00:10 09.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
00:05 09.03.2023
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիային ներկա է գտնվել Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, փոխանցում է Aliq.ge-ն։ Նա լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն չի տվել: Գախարիայի մամուլի գրասենյակից InterPressNews-ին հայտնել էին, որ նախկին վարչապետը հանրահավաքում եղել է մեկ ժամ։ Գախարիան արդեն լքել է Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսիի իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն […]
23:58 08.03.2023
Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է։ Ցուցարարները փորձում են կոտրել խորհրդարանի դարպասները և ներս մտնել, փոխանցում է Aliq.ge-ն։ Նշենք, որ ցուցարարներն իշխանություններին վերջնագիր են ներկայացրել մինչև ժամը 22:00-ն՝ անհապաղ հետ կանչել «ռուսական օրենքը», ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Թբիլիսիի իրավիճակը լարված է երեկվանից, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» […]
23:37 08.03.2023
Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։ Ուղիղ եթերում հեռարձակում են տեղական հեռուստաալիքները։ Ցուցարարները փորձել են ճեղքել մետաղյա պատնեշները և մոտեցել օրենսդիր մարմնի շենքի դարպասներին: Ցուցարարները փորձել են կոտրել մետաղյա պատնեշը: Խորհրդարանի բակի կողմից ուժայինները ջուր են բաց թողել ցուցարարներին հեռացնելու համար ։ Հատուկջոկատայինները նույնպես արցունքաբեր գազ […]
23:28 08.03.2023
Ստամբուլի Թուզլա շրջանում վերանորոգվող ռուսական դրոշով ձկնորսական նավի վրա հրդեհ է բռնկվել, հաղորդում է Milliyet թերթը: «Հրդեհը բռնկվել է ժամը 19:00-ի սահմաններում Թուզլա շրջանի նավաշինարանում վերանորոգվող ձկնորսական նավի վրա՝ 120 մետր երկարությամբ ռուսական դրոշով: Նավի բնակելի գոտում հրդեհ տեսած աշխատակիցներն իրավիճակի մասին հայտնել են հրշեջ բրիգադին։ Շրջան են ուղարկվել Տուլայի, Պենդիկի, Քարթալի և Օրհանլիի շրջաններից […]
22:34 08.03.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնում է, որ Ռուսթավելի պողոտայում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում «ռուսական օրենքի» դեմ, ցույցի մասնակիցների մոտ հայտնաբերվել են լողի ակնոցներ, հեծանվային սաղավարտներ, «փաուերբանկեր», ներկեր և այլ առարկաներ, փոխանցում է Aliq.ge-ն։ Հայտնաբերված իրերի թվում, ըստ ՆԳՆ-ի՝ կա նաև մահակ և պիրոտեխնիկա։ Ըստ ՆԳՆ-ի՝ բողոքի ակցիան անվտանգ անցկացնելու և կարգուկանոն պահպանելու նպատակով […]
22:05 08.03.2023
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին ասել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ. «Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։ […]
21:30 08.03.2023
Անկարգություններ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։ Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար: Ավելին՝ խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության փաստերով բերման է ենթարկվել 66 մարդ։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումները, որոնք տևել են մի քանի ժամ, տեղի են ունեցել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ […]
19:13 08.03.2023
Թուրքիայում երկրաշարժերի վնասն այս պահին կազմում է մոտ 80 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիդ Քիրիշչին։ «Այն, ինչ տեղի ունեցավ, մեզ համար շատ ցավալի իրադարձություն էր, վնասը մոտավոր կազմում է 80 միլիարդ դոլար, միայն երկրաշարժերի հետևանքով Ջրային ռեսուրսների վարչությանը հասցված վնասը կազմում է 22 միլիարդ լիրա (1,15 միլիարդ […]
16:29 08.03.2023
Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները հայտարարել են, որ Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն առաջին ընթերցմամբ լուրջ հարցեր է առաջացնում Վրաստանում ժողովրդավարության հեռանկարների վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Բալթյան երկրների արտգործնախարարները կոչ են անում Վրաստանի խորհրդարանին ողջ պատասխանատվությամբ գնահատել երկրի իրական շահերը և զերծ մնալ որոշումներից, որոնք […]
15:39 08.03.2023
Նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, ռուսական կողմն առաջարկել է տեխնիկական հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Նախապատրաստվում ենք ԱԳ նախարարների հանդիպմանը: Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում: Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես արտգործնախարարների հանդիպման նախապատրաստում: Մեր փոխարտգործնախարարը կմեկնի Մոսկվա: Իրանը նույնպես […]
14:22 08.03.2023
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։ Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրների: Ըստ հավաքագրված փաստերի նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է […]
14:05 08.03.2023
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկանցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ […]
12:34 08.03.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ մարտի 7-ի ցույցի ժամանակ իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով ձերբակալել են 66 մասնակցի: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Նշվում է, որ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել նույն օրը Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցած բռնի միջադեպերի վերաբերյալ՝ Վրաստանի ՔՕ-ի 353-րդ և 187-րդ հոդվածներով։ Նշվում […]
12:28 08.03.2023
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրացական տարբերակի ընդունումը վատ զարգացում է երկրի համար, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ Նա նշել է, որ նախագիծը հակասում է Եվրամիությանն անդամակցելու Թբիլիսիի ձգտումներին։ «Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքին ազդեցության թափանցիկության մասին նոր օրենքը։ Սա շատ վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար»,- […]
09:15 08.03.2023
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցույցն ավարտվել է, Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայի երթեւեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Interpressnews գործակալությունը։ Իրավապահներն ու հատուկ ջոկատայինները լքում են տարածքը՝ տանելով ջրցան մեքենաները, որոնք կիրառվել են ցուցարարների դեմ։ Ցուցարարները մաքրում են նաեւ խորհրդարանի շենքի շրջակայքը, իսկ կոմունալ ծառայությունները տեղում մաքրում են տարածքը։ Նշվում է, որ […]
01:33 08.03.2023
Վրաստանի խորհրդարանի մոտ լարված իրավիճակ է: Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայինները, նրանց հետ է ոստիկանությունը, որը կենդանի պատ է կազմել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ներկաների խոսքով, հավանաբար, ճանապարհ են պատրաստում պատգամավորներին խորհրդարանից դուրս բերելու համար։ Հանրահավաքի մասնակիցները պատգամավորներին «ստրուկներ» են անվանում։ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև առերեսում է եղել: Առերեսումը սկսվել է այն բանից հետո, երբ […]
23:56 07.03.2023
ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Ես չեմ նշի կոնկրետ անձանց կամ ընկերությունների անունները, որոնք կարող են ենթարկվել ԱՄՆ-ի կամ այլ պատժամիջոցների: Բայց մենք ունենք մի շարք գործիքներ, […]
23:27 07.03.2023
Այսօր` Վրաստանի խորհրդարանի մարտի 7-ի լիագումար նիստում, 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, փոխանցում է Aliq.ge-ն։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պնդում էր, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերը նիստին կներկայացվեն հինգշաբթի՝ մարտի 9-ին։ Այդուհանդերձ, այսօր՝ մարտի 7-ի նիստին օրվա վերջում խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն առաջարկել է […]
22:27 07.03.2023
Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, շրջափակված Արցախում տիրող իրավիճակի, միջազգային հանրության արձագանքների մասին է խոսել ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի ներխուժման հետևանքով մարտի 5-ի առավոտյան զոհվեց Արցախի ոստիկանության 3 ծառայող, մեկ ոստիկան էլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Դավիթ Բաբայի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:43 07.03.2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ամենաքննարկված թեմաներից են մնում առաջիկայում կայանալիք համապետական ընտրությունները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ միջազգային մամուլը ևս անմասն չի մնացել: Այսպիսով, մարտի 6-ին Թուրքիայում ընդդիմադիր 5 կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում էր տեղի ունեցել, որի ընթացքում գալիք ընտրություններում որպես ընդդիմադիր թևի միասնական թեկնածու էր ընտրվել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) ղեկավար՝ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչպես գրում է թուրքական “Artıgercek”-ը […]
21:02 07.03.2023
Թուրքական ընդդիմությանը նախագահական ընտրությունների նախաշեմին հաջողվել է վերականգնել միսանականությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիրակի օրը նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել ու ընդդիմադիր դաշինքը պառակտման եզրին էր հայտնվել: Այսօր Էրդողանի ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո կարողացան համաձայնության գալ: Նախագահի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խուսափել անխուսափելի թվացող […]
20:47 07.03.2023
Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16 հազար քաղաքացի, Aliq. ge-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Վրաստանի արդարադատության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 15 հազար 917 քաղաքացի Վրաստանում գրանցվել է որպես անհատ […]
19:01 07.03.2023
Քննարկվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվեցինք, որ առայժմ չբացահայտենք մանրամասները, այնքան էլ հեշտ չէ, պետք է հանգիստ աշխատել դիվանագիտության սկզբունքների հիման վրա»,- ասել է Միխայիլ Բոգդանովը: Դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունում տեղի են […]
18:53 07.03.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել ելույթով։ Նա, անդրադառնալով գալիք ընտրություններին, նշել է, որ դրանք կայանալու են մայիսի 14-ին և այն փոփոխման ենթակա չէ, իսկ ընտրությունների օրակարգում կրկին երկրաշարժն է լինելու առանցքային հարցը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Անդրադառնալով աղետային իրավիճակին՝ նա ասել է, որ իրենք (իշխանությունը-խմբ․) երկրաշարժից հետո երբեք քաղաքական վիճաբանությունների մեջ […]
17:21 07.03.2023
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը: Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի […]
16:53 07.03.2023
4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Կայսերի (Կեսարիա) քաղաքից 14 կմ հեռավորության վրա, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը հինգ կիլոմետր խորության վրա է։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
16:30 07.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]
16:24 07.03.2023
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Արման Դիլանյանը կարևորել է երկու հարևան պետությունների ջերմ, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը։ Բարձր դատարանի նախագահը նշել է, որ 2021 թվականին հյուրընկալելով վրացի գործընկերոջը՝ երկուստեք վերահաստատվել է երկկողմանի […]
15:29 07.03.2023
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տարածաշրջանային այցով մեկնել է Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Հորդանան, Իսրայել, Եգիպտոս, ինչպես նաև, Իրաք ու Իրաքյան Քուրդիստան: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մեկնելուց առաջ Օսթինը Twitter-ում գրել է, որ այցի ընթացքում կհանդիպի նշյալ երկրների ղեկավարության հետ և «կվերահաստատի ԱՄՆ-ի հանձնառությունը՝ առաջ մղելու տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների ընդհանուր շահերը»: Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, […]