TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

18:47 10.06.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը դիտարկման ենթարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրական հանցավոր […]

̰
Ֆիլիպ Ռիքերը ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

15:28 10.06.2021

Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

̰
Պուշկին փողոցի մի քանի հասցեների նկատմամբ ճանաչվել է գերակա շահ

15:26 10.06.2021

Կառավարության նիստում ներկայացվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է «Երևանի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2013-ի օգոստոսի 13-ի որոշման ցանկից հանել Պուշկին փողոցի մի շարք հասցեներ, մասնավորապես՝ «Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, […]

̰
ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին

15:13 10.06.2021

Ս.թ. հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծեց անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ աճող […]

̰
Հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում

14:11 10.06.2021

Հունիսի 9-10-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, միայն հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

14:00 10.06.2021

Հունիսի 9-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 45-ամյա Մարիա Գ.-ն, որը 2020 թ. հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Ադրբեջանի կողմից տրամադրվել են մայիսի 27-ին գերեվարված վեց հայ զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը

13:56 10.06.2021

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ, Եվրոպական […]

̰
Ինչպե՞ս գրանցվել «Անհատական հաշիվների էլեկտրոնային համակարգ»-ում

13:55 10.06.2021

Անհատական հաշվի քաղվածքը ֆիզիկական անձին տրամադրվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով: Ֆիզիկական անձը էլեկտրոնային եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով կարող է մուտք գործել «Անհատական հաշվի էլեկտրոնային համակարգ»՝ ներկայացնելով էլեկտրոնային դիմում: Մուտքի հնարավորություն կարելի է ստանալ թե՛ առցանց եղանակով (նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում), թե՛ անձամբ հարկային մարմին ներկայանալով: 1. Ինչպե՞ս գրանցվել «Անհատական […]

̰
Ալբանիայի խորհրդարանը իմփիչմենտ է հայտարարել երկրի նախագահին

13:43 10.06.2021

Ալբանիայի խորհրդարանը հունիսի 9-ին երկրի նախագահ Իլիր Մետային իմփիչմենտ է հայտարարել Սահմանադրությունը խախտելու համար և նրան հեռացրել զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Associated Press-ը: Իմփիչմենտի օգտին քվեարկել է խորհրդարանի 104 անդամ, դեմ՝ միայն յոթը: Եվս երեքը ձեռնպահ են մնացել: Այժմ երեք ամսվա ընթացքում պաշտոնից նրա հեռացման մասին որոշմանը պետք է հավանություն տա Ալբանիայի Սահմանադրական դատարանը: Քվեարկությունը […]

̰
Թուրքիան և Ուկրաինան հերթական համաձայնությանն են եկել

13:28 10.06.2021

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատար Ահմեթ Քենդիրը հանդիպում է ունեցել Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոյի հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայությունը: Կողմերը համաձայնության են եկել Սև ծովի՝ իրենց պատկանող գոտիներում համակարգված վերահսկողություն իրականացնելու և համատեղ որոնողափրկարարական վարժանքներ կազմակերպելու հարցում: Քենդիրը և Դեյնեկոն քննարկել են սևծովյան տարածաշրջանի ծովային երթևեկությանն […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին

12:43 10.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար: Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել […]

̰
«Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումները, քանդումը, տեղափոխումը, ընդունելի չէ մեր կառավարության համար». Տիգրան Ավինյան

12:40 10.06.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարություն 2013 թ. օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշմամբ հաստատված ցանկից հանել՝ «Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի […]

̰
Իրավապահները Նոր Նորքի բնակարաններից մեկում թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

12:08 10.06.2021

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները հունիսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 43-ամյա մի տղամարդու Մանուշյան փողոցի բնակարանում՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող 15 գրամից ավելի քաշով զանգված, ինչպես և պոլիէթիլենային տոպրակով […]

̰
«Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր Նորայր Նորիկյանն անդրադարձել է  Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին

23:57 09.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր Նորայր Նորիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ նախ կոչ է  արել նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերին մնալ  բարեկրթության սահմաններում, չլարել ներքաղաքական իրավիճակը  և քարոզարշավը շարունակել բացառապես ծրագրային դրույթների շրջանակում, հետո անդրադարձել է  Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին՝ նշելով, որ մեր երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ունենալու համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն

23:49 09.06.2021

Հունիսի 9-ին Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ […]

̰
Արկադի Վարդանյանը հետադարձ հայացքով գնահատել է նաև Հայաստանի նորագույն պատմության սկզբնական փուլը

23:49 09.06.2021

Հայաստանի եվրոպական կուսակցության քաղխորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը նախընտրական քարոզարշավը սկսել է տեսաուղերձով: Նա նախ անդրադարձել է երկրի տնտեսական, քաղաքական իրավիճակին, այնուհետև՝ քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրած ուժերին: Արկադի Վարդանյանը հետադարձ հայացքով գնահատել է նաև Հայաստանի նորագույն պատմության սկզբնական փուլը՝ Արցախյան պատերազմն ու ծանր տնտեսական հետևանքների պատճառով սկսված արտագաղթը:

̰
«Ամոթ չէ լինել հարուստ, ամոթ է լինել աղքատ»․ Մհեր Տերտերյան

23:39 09.06.2021

«Ամոթ չէ լինել հարուստ, ամոթ է լինել աղքատ»․ այս համոզմունքն է հայտնել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը՝ հրապարակած տեսանյութում խոսելով հարուստ և օլիգարխ հասկացությունների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՔՊ-ն Շիրակի մարզում էր․ Փաշինյանը հանդիպել է ընտրողների ու համակիրների հետ

23:34 09.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրն անցկացրել է Շիրակի մարզում: Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Ազատան, Մեծ Մանթաշ, Պեմզաշեն և մի շարք այլ համայնքներում կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել առաջիկա անելիքների մասին, անդրադարձել խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որոնք են «Վերելք» ռազմաքաղաքական կուսակցության հիմնական անելիքները

23:27 09.06.2021

«Վերելք» ռազմաքաղաքական կուսակցությունը այսօր հանդես է եկել հեռուստատեսային ուղերձով։ Կուսակցության հիմնադիր Ալեքսան Մինասյանը ուղերձում նշել է, որ հիմնական անելիքները կապված են բանակի հետ և պարզաբանել է, թե ինչու է կուսակցությունը կոչվում ռազմաքաղաքական։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«5165» շարժման հիմնադիրները հրապարակել են «Հարվարդից Հայաստան» հեղինակային հաղորդաշարի առաջին թողարկումը

23:22 09.06.2021

«5165» շարժման հիմնադիրներ Գևորգ Թամամյանը և Հովհաննես Ղազարյանը իրենց շարժման պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակել են «Հարվարդից Հայաստան» հեղինակային հաղորդաշարի առաջին թողարկումը, որի ընթացքում Հարվարդի համալսարանի շրջանավարտները ներկայացրել են իրենց տեսակետները աշխարհի լավագույն համալսարաններց մեկում սովորելու առավելությունների ու նաև այդ համատեքստտում Հայաստան -Սփյուռք կապերի ամրապանդման անհրաժեշտության, արտաքին դիվանագիտական աշխատանքի ակտիվացման մասին:

̰
Մենք պետք է գնանք մարդկանց դուռը, ոչ թե նրանց հրավիրենք ինչ-որ տեղ հանդիպման. Արամ Սարգսյանը՝ Գավառի բնակիչների հետ հանդիպմանը

23:21 09.06.2021

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպել են Գավառի բնակիչների հետ։ Կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար և այս քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը նշել է, որ այս անգամ բարձրախոսներով քարոզարշավ չեն իրականացնում, որովհետև դա կարող է նյարդայնացնել մարդկանց։ Շրջիկ շտաբների միջոցով են համակարգում քարոզարշավը։ «Մենք պետք է գնանք մարդկանց դուռը, ոչ թե նրանց հրավիրենք ինչ-որ տեղ […]

