13:45 11.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 3-9-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 3-ին, 5-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հունիսի 5-ին և 7-ին, և Շենգավիթում՝ հունիսի 5-ին և 9-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 5-ին և 9-ին: Ծծմբի […]
13:30 11.06.2021
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Վիկտոր Ա.-ն, որը 2020 թ. օգոստոսի 12-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԲՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը) մեղադրանքով: […]
13:22 11.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 30 – հունիսի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 31-ին, հունիսի 1-ին, 3-ին և 5-ին, Հրազդանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում:
12:56 11.06.2021
Շվեյցարիայի կառավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացրել փակել Ժնևի երկինքը Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սահմանափակումները կգործեն հունիսի 15-ի ժամը 08։00-ից մինչև հունիսի 17-ը՝ 17։00-ն, Ժնևի Ազգերի հրապարակի շրջանում։ Կառավարությունում նշել են, որ սահմանափակումը չի անդրադառնա դեպի քաղաքի միջազգային օդանավակայան և դրանից այլ ուղղություններով կատարվելիք կոմերցիոն չվերթների վրա։ Անվտանգության միջոցները […]
10:05 11.06.2021
Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին` Երևանի ժամանակով 08:00-ին, և կավարտվի հունիսի 13-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: Քվեարկության արդյունքները կամփոփվեն, և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական […]
09:29 11.06.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր իրավահաջորդ Ջո Բայդենին, նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը, նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն անբարենպաստ դիրքում է՝ առանց Ռուսաստանի նկատմամբ հարգանքի: «Որպես նախագահ ՝ ես Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հիանալի և շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չնայած հանդիպման մասին կեղծ լուրերին՝ Միացյալ Նահանգները շատ բան […]
09:14 11.06.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ջո Բայդենին չքնել Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Հաջողություն նախագահ Պուտինի հետ բանակցություններում: Չքնե՛ս հանդիպմանը, և խնդրում եմ՝ նրան փոխանցի իմ բարեմաղթանքները», – ասել է նա: Հիշեցնենք, որ 2020-ի նախընտրական արշավի ժամանակ Թրամփը Բայդենին «քնկոտ» էր անվանել: Ավելի ուշ, նա որոշել էր մրցակցի համար գտնել […]
23:51 10.06.2021
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էլ եղել են Աբովյան, Չարենցավան, Հրազդան և Սևան քաղաքներում, զրուցել քաղաքացիների հետ և նրանց բաժանել նախընտրական թերթիկներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:36 10.06.2021
«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը նախընտրական քարոզարշավով եղել է Արագածոտնի մարզում, զրուցել բնակիչների հետ։ Նա երկրի զարգացման գործում կարևոր ոլորտ է համարել գյուղատնտեսությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:31 10.06.2021
Օրակարգում հայն է․ այս կարգախոսով է նախընտրական պայքարի մեջ մտել «Ազգային օրակարգ» կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի նախընտրական աշխատանքների և ծրագրի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է կուսակցության պատգամավորի թեկնածու Արա Գասպարյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:26 10.06.2021
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներն այս օրերին նաև շրջում են մայրաքաղաքի փողոցներով, այցելում բակեր, զրուցում երևանցիների հետ։ Դաշինքի ներկայացուցիչներն այսկերպ, ինչպես նաև բուկլետների բաժանմամբ են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերի դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:18 10.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի թիմը նախընտրական քարոզարշավը շարունակել է Աշտարակ քաղաքում: Հանրահավաքին ելույթ ունեցողները նշել են, որ գալիս են կյանքի կոչելու պետականաշինության իրենց ծրագրերը, իսկ դրա համար անհրաժեշտ է հավասարակշված և ուժեղ առաջնորդ, անհրաժեշտ է համատեղել ուժերը՝ վերականգնելու ազգային արժեքները, արժանապատիվ խաղաղություն, զարգացող գյուղատնտեսություն ու գիտություն, մատչելի առողջապահական համակարգ: Մանրամասները՝ […]
23:13 10.06.2021
Անվտանգ ու ապահով հայրենիք․ այս կարգախոսով էլ «Ազատական» կուսակցությունն է ներկայանում ընտրողներին։ Քաղաքական այս ուժը իր նախընտրական ծրագրում հատկապես առանձնացրել է պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտը։
23:04 10.06.2021
