TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռիքերն անդրադարձել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հեռանկարներին

18:11 08.06.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի առաջընթացը բարձր է գնահատել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռիքերի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և աշխարհաքաղաքական նոր միջավայրը: Ուշադրություն է դարձվել, թե ինչ դեր կարող է ունենալ […]

̰
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց  «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը

16:00 08.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ԿԸՀ-ն այս մասին որոշումը ընդունել է հունիսի 8-ի նիստի ժամանակ: Մինչ որոշման ընդունումը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն ներկայացրեց դրա հիմքերը։ Մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել […]

̰
Մենք գալիս ենք ուժեղ թիմով և իրագործելի ծրագրով․ Սամվել Բաբայան

15:35 08.06.2021

«Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել կոչով: Նա հայտարարել է․ «Իմ սիրելի հայրենակիցներ, դու՛րս եկեք հիպնոզից և սթափ գնահատեք նրանց, ովքեր փորձում են որսալ ձեր ձայները: Նայեք իրենց անցած ճանապարհը, նրանց ձեռքբերումներն ու ձախողումները, նրանց հաղթանակներն ու պարտությունները: Ուզո՞ւմ եք, որ այդ ամենը նորից կրկնվի»: «Մեր կերտած […]

̰
Կտրել ու վաճառել էր 240 խնձորենի

15:05 08.06.2021

Հունիսի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ 2020 թ. հոկտեմբերից 2021 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում Օհանավան համայնքի Դեմեր հանդամասի իր այգուց կտրել ու գողացել են 240 խնձորենի: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, հանցարարքը կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Նոր Արեշի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի։ Նա տվել է խոստովանական բացատրություն, […]

̰
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի

14:29 08.06.2021

Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ «Սիրելի հայրենակիցներ, շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական […]

̰
ԱՄՆ-ում նկարագրել են ռուսական նոր գերզենքը

14:20 08.06.2021

Дрель կասետային ռումբը կարող է իդեալական զենք լինել շարժման մեջ գտնվող թշնամուն ոչնչացնելու համար, գրում է The National Interest-ի սյունակագիր Փիթեր Սուչիուն: Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ 2016 թվականից սկսած «Բազալտ» հետազոտական ​​և արտադրական միավորումը, որը «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի «Տեխմաշի» մաս է, զբաղվում էր ПБК-500У СПБЭ-К-ի մշակմամբ: Ռումբը նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի, ցամաքային ռադիոլոկացիոն կայանների, […]

̰
Հունիսի 7-8-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:00 08.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 7-8-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Լուկաշենկոն խոսել է բանակի վերազինման հրատապ անհրաժեշտության մասին

13:46 08.06.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կանգնած է հանրապետության բանակին և ուժային կառույցներին ժամանակակից զենքով ապահովելու ծայրաստիճան սուր խնդրի առջև: Այդ մասին տեղեկացնում է «ԲելՏԱ» գործակալությունը: Երկրի ղեկավարն այս մասին ասել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարների մասին զեկույց լսելուց հետո, որը ներկայացրել են փոխվարչապետ Յուրի Նազարովը և Պետական ​​ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Դմիտրի […]

̰
«Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Մալաթիա-Սեբաստիա համայնքից

13:19 08.06.2021

Մեկնարկել է նաև «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը և կուսակցության անդամները հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Վերելք»-ը կդառնա ՀՀ անվտանգության երաշխիքը. կուսակցությունը քարոզարշավին տվել է խորհրդանշական մեկնարկ

13:10 08.06.2021

«Վերելք»-ը կդառնա ՀՀ անվտանգության երաշխիքը․ կուսակցությունը քարոզարշավին տվել է խորհրդանշական մեկնարկ։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանը հանդիպել է մարտական ուղի անցած զինակից ընկերներին, ապա լրագրողների հետ ունեցել ճեպազրույց։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պեկինը քովիդի արհեստական ծագման մեղադրանքը համեմատել է Իրաքում միջուկային զենքի առկայության վերաբերյալ պնդման հետ

12:57 08.06.2021

Չինաստանը համեմատել է կորոնավիրուսի արհեստական ​​ծագման մասին արևմտյան մեղադրանքներն Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ պնդումների հետ: Այս կարծիքը Twitter- ում հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյուն: Նա նշել է, որ COVID-19- ի ծագումը գիտության խնդիր է, և այն պետք է համատեղ ուսումնասիրեն աշխարհի գիտնականները, այլ ոչ թե քաղաքականացնեն: «Ցանկացած եզրակացություն պետք […]

̰
Ապօրինի ծառահատման դեպքեր Լոռու մարզում

11:30 08.06.2021

Սպիտակի բաժնի համայնքային ու ՊՊԾ դասակի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների կանխարգելման ու բացահայտման նպատակով։ Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ԿամԱԶ», «Զիլ», «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 40 […]

̰
Մեր երկրին անհրաժեշտ է ֆինանսական համաներում․ Մհեր Տերտերյան

09:58 08.06.2021

Մեր երկրին անհրաժեշտ է ֆինանսական համաներում․ այս տեսակետն է հայտնել «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը: Նա  նաև խոսել է երկրում բիզնեսին խանգարող հանգամանքներից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Պուտին-Բայդեն հանդիպմանը

09:14 08.06.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կմասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` հունիսի 16-ին ծրագրված հանդիպմանը: Այս մասին հայտնել է ամերիկյան գերատեսչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորությունը կսկսվի Մեծ Բրիտանիայից և կավարտվի Շվեյցարիայում, որտեղ էլ եղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, […]

̰
ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադբեջանական սահմանին և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

00:15 08.06.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների […]

̰
Ադրբեջանցի զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով. ՄԻՊ

23:10 07.06.2021

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Օրինակ` նրանք 2021թ. հունիսի 5-ին գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հովվի 80-ից ավելի եղջերավոր կենդանիները։ Պաշտպանի աշխատակազմի ճշտած տվյալներով` այդ կենդանիները պատկանում են Կութ գյուղի 5 ընտանիքի: […]

̰
2021թ․ Թուրքիայից զենքի արտահանման ծավալները կրկնապատկվել են

23:06 07.06.2021

Վերջին 13 տարում նկատելիորեն մեծացել են Թուրքիայից կիսաավտոմատ ատրճանակների, կիսաավտոմատ հրացանների և որսորդական հրացանների արտահանման ծավալները։ Թուրքիայի արտահանման խորհրդի տվյալների համաձայն՝  2021թ․հունվար – ապրիլ ամիսներին ռազմարդյունաբերական ապրանքների արտահանման ծավալն ավելացել է 47․77 տոկոսով՝ կազմելով 949 մլն 744․000 դոլար։ Ընդ որում, նշված ժամանակահատվածում ամենից շատ զենք է վաճառվել ԱՄՆ-ին։ Թուրքիայից ԱՄՆ-ին զենքի վաճառքի ծավալները նախորդ տարվա […]

̰
Փաշինյանը քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրն այցելեց Արմավիրի մարզ

22:57 07.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրն այցելեց Արմավիրի մարզ: Էջմիածին, Փարաքար, Մրգաշատ, Փշատավան, Արմավիր, Քարակերտ և մյուս համայնքներում կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ նախորդ 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձավ պատերազմի հանգամանքներին: Առաջին կանգառը Փարաքարն էր, որտեղ անցած տարիներին կառավարության սուբվենցիոն ծրագրով 98 մլն դրամի ասֆալտապատում […]

̰
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամները մայրաքաղաքում ծաղիկներ և բուկլետներ են բաժանել

22:49 07.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդներն էլ քարոզարշավի մեկնարկի օրը շրջել են մայրաքաղաքով՝ քաղաքացիներին բաժանելով ծաղիկներ և նախընտրական բուկլետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեր նպատակը մարդկանց հույս ու լավատեսություն հաղորդելն է․ Ռոբերտ Քոչարյան

22:42 07.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագրերն ու այն թիմը, որը պատասխանատվություն է ստանձնում երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակի առողջացման համար: Քանաքեռ Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը […]

̰
«5165» շարժման նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է Աղձքում

22:34 07.06.2021

«5165» ազգային պահպանողական շարժման նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունիների դամբարանը: Ապա կուսակցության անդամներն Աղձքից մեկնել են ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավը մեկնարկեց ասուլիսով

22:05 07.06.2021

ԲՀԿ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել են համատեղ ասուլիսով, որի ժամանակ էլ ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրն ու առաջիկա քայլերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները թերթոններ են բաժանել Երևանում և Ագարակում

22:03 07.06.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների մի մասը նախընտրական քարոզարշավի առաջին օրն անցկացրել է մայրաքաղաքում, իսկ մյուս մասը՝ Սյունքի մարզի Ագարակ քաղաքում՝ շրջելով և քաղաքացիներին նախընտրական թերթոններ բաժանելով։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ունեցել է նաև ճեպազրույց։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից

21:20 07.06.2021

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներն ու համախոհները նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, խոսել են վայրի ընտրության կարևորությունից և թվարկել իրենց նախընտրական ծրագրի կետերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավը սկսեց Հանրապետության փողոցից

21:09 07.06.2021

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայրաքաղաքի Հանրապետության փողոցից։ Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը դա համարել է բնական, խոսել է կուսակցության անվանումից և համախոհներին ներկայացրել վաղվա Հայաստանի իրենց տեսլականը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չավուշօղլուն Ֆրանսիային համարում է բարեկամ և դաշնակից երկիր

20:58 07.06.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզ կատարած այցին ընդառաջ հոդված էր հրապարակել ֆրանսիական L’Opinion թերթին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն, Ֆրանսիային անվանելով «բարեկամ և դաշնակից երկիր», նշել է, որ Հարավային Կովկասում Թուրքիան և Ֆրանսիան միասնաբար կարող են աջակցել կայուն խաղաղությանը, որը կօգնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը: Թուրքիայի արգործնախարարը նախարարը հայերին անվանելով «ծայրահեղականներ» գրել է, «եթե […]

̰
Զելենսկին մտադիր է Չեռնոբիլը դարձնել «վերածննդի գոտի»

20:47 07.06.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է վերակենդանացնել Չեռնոբիլի ատոմակայանի հարակից տարածքը և այն վերածել «վերածննդի գոտու»: Այս մասին նա ասել է «Ուկրաինա 30. Էկոլոգիա» ֆորումում: «Իմ նախաձեռնությամբ սկսվել է գոտու վերակենդանացման գործընթացը և արդեն հաստատվել է Չեռնոբիլի գոտու 3 տարվա զարգացման ծրագիրը: Այն նախատեսում է ենթակառուցվածքների փոփոխություններ, տարածքների զարգացման նոր հայեցակարգ, Չեռնոբիլի ներքին և միջազգային […]

̰
Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը

19:35 07.06.2021

Հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հրատապ խնդիրներ

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին

19:27 07.06.2021

Հունիսի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ Վիպուլ Գոյալին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ: «Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և […]

̰
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ

19:18 07.06.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և իրավապահ բոլոր մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ  մարզի դատախազությունում անցկացրել խորհրդակցություն՝ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ։   Հաշվի առնելով, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հատկապես այս փուլում խիստ կարևոր է օրենքով […]

̰
BACK_TO_TOP