TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Իրան

18:42 16.04.2025

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրան։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,-հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:40 16.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով կլինի Հայաստանում

16:50 16.04.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։ Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

̰
Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում երկխոսության, դիվանագիտության կողմնակից․ Կավելաշվիլի

16:39 16.04.2025

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, չորեքշաբթի Բաքու այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ «Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը: Սա, անկասկած, քայլ առաջ է տարածաշրջանի ներուժն ու հնարավորությունները ներկայացնելու և օգտագործելու համար», – ասել է Կավելաշվիլին իր ադրբեջանցի […]

̰
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր

16:15 16.04.2025

Ապրիլի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի արդարադատության նորանշանակ նախարար Պաատա Սալիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

̰
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

13:48 16.04.2025

Իրանում ուրանի հարստացումը ընդհանուր առմամբ ընդունված փաստ է, և չնայած արևմտյան երկրների հնարավոր մտահոգություններին դրա մակարդակի վերաբերյալ, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Ուրանի հարստացումն իրականություն է, ընդունված փաստ, և մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը (ամերիկյան կողմի հետ – խմբ.), չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի […]

̰
Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. Փաշինյան

13:08 16.04.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց: «Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա: […]

̰
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից խաղաղության հաստատմանն ուղղված քայերը

12:39 16.04.2025

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել […]

̰
Պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան

10:10 16.04.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

23:59 15.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցը

22:17 15.04.2025

Օրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:21 15.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

18:11 15.04.2025

Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […]

̰
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

16:40 15.04.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին:

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:06 15.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, Սյունիքի մարզում (բացի Կապան քաղաքից), Արագածի տարածաշրջանում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

13:22 15.04.2025

Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ […]

̰
ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

12:57 15.04.2025

Հայաստանն Ադրբեջանին պաշտոնապես  առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Վարչապետն արձանագրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը […]

̰
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

10:58 15.04.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։

̰
ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

10:29 15.04.2025

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը: Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 15.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ի՞նչ ուղերձներ ունեին հայ-իրանական զորավարժությունները

23:09 14.04.2025

Հայաստանն ու Իրանն այս ամիս երկօրյա համատեղ զորավարժություններ անցկացրին հայ-իրանական սահմանին: Ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունեն այս զորավարծությունները. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Նվեր Դավթյանը:

̰
Ադրբեջանա-ֆրանսիական առճակատումն աճում է․ Փարիզը պատրաստվում է կոշտ միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ

22:17 14.04.2025

Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ուղղությամբ արձակված կրակոցներին: Ժան Նոել Բարոն իր մտահոգությունն է հատնել սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ի՞նչ է նա ասել կոնկրետ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժան Նոել Բարոն հայտարարություն է տարածել Լյուքսենբուրգում, ուր շարունակում է իր աշխատանքը Եվրամիության անդամ պետությունների արդգործնախարարների այդ հավաքը: Նրա հնչեցրած մեղադրանքները […]

̰
Լարսը փակ է

21:34 14.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են միջուկային բանակցությունները

20:23 14.04.2025

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Օմանում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Վիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև։ Ըստ Վիթքոֆի՝ Օմանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները […]

̰
Երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը և կայունությանը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը թուրքական NTV-ին

20:17 14.04.2025

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստանի-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան գործընթացներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ներկայացնում ենք հարցազրույցի տեքստն ամբողջությամբ։ – Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային […]

̰
Անթալիայում ՀՀ ԱԳ նախարարը հարցազրույց է տվել Սիվիլնեթին ու թուրքական լրատվամիջոցներին

19:48 14.04.2025

Ապրիլի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և Թուրքիայում գործող լրատվամիջոցներին, խոսել Ադրբեջանի հետ շփումներից: Սիվիլնեթի լրագրողը նշել է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո և Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք քննարկվել է պայմանագրի ստորագրման հարցը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

19:18 14.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են: Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Լարսը փակ է

17:40 14.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

16:49 14.04.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է նաև մոտ ապագայում Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը:

̰
Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար

16:00 14.04.2025

Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում: Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին, ինչպես նաև՝ մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցերի, որոնք վերջին օրերին միջազգային մամուլի […]

̰
BACK_TO_TOP