̰
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քարոզարշավը Երևանում

23:00 09.06.2021

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը սկսել են դարձյալ եկեղեցի այցելելուց, ապա շրջել են Երևանի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ, նրանց բաժանել բուկլետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ազատություն» կուսակցության տնտեսական ծրագիրը

22:59 09.06.2021

Ինչպե՞ս ունենալ տնտեսապես կայուն ու դինամիկ զարգացող պետություն․ «Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր ներկայացրել է իրենց կուսակցության տնտեսական ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են բույսերի բուժման աշխատանքները․ 23:00-ից մինչև 05:00 փակ պահել փողոց նայող պատուհանները

22:52 09.06.2021

Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են բույսերի բուժման աշխատանքները: «Այսօր երեկոյան մեր սրսկիչ մեքենան լինելու է Մանանդյան և Արտաշիսյան փողոցներում: Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23:00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05:00, փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները՝ պահպանելով անվտանգության կանոնները»:

̰

22:46 09.06.2021

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալները 2021-ի հունվա-ապրիլ ժամանակաշրջանում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 22.5%-ով՝ հասնելով 9.1 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը: Ծառայության տվյալներով՝ Ռուսաստանից Թուրքիա կատարվող արտահանումն աճել է 21.1%-ով՝ հասնելով 7 մլրդ 189 մլն դոլարի, իսկ Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 27.8%ով՝ դառնալով 1 մլրդ […]

̰
Ինչո՞ւ է «Լրջանալու պահը» կարգախոսն օրեցօր արդիական դառնում․ Լևոն Զուրաբյան

22:37 09.06.2021

Ինչի՞ն էր ի սկզբանե ուղղված «Լրջանալու պահը» կարգախոսը, և ինչո՞ւ է այն օրեցօր արդիական դառնում․ երիտասարդների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս և նախընտրական այլ հարցերի մասին այսօր խոսել են «Հայ Ազգային Կոնգրես»-ի ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Արևմուտքի՝ մեզ մեկնած ձեռքը պետք է սեղմենք, այլապես կսեղմեն ուրիշները»․ Արա Պապյան

22:24 09.06.2021

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի պատվիրակությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքում: Մարզային այցերին զուգահեռ, կուսակցության ներկայացուցիչներ Արա Պապյանն ու Վարուժան Ավետիսյանն էլ հանդես են գալիս ասուլիսով։ Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
Հայաստանում պետք է 3-րդ դաշտ ձևավորվի․ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժը ասուլիս է տվել

22:13 09.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ուրիխանյանը, այսօր մամուլի ասուլիս է տվել։ Ուրիխանյանը նշել է, որ քաղաքացիները այս ընտրություններում հնարավորություն ունեն ընտրելու նոր ծրագրեր և նոր մարդկանց։ Հայաստանում պետք է 3-րդ դաշտ ձևավորվի և եթե դա անի իրենց քաղաքական ուժը, ապա ըստ Ուրիխանյանի՝ ընտրություններից արդեն 24 ժամ անց հասարակությունը կստանա […]

̰
Ի՞նչ է անում «Պատիվ ունեմ» դաշինքը, որ հանրային լարվածությունը չսրվի․ հարց ասուլիսի ժամանակ

21:47 09.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել։ Դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարող Դավիթ Հարությունյանն ու քաղաքական ուժին աջակցող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ  Էդուարդ Շարմազանովն են պատասխանել լրագրողների հարցերին։ Մասնավորապես հարց է հնչել, թե   Մասնավորապես հարց է հնչել, թե ի՞նչ է անում «Պատիվ ունեմ» դաշինքը, որ հանրային լարվածությունը չսրվի։

̰
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է քվեարկել իրենց՝ համերաշխության ուժի օգտին

21:36 09.06.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի երկրորդ օրը մեկնարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքից, ապա շրջել են մայրաքաղաքի տարբեր փողոցներով, ունեցել ելույթներ և քաղաքացիներին բաժանել բուկլետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP