TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Միայն ամպագոռգոռ հայտարարություններով չէ, որ հետամուտ ենք գերիների՝ օր առաջ ազատ արձակմանը. ԱԳ նախարար

22:50 05.03.2025

ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել հայտարարությունը: Մի քանի օր առաջ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել կոչով` դադարեցնել բանակցությունները Բաքվի հետ, քանի դեռ գերիներին ազատ չեն արձակել: «Գիտեք, ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է […]

̰
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել. Արարատ Միրզոյան

22:11 05.03.2025

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, ինչին ի պատասխան նախարարը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան

21:44 05.03.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Հնդկաստան։ Նախարարն այս մասին հայտարարեց կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ արձագանքելով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ակտիվ երկխոսություն վարել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։ «Ե՛վ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ։ […]

̰
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը

19:30 05.03.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մարտի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Անկարա, տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ «Այսօր կարևոր օր է թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ։ Նշվում է Իգդիր-Նախչըվան գազատարի բացումը։ Ինչպես արդեն […]

̰
Մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա ԻԻՀ նկատմամբ. վարչապետ

17:36 05.03.2025

Հայաստան-Իրան հարաբերությունների, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, Հայաստանում գոյություն ունեցող կարմիր գծերի և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ

17:12 05.03.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը էներգետիկ, մասնավորապես՝ գազային ոլորտում։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «Գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման պայմանագրի իրականացման ընթացքից, ինչպես նաև նախանշել են համագործակցության հնարավոր այլ ուղղություններ։

̰
Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին

16:26 05.03.2025

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Իլախա Հուսեյնովան։ «Մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է Հուսեյնովան:

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը շատ կարևոր թեմա է․ Փաշինյան

23:48 04.03.2025

Մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից […]

̰
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Փաշինյան

23:27 04.03.2025

Եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության լրագրողը։ «Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ […]

̰
Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ Փաշինյան

23:15 04.03.2025

IRIB – Հանուն Բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք […]

̰
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի պետական հեռուստատեսությանը

22:15 04.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը։

̰
Ինչո՞ւ է Պուտինը որոշել Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձան տեղադրել

21:50 04.03.2025

Ռուսաստանի մայրաքաղաքում շուտով կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը: Որոշումն այդ մասին կայացրել են Մոսկվայի քաղաքային իշխանությունները:  Որտե՞ղ է լինելու արձանը ու ի՞նչ է նշանակում սա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արձանը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի դեսպանության առջևի պուրակում: Դա քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երեկ տեղի ունեցավ այդ հիմքի գցման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր […]

̰
Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին

21:00 04.03.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Անդրադարձ է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությանն ու ընդհանրապես Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ․ Էրդողան

11:08 04.03.2025

Մենք շարունակում ենք մեր ջանքերը Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վրա»,- ընդգծել է Էրդողանը։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:30 03.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրանի փոխնախագահը որոշել է հրաժարական տալ

10:57 03.03.2025

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ՝ Իսլամական Հանրապետության դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեիի հետ հանդիպումից հետո։ «Երեկ դատական ​​իշխանության հարգելի ղեկավարն ինձ հրավիրեց հանդիպման, որը, նշելով երկրում տիրող իրավիճակը, խորհուրդ տվեց վերադառնալ (դասավանդելու) համալսարան՝ կառավարության վրա հետագա ճնշումներից խուսափելու համար։ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ […]

̰
Դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը

23:10 02.03.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանին են ներկայացվել միության գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։ ՀՀ դեսպանը կարևորել է հայկական միությունների և կառույցների դերը համայնքի ազգային կյանքի խթանման գործում։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:25 02.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Հայ Ճարտարապետների և Ճարտարագետների միության վարչության անդամներին

21:42 02.03.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Հայ Ճարտարապետների և Ճարտարագետների միության վարչության անդամներին։ Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ինժեներական և տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր, կարևորվել է այդ ուղղությամբ իրանահայ ներուժի ներգրավումը։

̰
Վրաստանն անօրինական է համարել Աբխազիայի նախագահական ընտրությունները

20:36 02.03.2025

Վրաստանի պետական նախարարի գրասենյակն անօրինական է համարել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարություն է տարածել պետնախարարի գրասենյակը՝ նշելով, որ այդ ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և չունեն իրավական հիմք։ «Օկուպացված Աբխազիայի անօրինական, այսպես կոչված, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումն է: Պետնախարարության աշխատակազմը արձագանքում է, այսպես կոչված, […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:14 02.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

15:44 01.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Լարսը մնում է փակ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:00 01.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

13:40 01.03.2025

Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը: «Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:20 28.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիների ապօրինի դատավարությունների վերաբերյալ

18:04 28.02.2025

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից […]

̰
Քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները

17:30 28.02.2025

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Բացի այդ, Բայրամովը և Կալլասը ընդգծել են երկկողմ հարաբերությունների ներուժը, քաղաքական երկխոսության ակտիվացման […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսությանը

16:18 28.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիան հրեաների հետ խնդիրներ չունի․ Ֆիդան

13:56 28.02.2025

Թուրքիան խնդիրներ չունի հրեաների հետ, Անկարայի խնդիրը կապված է Իսրայելի՝ «սիոնիզմի վրա հիմնված էքսպանսիոնիստական ​​քաղաքականության հետ», ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Իսրայելի բոլոր դիվանագետները, այդ թվում՝ դեսպանը, լքել են Թուրքիան դեռ 2023 թվականի հոկտեմբերին, ավելի վաղ հայտնել էր թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ 2023 թվականի նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց Թել Ավիվում դեսպան Շաքիր Թորունլարին Անկարա հետ […]

̰
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

10:20 28.02.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը […]

̰
BACK_TO_TOP