16:16 21.04.2025
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ […]
23:59 19.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:27 19.04.2025
Վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ: Այս վարքագիծը գերիշխող է դարձել այն պահից սկսած, երբ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարեցին, որ վերջնականացվել է խաղաղության պայմանագրի տեքստը: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարման հարցերով […]
16:47 19.04.2025
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […]
10:23 19.04.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […]
16:47 18.04.2025
Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […]
15:50 18.04.2025
Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) շուտով կվավերացնի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացվել է Պետդումայի կողմից, մենք ողջունում ենք դա, շուտով այն կվավերացվի Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի կողմից»,- ասել է նա։
15:25 18.04.2025
ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […]
13:49 18.04.2025
Թեհրանի և Մոսկվայի տեսակետները համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանի և Մոսկվայի դիրքորոշումները երբեք այսքան սերտ ու ամուր չեն եղել իրենց հարաբերությունների ողջ պատմության ընթացքում»,- հավելել է նա։
12:50 18.04.2025
Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
23:59 17.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:
22:56 17.04.2025
Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […]
22:21 17.04.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել Գյումրիի ընտրությունների արդեն վերջնական արդյունքներին, նաև արտաքին և ներքաղաքական վերջին զարգացումներին։ Գյումրիի ընտրություններն ավարտվեցին, բայց կառավարման ժգնաժամը չավարտվեց։ Արդյո՞ք քաղաքի կառավարումը դարձյալ դատապարտված է ձախողման, և արդյո՞ք անհրաժեշտ են նոր ընտրություններ։ Ինչպես կարելի է պատկերացնել այսպիսի ավագանու գործունեությունը, երբ ամեն անգամ ինչ-որ […]
19:14 17.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:
19:08 17.04.2025
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին բոլոր առանցքային ուղղություններով: «Մենք պատրաստ ենք կիսվել սահմանազատման և սահմանագծման հարցում մեր փորձով։ Այս ոլորտում մեր մասնագետները լավագույններից են ետխորհրդային տարածքում», – նշել է նա: Զախարովան ասել է, որ Մոսկվան ունի նաև եզակի քարտեզագրական նյութ, որը կարող […]
17:10 17.04.2025
2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան […]
17:06 17.04.2025
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բայրամովն այդ մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում […]
16:42 17.04.2025
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը: Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասել է Փաշինյանը: Իսկ, թե ինչպե՞ս՝ վարչապետն ընդգծել է, որ […]
15:43 17.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ անկախ պետականության գաղափարական հիմքերին՝ վերլուծելով, թե ինչ նպատակի շուրջ է ձևավորվել Հայաստանի անկախության գործընթացը 1980-ականների վերջին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ նա նշեց, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության, այլ հանուն […]
14:44 17.04.2025
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը Ռուսաստանի իշխանությունների հետ ծրագրված քննարկվող թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Այս ուղևորությունը վաղուց ծրագրված էր Գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը փոխանցելու համար: Դա համընկավ վերջին իրադարձությունների՝ անուղղակի բանակցությունների հետ: Մենք միշտ քննարկել ենք միջուկային հարցը Ռուսաստանի մեր ընկերների հետ: Մենք կարծիքներ փոխանակեցինք, […]
14:00 17.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Լրագրողներից մեկը հարցրել է․ «Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ […]
13:24 17.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ժամանման կադրերը հրապարակվել են նրա Telegram ալիքում։ Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։
13:02 17.04.2025
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
11:45 17.04.2025
Դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ թուրք լրագորղն այս հարցն է տվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա […]
11:11 17.04.2025
Ինչպիսի՞ առաջարկներ ունեք Խաղաղության պայմանագրի ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Այս հարցն են տվել թուրք լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են […]
10:52 17.04.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ «Մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից […]
22:49 16.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
22:26 16.04.2025
Ադրբեջանում նավթի գների անկում է կանխատեսվում: Փորձագետների գնահատմամբ, դա կարող է չափազանց ծանր հետևանք ունենալ այդ երկրի տնտեսության համար: Ինչպե՞ս է պետությունը գնահատում նավթի գնի սպասվող անկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր Ադրբեջանի Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները պաշտոնապես հրապարակել են իրենց կանխատեսումը՝ նավթի գների վերաբերյալ: Այդ կանխատեսումը հաշվի է առնվելու պետական բյուջեն […]