TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների սահմանումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

13:41 20.12.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեսպանն արդեն ժամանել է Վրաստանի ԱԳՆ շենք, սակայն լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չի տվել։ Դիվանագետի հետ […]

̰
Կոբախիձեն փոխվարչապետ է նշանակել նախկին ՆԳ նախարարին

11:36 20.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է կառավարության փոխվարչապետ։ Դա այն բանից հետո, երբ նա հայտնվել է բրիտանական և ամերիկյան պատժամիջոցների տակ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի վարչապետը Վրաստանի փոխվարչապետի պաշտոնում նշանակել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, այսօր ստորագրել է համապատասխան հրամանը»,- ասվում է կառավարության հաղորդագրության […]

̰
Էրդողանը կարող է 15 օրվա ընթացքում այցելել Դամասկոս․ ԶԼՄ

11:09 20.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 15 օրվա ընթացքում կարող է այցելել Դամասկոս։ Այս մասին հայտարարել է Türkiye թերթը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սիրիայի մայրաքաղաքում Էրդողանը ծրագրվում է հանդիպել հարևան երկրի նոր իշխանությունների, մասնավորապես՝ նրանց առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հետ։ Türkiye-ն գրում է, որ Էրդողանի համար վթարային օդային միջանցք և «ցամաքային վահան» կստեղծվի […]

̰
Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. վարչապետ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

19:12 19.12.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. -Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված […]

̰
ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում

17:20 19.12.2024

Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով, ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի […]

̰
Ալիևը հաշտվել է այն մտքի հետ, որ գազի ու նավթի պաշարները սպառվում են, որոշել է ատոմակայան կառուցել

22:44 18.12.2024

Ադրբեջանի իշխանությունները չեն բացառում, որ շուտով երկրում կսկսվի ատոմակայանի կառուցումը: ԱԷԿ-ի կառուցման հավանականության մասին ասել է Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Որքանո՞վ է հավանական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև Ալիևն այդ հարցազրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն ունի գազի՝ 2.5 տրիլիոն խորանարդ մետր հաստատված ծավալներ և 1.5 մլրդ տոննայի նավթի ծավալներ, […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը

20:04 18.12.2024

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:34 18.12.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Էրդողանը և Մակրոնը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր

16:05 18.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը և ողջունել է Դամասկոսում իր դեսպանատունը վերաբացելու Ֆրանսիայի […]

̰
Կարծում եմ, որ մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

15:50 18.12.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Մենք մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեզղ գործունեության կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում […]

̰
Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ

15:27 18.12.2024

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։ «Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է […]

̰
Բաքուն և Երևանը գնում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի շնորհիվ․ Գերասիմով

15:07 18.12.2024

Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Անդրկովկասում, և մեծապես այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ «Ի հակակշիռ Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում, մեծ մասամբ մեր պետության ջանքերի […]

̰
Իշխող կուսակցությունը գնացել է ռուսական ճանապարհով․ Զուրաբիշվիլին՝ Եվրախորհրդարանում

14:19 18.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խոսել է «երկրում տիրող քաղաքական ճգնաժամի» և ցույցերի մասին։ «Սա շատ խաղաղ շարժում է և միևնույն ժամանակ լայնածավալ քաղաքացիական անհնազանդություն»,- ասել է նա՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին։ Զուրաբիշվիլին խոսել է նաև իշխանության քաղաքական գծի մասին։ «Իշխող կուսակցությունը գնացել է ռուսական ճանապարհով։ Մի կողմից […]

̰
Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ռուսաստան էլեկտրաէներգիա մատակարարելու իրենց պատրաստակամությունը

14:02 18.12.2024

Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու՝ իրենց պատրաստակամությունը, Ադրբեջանից մատակարարումներ արդեն եղել են: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի վարչության անդամ Ալեքսանդրա Պանինան։ «Ստացել ենք պատասխան: Ադրբեջանը պատասխանել է, որ կարող է ցույց տալ վթարային օգնություն 250-300 ՄՎտ-ի չափով: Վրաստանը պատասխանել է, որ ըստ իրավիճակի: Նրանք նախօրոք խոստանալ չեն կարող, բայց  կախված […]

̰
Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել

11:50 18.12.2024

Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել ապագա խաղաղության պայմանագրի 2 հոդվածների շուրջ՝ միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից զերծ մնալը և սահմանին երրորդ երկրների ներկայությունը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել խաղաղության պայմանագրի հարցում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է 2-ը»,-ասել է նա։  

̰
Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ. Ալիև

10:20 18.12.2024

Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հերքել է, թե Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է ստեղծվելու։ «Կարճ ասած, դա մեզպետք չէ։ Եթե ես մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը, հաշվի առնելով այն, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ են հայտնվում որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,- ասել է Ալիևը։ Ալիեւի խոսքով, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը […]

̰
Ի՞նչ կարևորություն ունի Սիրիայի հայ համայնքը. Ազատ Արշակյանի հարցազրույցը

23:16 17.12.2024

Հայտնի դարձավ, որ Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները: Արդեն իսկ տեղեկություն կա, որ Սիրիայի նոր ղեկավարները կոչ են արել հայ համայնքին շարունակել նորմալ կյանքով ապրել: Սիրիայի և ընդհանրապես արտաքին քաղաքական զարգացումների՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:

̰
Արցախի նախկին ղեկավարների գործը Բաքվի դատարանում է․ ոմանց մտադիր են ցմահ ազատազրկման դատապարտել

22:40 17.12.2024

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Արցախի գերեվարված նախկին բարձրաստիճան ղեկավարների գործը: Գործը քննելու է Ռազմական գործերով դատարանը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական մամլո հաղորդագրությունում խոսվում է այն մասին, որ դատարան է հանձնվել, մեջբերում եմ՝ «ԼՂ-ի նախկին 15 ղեկավարների գործը»: Այստեղ պարզաբանման կարիք կա. բանն այն է, որ […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Իրանի մշակութային կապերն ամրապնդելու հեռանկարները

17:54 17.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ […]

̰
ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների գործը կքննի Բաքվի ռազմական դատարանը

17:16 17.12.2024

Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների գործը կքննի Բաքվի ռազմական դատարանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանց մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակներում: Ադրբեջանի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությանը, որոնք […]

̰
Խամենեին Իսրայելին սպառնացել է ոչնչացմամբ՝ Սիրիա ներխուժելու համար

14:35 17.12.2024

Իսրայելը ջախջախիչ պարտություն է կրելու Սիրիա ներխուժման պատճառով, իսլամական դիմադրության ուժերը կշարունակեն պայքարը։ Այս մասին իրանցի կանանց հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Օգտվելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ ԱՄՆ-ը, Սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) և նրանց որոշ դաշնակիցներ շարունակում են հանցագործություններ կատարել և փորձում են իշխանափոխությունը Դամասկոսում ներկայացնել որպես դիմադրության վերջ։ […]

̰
Կոբախիձեն քննադատել է Վրաստանի դիվանագիտական ​​անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը վերացնելու ԵՄ որոշումը

13:36 17.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հակավրացական է անվանել Եվրամիության արտգործնախարարության ղեկավարների՝ վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար վիզային ռեժիմ մտցնելու՝ նախօրեին ընդունված որոշումը։ «Այս որոշումը կարելի է գնահատել որպես հակավրացական քայլ, որը խաթարում է վրացական հասարակության մեջ եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը»,- ասել է Կոբախիձեն։ Նա շնորհակալություն է հայտնել Հունգարիայի, Սլովակիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներին, […]

̰
Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը․ Կալլաս

20:44 16.12.2024

Եվրամիությունը որոշել է կասեցնել Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։ Եվրահանձնաժողովը շուտով հանդես կգա համապատասխան առաջարկով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջիկա […]

̰
Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնում

19:26 16.12.2024

Աբխազիայի նախկին նախագահ Բժանիան չի առաջադրի իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում 2025 թվականի փետրվարի 15-ին կայանալիք ընտրություններում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության նախագահի աշխատակազմի աղբյուրը։ «Ասլան Բժանիան որոշել է չառաջադրվել Աբխազիայի նախագահի պաշտոնի համար, բայց նրա թիմը կգնա ընտրությունների: Ամենայն հավանականությամբ, թեկնածուն կլինի նախագահի ներկայիս գործող պաշտոնակատարը՝ Բադրա Գունբան»,- ասել է գործակալության աղբյուրը։ Աբխազիայում քաղաքական […]

̰
Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:30 16.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդներին […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:11 16.12.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իսրայելի գործողությունները խաթարում են Սիրիայում խաղաղություն հաստատելու ջանքերը․ Թուրքիայի ԱԳՆ

15:29 16.12.2024

Թուրքիան խստորեն դատապարտում է Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման Իսրայելի որոշումը՝ ասելով, որ դա խաթարում է Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք խստորեն դատապարտում ենք 1967 թվականից ի վեր գրավված Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման Իսրայելի որոշումը: Այս որոշումը նախանշում է օկուպացիայի միջոցով իր սահմանները ընդլայնելու […]

̰
Ադրբեջանում ձերբակալվել են դիվերսիա և պատանդառություն կազմակերպողները

15:03 16.12.2024

Ադրբեջանական հատուկ ծառայությունները հայտարարել են ծայրահեղական խմբավորման գործունեությունը բացահայտելու և կասեցնելու մասին, որը ծրագրել է դիվերսիա իրականացնել և պատանդներ վերցնել։ Ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ՝ Ֆախրադդին Շախմուրովը, Ջալալ Մուրադովը, Քամրան Բաբաևը այլ անձանց հետ համաձայնությամբ ստեղծել են հանցավոր խումբ, որի նպատակը երկրի սահմանադրական կարգի հիմքերի դեմ ծանր հանցագործություններ կատարելն […]

̰
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանափակումները

12:27 16.12.2024

ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանափակումները, լրագրողներին հաստատել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։ «Վրաստանն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի ԵՄ թեկնածու երկիրը», – ասել է նա՝ վրացական իշխանություններին մեղադրելով «ընդդիմության դեմ բռնաճնշումների մեջ»։ «Մենք քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել։ Տարբերակներից մեկը պատժամիջոցներն են, […]

̰
Սիրիայում Իրանի դեսպանատունը շուտով կարող է վերսկսել աշխատանքը

11:50 16.12.2024

Սիրիայում Իրանի դեսպանատունն ու հյուպատոսությունը շուտով կարող են վերսկսել աշխատանքը, պետական ​​հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։ «Մենք խոսում ենք մեր հյուպատոսությունը վերադարձնելու մասին, և մենք անմիջապես կսկսենք մեր գործունեությունը»,- մեջբերում է իրանական SNN գործակալությունը Աքբարիի ելույթից մի հատված։ Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական ​​հեռուստատեսությունը և եթերում […]

̰
BACK_TO_TOP