Սումգայիթում սկսվել է Նախիջևանի սահմանից առևանգված երկու հայ զինվորականների գործով դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+9.91 oC

Սումգայիթում սկսվել է Նախիջևանի սահմանից առևանգված երկու հայ զինվորականների գործով դատավարությունը

21:12 03.07.2023

Այսօր Ադրբեջանում սկսվել է առևանգված հայ զինվորականներ Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Անօրինական կերպով գերեվարված երիտասարդներին իբրև դիվերսանտների են ներկայացնում:
Ինչո՞ւմ են նրանց մեղադրում և ի՞նչ է հայտնի դատավարության ընթացքի մասին:  Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Հիշեցնեմ՝ մայիսի 26-ին Հայաստանի սահմանամերձ զորամասերից մեկի երկու զինծառայողների հետ կապը խզվել էր, և այնուհետ հետաքննությունը պարզել էր, որ Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին, ովքեր սնունդ էին տեղափոխում դիրքեր, առևանգել էին ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները:
Եվ այժմ տղաներին Ադրբեջանում փորձում են դիվերսանտ ներկայացնել, այն դեպքում, երբ կոնկրետ վկայող փաստեր կան այն մասին, որ նրանք են առևանգված եղել:
Ըստ այդ սարքված վարկածի, լեգենդի համաձայն, իբև թե Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանը անցել են Ադրբեջանի սահման, այնտեղ ուժ են գործադրել Ադրբեջանի Զանգիլանի շրջանի Ռազդար գյուղում տեղաբաշխված զորամասերից մեկի զինծառայողների նկատմամբ: Հետաքրքիր է, չէ՞. 2 հայ երիտասարդ, որոնք ունեին 1 ինքնաձիգ ու 10 փամփուշտ, ուժ են գործադրել ադրբեջանական մի զորամասի նկատմամբ, հա՞, և արդեն կան որպես տուժող ներկայացող 4 անձինք, որոնք վկայություն են տվել այն մասին, որ 2 հայ երիտասարդներ իրենց ծեծի են ենթարկել, ահաբեկել են և ցանկացել են սպանել:
Այսպիսով  քրեական օրենսգրքի 5 հոդվածներով են դատում մեր հայրենակիցներին, այդ թվում նաև ահաբեկչության, զենքի անօրիանական տեղափոխման, ազգային թշնամանքի, սահմանը հատելու համար: Արդյունքում բոլորը գումարած, նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում և կասկած չկա, որ դատավճիռը լինելու է մեղադրական»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP