TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.15 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զելենսկին ու Ղարիբաշվիլին կարևորել են անվտանգության հարցերում համագործակցության ամրապնդումը

11:32 23.08.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Կողմերը պարտավորվել են աջակցել երկրների տարածքային ամբողջականությանը և պաշտպանել նրանց ինքնիշխանությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված ուկրաինա-վրացական երկխոսության բարձր դինամիկան և պայմանավորվել են անցկացնել բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի առաջին նիստը: Զելենսկին և Ղարիբաշվիլին հատուկ ուշադրություն են դարձրել […]

̰
Բացահայտվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպք

10:25 23.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը […]

̰
Ուկրաինան և Վրաստանը փոխադարձ ճանաչել են COVID-վկայականները

23:59 22.08.2021

Ուկրաինան և Վրաստանն ավարտել են պատվաստումների վերաբերյալ քովիդ-վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը։ Դրանք թույլ կտան դյուրացնել երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ «Այս տարի ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը Վրաստանում աճել է 70 տոկոսով։ Մենք արդեն ավարտել ենք քովիդ պատվաստումների մասին վկայականների փոխադարձ ճանաչումը»,-ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին ԵՄ-ն որոշում […]

̰
Ավելորդ քաշի օգուտի մասին. բժիշկ Մյասնիկովի դիտարկումը

20:54 22.08.2021

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է ավելորդ  քաշի օգտակարության մասին: Նրա կարծիքով, չնայած բազմաթիվ բացասական հետևանքներին, որոշակի դեպքերում ավելորդ քաշը դրական արդյունք ևս ունի, մասնավորապես երկարացնում է կյանքը: «Գիտական փաստերը պնդում են, որ  ավելորդ քաշ և 65 -ից բարձր տարիք ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան նորմալ քաշ ունեցողները: Տարեց մարդուն որոշակի քաշի […]

̰
Մերկելն արձագանքել է լրագրողի խոսքերին, որն իրեն մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը հաճոյանալու փորձերի մեջ

20:45 22.08.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է Մոսկվայի և Բեռլինի մասնակցությամբ երկխոսության հետ կապված պնդումները: Ինչպես հաղորդել է UNIAN- ը, լրագրողներից մեկը հնարավոր է համարել, որ Մերկելի անձամբ չմասնակցելը «Ղրիմի հարթակին» կապված է «Ռուսաստանին հաճոյանալու» ցանկության հետ: «Ոչ, սա դրա մասին չի վկայում», – արձագանքել է Գերմանիայի կանցլերը: Մինչ այդ Մերկելը հայտարարել […]

̰
G7- ի առաջնորդները շտապ կհավաքվեն Աֆղանստանի հարցով

20:10 22.08.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երեքշաբթի օրը կհավաքի G7- ի առաջնորդներին՝ Աֆղանստանում իրավիճակի շուրջ հրատապ բանակցությունների համար: «Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը միասին աշխատի՝ անվտանգ տարհանում ապահովելու, հումանիտար ճգնաժամը կանխելու և Աֆղանստանի ժողովրդի վերջին 20 տարիների ձեռքբերումներն ամրապնդելու համար», – գրել է Ջոնսոնը Twitter- ում: I will convene G7 leaders on […]

̰
Աֆղանստանցիները Ուզբեկստանի սահմանը պաշտոնապես հատելու անսովոր եղանակ են մշակել

19:37 22.08.2021

Աֆղանստանի բնակիչները Ուզբեկստանից արտասահմանյան երկրներ ավիատոմսերով մտնում են Ուզբեկստան, հանձնում դրանք և մնում այնտեղ ապրելու: Այս մասին հայտնում է «Sputnik Ուզբեկստանը»՝ սեփական աղբյուրին հղումով: Հրատարակության զրուցակցի խոսքով՝ աֆղանստանցիներին, որոնք Ուզբեկստանից արտասահմանյան երկրներ մեկնելու տոմսեր ունեն, ներկայումս թույլատրվում է հատել Ուզբեկստանի սահմանը: Այնուամենայնիվ, Ուզբեկստանի օդանավակայան ժամանելուց հետո անօրինական ներգաղթյալները չեղարկում են գնումը և վերադարձնում տոմսերը: Զրուցակիցը […]

̰
Նորաձևության աշխարհի ամենասկանդալային հանցագործությունները. Քիմ Քարդաշյան

18:36 22.08.2021

2016 թվականի հոկտեմբերին անկանխատեսելի դեպք տեղի ունեցավ: Փարիզում նորաձևության շաբաթի ժամանակ թալանեցին Քիմ Քարդաշյանին: Ավազակները մտել էին Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղի առանձնատունը և տարել 11 մլն դոլարի ոսկյա զարդեր: Ոստիկանությունը հարցաքննեց Քարդաշյանին: Վերջինս մասնավոր ինքաթիռով թռավ տուն՝ ԱՄՆ: Ամենասարսափելին այն էր, որ ավազակները կապկպել էին Քարդաշյանին և փակել լոգարանում: Ավազակներին ոստիկանները […]

̰
Պուտինը մեկնաբանել է իրավիճակն Աֆղանստանում

18:11 22.08.2021

Իրավիճակն Աֆղանստանում անմիջական կապ ունի Ռուսաստանի անվտանգության հետ։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այն, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, անմիջական կապ ունի մեր անվտանգության հետ։ Այնտեղից հարյուր հազարավոր փախստականներ են փախչում այլ երկրներ, և նրանք հանգիստ կարող են հասնել մեզ մոտ, քանի որ մենք վիզային ռեժիմ չունենք մեր հարևան […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Ակունք գյուղը սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու ՎԱԶ 2107-ը. կան վիրավորներ

17:44 22.08.2021

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։50-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Գարսևան Բոյախչյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 61-ամյա Սամվել Մանուկյանի վարած ՊԱԶ 672 մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով Կ. Բոյախչյանը և նրա ուղևոր՝ 61-ամյա Սեյրան Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
Նորաձևության աշխարհի ամենասկանդալային հանցագործությունները. Վերսաչե

17:32 22.08.2021

Նորաձևության աշխարհի փայլի ետևում հաճախ թաքնվում է փայլից շատ ու շատ հեռու, անգամ ողբերգական իրականություն: Հայտնի դիզայներների ու մոդելների հարստությունն ու  հանրաճանաչությունը հաճախ նախանձի ու կոնֆլիկտների առիթ են դառնում, անգամ հանգեցնում հանցագործությունների: Յուրաքանչյուր այդպիսի դեպքից հետո նորաձևության ամսագրերը որոշ ժամանակով վերածվում էին քրեական քրոնիկոնի: Ջաննի Վերսաչեի սպանությունը   Արքայադուստր Դիանան՝ Վերսաչեի թաղման ժամանակ   Վերսաչեի […]

̰
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն անհեռատես է անվանել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը

17:11 22.08.2021

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն անհեռատես է անվանել Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը: Նրա հոդվածը հրապարակվել է Թոնի Բլերի Գլոբալ փոփոխությունների ինստիտուտի կայքում: Ըստ նախկին վարչապետի՝ ներկայումս գերակշռող տրամադրվածությունն այն է, որ ժողովրդավարության ներդրումը ուտոպիական մոլորություն է, ցանկացած տեսակի միջամտություն՝ ապարդյուն արարք: «Այժմ աշխարհը չգիտի, թե ինչ է պաշտպանւմ  Արևմուտքը, քանի որ, ակնհայտ […]

̰
Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա. Արտակ Դավթյան

17:01 22.08.2021

Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման արարողության ժամանակ Sputnik Արմենիային ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Կան բոլոր հնարավորությունները նոր սպառազինություններ ձեռքբերելու, ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Երբ ժամանակը գա, մենք ցույց կտանք այն միջոցները, որոնք կան, ձեռք են բերվել այդ համագործակցության շրջանակներում։ Մենք շատ միջոցներ […]

̰
Պուտինն անարդար է անվանել աֆղան միգրանտների առանց վիզայի տեղաբաշխումը Կենտրոնական Ասիայում 

16:37 22.08.2021

Աֆղանստանից առանց վիզայի ներգաղթյալների տեղաբաշխումը Կենտրոնական Ասիայում և նրանց մուտքի արգելքն ԱՄՆ Պուտինն համարել է անարդարացի: Հայտարարել է, որ  հարցը կլուծի ՀԱՊԿ գագաթնաժողովում: «Մեր արևմտյան գործընկերները համառորեն բարձրացնում են Կենտրոնական Ասիայի երկրներում փախստականներ տեղակայելու հարցը՝ մինչև ԱՄՆ կամ այլ երկրներ վիզա ստանալը: Ուրեմն, այդ երկրներ՝ մեր հարևանների մոտ կարող են ուղարկվել առանց վիզաների, բայց իրենց […]

̰
Պուտինը կատակել է Լավրովի «ռազմատենչության» վերաբերյալ

15:54 22.08.2021

Ռուսաստանի ԱԳՆ -ն ակտիվ հարձակողական դիրք է գրավում, ներքին դիվանագիտական ​​ծառայության ներուժը գործում է շատ պրագմատիկ կերպով՝ հենց Ռուսաստանի ազգային շահերից ելնելով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեծ գաղտնիք չի լինի, որ մեր դիվանագիտական ​​գերատեսչությունը շատ ակտիվ, հարձակողական դիրք է զբաղեցնում: Երբեմն նույնիսկ ստիպված եմ (Սերգեյ Լավրովին) հիշեցնել, որ նա ոչ թե պաշտպանության նախարար […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը կմասնակցի «Ղրիմի հարթակին». Մոսկվան հետևություններ կանի

15:36 22.08.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: «Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ուկրաինա՝ մասնակցելու «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 23 -ին Կիևում», – ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

15:02 22.08.2021

Օգոստոսի 21-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 120 քաղաքացու հետազոտություն, նրանցից 1 021-ի մոտ արձանագրվել է թեստի […]

̰
Թրամփը հայտարարել է Աֆղանստան ռուսական բանակի վերադարձի հնարավորության մասին

13:54 22.08.2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակը պետք է պատրաստ լինի այն բանին, որ կրկին ստիպված կլինի վերադառնալ Աֆղանստան: Համապատասխան հայտարարությունը նա արել է ԱՄՆ Ալաբամա նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ: «Մենք պետք է հետ գնանք: Մենք պետք է վերադառնանք, երբ պահը հարմար լինի», – մեջբերել է նրան ՏԱՍՍ -ը: […]

̰
Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում. Արտակ Դավթյան

13:44 22.08.2021

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է նրանց` մեր տարածքը լքելուն, ապա բազմիցս հայտարարվել է, որ ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում։ Այդ աշխատանքի հիման վրա որոշում կկայացվի զինված […]

̰
Չինաստանում 55-ամյա կինը վարակվել է բուբոնային ժանտախտով

12:11 22.08.2021

Չինաստանի Նինսիա Հուեյ ինքնավար շրջանի 55-ամյա բնակչուհին վարակվել է բուբոնային ժանտախտով: Այս մասին հաղորդվում է շրջանի հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեում: Նշվում է, որ հիվանդը զբաղվում է անասնապահությամբ։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Առաջին ախտանշանները ի հայտ են եկել օգոստոսի 14 -ին: Չինաստանի իշխանություններն արդեն ակտիվացրել են արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմը՝ վտանգավոր վարակի տարածումը կանխելու […]

̰
Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ

10:33 22.08.2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: Այս մասին հաղորդում է ՊՆ-ը։

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ -ի ռազմական օբյեկտներին

10:00 22.08.2021

Իսրայելի Ռազմաօդային ուժերը շաբաթ երեկոյան հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման 4 օբյեկտների՝ ներառյալ զենքի արտադրամասերի և պահեստների, գրում է РИА Новости-ն։ Շաբաթ օրը պաղեստինցիները հանրահավաք էին կազմակերպել Իսրայելի հետ  սահմանին ՝ Ալ-Աքսա մզկիթում բռնկված հրդեհի 52-րդ տարելիցի և Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի դեմ: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածի ավելի […]

