12:04 10.03.2023
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք […]
11:44 10.03.2023
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս բողոքի ակցիաների ֆոնին ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Նախարարությունը նաև Վրաստանում գտնվողներին խորհուրդ է տալիս խուսափել Թբիլիսիի և Բաթումի պատմական կենտրոնների մարդաշատ վայրեր այցելելուց։ «Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Եթե արդեն Վրաստանում եք, խորհուրդ ենք տալիս խուսափել մարդաշատ վայրերից, […]
10:38 10.03.2023
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկումից հանելով՝ Վրաստանը կորցրել է ինքնիշխանության հնարավորությունը, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք ցրել են ոստիկանությունը՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Հինգշաբթի առավոտյան իշխանությունները հայտարարեցին, […]
10:30 10.03.2023
ԱՄՆ Պետքարտուղարոթյան խոսնակ Նեդ Փրայսը պատաախանել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հրատապության մասին հարցին: ԱՄՆ հետախուզությունը երեկ հայտարարեց, որ կանխատեսում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվել է, թե որքանով է դա ավելացնում հրատապությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ջանքերի առումով: «Սրա հետ կապված միշտ հրատապություն է եղել և հրատապություն է եղել, […]
09:31 10.03.2023
Ուրբաթ օրը Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 8 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 592 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
23:30 09.03.2023
Թուրքական ‘ALF Araştırma’ հետազոտական ընկերությունը մարտի 6-7 ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գալիք համապետական ընտրություններին առընչվող սոցհարցում է իրականացրել: Հարցմանը մասնակցել են շուրջ 770 հազար քաղաքացի 26 նահանգից, փոխանցում է Ermenihaber-ը։ Հարցերից մեկին՝ «Ընտրություններում, որտեղ երկու թեկնածու է առաջադրված, ու՞մ եք ձայն տալու», հարցման մասնակիցների 55.1%-ը պատասխանել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, իսկ 44.9%-ը «Արդարություն […]
23:17 09.03.2023
Վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:45-ին նշանակված է Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստ, որից հետո` ժամը 12:00-ին, տեղի կունենա լիագումար նիստ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս հաղորդագրությունն այսօր հրապարակվել է Վրաստանի խորհրդարանի կայքում։ Հայտարարության մեջ նշված չէ` «օտարերկրյա գործակալների ազդեցության մասին» օրենքի նախագիծը` Մամուկա Մդինարաձեի առաջարկով, երկրորդ ընթերցմամբ կքվեարկվի ու կմերժվի, թե` ոչ։ Թբիլիսիի խորհրդարանի դիմաց և Վրաստանի տարբեր […]
21:46 09.03.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է, որ սույն թվականի մարտի 7-ին և 8-ինխորհրդարանի հարևանությամբ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ օրենսգրքով սահմանված կարգով ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածներից մի քանիսի գործը ներկայացված է եղել դատարան, իսկ մյուսներն ազատ են արձակվել նախնական կալանքի տակ գտնվելու […]
21:00 09.03.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի հետկանչն անվանել է հասարակության հաղթանակ։ Այդ մասին նա հայտնել է հինգշաբթի՝ մարտի 9-ին իր տեսաուղերձում։ Զուրաբիշվիլին շնորհավորել է երկրի ժողովրդին առաջին նման հաղթանակի կապակցությամբ և օրենքը հետ կանչելու որոշումը համարել է ճիշտ ։ «Ես ողջունում եմ իշխանությունների կողմից ընդունված ճիշտ որոշումը։ Այս որոշումը կայացվել […]
19:35 09.03.2023
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում արդեն 9 ամիս է, ինչ 16 ընդդիմադիր լրագրող շարունակում է մնալ ձերբակալված: Իսկ դատախազը դեռևս չի ներկայացրել մեղադրական եզրակացությունը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ձերբակալված լրագրողների փաստաբան Ռեսուլ Թեմուրը նշում է, որ դատախազը, ով պարտավոր էր արդեն պատրաստած լինել մեղադրական եզրակացությունը, հայտնում է, որ այդ գործընթացը երկարաձգվում է՝ պատճառաբանելով վիրտուալ փաստաթղթերի բազմաքանակությունը։ Դիարբեքիրի փաստաբանների միության […]
18:49 09.03.2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի գոտում ավերածությունների հետ կապված շինարարների ձերբակալությունների թիվը հասել է 269-ի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Աղետի մեծածավալ հետևանքների առնչությամբ քննչական աշխատանքները շարունակվում են։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 1068 մարդ ներգրավված է եղել անորակ շինարարության մեջ, ինչը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ 320 կասկածյալներ գրավի դիմաց ազատ են արձակվել։ Բացի դրանից, […]
17:16 09.03.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության՝ դատապարտյալների փոխանցման հարցերին և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցությանն ու փորձի փոխանակմանը: Վրացի գործընկերներին են ներկայացվել նաև իրավական, դատական հանրային կառավարման […]
16:47 09.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
15:24 09.03.2023
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, ասել է, որ դա վերջնական հաղթանակը չէ` հաղթանակի սկիզբն է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Գախարիան շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են Վրաստանի եվրոպական ապագայի համար։ «Սկսենք շնորհակալությունից: Շնորհակալություն երիտասարդներին։ […]
15:12 09.03.2023
Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական հայցի հիման վրա: Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական […]
12:09 09.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը: Վրաստան աշխատանքային այցի շրջանակում […]
12:05 09.03.2023
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը ողջունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը, հայտնում է Ալիք մեդիան: «Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին վերսկսել եվրոպամետ բարեփոխումները՝ ներառական, կառուցողական ձևով և 12 առաջնահերթություններին համապատասխան՝ թեկնածուի կարգավիճակի հասնելու համար»,- գրված է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության էջում։ Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության […]
11:48 09.03.2023
Կառավարության նիստն այսօր բավական կարճ է տևել: Վարչապետի առաջարկությամբ բոլորը հարցերը քննարկվել են չզեկուցվող ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանը միայն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին ու ադրբեջանական դիվերսիային: Նա հայտարարել է, թե երեք ամիս Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում Լեռնային Ղարաբաղում իրադրության նոր սրում կա: Վարչապետն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով երեք զոհվածներն էլ ծնվել են […]
11:34 09.03.2023
Ստամբուլի իշխանությունները 17 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում ծրագրում են հինգ տարվա ընթացքում վերաբնակեցնել շուրջ 1,5 միլիոն բնակելի շենք ՝ 7 մագնիտուդից բարձր հնարավոր երկրաշարժի հետևանքով դրանց փլուզման վտանգի պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը Մուրադ Քուրումը: «Թուրքիայի տարածքի ավելի քան 70%-ը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտիներում։ Այդ տարածքներից մեկը Ստամբուլն է, […]
11:04 09.03.2023
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ճեպազրույցը, որը պետք է հայտարարեր քաղաքացիական անհնազանդության ծրագրի մասին, չեղարկվել է այն բանից հետո, երբ խորհրդարանից հետ կանչվեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը։ Այս մասին ասում է ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Ընդդիմության ճեպազրույցը, որը նախատեսված էր 11:00-ին Ռուսթավելի պողոտայում, 21 հասցեում, Վրաստանի Ազգային դեմոկրատական կուսակցության գրասենյակի […]
10:36 09.03.2023
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը Վրաստանի խորհրդարանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս մասին ասվում է քաղաքական ասոցիացիայի հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Որպես իշխող ուժ, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի համար, մենք որոշել ենք առանց որևէ նախապայմանի հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը»,- ասվում […]
08:58 09.03.2023
Վրաստանի սահմանի Վերին Լարս անցակետում խցանում է առաջացել դեպի Ռուսաստան շարժվող մեքենաների կուտակման պատճառով։ Այս մասին են վկայում Yandex.Maps ծառայության տվյալները և Վերին Լարս Telegram ալիքի օգտատերերի հաղորդագրությունները, հայտնում է Ռիա Նովոստին: Ծառայության տվյալների համաձայն՝ Վրաստանից ՌԴ սահմանի դիմաց խցանման երկարությունը գերազանցում է մեկ կիլոմետրը։ «Վրացական կողմից դեպի սահման մեծ հերթ է»,- գրել է չաթի […]
08:28 09.03.2023
Դաշնային խորհրդի սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն որոշել են Վրաստանում հակասահմանադրական պետական հեղաշրջում իրականացնել։ «Միացյալ Նահանգները և ԵՄ-ն, որոնք խստորեն սահմանափակում են ցանկացած արտաքին միջամտություն իրենց ներքին գործերին իրենց տարածքում՝ ի պատասխան Վրաստանի փորձին հասկանալու, թե ինչ է կատարվում Վրաստանի տարածքում բազմաթիվ հասարակական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորմամբ, որոշել են բեմադրել […]
01:27 09.03.2023
Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում ցուցարարները վնասել են պարեկային ոստիկանության մեքենան։ Մի քանի ցուցարարներ շրջել են մեքենան, փոխանցում է aliq.ge-ն: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են ծավալվում նաև Ռուսթավելիի պողոտայի հարակից փողոցներում։ Կենտրոնական Ռուսթավելի պողոտա տանող բոլոր ճանապարհներին այս պահին ոստիկանները պատ են կազմել։ Ցուցարարները աղբամաններ են տեղադրում անցումների վրա՝ այդպիսով փորձ անելով փակել գլխավոր ճանապարհները: […]
00:47 09.03.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել իշխանություններին զերծ մնալ Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց: Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում մարտի 8-ին։ «Իշխանությունները թող հասկանան, որ վերջին հնարավորությունն ունեն կրճատելու բնակչության հետ ավելացող ու ավելացող հեռավորությունը։ Սա նրանց վերջին հնարավորությունն է ցույց տալու, որ եվրոպամետ լինելը դատարկ խոսքեր չեն, այլ իրենց նպատակը։ Թող […]
00:10 09.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
00:05 09.03.2023
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիային ներկա է գտնվել Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, փոխանցում է Aliq.ge-ն։ Նա լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն չի տվել: Գախարիայի մամուլի գրասենյակից InterPressNews-ին հայտնել էին, որ նախկին վարչապետը հանրահավաքում եղել է մեկ ժամ։ Գախարիան արդեն լքել է Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսիի իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն […]
23:58 08.03.2023
Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է։ Ցուցարարները փորձում են կոտրել խորհրդարանի դարպասները և ներս մտնել, փոխանցում է Aliq.ge-ն։ Նշենք, որ ցուցարարներն իշխանություններին վերջնագիր են ներկայացրել մինչև ժամը 22:00-ն՝ անհապաղ հետ կանչել «ռուսական օրենքը», ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Թբիլիսիի իրավիճակը լարված է երեկվանից, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» […]
23:37 08.03.2023
Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։ Ուղիղ եթերում հեռարձակում են տեղական հեռուստաալիքները։ Ցուցարարները փորձել են ճեղքել մետաղյա պատնեշները և մոտեցել օրենսդիր մարմնի շենքի դարպասներին: Ցուցարարները փորձել են կոտրել մետաղյա պատնեշը: Խորհրդարանի բակի կողմից ուժայինները ջուր են բաց թողել ցուցարարներին հեռացնելու համար ։ Հատուկջոկատայինները նույնպես արցունքաբեր գազ […]
23:28 08.03.2023
Ստամբուլի Թուզլա շրջանում վերանորոգվող ռուսական դրոշով ձկնորսական նավի վրա հրդեհ է բռնկվել, հաղորդում է Milliyet թերթը: «Հրդեհը բռնկվել է ժամը 19:00-ի սահմաններում Թուզլա շրջանի նավաշինարանում վերանորոգվող ձկնորսական նավի վրա՝ 120 մետր երկարությամբ ռուսական դրոշով: Նավի բնակելի գոտում հրդեհ տեսած աշխատակիցներն իրավիճակի մասին հայտնել են հրշեջ բրիգադին։ Շրջան են ուղարկվել Տուլայի, Պենդիկի, Քարթալի և Օրհանլիի շրջաններից […]