TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.85 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տնամերձում աշխատող արցախցի ամուսինների վրա ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

12:58 04.07.2023

2023թ. հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սարգսաշենի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տնամերձում աշխատող ամուսիններ՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչներ Լեռնիկ Պավելի Գասպարյանի և Նարինե Սլավի Գասպարյանի ուղղությամբ, սակայն վերջիններիս թաքնվելու և գնդակնեըը պատին դիպչելու հետևանքով հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Նշված փաստի առթիվ […]

̰
Արցախում ազգային ատելության շարժառիթով կրակոցների հետևանքով դադարեցվել են շինաշխատանքները

12:54 04.07.2023

2023թ. հունիսի 26-ին, ժամը.12.15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել ,,ՅՈՒՄԶ,, և ,,Բելառուս-82,, տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը: Նշված նյութերով իրականացվում են քրեադատավարական ստուգումներ:

̰
Սեյսմոլոգները բացառում են Ադրբեջանում ուժեղ երկրաշարժի հավանականությունը

12:12 04.07.2023

Ադրբեջանում ուժեղ երկրաշարժի սպառնալիք չկա. Այս մասին երեքշաբթի գիշերը ՏԱՍՍ-ին հայտնել է Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ կենտրոնի տեղեկատվական ծառայության ղեկավար Վուսալա Ռաֆիգիզին։ «Արձանագրվել են փոքր ցնցումներ, հետցնցումներ, դրանք չեն զգացվել, ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա»,- ասել թ նա։ Նրա խոսքով՝ Բաքվում և Աբշերոնի թերակղզում մինչև 5,0 մագնիտուդով ցնցումներ են զգացվել։ Ինչպես նաև Ադրբեջանի առողջապահության նախարարությանը […]

̰
Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա մեջ առաջին անգամ դեսպաններ են նշանակել

11:48 04.07.2023

Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա մեջ առաջին անգամ դեսպաններ են նշանակել։ Անկարան առաջարկել է Սալիհ Մութլու Շենին Կահիրեում դեսպանի պաշտոնի համար, իսկ Եգիպտոսը՝ Անկարայում դեսպանի պաշտոնի համար՝ Ամր ալ-Համամիին, ասվում է երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ։ Աս-Սիսիի և Էրդողանի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը Դոհայում, այնուհետև առաջնորդները […]

̰
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները

00:32 04.07.2023

Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։ Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։ Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և […]

̰
Էրդողանը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին

21:56 03.07.2023

Թուրքիան «պատերազմի» թիրախ է դարձել Ուկրաինայի հակամարտությունում, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Կուրբան Բայրամի օրերին մենք բանակցություններ ենք վարել 21 երկրների ղեկավարների հետ, ընդունել շնորհավորանքները և քննարկել երկկողմ հարցեր: Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմից մինչև Սուդանի եղբայրասպան պատերազմի ավարտը, ակնհայտ է Թուրքիայի ներդրումը: Մեր երկիրը վճռորոշ դեր է խաղում ճգնաժամերը լուծելու մեջ՝ շնորհիվ իր կեցվածքի, […]

̰
Զելենսկին Վրաստանի դեսպանին հանձնարարել է բողոքել Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի դեմ

21:26 03.07.2023

Զելենսկին ասել է, որ հանձնարարել է ԱԳՆ-ին զանգահարել Վրաստանի դեսպանին, բողոքել Սահակաշվիլիի հետ կապված իրավիճակի դեմ և առաջարկել Ուկրաինայից հեռանալ խորհրդակցությունների համար։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին իր դատական ​​նիստին մասնակցել էր հեռավար ռեժիմով: Նա ոտքի էր կանգնել և հայտարարել. «Դուք պետք է ներողություն խնդրեք Եվրախորհրդարանից, իմ ընտանիքից, ինձանից, Ուկրաինայից, որի քաղաքացուն հասցրել եք այս վիճակին, և […]

̰
Սումգայիթում սկսվել է Նախիջևանի սահմանից առևանգված երկու հայ զինվորականների գործով դատավարությունը

21:12 03.07.2023

Այսօր Ադրբեջանում սկսվել է առևանգված հայ զինվորականներ Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Անօրինական կերպով գերեվարված երիտասարդներին իբրև դիվերսանտների են ներկայացնում: Ինչո՞ւմ են նրանց մեղադրում և ի՞նչ է հայտնի դատավարության ընթացքի մասին:  Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ մայիսի 26-ին Հայաստանի սահմանամերձ զորամասերից մեկի երկու զինծառայողների հետ կապը խզվել էր, և այնուհետ […]

̰
Հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է. լեհ փորձագետները՝ ՀՀ ԱԺ պատվիրակությանը

20:30 03.07.2023

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 3-ին հանդիպել է Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետներին: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ շեշտելով, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների վերաբերյալ փաստերը խոսուն են: Այս մասին հայտնում են ՀՀ […]

̰
Հայկական ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները

18:18 03.07.2023

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը։ Հուլիսի 2-ին իրականացված թռիչքով 112 ուղևոր տեղափոխվել է Ստամբուլ, իսկ 42-ը՝ Երևան։ Հաղորդում է Ermenihaber․ am-ը։ Տեղեկությունների համաձայն՝ չվերթն իրականացվելու են A321 տիպի ինքնաթիռներով շաբաթական 2 անգամ՝ ամեն չորեքշաբթի և կիրակի։

̰
Իրանի դատարանը ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով վերջնական որոշում է կայացրել

14:48 03.07.2023

Իրանի դատարանը վերջնական վճիռ է կայացրել 2020 թ.-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» (UIA) կործանված Boeing 737-800-ի գործով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։ «Հաշվի առնելով, որ այս դժբախտ պատահարը տեղի է ունեցել Իրանի տարածքում, դատարանն ամբողջությամբ ուսումնասիրել է գործը և վերջնական որոշում կայացրել այս վթարի համար պատասխանատու […]

̰
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

14:21 03.07.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԻԻՀ դեսպանին

14:02 03.07.2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում: Ա.Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի […]

̰
Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

13:10 03.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում: Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ժաննա […]

̰
Haber հեռուստաալիքը մեղադրել է «Մոսադ»-ին Թուրքիայում օտարերկրացիներին լրտեսելու մեջ

11:54 03.07.2023

Իսրայելական հետախուզական «Մոսադը» հսկողություն է իրականացրել Թուրքիայում բնակվող օտարերկրացիների նկատմամբ։ Երկուշաբթի նման հայտարարություն է արել A Haber հեռուստաալիքը։ Նրա հաղորդմամբ՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը պարզել է, որ «Մոսադ»-ի գործակալներն օգտագործել են հեռահար առցանց երթուղային տեխնիկա՝ հանրապետությունում բնակվող օտարերկրացիների մասին հետախուզություն ստանալու համար։ Նրանք GPS սարքերի միջոցով վերահսկում են իրենց մեքենաների տեղաշարժը, որոշում օտարերկրացիների այցելած վայրերը՝ […]

̰
Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի

10:53 03.07.2023

Հուլիսի 1-ն Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։ Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթումի-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։ Հունիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ […]

̰
Իրանի պատվիրակությունը մեկնել է Բաքու

21:57 02.07.2023

Իրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Fars գործակալության փոխանցմամբ՝ Նաջաֆին գլխավորում է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը, որը բարձրագույն փորձագետների մակարդակով մասնակցելու է Չմիավորման շարժման անդամ երկրների ներկայացուցիչների համաժողովին։ Համաժողովը կանցկացվի Բաքվում՝ հուլիսի 3-4-ը, իսկ հուլիսի 5-6 կկայանա Շարժման անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը Գործակալության տվյալներով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում […]

̰
Ո՞ր դեպքում հայ-ադրբեջանական բանակցություններում կլինի առաջընթաց. պարզաբանել է փորձագետը

19:15 01.07.2023

Անցնող շաբաթվա ընթացքում ակտիվություն կար թե՛ բանակցային գործընթացում և թե՛  առաջնագծում: Ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախում զոհվեցին նաև 4 հայ զինծառայողներ: Շաբաթը «Հորիզոն»-ի տաղավարում ամփոփվել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռուբերտ Ղևոնդյանի հետ: Վաշինգտոնում ավարտված Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլից հետո դարձյալ հայտարարվեց, որ կա առաջընթաց: Հարցին, թե ինչո՞վ աչքի ընկան այս բանակցությունները […]

̰
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Թուրքմենստանի իր պաշտոնակիցների հետ

18:47 01.07.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչութան տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը միմյանց շնորհավորել են Քուրբան Բայրամի առթիվ, ապա նաև քննարկումներ ունեցել երկկողմ հարաբերությունների և տարածարջանային հարցերի վերաբերյալ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նույն օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի […]

̰
Տարվա վերջում Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի Վրաստանի վերաբերյալ. Շառլ Միշել

18:12 01.07.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկից առաջ ասել է, որ իրենք ողջունում են Վրաստանի վերջին քայլերը և ամեն ինչ անելու են Վրաստանի ջանքերին աջակցելու համար: Միշելն ասել է՝ Եվրահանձնաժողովն ընդլայնման մասին զեկույցը կհրապարակի այս տարվա ամառվա ավարտից հետո, իսկ նշված զեկույցի հիման վրա Եվրախորհուրդը որոշում կկայացնի տարեվերջին՝ հավանաբար դեկտեմբերին։ «Շատ բան […]

̰
Իրանը դեղորայքի արտադրությամբ առաջատար 10 երկրների շարքում է

17:46 01.07.2023

Իրանը դեղորայքի տեսականի արտադրությամբ առաջին 10 երկրների շարքում է և իր գիտատար արտադրանքը, ներառյալ հեռուստատեսային հաղորդիչները, արտահանում է աշխարհի 40 երկիր: Այս մասին հայտարարել է «Փարդիս» տեխնոլոգիական պարկի գլխավոր տնօրեն Ամին Ռեզա Խալեղիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ ««Փարդիս» տեխնոլոգիական պարկում ներկայումս գործում է 400 գիտելիքատար ձեռնարկություն։ Մենք օգնել ենք այդ ընկերություններին մասնակցել արտասահմանյան ցուցահանդեսներին և […]

̰
Թուրքիայի Քահրամանմարաշում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

17:27 01.07.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,5 մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հուլիսի 1-ին Twitter-ի իր էջում հայտնել է Բնական աղետների հետևանքների վերացման վարչությունը: Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15:04-ին՝ Նուրհակի շրջանում։ Ցնցման օջախը գտնվել է 7,01 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Մինչ այդ՝ հունիսի 19-ին, 4,7 մագնիտուդով երկրաշարժ էր […]

̰
Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին

11:52 01.07.2023

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին: Համատեղ աշխատաժողովին վրացական կողմից մասնակցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի եկամուտների ծառայության պետ Լևան Կակավան, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք: Հայկական կողմից աշխատաժողովին մասնակցել են […]

̰
Ո՞ր հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության գալ վաշինգտոնյան բանակցություններում և ե՞րբ կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը

21:07 30.06.2023

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հաջողվել է որոշ հարցերի շուրջ հասնել համաձայնության: Ի՞նչ կարելի է ասել միջնորդի դերի մասին, հայտնի՞ է արդյոք, թե Արլինգթոնում որ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնություն ձեռքբերել ու որ հարցերում հակասությունները դեռ թույլ չեն տալիս փոխզիջման գնալ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն […]

̰
ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո․ ՀՀ ԱԳՆ

20:45 30.06.2023

Ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է․ «ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո: 2023թ. հունիսի 26-ին […]

̰
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև. Ղարիբաշվիլի

20:15 30.06.2023

  Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Երկու տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին կոնկրետ արդյունքները ցույց տվեցին։ Հետո ես անձամբ ընդգրկվեցի։ Եվ այս միջնորդությունը ավարտվեց կոնկրետ արդյունքով։ Դա, այսպես ասած, տարածաշրջանի օրինակելի միջնորդություններից մեկն էր»,- ասել է Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին հայտնել է […]

̰
Թուրքիան խաղաղության ցուցանիշով 147-րդ տեղում է

20:06 30.06.2023

Ավստրալիայում կենտրոնացած Տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2023-ի խաղաղության համաշխարհային ինդեքսը։ Ըստ այդ տվյալների՝ Թուրքիան 163 երկրների ցանկում գտնվում է 147-րդ հորիզոնականում, որը կիսում է Իրանի հետ։ 148-րդ հորիզոնականում է հայտնվել Հյուսիսային Կորեան։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ եվրոպական 36 երկրների մեջ ներառված Թուրքիան  այս ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը։ Այս տարի առաջին տեղում է հայտնվել Իսլանդիան։  […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

19:30 30.06.2023

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալներ, եկամուտների ծառայության պետը, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում տեղի է ունեցել համատեղ աշխատաժողով, որին հայկական կողմից մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, […]

̰
Պարույր Հովհաննիսյանը Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

14:51 30.06.2023

Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելին, ով Հայաստանում է գտնվում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին մասնակցելու նպատակով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լեհական երկկողմ օրակարգին։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ […]

̰
Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ

09:50 30.06.2023

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարներն ու […]

̰
BACK_TO_TOP