TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը կբարձրացնի Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

18:41 13.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ կբարձրացնի Սպիտակ տան կողմից 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որպես «Ցեղասպանություն» ճանաչելու և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելու Անկարային բարկացրած հարցերը, հայտնում է Reuters-ը: Թուրքիայի նախագահը, որը Բայդենի նախորդ Դոնալդ Թրամփի հետ սերտ անձնական հարաբերությունների մեջ էր, հիասթափվել է […]

̰
G7- ը ցանկանում է «արդար հարկեր» ամբողջ աշխարհում

18:07 13.06.2021

G7- ը ցանկանում է «արդար հարկեր» ամբողջ աշխարհում: «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են իրենց ջանքերը կենտրոնացնել ամբողջ աշխարհում հարկային համակարգի բարելավման հարցում, ինչպես գրում է Bloomberg- ը, նշված է  գագաթնաժողովին հաջորդած համատեղ հայտարարության մեջ: «Մեզ հարկավոր է գլոբալ առումով արդարացի հարկային համակարգ: Մենք աջակցում ենք G7- ի կողմից հունիսի 5-ին ստանձնած պատմական պարտավորությանը: Այժմ մենք […]

̰
Արտակ Բեգլարյանն այցելել է Ասկերանի շրջանի առաջնագծին մոտ գտնվող գյուղեր

17:49 13.06.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի առաջնագծամերձ չորս գյուղեր՝ տեղում ծանոթանալու բնակավայրերի հիմնախնդիրներին ու առկա իրավիճակը քննարկելու բնակիչների հետ: Սզնեք, Մխիթարաշեն, Կարմիր գյուղ ու Խաչմաչ բնակավայրերում Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության և համայնքների ղեկավարների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցերը անվտանգության, ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ: […]

̰
G7- ը Ռուսաստանի հետ «կայուն ու կանխատեսելի» հարաբերություններ հաստատելու հետաքրքրություն է հայտնել

17:14 13.06.2021

Մեծ յոթնյակի երկրները հայտարարել են իրենց հետաքրքրությունը՝ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների հաստատման մեջ, հայտնում է Bloomberg- ը: «Մենք կրկնում ենք մեր հետաքրքրությունը Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատելու վերաբերյալ և կշարունակենք գործել այնտեղ, որտեղ կան ընդհանուր հետաքրքրության ոլորտներ», – ասված է գործակալության մեջբերած հաղորդագրության տեքստում: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ յոթնյակի […]

̰
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատգամավոր

16:57 13.06.2021

«Ակնկալվում է, որ մոտ ապագայում Աբխազիան և Հարավային Օսիան կդառնան Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամներ», – ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին՝ եռակողմ /Մոսկվա-Սուխումի-Ցխինվալի/հեռուստակամրջի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ  դեսպանները: Հարցին, թե երկու հանրապետությունների միջազգային ճանաչման խնդիրը կխանգարի՞ Եվրասիական տնտեսական միություն […]

̰
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել

16:04 13.06.2021

G7- ի երկրները մինչև 2022 թվականի ավարտը զարգացող երկրներին կհատկացնեն COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ 2,3 միլիարդ դեղաչափ: Այս մասին կիրակի՝ հունիսի 13-ին՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի վերջին օրը Մեծ Բրիտանիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ Գերմանիան նշանակալի ներդրում կունենա և «պատասխանատու կլինի 350 միլիոն դեղաչափի համար»: Կանցլերը շեշտել է, […]

̰
Կիբերանվտանգության խնդիրն այսօր ամենակարևորներից մեկն է. Պուտին

14:14 13.06.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կիբերանվտանգության խնդիրը ժամանակակից աշխարհում ամենակարևորներից մեկն է, քանի որ հաքերները կարող են անջատել ամբողջ համակարգերը, ինչը սպառնում է ծանր հետևանքներով: Այս մասին նա ասել է Россия-1 հեռուստաընկերության Москва. Кремль. Путин հաղորդմանը տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է Смотрим կայքում: «Կիբերանվտանգության խնդիրն այսօր ամենակարևորներից մեկն է, քանի որ […]

̰
Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասին

13:39 13.06.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Դա ռազմավարական կայունությունն է, և տարածաշրջանային հակամարտությունները, շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումները, ընդհանուր՝ գլոբալ առումով շրջակա միջավայրի համար մտահոգությունը», – ասել է Պուտինը Смотрим մեդիահարթակին տված հարցազրույցում: «Այսինքն՝ կան հարցեր, որոնց շուրջ մենք […]

̰
Բրիտանիայի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն

13:21 13.06.2021

Լոնդոնը կցանկանար բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց նաև մտադիր է կոշտ արձագանքել Ռուսաստանի և այլ պետությունների կողմից թշնամական համարվող գործողություններին: Այս մասին կիրակի առավոտյան Sky News- ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: «Մենք պետք է հարմարվենք այն նոր սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, և մենք դա կանենք՝ պարզ կերպով […]

̰
Պուտինը խոսել է Բայդենի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին

12:28 13.06.2021

Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են նվազեցնել բացասական հռետորաբանությունը, բայց պետք չէ ինքներս մեզ խաբենք: Հունիսի 13-ին այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին: «Բարձր մակարդակի հանդիպումների նախօրեին երկու կողմերն էլ միշտ փորձում են նվազեցնել ցանկացած բացասական հռետորաբանություն՝ աշխատանքի համար համապատասխան բարենպաստ միջավայր ստեղծելու […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

11:53 13.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը

11:18 13.06.2021

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի տրամադրված ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ գերիների վերադարձը։ Նա Twitter-ում հետևյալ գրառումն է արել։ «Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել», – գրել է Լինդեն: Նա նաև ընդգծել է, որ վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]

̰
Ժնևի հանդիպմանն ԱՄՆ-ը «կոշտ ազդակ» կփոխանցի Ռուսաստանին. NBC

10:17 13.06.2021

Սպիտակ տունը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա հանդիպմանը նախատեսում է ցույց տալ իր վճռականությունը Ռուսաստանի հետ առճակատման հարցում, հայտնում է NBC- ն: Հղում կատարելով նախագահի աշխատակազմի աղբյուրին, որը տեղյակ է հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ վիլլայում անցկացվելիք գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներից՝ հեռուստաալիքի եթերում հայտարարել են, որ «Սպիտակ տան առանցքային նպատակը կլինի […]

̰
Ռոբերտ Քոչարյանը Լոռու մարզում ներկայացրել է աղետի գոտու վերականգնման իր մոտեցումներն ու խոսել քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին

22:50 12.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպել է Լոռու մարզի՝ մասնավորապես Սպիտակի, Վանաձորի և Տաշիրի բնակիչների հետ: Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը Վանաձորում հիշեցրել է 88-ին սկսված Ղարաբաղյան շարժումը, երբ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ղեկավարել ու մասնակցել է ռազմական գործողություններին, այլև ստեղծել անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ հուսալի վահան […]

̰
Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը

22:38 12.06.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել գերեվարված 15 մարդ: Հայտնի է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել Ակնայի ականապատ տարածքների քարտեզը։ Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: Լուրը հաստատել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում նախընտրական հանդիպումների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Քաղաքացու որոշում»-ը քարոզարշավի հերթական օրը կազմակերպել է երաժշտական ֆլեշմոբ

22:24 12.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի հերթական օրը կազմակերպել է երաժշտական ֆլեշմոբ։ Այս կուսակցության ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստանում ատելության մթնոլորտ է տիրում և ֆլեշմոբով նրանք փորձել են դրական և հուսադրող էմոցիաներ մատուցել մարդկանց։ Նրանք բուկլետներ են բաժանել, որոնցում ներկայացված է Հայաստանի վերականգնման իրենց ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ալեքսան Մինասյանը խոսել է սերնդի զարգացման, առողջ և պինդ քաղաքացի ունենալու մասին

22:05 12.06.2021

«Վերելք» ռազմաքաղաքական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում հերթական անգամ տեսաուղերձ է հղել։ Այս անգամ կուսակցության հիմնադիր Ալեքսան Մինասյանը խոսել է սերնդի զարգացման, առողջ և պինդ քաղաքացի ունենալու մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին ուղղված դաշինքի ծրագրերին

21:54 12.06.2021

Քարոզարշավի շրջանակներում «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել։ Այս անգամ բանախոսը դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն էր, ով հիմնականում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին ուղղված դաշինքի ծրագրերին։ Ոսկանյանի խոսքերով՝ ներկայումս առողջ ընդդիմությունը, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքն է ստանձնել անվտանգության խնդիրները հասարակությանը ներկայացնելու և քայլեր մշակելու գործընթացի պատասխանատվությունը։

̰
Դավիթ Սանասարյանը պատասխանել է՝ ինչո՞ւ քաղաքացիները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուժը

21:46 12.06.2021

Ինքնիշխան Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ևս այսօր Գյումրիում են եղել, շրջել քաղաքի փողոցներով, զրուցել մարդկանց հետ ու ներկայացրել իրենց ծրագրերը։ Կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը հարցազրույց է տվել և պատասխանել հարցին` ինչո՞ւ գյումրեցիները և ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուժը։

̰
Եվրախորհրդի ղեկավարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները

21:30 12.06.2021

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները ՝ ձերբակալվածների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակման հետ կապված: «Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ հումանիտար ժեստերը», – գրել է նա Twitter-ում: I applaud Azerbaijan’s & Armenia’s parallel humanitarian gestures – releases of detainees and maps of mined areas First step towards renewing confidence […]

̰
Տիգրան Ուրիխանյանը՝ իրենց ծրագրերի և ընտրությունների օրվա անելիքների մասին

21:18 12.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն այս օրերին հանդես է գալիս տարբեր ասուլիսներով։ Նա երկրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում առաջին տեղում տեսնում է անվտանգության հարցը։ Այսօրվա ասուլիսին Ուրիխանյանն անդրադարձել է նաև անցկացվող նախընտրական քարոզարշավի որակին, ընտրությունների օրն իրենց վերահսկողության շտաբի և ակտիվի կազմի գործունեությանն ու անելիքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երկար սպասված և հրաշալի լուր․ Զախարովան՝ 15 հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին

21:08 12.06.2021

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից ձերբակալված 15 հայ ռազմագերիների փոխանցումը Երևանին՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երկար սպասված և հրաշալի լուր։ Ողջունում ենք կողմերի նման քայլերը», – նշել է դիվանագետը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայ ռազմագերիները վերադարձել […]

̰
Արդար հարկային ու վարկային համակարգեր և բարձր վարձատրվող աշխատատեղեր․ ԱԺԲ-ի ծրագրային առաջնային դրույթները

20:56 12.06.2021

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը հանրահավաք է հրավիրել Երևանի Ազատության հրապարակում, որի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները խոսել են իրենց նախընտրական ծրագրի մասին։ Արդար հարկային ու վարկային համակարգեր և բարձր վարձատրվող աշխատատեղեր․ սրանք կուսակցության ծրագրային առաջնային դրույթներից են։

̰
Դանիացի կիսապաշտպան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը խաղի ժամանակ

20:55 12.06.2021

Հունիսի 12-ին Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումը Դանիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջեւ: Առաջին խաղակեսի վերջում դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին: Բժիշկներն օգնություն են ցուցաբերում։ Հանդիպումն ընդհատվել է։

̰
«Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր շրջել են Երևանում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին

20:39 12.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր շրջել են Երևանում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին` հորդորել մասնակցել ընտրություններին և քվեն տալ «Արդար Հայաստան» կուսակցությանը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը ելույթ է ունեցել նաև կառավարության շենքի առջև։

̰
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները՝ Գյումրիում

20:25 12.06.2021

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Գյումրիում՝ ընտրողներին հորդորելով ճիշտ կողմնորոշվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Բարգավաճ Հայաստանն» այս անգամ էլ նախընտրական քարոզարշավ է անցկացրել Վայոց ձորում

20:15 12.06.2021

«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»․ «Բարգավաճ Հայաստանն» իր կարգախոսով այս անգամ էլ նախընտրական քարոզարշավ է անցկացրել Վայոց ձորի մարզում։ Կուսակցության նախընտրական ծրագրում կարևորությունը տրված է նախ անվտանգության, ապա նաև՝ գյուղատնտեսության, սոցիալ-առողջապահական, կրթական հարցերին։ Վայոց ձորում կայացած հանդիպմանը ևս առաջ է քաշվել և քննարկվել վարկառու քաղաքացիների հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում պետք է ազատականացվի մարտական զենքի կրումը․ «Միասնական հայրենիք» կուսակցություն

20:00 12.06.2021

Հայաստանում պետք է ազատականացվի մարտական զենքի կրումը․ այս գաղափարը «Միասնական հայրենիք» կուսակցությանն է։ Դրա մասին խոսել է կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։  

̰
«Միասին փրկենք Հայոց հայրենիքը»․ այս կարգախոսով է «Հայոց հայրենիք» կուսակցությունը մասնակցում ընտրություններին

19:56 12.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում այսօր եղել է Սյունիքի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները շրջել են Գորիսում ու հարակից համայնքներում, ներկայացրել իրենց վարչապետի թեկնածուին, խոսել ծրագրերից, որոնք պատրաստվում են իրագործել իշխանության գալու պարագայում։  «Միասին փրկենք Հայոց հայրենիքը»․ այս կարգախոսով է կուսակցությունը մասնակցում ընտրություններին։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ևս կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Եղոյանը խոսել է իրենց ծրագրերից ու […]

̰
Կանադան և Ֆրանսիան հայտարարել են, որ կօգնեն աշխարհին դուրս գալ ճգնաժամից G7 և G20 մակարդակներում

19:21 12.06.2021

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անձամբ հանդիպել են G7-ի գագաթնաժողովին, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ համագործակցությունը: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայության կողմից շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:   Հանդիպումից հետո Թրյուդոն և Մակրոնը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: «Կանադան և […]

̰
BACK_TO_TOP