̰
Փրկարարներն օգնության են հասել Դրախտիկում ռետինե մոտորանավակով ափից հեռացած քաղաքացիներին

23:15 21.08.2021

Օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից դուրս են բերել […]

̰
Վստահ եմ՝ ջանք չեք խնայի, որպեսզի մեր ժողովուրդը հաղթահարի այս ճգնաժամը․ Վազգեն Մանուկյանը՝ Գարեգին Բ-ին

22:20 21.08.2021

Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հոբելյանական տարեդարձի առթիվ․ «Վեհափառ Տեր, Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ։ Ձեր կյանքի շուրջ 56 տարին Դուք նվիրել եք Հայ Առաքելական Եկեղեցուն և մեր հոգևոր կյանքին։ Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ, որոնք հաղթահարելու համար մեզ պետք են հոգևոր […]

̰
ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարհանել է մոտ 17 հազար մարդու

21:56 21.08.2021

ԱՄՆ իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարհանել են մոտ 17 հազար մարդու։ Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ ասել է գեներալ Հենկ Թեյլորը, ով պատասխանատու է Քաբուլից իրականացվող տարհանման լոգիստիկայի համար։ «Տարհանման օպերացիայի մեկնարկի պահից՝ օգոստոսի 14-ից մենք դուրս ենք բերել մոտ 17 հազար մարդու»,-ասել է նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հուլիսի վերջից, ամերիկացի զինվորականների ջանքերով, Աֆղանստանը […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

20:00 21.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած […]

̰
Ուզբեկստանն Աֆղանստանից ընդունել է ևս  400 փախստականի

19:27 21.08.2021

Ուզբեկստանի իշխանություններն ընդունել են Աֆղանստանից ևս 400 փախստականի, նրանք ժամանակավորապես տեղակայվել են Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանի մերձակայքում գտնվող COVID կենտրոնի տարածքում, որտեղ, ինչպես նախկինում հաղորդվել էր, կա մոտ 650 սպա։ Այս մասին ՏԱՍՍ -ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը:   «Փախստականների նոր խումբ, ամենայն հավանականությամբ, այս գիշեր ինքնաթիռներով տեղափոխվել է Թերմեզ, նրանց քովիդի թեստերը բացասական […]

̰
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

18:45 21.08.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում  քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը՝ շեշտելով այս  երկրում կայունության և խաղաղության ապահովման կարևորությունը, ընդգծելով նաև  ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները լուծելու առաջնահերթությունը: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում: «Աֆղանստանի շուրջ իրավիճակը մանրամասն քննարկվել է : Շեշտվեց երկրում կայունության և […]

̰
ԵՄ-ն սառեցնում է Աֆղանստանին հատկացվելիք տնտեսական աջակցությունը

18:37 21.08.2021

  Եվրահանձնաժողովը մտադիր է ավելացնել Աֆղանստանիին հատկացվելիք հումանիտար օգնության ծավալները: 2021-ի սկզբին այդ օգնության չափը նախատեսված էր 57 մլն եվրո: Միևնույն ժամանակ Բրյուսելը հայտարարել է, որ սառեցնում է Աֆղանստանին տրամադրվելիք տնտեսական աջակցությունը, որի չափը կազմում է 1 մլրդ եվրո և այն նախատեսված էր հատկացնել առաջիկա 7 տարիների ընթացքում: Այս մասին հայտնել է Еվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա […]

̰
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա

18:26 21.08.2021

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Ուկրաինա: Վրաստանի կառավարության ղեկավարին այսօր Լվովում կհյուրընկալի իր ուկրաինացի գործընկերը: Վաղվանից պաշտոնական հանդիպումներ կանցկացվեն Կիևում: Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաև Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովին, որին մասնակցում են ավելի քան 40 պետությունների ղեկավարներ: […]

̰
BACK_TO_TOP