Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+22.09 oC

Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգում

14:47 27.08.2021

ՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացի կազմակերպման իրատեսական ժամկետներ սահմանելու, գործընթացին սովորողների ծնողներին մասնակից դարձնելու գործառույթները մասնավորեցնելու, ներկայացուցչի պարտավորությունները հստակեցնելու, ինչպես նաև տնօրենի ընտրության քվեարկության ավելի օբյեկտիվ լուծում առաջարկելու նպատակով:

Մրցույթի անցկացման ժամկետներ

Նոր կարգավորմամբ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը տարբեր հարթակներով տարածելու հետ մեկտեղ հնարավոր է դառնում հայտերի ընդունման ժամկետն առավել հստակեցնել՝ սահմանելով azdarar.am կայքում հրապարակման օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Գործող կարգով տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կազմակերպվում և անցկացվում է թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը եռամսյա ժամկետում: Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է մրցույթ հայտարարելու մասին որոշում ընդունելու ժամկետը, այն է՝ 70 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ։ Սա հնարավորություն կտա առավել ճկուն կազմակերպել հետագա գործողությունների ընթացքը:

Ծնողների մասնակցության ընդլայնում

Դպրոցի զարգացման ծրագրի քննարկման գործընթացի մասնակիցներին վերաբերող դրույթում ևս լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն է առաջացել, համաձայն որի՝ նախատեսվում է ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը մասնակից դարձնել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողներին` առանց քվեարկելու իրավունքի: Այս կարգավորման նպատակն է հաստատության շահառու բոլոր ծնողներին հնարավորություն ընձեռել մասնակից դառնալ տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ վերջիններս հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ:

Քվեարկության գործընթաց

Հավակնորդներին հավասար հնարավորություն ընձեռելու նպատակով նոր կարգավորմամբ նախատեսվում է քվեարկությունն անցկացնել խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ և հավակնորդի մասնակցությամբ` նաև առցանց եղանակովԿարևորվել է նաև նրանց հետ հանդիպմանը հատկացվող ժամանակի սահմանումը համապատասխան խորհրդում՝ յուրաքանչյուր հավակնորդին հատկացնելով հավասար ժամանակ՝ հավակնորդների թիվը հաշվի առնելով:

Տնօրենի պաշտոնակատարի նշանակում և տնօրենի ընտրություն

Տնօրենի անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության դեպքերում, ինչպես նաև կարգով սահմանված դեպքերում լիազորված մարմինը թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ համապատասխան կրթություն և աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տվյալ հաստատության նախկին տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող:

Տնօրենի ընտրությունը կազմակերպվում է մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը, և սա փորձ է՝ սահմանափակել պաշտոնակատարի ինստիտուտն այս համակարգում։ Բացի դրանից՝ կարգում հստակեցվել են այն դրույթները, որոնք փետրվարին ընդունված նոր կարգի կիրարկման ընթացքում տարբեր մեկնաբանություններ էին առաջացրել։ Դրանք հստակեցվել են՝ հաշվի առնելով կիրառման փորձը։

Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ կհստակեցվեն տնօրենի ընտրության գործընթացին մասնակից բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կկարգավորվեն մրցույթ հայտարարելու, անցկացնելու, ինչպես նաև բողոքարկման և նշանակման հետ կապված ժամկետներն ու հարաբերությունները, գործընթացը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

23:59 15.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

23:52 15.07.2025

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

Հուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

23:47 15.07.2025

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

23:44 15.07.2025

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

23:41 15.07.2025

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

BACK_TO_TOP