22:57 29.06.2023
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին։ «Կարծում ենք, որ բանակցություններն արդյունավետ են: Պետքարտուղար Բլինքենն այսօր նաև առանձին հանդիպումներ է ունեցել երկու արտգործնախարարների հետ: Նա նաև կանցկացնի ևս մեկ եռակողմ հանդիպում»,- ասել է Միլլերը:
20:49 29.06.2023
Ադրբեջանի՝ այսպես ասած «բնապահպանական մտահոգությունները» նոր դրսևորումներ են ստանում: Բաքվի քարոզչության գաղափարախոսները հավաքագրել են իրենց հավատարիմ բնապահպաններին ու հասարակական գործիչներին ու փորձում են նրանց օգտագործել Հայաստանի Արարատի մարզի Երասխ սահմանամերձ գյուղում մետաղաձուլական գործարանի կառուցումը տապալելու համար: Բաքվի իշխանություններին այս անգամ ինչո՞վ կարող են օգտակար լինել բնապահպանները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե գիտենք, […]
19:17 29.06.2023
Թուրքական մամուլի գլխագրերից շարունակում են անպակաս մնալ երկրի ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերը: Ըստ այդմ՝ հունիսի 29-ի դրությամբ դոլար/լիրա հարաբերակցությունը հասել է 26.30-ի, իսկ եվրո/լիրայինը՝ 28.71-ի: Նույն օրվա դրությամբ՝ բրիտանական ֆունտ ստերլինգը ևս արժևորվել է լիրայի նկատմամբ՝ կազմելով 33.25 լիրա: Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելը հունիսի 28-ին «Եվրոպայի կենտրոնական բանկի […]
19:02 29.06.2023
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար։ Պապուաշվիլին նշել է՝ Ռուսաստանի և Վրաստանի դիրքորոշումները երկաթուղու խնդրի առումով անփոփոխ են։ «Ոչ մի նոր բան չկա Ռուսաստանի դիրքորոշման մեջ, որ նա ուզում է […]
10:40 29.06.2023
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել և անդրադարձելՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը: «Ուրախ եմ հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցի շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն, խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը վստահության ամրապնդման համար»,- գրել է նա:
20:35 28.06.2023
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում «քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցեր, մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Կողմերը հաստատել են երկխոսությունը խորացնելու և պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու […]
20:05 28.06.2023
Համաշխարհային բանկը հայտնում է, որ Թուրքիային կտրամադրի 1 մլրդ դոլար վարկ «Երկրաշարժի գոտում բարեկարգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում»։ Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի առողջապահական ծառայություններին, վնասված կամ ոչնչացված քաղաքային ենթակառուցվածքների վերականգնմանը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ ՝ ՀԲ-ի հայտարարության մեջ նշվում է, որ վերականգնման աշխատանքների համար կպահանջվի մի քանի տարի: Թուրքիայում ՀԲ-ի գրասենյակի տնօրեն Ումբերտո Լոպեսը հայտարարել է, որ […]
19:57 28.06.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապն ապահովելու և աբխազական երկաթուղու բացման ուղղությամբ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախանշված մասշտաբային «ճանապարհային քարտեզը» իրագործելու համար։ Դա կապված է թե՛ պետությունների […]
19:23 28.06.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ղեկավարները քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չնայած Շվեդիան քայլեր է ձեռնարկում ճիշտ ուղղությամբ, հատկապես հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությամբ, Շվեդիայում PKK/PYD/YPG-ի (քրդական կառույցներ, որոնք Թուրքիայում համարվում […]
18:52 28.06.2023
Ուկրաինայում «Կախովկա» հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) ամբարտակի պայթեցումից հետո Սև ծովի անվտանգության թեման չի կորցնում իր արդիականությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessMediaGeorgia-ն: Նշվում է, որ չնայած մասնագետների հայտարարություններին, թե Վրաստանն այս փուլում ռիսկային գոտում չէ, բնակչության շրջանում խուճապը շարունակվում է։ Արդյունքում բիզնեսը վկայում է, որ Աջարիայի ուղղությամբ ամրագրումները զանգվածաբար չեղարկվում են։ «Սաքմիանի դիլա» հաղորդման եթերում «Թրավլ Ջորջիա […]
18:37 28.06.2023
Թուրքական մեդիան ողողված է ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերով, որոնք իրենց որակմամբ` պատմական են: Մասնավորապես հունիսի 27-ի դրությամբ 1 դոլարի և 1 լիրայի հարաբերակցությունը, որը նախքան մայիսի 14-ի համապետական ընտրությունները փորձ էր արվում պահել մինչև 20-ը, շուրջ 1 ամսվա ընթացքում աճել է 30%-ով՝ կազմելով 26.02 լիրա: Ուշագրավ է նաև եվրոյի և լիրայի հարաբերակցությունը, որն առաջին անգամ […]
16:29 28.06.2023
Ադրբեջանն այս քայլերով փորձում է ահաբեկել հայ ժողովրդին և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել, «Հորիզոնի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում գիշերը տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին: «Ադրբեջանական կողմն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ իրավիճակը շիկացնում է տեղեկատվական դաշտում, կրակում են, զինադադարի ռեժիմի խախտումներ են անում: Նրանք հաշվի են առնում նաև տարածաշրջանային, գլոբալ զարգացումները […]
14:37 28.06.2023
Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մինչդեռ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր ադրբեջանական հարձակման հետևանքով անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Ապակայունացման բարձր ռիսկ կա Հարավային Կովկասում»,-գրել է Փաշինյանը։ […]
20:38 27.06.2023
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արլինգթոնում մեկնարկել էր Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
19:36 27.06.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիqայան այցելել է Թուրքիա-Իրան սահման՝ ծանոթանալու թուրքական կողմի պնդմամբ՝ անվտանգության նկատառումներով կառուցվող պատի շինարակական, խրամատների կահավորման և առընթեր իրականացվող այլ աշխատանքների հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախարարը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ նախ շրջել է Վանի տարածքում, ապա այցելել Մերսին նահանգի Քուրուդերե գյուղում և Թոնդրակ լեռան վրա տեղակայված թուրքական ռազմաբազաներ: […]
19:11 27.06.2023
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Հիշեցնենք, որ այ նբանակցությունների հերթական փուլն է, թեման՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։
18:17 27.06.2023
ԱՄՆ-ում սկսվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումն անցկացվում է Ջորջ Շուլցի անվան Արտաքին կապերի ազգային ուսումնական կենտրոնում՝ փակ դռների հետևում։ Հիշեցնենք, այսօր Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը կսկսեն բանակցությունների հերթական փուլը, հայտնում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար […]
22:13 26.06.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի՞նչ մանրամասներ են հայտնի և կոնկրետ ինչի՞ շուրջ են բանակցելու, արդյո՞ք Վաշինգտոնում նախատեսված է համաձայնագիր կնքել և ինչպե՞ս դրան կվերաբերվեն Մոսկվայում: Թեմային […]
19:57 26.06.2023
Վերջին մեկուկես տարում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի 20 հազար 691 քաղաքացի։Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից խորհրդարանի պատգամավոր Ռոման Գոցիրիձեին տրմադրված տեղեկությունում: Ըստ տեղեկության՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 14 հազար 506 քաղաքացի։ 2023 […]
18:58 26.06.2023
Թուրքիայի Կենտրոնական բանկը մեղմացրել է ավելի վաղ ներդրված կարգավորող պահանջները՝ խրախուսելու անհատներին և ձեռնարկություններին կրճատել դոլարային ներդրումները և ավելացնել ավանդները թուրքական լիրայով, հայտնում է Interfax-ը։ Թուրքիայի Կենտրոնական բանկը վերանայել է մեխանիզմը, որը բանկերից պահանջում էր ակտիվները պահուստավորել լիրայով՝ արտարժույթով ավանդների գումարի 10%-ի չափով։ Այս մեխանիզմի դրույքաչափը իջեցվել է մինչև 5%։ Financial Times-ը […]
18:35 26.06.2023
Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գրավոր հայտարարությամբ անդրադարձել է «Հացահատիկի միջանցքին», որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում «պարենային ճգնաժամի» վտանգը վերացնելու նպատակով։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Նա մասնավորապես նշել է․ «Թուրքիան երրորդ երկրին է, որտեղ տեղափոխվում է ամենաշատ հացահատիկը։ 44 երկրների ցանկում 987 նավերից 290-ը թուրքական դրոշով են, իսկ 224 նավ էլ […]
16:36 26.06.2023
Խաղաղության նախատեսվող պայմանագրի համար Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասուլիսում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսի 27-ին նախատեսվող բանակցություններից ակնկալիքներին: «Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը […]
15:05 26.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
10:00 25.06.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով: Լոռու մարզի Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի փակ […]
19:28 24.06.2023
Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի տվյալներով՝ ընթացիկ տարվա 5 ամսում ՌԴ քաղաքացիները Վրաստանում գնել են 3369 բնակելի տուն։ 2022 թվականին նրանց կողմից գնված ընդհանուր անշարժ գույքի թիվը կազմել է 5 հազար։ «Տվյալների համաձայն՝ Վրաստանի ողջ տարածքում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 5000 քաղաքացիներ որպես սեփականություն են գրանցել […]
19:04 24.06.2023
Հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արդեն 10 օր է չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության պարենի, դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ […]
17:32 24.06.2023
Թբիլիսին նոր միջազգային օդանավակայան կունենա։ Այն կկառուցվի Վազիանիի տարածքում՝ համանուն օդանավակայանի բազայի վրա։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ ներկայումս Վազիանի օդանավակայանը պատկանում է պաշտպանության նախարարությանը և օգտագործվում է ռազմական նպատակներով։ Էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլիի խոսքով՝ ավստրիական Airport Competence GmbH ընկերությունն առաջիկայում նոր օդանավակայանի կառուցման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ կիրականացնի։ «Մեր նպատակն է, որ երկիրն ունենա աշխարհի լավագույն […]
16:55 24.06.2023
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչը շաբաթ օրը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ԿԽՄԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հարցերը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային […]
21:51 23.06.2023
Թուրքիայի նախագահի ընտրություններում պարտությունից անմիջապես հետո Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 28 դատական հայց է ներկայացվել: Եթե քաղաքական գործչին դրանց բոլորով մեղավոր ճանաչեն, նա բանտում պետք է անցկացնի 100 տարուց ավելի: Ինչո՞ւմ են մեղադրում Քըլըչդարօղլուին ու ովքե՞ր են հայցվորները: Այս ամենը կարո՞ղ է իրական հետևանքներ ունենալ, թե՞ այլ նպատակներ է հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
19:27 23.06.2023
Անցնող օրերը աչքի ընկան սահմանին սրացումներով: Ադրբեջանական կողմը ակտիվ ապատեղեկատվություն էր տարածում՝ հող նախապատրաստելով նոր սադրանքների համար: Դրան զուգահեռ միջազգային հարթակներում գործընթացներ էին տեղի ունենում: Այս ամենի համատեքստը «Հորիզոն»-ի տաղավարում քննարկվել է Ազգային դիմակայունության հայկական ինտիտուտի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: