TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պուտինն առաջիկա օրերին կայցելի Թեհրան. IRNA

13:48 12.07.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին պաշտոնական այց կկատարի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադռեզա Փուր-Էբրահիմիին։ Սպասվում է, որ Պուտինը բանակցություններ կվարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն Իրանի և Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահանը […]

̰
Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը ծրագրում է անօդաչուներ մատակարարել Ռուսաստան

09:33 12.07.2022

Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Իրանը նախատեսում է Ռուսաստանին փոխանցել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք կրելու ունակ ԱԹՍ-ներ։ Երկուշաբթի ճեպազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մեր տեղեկությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված ռեժիմով Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի […]

̰
Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցը խաղաղության մեր հույսերը ծաղկեցնող տոնական նվեր է․ Պոլսո Հայոց պատրիարք

08:53 12.07.2022

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թվիթերյան իր էջում արված գրառմամբ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցին: «Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով։ […]

̰
Հունաստանի վարչապետը կոշտ է արձագանքել «Գորշ գայլերի» առաջնորդին

23:17 11.07.2022

Թուրքիայում գործող ազգայնամոլական «Գորշ գայլերի» կազմակերպության կամ այլ կերպ ասած՝ Գաղափարապաշտների ակումբների կրթության և մշակույթի հիմնադրամի նախագահ Ահմեդ Յիղիթ Յըլդըրըմի կողմից երեկ հրապարակված լուսանկարը հերթական լարվածության պատճառն է դարձել Անկարա-Աթենք հարաբերություններում, փոխանցում է Ermenihaber-ը։ Լուսանկարում Յիղիթ Յըլդըրըմը «Գորշ գայլերի» առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ է, իսկ նրանց ձեռքում քարտեզ է՝ «Մեր […]

̰
Շվեդիան պատրաստվում է Թուրքիային արտահանձնել 10 ենթադրյալ PKK-ականի

22:49 11.07.2022

Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Շվեդիան 10 հոգուց բաղկացած ցուցակ է պատրաստել՝ Անկարային արտահանձնելու համար, որոնք ըստ թուրքական կողմի՝ կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ իրենք Շվեդիային և Ֆինլանդիային գրավոր պահանջ են ուղարկել՝ PKK-ի և գյուլենական համայնքի 33 ենթադրյալ […]

̰
Փայլանն անդրադարձել է Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցին

22:30 11.07.2022

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: «Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկիրների միջև ընթացող բնականոնացման գործընթացը»,- սոցցանցի իր էջում գրել է Փայլանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ […]

̰
ԱՄՆ-ի զգուշացումն ուղղված է նաև Վրաստանին

19:38 11.07.2022

ԱՄՆ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ-ի առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն նախազգուշական նամակ են տարածել պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի ու Բելառուսի փորձերի մասին, որտեղ խոսք կա նաև Վրաստանի մասին։ Հաղորդում է Aliq Media-ն։ ԱՄՆ պետական ​​կառույցները նախազգուշացնում են ֆինանսական հաստատություններին` ցուցաբերել զգուշություն ապրանքների, գործարքների իրականացման ժամանակ։ Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 28-ին, որն […]

̰
Վրաստանում 8 տարվա պաշարով գազի հանքավայր է հայտնաբերվել

19:17 11.07.2022

Վրաստանում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը շահագործելու դեպքում ութ տարի կարող է այս երկրին ապահովել էներգետիկ հումքով։ Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մերձակայքում, ասել է Վրաստանի Նավթի և գազի պետական ​​գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։ «Նովոստի-Գրուզիա» տեղեկատվական պորտալը գրում է, որ ամերիկյան Schlumberger ընկերությունն այնտեղ հետախուզում է իրականացնում, իսկ արտադրության լիցենզիան պատկանում է «Block Energy»-ին։ Այդ […]

̰
Սաակաշվիլին առողջական վիճակի պատճառով չի մասնակցել դատավարությանը

18:58 11.07.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի բյուջետային խոշոր միջոցների յուրացման գործով այսօր՝ հուլիսի 11-ին նշանակված դատական ​​նիստը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը` վերջինիս առողջական վիճակի պատճառով։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Դատարանից հայտնել են, որ Սաակաշվիլիին առաջարկվել է մասնակցել դատական ​​գործընթացին թե՛ նիստերի դահլիճ ներկայանալով, թե՛ հեռակա կարգով։ Ի պատասխան՝ դատարանը գրություն է ստացել […]

̰
Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը

18:40 11.07.2022

Թուրքիայի հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Դուհոկ շրջանի Հիրուր գյուղի շրջակայքը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը՝ քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական հրետանին գյուղի ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել հուլիսի 10-ի գիշերը՝ ժամը 22։30-ի սահմաններում։ Հաղորդվել է, որ արկն ընկել է գյուղի մոտ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

17:17 11.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

16:04 11.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Քավալայի գործով ՄԻԵԴ-ի որոշումը

15:55 11.07.2022

Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, ներառյալ թուրք և հայ բնակչության հաշտեցումը և քրդական հարցի խաղաղ լուծումը։

̰
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորանշանակ վարչապետի հետ

15:38 11.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յայիր Լապիդի միջև կայացել է հեռախոսազրույց: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկատվության՝ կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Լապիդին շնորհավորել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ:

̰
Հերթական երկրաշարժն է արձանագրվել Բավրայից հյուսիս-արևելք. այն զգացվել է ՀՀ 4 մարզերում

09:50 11.07.2022

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը […]

̰
Թուրքական Բոդրում հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել

18:59 10.07.2022

Թուրքիայի Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում զբոսաշրջային հայտնի հանգստավայրի շրջանում անտառային հրդեհ է բռնկվել, հաղորդում է TRT լրատվական հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհի մարման համար գործի են դրված յոթ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև ավելի քան 20 միավոր ցամաքային տեխնիկա: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 15։00-ին։

̰
Ադրբեջանում վրացական վագոններ են շրջվել

16:18 10.07.2022

«Վրացական երկաթուղու» երեք բեռնատար վագոններ, որոնք Սեւ ծովի տարածաշրջանից շաքարի հումք էին տեղափոխում Ադրբեջան, Սաաթլի երկաթուղային կայարանի մոտ շրջվել են, հայտնում է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն։ Արտակարգ պատահարի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Ըստ նախնական վարկածի, վագոնների դուրս գալու պատճառը եղել է դրանցից մեկի տեխնիկական անսարքությունը։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

̰
Արևմուտքի սխալ քաղաքականությունը հանգեցրեց Սիրիայում հումանիտար աղետի․ Դամասկոս

18:56 09.07.2022

Արևմտյան որոշ երկրների սխալ քաղաքականությունը Սիրիայում հանգեցրել է հումանիտար աղետի։  Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բասսամ Սաբբահը։ «Այդ երկրները փորձում են մոլորեցնել հասարակական կարծիքը՝ հայտարարելով սիրիացիների մարդասիրական գործողություններին աջակցելու իրենց ցանկության մասին»,- ասել է նա։ Նրա խոսքով, ՄԱԿ-ի 2858 բանաձևի տապալման համար պատասխանատու են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Սաբահը ափսոսանք է հայտնել, […]

̰
Իրանը հայտարարել է Ռուսաստանի հետ ապրանքների տարանցումը մինչև 30 մլն տոննա ավելացնելու հնարավորության մասին

18:32 09.07.2022

Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպության ղեկավարի տեղակալ Ջալիլ Էսլամին հայտարարել է Ռուսաստանի հետ ապրանքների տարանցումը մինչև 30 մլն տոննա ավելացնելու հնարավորության մասին։ Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային համապարփակ պլանը ստորագրվել է այս տարվա ապրիլին։ «Իրանի հյուսիսում գտնվող 5 նավահանգիստները ընդհանուր պոտենցիալ ունեն 35 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար: Երկրի նավահանգիստների […]

̰
Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում

15:27 09.07.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների […]

̰
Իրանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում

20:52 08.07.2022

Իրանը ուրբաթ օրը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում, հայտնում է IRNA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ «Շարունակական անվտանգություն 1401» կոչվող զորավարժություններին մասնակցում են ռազմածովային նավեր, կառավարվող և անօդաչու ավիացիան, էլեկտրոնային ռազմական համակարգեր։ Նշվում է, որ ամենամյա զորավարժությունների նպատակը ռազմական կազմավորումների փոխգործակցության մշակումն ու փորձի փոխանակումն է։ Իրանը Կասպից ծովն անվանել է «խաղաղության և բարեկամության ծով»՝ ընդգծելով, որ […]

̰
Ռուստամ Բադասյանը վրացի գործընկերոջ հետ արձանագրություն է ստորագրել

19:22 08.07.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն: Նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը […]

̰
Թուրքական բանակի մեկ զինծառայող է սպանվել Իրաքում

14:34 08.07.2022

Իրաքում քուրդ զինյալների կողմից սպանվել է Թուրքիայի բանակի զինծառայող, փոխանցում է Ermenihaber-ը։ Դեպքը տեղի ունեցել Իրաքի այն հատվածում, որտեղ 2022թ.-ի ապրիլի 18-ին Թուրքիայի զինված ուժերը ցամաքային գործողություններ սկսեցին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Լուրը հաստատվել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից:

̰
Էրդողանի՝ Իրան կատարելիք այցի օրակարգում է նաև «3+3» ձևաչափը

14:14 08.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելելու է Իրան: Էրդողանը հանդիպելու է Էբրահիմ Ռաիսիի հետ: Սպասվում է, որ կողմերի միջև թուրք-իրանական հարաբերությունները զագացնելու նպատակով համաձայնագիր կստորագրվի: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ Իրանի ու Թուրքիայի միջև ստեղծվելու են տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության զարգացման համատեղ մեխանիզմներ: Ըստ կայքի հրապարակման՝ Էրդողանը Իրանում պատրաստվում է քննարկել ահաբեկչության դեմ […]

̰
Սաակաշվիլիի դեմքը մգացել է, ձեռքերը՝ թուլացել, իսկ դեմքը նման է 2-3 օր առաջ մահացած մարդու դեմքի. փաստաբան

11:45 08.07.2022

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեի խոսքով՝ Սահակաշվիլիի առողջական վիճակը շատ ծանր է: «Նա շատ վատ է։ Դեմքը սևացել է. պիգմենտներ են հայտնվել, ձեռքերը թույլ են, դեմքը նման էր 2-3 օր առաջ մահացած մարդու։ Վիճակը շատ ծանր է։ Ինչ վերաբերում է բուժմանը, ապա առաջին հերթին նրան անհրաժեշտ է պատժի հետաձգում, որից հետո բժիշկները […]

̰
Թուրքիան բնակչության թվով աշխարհի 195 երկրների շարքում 18-րդն է

23:56 07.07.2022

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Բնակչության միջազգային օրվա համար սահմանված թեմայի («Օգտվել հնարավորություններից, բոլորի համար ապահովել իրավունքներ և տարբերակներ») շրջանակներում Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի բնակչության վերաբերյալ, հաղորդում է Ermenihaber-ը։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2022 թ․ դրությամբ ամողջ աշխարհի բնակչությունը կազմում է 7 միլիարդ 874 միլիոն 965 հազար 732 մարդ։ Բնակչության ամենամեծ թիվն ունեն Չինաստանը, […]

̰
ՌԴ–ից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են 888 տոկոսով

20:51 07.07.2022

Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 313,90 մլն դոլար, ինչը 888 տոկոսով ավելի է՝ համաձայն փոխանցվող ծավալների տարեկան աճի տեմպերի։ Փոխանցում է Aliq․ ge-ն։ Ապրիլին Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտներն աճել էին մոտ 300 տոկոսով. ապրիլին Ռուսաստանից Վրաստան էր փոխանցվել 132,98 մլն դոլար, մարտին՝ 27 մլն դոլար։ Այլ երկրներից փոխանցումների պատկերն այսպիսին […]

̰
Թուրքիայում հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել

20:22 07.07.2022

Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։ 1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ 1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես […]

̰
Վարակման դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է «Օմիկրոնի» նոր ենթաշտամների շրջանառությամբ. Գամկրելիձե

19:45 07.07.2022

«Խորհուրդ եմ տալիս փակ շենքերում դիմակ կրել»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա տեղեկություններով՝ վերջին երկու շաբաթվա համեմատությամբ գրեթե երկուսուկես անգամ ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչը կապված է «Օմիկրոն»-ի նոր ենթաշտամների հետ։ Ինչպես նշել է Գամկրելիձեն՝ խոսելով այս շտամների մասին, այսպես կոչված B-E-4 և B-E-5 շտամները արագորեն […]

̰
Շվեդիան սիրաշահո՞ւմ է Թուրքիային

19:25 07.07.2022

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը քննադատել է, որ այդ երկրի «Ձախ» կուսակցության պատգամավորները լուսանկարվել են որոշ երկրներում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դրոշով։ Անդերսոնն այդ քայլը «ծայրաստիճան անպատշաճ» է որակել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ շվեդ պատգամավորները լուսանկարվելիս պարզել էին նաև Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) և վերջինիս ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» […]

̰
BACK_TO_TOP