TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

1 625 ՌԴ քաղաքացի բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն է ստացել

14:43 07.03.2023

Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 7 860 քաղաքացի, փոխանցում է Aliq.ge-ն։ Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ անցյալ տարի ներկայացված 7 860 դիմումներից բավարարվել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով 3 297 դիմում։ Դրանցից 1 666-ը վերաբերել է Վրաստանի քաղաքացիությունը (Վրաստանի նախկին քաղաքացի- խմբ.) վերականգնելու ժամանակավոր իրավունքին, իսկ 1 625 անձի […]

̰
Վրաստանի խորհրդարանում կրքերը չեն հանդարտվում

14:10 07.03.2023

Վրաստանի խորհրդարանում կրկին կրքեր են բորբոքվում։ Դիմակայությունը սկսվել է «Ժողովրդի ուժը» հասարակական շարժման պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլիի և ընդդիմադիր Գեորգի Վաշաձեի միջև։ Կավելաշվիլին հայհոյել է ընդդիմախոսին և հայտարարել, որ «դավաճանությունն ավելի վատ է, քան մորը վիրավորելը»։ Դրանից հետո նրան դուրս են բերել դահլիճից, սակայն պատգամավորների փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները շարունակվել են։ Այսօր խորհրդարանը պետք է որոշում […]

̰
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու

12:48 07.03.2023

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա կատարած այցի (Սիրիայի հյուսիս) կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ գեներալ Մարկ Միլին մարտի 4-ին չհայտարարված այց է կատարել Ռոժավայում տեղակայված ամերիկյան ռազմաբազա։ Նշվում է, որ այցի շրջանակներում Միլին ծրագրել […]

̰
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

12:22 07.03.2023

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են փետրվարյան երկրաշարժերից առավել տուժած նահանգներից մեկում նոր ստորգետնյա ցնցումների մասին: 4,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ժամը 01:14-ի սահմաններում, Հաթայ քաղաքի Դեֆնե շրջանում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչության (AFAD) տվյալները: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա։ Ավերածությունների եւ տուժածների […]

̰
Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով արցախցի ոստիկանների սպանությունը

10:24 07.03.2023

Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է: Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ […]

̰
Թուրքիայում ընդդիմությունը հայտարարեց մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում միասնական թեկնածուի անունը

22:42 06.03.2023

Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարվել է ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միակ թեկնածուն Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններում, նա դեմ է լինելու Հանրապետական ​​դաշինքի թեկնածու, երկրի գործող նախագահ Թայիփ Էրդողանին, հայտնում է RIA Novosti-ն։ Քըլըչդարօղլուի՝ որպես ընդդիմադիր թեկնածուի անունը հայտարարել է Երջանկություն կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն։ Հենց կուսակցության շտաբում տեղի ունեցավ «վեցյակի» (այսպես են անվանում […]

̰
Թուրքական ընդդիմությունը պառակտվել է. նախագահ վերընտրվելու Էրդողանի շանսերն աճում են

22:00 06.03.2023

Թուրքական ընդիմությանը չի հաջողվել պահպանել միասնականությունը և ընդհանուր թեկնածու առաջադրել գալիք նախագահական ընտրություններին: Էրդողանին ընդդիմադիր դաշինքը փլուզվելու եզրին է հայտնվել: Այսօր կայացել է դաշինքը փրկելուն ուղղված փակ բանակցությունների վերջին փուլը: Արդյունքը դեռ հայտնի չէ, բայց Էրդողանի թիմում չեն թաքցնում իրենց գոհունակությունը: Ի՞նչը դարձավ ընդիմության պառակտման պատճառ, և ինչո՞ւ ընդիմությունը գերադասեց Քըլչըդարօղլուին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]

̰
Լարսը փակ է․ Արագածի տարածաշրջանում բուք է

22:00 06.03.2023

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 21:28 / 06.03.2023 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում բուք է։ Գյումրի և Ապարան քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
«Երկրում ամենաէժան բանը դոլարն է». թուրք վերլուծաբան

21:47 06.03.2023

Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Մուրաթ Մուրաթօղլուն արտահանման և արտաքին առևտրի դեֆիցիտի վերաբերյալ հոդված է հրապարակել՝ գրելով. «Թուրքիայում ամենաէժան բանը դոլարն է», փոխանցում է Ermenihaber-ը։ Հեղինակը նախ համեմատել է 2021-ի ու 2022-ի փետրվար ամսի տվյալներ, ըստ որի արտահանումը նվազել է 6.4 տոկոսով, իսկ ներմուծումն ավելացել է 10.6 տոկոսով: Հեղինակի պնդմամբ՝ այս վատթարացումը հնարավոր չէ պատճառաբանել երկրաշարժով, […]

̰

20:57 06.03.2023

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 104-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի […]

̰
Թուրքիայում ռասիստական գրառումներ են արվել պատերին

20:46 06.03.2023

Թուրքիայի Անթաքիա նահանգի Դեֆնե շրջանում, որտեղ մեծամասամբ բնակվում են արաբ ալևիներ, պատերին ռասիստական բնույթի թուրքերեն գրառումներ են հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական ընդդիմադիր մամուլի՝ թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունը, որը երկրաշարժի օրերին ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել ժողովրդին օգնելու համար, Անթաքիայի Դեֆնե շրջան մեկնած հատուկ ջոկատայինների […]

̰
Ստամբուլում պիտի ցունամիի ռիսկի հետազոտություն արվի. թուրք մասնագետ

20:00 06.03.2023

Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո հետցնցումները չեն դադարում մինչ օրս։ Ստամբուլում երկրաշարժի հավանականությունն օրակարգային քննարկում է դարձել։ Երկրաբան-ինժեներների պալատի նախագահ Հուսեյին Ալանը նշել է, որ Թուրքիայի տարածքի տեկտոնական խզվածքի վրա է կառուցված է 23 քաղաք (Բոլու, Սաքարիա, Քոջաելի, Բուրսա, Բալըքեսիր, Մանիսա, Իզմիր, Այդըն, Դենիզլի, Մուղլա, Քյութահիա, Բուրդուր, Էսքիշեհիր, Քոնիա, Աքսարայ, Թոքաթ, Հաթայ, Քահրամանմարաշ, […]

̰
Թուրքիայի Հաթայ նահանգում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

18:40 06.03.2023

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային կրկին երկրաշարժ է գրանցվել: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, մարտի 6-ին, Թուրքիայի ժամանակով 14:02-ին (տեղական ժամանակով՝ 15:02)Հաթայ նահանգի Արսուզ շրջանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ և 7կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 […]

̰
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մարդկային կորուստների թիվը հասել է 45.968-ի

18:08 06.03.2023

Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժների զոհերի թիվը հասել է 45.968-ի: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ  զոհված սիրիացիների թիվը կազմում է  4867: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո գրանցվել է 11.020 հետցնցում։ Հիշեցնենք, որ Թուքրիան ցնցած հուժկու երկրաշարժերն ավերածություններ […]

̰
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է

17:11 06.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է […]

̰
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում․ հրապարակվել է տեսանյութ

15:42 06.03.2023

Վրացի պատգամավորները երկուշաբթի օրը օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ ծեծկռտուք են սարքել։  Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք է ընթանում փաստաթղթի ընդունման դեմ, կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները ուղիղ եթերում: Ավելի վաղ «Ժողովրդի ուժ» ընդդիմադիր շարժման պատգամավորները Վրաստանի խորհրդարան էին ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների […]

̰
Էրդողանը կառավարության նիստ է գումարում, օրակարգում 2 հարց կա

14:14 06.03.2023

Թուրքիայի նախագահի գլխավորությամբ մարտի 6-ին ժամը 15:00-ին (տեղական ժամանակով՝ 16:00) կառավարության նիստ է գումարվելու։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում ներառված է երկու թեմա՝ 1. Երկրաժարժից տուժած 11 շրջաններում ամուր շենքերի կառուցում 2. Առաջիկա համապետական ընտրություններ Այս թեմաներին զուգահեռ նաև օրակարգում են լինելու վարձակալվող բանակարանների թանկացումները: Աղբյուրը նշում է, որ այս նիստի ընթացքում սպասվում են քայլեր, որոնք նշմարելու […]

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

13:41 06.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Քաշքշոց Վրաստանի խորհրդարանում. քննարկում են աղմկահարույց օրենքը

12:31 06.03.2023

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին երկու անգամ տեխնիկական ընդմիջում է հայտարարել պատգամավորների բողոքի ու բղավոցների պատճառով։ 10 պատգամավորներ նախազգուշացում են ստացել, մի քանիսը լքել են դահլիճը։ Հանձնաժողովի նախագահի պահանջով հեռացվել են Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձայան, Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Վաշաձեն։ […]

̰
ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչները Բաքվում են

10:58 06.03.2023

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարից բացի Բաքվում է նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով գլխավոր բանակցող Լյուիս Բոնոն, հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։ Պետքարտուղարության ներկայացուցիչը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հանրապետության այլ պաշտոնյաների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։

̰
Արտակ Բեգլարյանի կոշտ արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային

10:53 06.03.2023

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել: Տոյվո Կլաարի գրառմանը կոպիտ արձագանք է տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոյվո […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10:44 06.03.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

̰
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումը խորհրդարանում տեղի է ունենում հանրահավաքի ուղեկցությամբ

10:37 06.03.2023

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում օտարերկրյա գործակալների մասին վրացական և ամերիկյան օրինագծերի քննարկումը տեղի է ունենում օրենսդիր մարմնից դուրս տեղի ունեցած հանրահավաքի ֆոնին։ Երկուշաբթի բողոքի ակցիան հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։ Խորհրդարանի կենտրոնական և ծառայողական մուտքերի մոտ վաղ առավոտից հավաքվել են հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ՝ բողոքելով օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկման դեմ։ […]

̰
Երկրաշարժերից հետո Թուրքիայում ձերբակալվել է 247 կառուցապատող

09:33 06.03.2023

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 247 մարդու, ովքեր ներգրավված են եղել երկրում ավերիչ երկրաշարժերի ժամանակ փլուզված շենքերի շինարարության մեջ։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։ Նշվում է, որ աղետից ի վեր իրավապահ մարմինները բերման են ենթարկել 997 մարդու՝ շինարարության ընթացքում խախտումների պատճառով փլուզված տների շինարարությանը մասնակցության կասկածանքով։ Նրանցից 247-ը ձերբակալվել է, եւս 322-ը ենթարկվել է դատական […]

̰
Իրանը նախատեսում է արբանյակներ արձակել մինչև 2023 թվականի վերջ

09:20 06.03.2023

Իրանը ծրագրում է 2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հետ համագործակցությամբ ուղեծիր դուրս բերել սեփական արտադրության երկու արբանյակ։ Այս մասին մարտի 5-ին հայտնել է ISNA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ «Կովսար» եւ «Հոդհոդ» արբանյակները ուղեծիր կարձակվեն Երկրի մակերեւույթից 500 կմ բարձրության վրա։ Kowsar-ը տեսահսկման արբանյակ է, որը կարող է օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով, հետազոտության և սահմանազատման համար: Արբանյակի կյանքը ուղեծրում […]

̰
Անկարան կարող է հրաժարվել ԱՄՆ-ից F-16-ներ գնելուց. Թուրքիայի ԱԽ անդամ

08:54 06.03.2023

Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ներ գնելուց և քննարկել փոխարինման տարբերակները, այդ թվում՝ ռուսական կործանիչներով, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրի Էրհանը։ Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել էր, որ ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել առանց Կոնգրեսի հավանության։ Հարցը լուծելու […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:18 06.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰

08:02 06.03.2023

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում կիրակի օրը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ մոտ 159 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին. Լարսը փակ է

16:14 05.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]

̰
Լարսը դարձյալ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

11:55 05.03.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP