 25.08.2021

ՀՀ վարչապետի՝ 25 օգոստոսի 2021 թվականի N 899-Ա որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանը նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

̰
Վարչապետը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության 30-ամյակի կապակցությամբ

11:09 25.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության 30-ամյակի կապակցությամբ: «Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդների միջև կապերը կշարունակեն ամուր հիմք կծառայեն բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փաշինյանը: I congratulate the people of Ukraine on the occasion of 30th anniversary of independence. I believe that the ties […]

̰ ̰
Բայդենը հանձնարարել է ծրագրեր կազմել Աֆղանստանում առաքելության հնարավոր երկարացման դեպքում

09:24 25.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին և Պետքարտուղարությանը խնդրել է ծրագրեր կազմել՝ Աֆղանստանում Միացյալ Նահանգների առաքելության ժամկետի ավարտի հնարավոր փոփոխության դեպքում: Այս մասին օգոստոսի 24-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Նախագահը Պենտագոնին և Պետդեպարտամենտին խնդրել է անհրաժեշտության դեպքում ժամանակացույցը շտկելու պահուստային ծրագրեր կազմել»,-Պսակիի խոսքը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ առաջնորդն ասել […]

̰
Թալիբներն արգելել են Աֆղանստանից դոլարի և պատմական հուշարձանների դուրսբերումը

09:12 25.08.2021

Թալիբներն արգելել են Աֆղանստանից դոլարի և պատմական հուշարձանների դուրսբերումը։ Այս մասին ասված է «Թալիբանի» տարածած թվիթերյան հաղորդագրության մեջ։ «Մենք բոլոր քաղաքացիներին հայտնում ենք այն մասին, որ կտրականապես արգելված է դոլարի և հնագույն իրերի մաքսանենգությունը կամ ցանկացած պատրվակով դրանք դուրս բերելը երկրից։ Նման իրերի հայտնաբերման դեպքում, դրանք անմիջապես կառգրավվեն, իսկ տերերը կապտժվեն օրենքին համապատասխան»,-ասված է հայտարարության […]

̰
Բայդենը չի բացառել Աֆղանստանում ԱՄՆ առաքելության երկարաձգումը, սակայն ահաբեկչական սպառնալիքի պատճառով մտադիր է գործել ժամկետում

23:59 24.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի վիրտուալ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է զորքերը դուրս բերել Աֆղանստանից նախատեսված ժամկետում՝ մինչև օգոստոսի 31-ը, սակայն չի բացառել երկրում ԱՄՆ առաքելության երկարաձգումը։ Այս մասին հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրը: «Ըստ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի՝  Բայդենը հայտարարել է, որ տվյալ պահին մտադիր է մինչ օգոստոսի 31 […]

̰
Կանադան Աֆղանստանում զորքեր թողնելու պատրաստակամություն է հայտնել

23:38 24.08.2021

Կանադան G7-ի իր գործընկերներին հայտնել է օգոստոսի 31 -ից՝ օտարերկրյա զորակազմի դուրսբերման համաձայնեցված ժամկետից հետո, Աֆղանստանում զորքեր թողնելու պատրաստակամության մասին: Այդ մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Աֆղանստանի հարցով ընդհանուր դիրքորոշում մշակելուն նվիրված G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպմանը, փոխացնում է РИА Новости-ն: «Ես ընդգծեցի, որ Կանադան պատրաստ է մնալ վերջնաժամկետից հետո, եթե դա ընդհանրապես հնարավոր […]

̰
BACK_TO_TOP