«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ասուլիսով։ Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ նա անդրադարձել է տարբեր ոլորտների և թվարկել երկրի զարգացման այն դրույթները, որոնք ներառված են իրենց նախընտրական ծրագրում։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:58 10.06.2021
Չնայած արդեն քարոզարշվի երրորդ օրն է, բայց կան ընտրություններին մասնակցող կուսակցություններ, որոնք այդքան էլ ակտիվ չեն։ Ո՞րն է պասիվ քարոզարշավի պատճառը և ինչպե՞ս ու ի՞նչ է փորձում հասցնել իր ընտրողներին «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, SHANTNEWS.am-ը զանգահարել է կուսակցության ներկայացուցչին և այդկերպ փորձել ստանալ պատասխաններ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:54 10.06.2021
Նախընտրական քարոզարշավի ի՞նչ մարտավարություն է որդեգրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը և որո՞նք են այս քաղաքական ուժի ծրագրի առաջնային դրույթները։ Այս հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է կուսակցության պատգամավորի թեկնածու Ներսես Զեյնալվանդյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 10.06.2021
«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր էլ եղել են Տավուշի մարզում՝ ներկաներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Տավուշցիներին ներկայացվել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման ԲՀԿ տեսլականը: Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի համար թիվ 1 հարցը անվտանգության ապահովումն է, հետո նոր տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին խթանելը։ […]
22:44 10.06.2021
Անվտանգության խնդիրների վրա սևեռված «Վերելք» կուսակցության հիմնական կորիզը բաղկացած է ծառայություն անցած պահեստազորի սպաներից և մտավորականներից։ Կոտայքի մարզում Վերելքի ներկայացուցիչներն իրականացրել են պահեստազորի ակտիվ ռեզերվի պարապունքներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 10.06.2021
Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ – Հայաստանի հետ։ Այնուհետև թուրքական աղբյուրը հղում է […]
22:16 10.06.2021
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը մանրամասնորեն ներկայացրել է իրենց նախընտրական ծրագրի դրույթները։ Խոսելով սոցիալական, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում նախատեսած բարեփոխումներից, Ուրիխանյանը առանցքային կարևորություն է տվել հայրենիքի անվտանգության գործում ձեռնարկվող անհրաժեշտ քայլերին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:15 10.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 3-9-ը։ ? Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 3-ին, 5-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հունիսի 5-ին և 7-ին,և Շենգավիթում՝ հունիսի 5-ին և 9-ին: ? Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 5-ին և 9-ին: […]
21:47 10.06.2021
2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են: Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել […]
21:21 10.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 30-հունիսի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 31-ին, հունիսի 1-ին, 3-ին և 5-ին, Հրազդանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում:
20:35 10.06.2021
Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նշվել է, որ առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել […]
20:18 10.06.2021
Ես կբարձրացնեմ այս հարցը, հատկապես Արևելյան գործընկերության հարցը, որը շատ կարևոր է,- այսպես է պատասխանել Լիտվայի նախագահ, Գիտանաս Նաուսեդան լրագրողների այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առաջընթաց կլինի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցում: Լիտվայի նախագահի խոսքով, այդ հարցը ակտիվորեն քննարկվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի հետ: «Ես կբարձրացնեմ այս հարցը, հատկապես […]
19:41 10.06.2021
Հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծել է անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ […]
19:22 10.06.2021
Մոսկվան ակնկալում է, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի իր աշխատանքը։
19:10 10.06.2021
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, 2021 թվականի հունիսի 7-9-ը կայացած իր նիստում գնահատել է արտաքսվածների գործի կատարման գործընթացը և որոշում է կայացրել: Այս մասին է հայտնում 1tv.ge-ն։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ, որոշման համաձայն, հանձնաժողովը Ռուսաստանի համար վերջնաժամկետ է սահմանել ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ը, որպեսզի ուղղակիորեն փոխհատուցում վճարվի Վրաստանի […]
18:49 10.06.2021
Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարությունում: Հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև […]