10:30 27.04.2025
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ է հայտարարել Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հաղորդում է IRIB պետական հեռուստատեսությունը: «Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, Հորմոզգանի նահանգապետը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարել նահանգում»,- […]
22:26 26.04.2025
«Հեռանկարն» այսօր զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքաղաքական իրադարձությունները։ Ի՞նչ փոխվեց նրանից, որ Թրամփը նորից խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, ինչո՞ւ է դրան այդքան մեծ կարևորություն տրվում, ի՞նչ կարևոր շեշտադրուներ էր պարունակում Թրամփի ուղերձը, օրինակ այն խոսքը, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և պահպանելու տարածաշրջանային […]
16:25 26.04.2025
Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 516-ի, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկական ծառայությունները։ Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր 406 տուժածի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնում է […]
16:14 26.04.2025
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի […]
15:23 26.04.2025
Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 406-ի, հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր 281 տուժածի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնում է Fars-ը, պայթյունն այնքան ուժգին […]
13:00 26.04.2025
Օմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […]
16:59 25.04.2025
Ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասին։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ապահովման հարցերի շուրջ։ Ալիևը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում և քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի հիմունքներով հարաբերությունների կարգավորման […]
14:55 25.04.2025
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, ով հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, բացառել է ընդդիմադիր քաղաքական ուժ ստեղծելու հնարավորությունը։ «Սա անհեթեթություն է և սուտ (ընդդիմադիր կուսակցության ստեղծումը-խմբ.): Սա շահարկում է, ես խնդրում եմ ձեզ չտրվել դրան», – ճեպազրույցում ասել է Ղարիբաշվիլին: Միաժամանակ Ղարիբաշվիլին խուսափել է այն հարցից, թե առճակատում ունի՞ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի […]
13:45 25.04.2025
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։ «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին»,- ասել է նա ճեպազրույցում։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ նա իր առաքելությունը կատարված է համարում։
00:18 25.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:15 24.04.2025
Հայոց ցեղասպության 110-րդ տարելիցը նշվել է տարբեր երկրներում: Այդ երկրների թվում կա՞ Թուրքիան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս տարի ևս Թուրքիայում պաշտոնապես արգելել են ցանկացած տեսակի հրապարակային միջոցառումները՝ նվիրված Ցեղասպանության տարելիցին: 2009թ.-ից սկսած Ստամբուլում, Թուրքիայի այլ քաղաքներում այդպիսի միջոցառումներ արտոնում էին և անգամ ամենամեծ հրապարակներում էին մեծ հավաքներ անցկացվում: 2020թ.-ին առաջին անգամ […]
22:18 24.04.2025
Ինչպիսի՞ն է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունն այսօր՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Եվրասիական մայրցամաքում. այս հարցերը ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանին վերջին շրջանում Թուրքիա է հասցրել: Ի՞նչ պատասխաններ են ստացվել և ի՞նչ եզրահանգումներ են արվել այդ հետազոտությունից. այս և այլ հարցերի Աննա Օհանյանն անդրադարձել է «Հեռանկար»-ի տաղավարում:
20:46 24.04.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, հաշվի առնելով մեր երկրի բարդ ու տկար վիճակը, մյուս կողմից Թուրքիայի հեգեմոն դերն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Հիմնականում այս թեմայի շուրջ է ընթացել զրույցը պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ։ «Ես հասկանում եմ Թուրքիայից եկող վտանգները, հասկանում եմ, որ շատ վտանգավոր է դառնում նույն հռետորաբանությամբ […]
19:11 24.04.2025
Վերջին շրջանում Թուրքիայում դարձյալ լարվեց ներքաղաքական իրավիճակը: Ձերբակալվեց Ստամբուլի քաղաքապետը, որը համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը: Ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայի ներսում և ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:33 24.04.2025
Ապրիլի 24-ին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
16:00 24.04.2025
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
15:55 24.04.2025
Ապրիլի 24-ին Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի։ Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը։ Աղոթքից հետո ծաղկեպսակ զետեղվեց Թբիլիսիի Սբ․Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
14:23 24.04.2025
Արդյո՞ք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պե՞տք է դառնալ ավելի հանդուրժող ու ավելի քիչ պահանջատեր: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Պաշտպան Հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ: Տարուց ավելի է՝ կա իրական Հայաստան և պատմական Հայաստան խոսույթը, […]
11:57 24.04.2025
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում […]
22:18 23.04.2025
Հայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ՝ մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […]
15:22 23.04.2025
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել էր քաղաքում համապատասխանաբար 6,2 և 4,4 մագնիտուդ երկրաշարժի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ զգացվել են ուժեղ ցնցումներ, ցնցվել են պատերը, ճոճվել են ջահերը, ճռռացել է կահույքը, […]
22:32 22.04.2025
Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
22:23 22.04.2025
Նախորդ օրերին ադրբեջանական զինուժը դարձյալ կրակոցներ արձակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ: ԵՄ դիտորդական առաքելությունն էլ 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում այս կերպ պահել: Այս և այլ թեմաների անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:47 22.04.2025
Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։
15:20 22.04.2025
Ապրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի […]
14:13 22.04.2025
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի հաստատումը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։ Նրա խոսքով, Վրաստանն անկեղծորեն ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ «Ուրախ եմ, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում […]
22:22 21.04.2025
Ադրբեջանական կողմն այսօր հերթական կրակոցն է արել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են համարվում: Ի՞նչ նպատակներ ունի Բաքուն և առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է վերլուծաբան-սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
20:27 21.04.2025
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նրա խոսքերը մեջբերված են հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ «Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված՝ որոշակի սահմաններում և ազգային շահերին համապատասխան, մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- […]
16:16 21.04.2025
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ […]