TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+14.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

20:25 03.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Թուրքիան լազերային կառավարվող համակարգով հրթիռ է փորձարկել Bayraktar Akinci անօդաչու թռչող սարքի վրա

19:52 02.07.2022

Թուրքական արտադրության «Bayraktar Akinci» հարվածային անօդաչու թռչող սարքը արձակել է LGK-82 լազերային կառավարվող հրթիռը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Anadolu գործակալությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ հուլիսի 1-ին անօդաչու թռչող սարքը օդ է բարձրացել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Չորլու ավիաբազայից և ավելի քան 9,1 հազար մետր բարձրության վրա արձակել լազերային կառավարվող թևավոր հրթիռ, որը ճշգրիտ […]

̰
Իրանում մինչև տարեվերջ կանխատեսվում է արտահանման ծավալների աճ մոտ 55 մլրդ դոլարով

19:43 02.07.2022

Իրանի ԱԳՆ դիվանագիտական հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ երկրի առևտրային հաշվեկշիռն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում դրական է եղել և կանխատեսել է արտահանման ծավալների աճ 45-55 մլրդ դոլարով։   Նա  էներգետիկան, ներմուծումը, տրանզիտը,, տեխնոլոգիաները անվանել է հիմնական գործոններ, որոնք նպաստել են արտահանման աճին։ Նա նաև նշել է, որ շինանյութը, քարը, գյուղատնտեսական արտադրանքը […]

̰
Թուրքական «Վաթան» կուսակցությունը կոչ է անում կառավարությանը դուրս գալ ՆԱՏՕ-ից

18:11 02.07.2022

Թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է երկրի կառավարությանը ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու առաջարկ անել։ Կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը ասել է, որ ՆԱՏՕ-ից հրաժարվելը կարևոր է տնտեսական ապագայի համար։ «Հայրենիք» կուսակցությունը երկրի խորհրդարանում ներկայացված չէ։ Կուսակցությունը եվրասիական տարածաշրջանի հետ Թուրքիայի մերձեցման կողմնակիցն է և կոչ է անում Թուրքիային Ղրիմը ռուսական ճանաչել։ «Էներգետիկ ճգնաժամից դուրս գալ […]

̰
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սիրիա

17:12 02.07.2022

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը այսօր ժամանել է Սիրիրայի մայրաքաղաք Դամասկոս։ «Իմ այցի հիմնական նպատակը տարածաշրջանում Սիրիայի և Թուրքիայի միջև խաղաղության հաստատումն է։ Այս երկու երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր հարաբերություններ է հաստատել։ Թուրքիա իմ այցելությանն ընդառաջ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել Սիրիայի իշխանությունների հետ»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Ըստ նրա, […]

̰
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի. ցնցումները Հայաստանում չեն զգացվել

10:36 02.07.2022

Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

̰
Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, վիրավորներ

08:37 02.07.2022

Իրանի հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 19 մարդ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը: Ավելի վաղ Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային հատվածում: Էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգանի Բենդեր-Լենգե քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա: Երկրաշարժից հետո 2 ժամվա […]

̰
Էրդողանը զգուշացրել է Շվեդիային և Ֆինլանդիային

20:06 01.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում զգուշացրել է, որ եթե եռակողմ հուշագրի դրույթները չիրականան, ապա սկանդինավյան երկու երկրների  անդամագրությունը ՆԱՏՕ-ին հարցականի տակ կդրվի: Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Այս մասին Էրդողանն ասել է՝ պատասխանելով ֆինլանդացի լրագրողներից մեկի հարցին: Եռակողմ հուշագիրը բաղկացած էր 10 կետից: Էրդողանի խոսքով, եթե սկանդինավյան երկու երկրներն իրենց խոստումները […]

̰
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել

19:48 01.07.2022

Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Թեա Կատուկիան հրաժարվել է իր պաշտոնից։ Կատուկիան սոցցանցերում հրապարակած գրառման մեջ նշել է, որ պատճառը Վրաստանի արտաքին գործերի նախարարության ճնշումներն են իր նկատմամբ։ Կատուկիան դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի օգոստոսից։ Կատուկիան նշել է, որ մայիսի 1-ին Վրաստանի ԱԳ նախարարին ներկայացրած հրաժարականի դիմումն ուժի մեջ է մտել այսօր։ «Իմ հրաժարականի որոշմանը նախորդել […]

̰
Թբիլիսիում առնվազն 600 կիլոգրամ վնասակար միս է առգրավվել

16:25 01.07.2022

Վրաստանի պարենի ազգային գործակալությունը Թբիլիսիում մինչև 600 կիլոգրամ միս վնասակար է համարել և առգրավել, հայտնում է aliq.ge-ն: Գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության տեսուչները ստուգել են մսի ու մսամթերքի իրացման 9 օբյեկտ և երեք օբյեկտներում արտադրական գործընթացը դադարեցրել են: Ըստ տեղեկության՝ պատճառը կրիտիկական անհամապատասխանություններն են՝ սանիտարահիգիենիկ նորմերի, մակնշման կանոնների և պահպանման պայմանների խախտումները: Ջերմաստիճանի ռեժիմի և մակնշման […]

̰
Թուրքիայում ժայռը փլուզվել է․ ժայռաբեկորների տակ բեռնատարներ են մնացել

15:38 01.07.2022

Թուրքիայում՝ Արդվին նահանգում, ժայռը փլուզվել է, իսկ ժայռաբեկորների տակ մնացել են բեռնատարներ, հայտնում է 1tv.ge-ն: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, մահացել է մեկ մարդ, ևս մեկը՝ վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել Քեմալփաշա շրջանի սևծովյան մայրուղու վրա։ Արդվինիի նահանգապետ Յըլմազ Դորուքի խոսքերով՝ սողանքի հետևանքով չորս բեռնատար մնացել է ժայռաբեկորների տակ։

̰
Ջավախքի գույները, մշակութային կոթողները՝ հայ և վրացի նկարիչների կտավներում

13:17 01.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է՝ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։ Հայ և վրացի շուրջ 25 նկարիչներ՝ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից, չորս օր շարունակ շրջել […]

̰
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել

09:48 01.07.2022

29 ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Մուղլա քաղաքի մերձակայքում գտնվող Կոյջեգիզ լճի տարածքում բախվել է բետոնախառնիչին: Այս մասին հայտնում է տեղական Haberler պորտալը։ Վթարը տեղի է ունեցել ժամը 19:15-ին. տուրիստական ​​ավտոբուսը, որը Ֆեթհիյեից շարժվում էր դեպի Մուղլա, խաչմերուկում բախվել է բետոնախառնիչին։ Հարվածի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։ Վթարի ականատեսները շտապօգնություն են կանչել, իսկ մինչ բժիշկների ժամանումը, […]

̰
ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն հանդես են եկել Իրանին ուղղված կոչով

23:01 30.06.2022

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին չեղարկել քայլերը, որոնք հակասում են միջուկային ծրագրի շրջանակում երկրի պարտավորություններին: Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն ՄԱԿ ԱԽ նիստում, փոխանցում է RIA Novosti-ն: 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք՝ Համատեղ գործողությունների համապարփակ պլան, որը ենթադրում էր […]

̰
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 500 դեպք

20:55 30.06.2022

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 523 դեպք, մահացել է 3 քաղաքացի. այսպիսով, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 389-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում մեկ օրում գրանցված 529 վարակակիրներից 93-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 238 հազար 126 դեպքերից 7 մլն 62 […]

̰
Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 6,1 մլն դոլարով

20:43 30.06.2022

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 6,1 մլն դոլարով: Հաղորդում է  aliq.ge-ն։ Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2022 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 22,1 մլրդ դոլար, ինչը վերջին չորս եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 110,8 տոկոսն է։ Բանկային հատվածի արտաքին պարտքը կազմել […]

̰
Վրաստանում 2021-ին մահացությունների 18,8 տոկոսի պատճառը կորոնավիրուսն է

20:17 30.06.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում մահացել է 59 հազար 906 մարդ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ մահվան պատճառ են հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց բաժին է ընկնում մահերի 37,0 տոկոսը, կորոնավիրուսային հիվանդությունները՝ 18,8 տոկոս, ուռուցքները՝ 12,8 տոկոս: Geostat-ի տվյալներով՝ 2020 թվականին Վրաստանում մահացել էր 50 հազար 537 մարդ: Ինչպես […]

̰
Վրաստան կարտոֆիլի ներկրմամբ ՀՀ-ն 9-րդ, արտահանմամբ՝ 3-րդ տեղում է

19:51 30.06.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին կարտոֆիլի արտահանման ծավալներն աճել են, իսկ ստացված եկամուտները` նվազել: Հաղորդում է aliq.ge-ն։ Տեղեկության համաձայն՝ ներմուծման ծավալը կրկնակի կրճատվել է, չնայած վճարված գումարը գերազանցում է նախորդ տարվա արժեքը։ Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի 5 ամիսներին Վրաստանից արտահանվել է 20 հազար 047 տոննա կարտոֆիլ՝ 4,698 մլն դոլար արժողությամբ: […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելուց հետո

17:47 30.06.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո։ «Առավելագույն զգուշավորության շահերից ելնելով` նախագահը համապատասխան թեստավորումից հետո կվերադառնա աշխատանքային միջավայր»,- հայտարարել են նախագահի աշխատակազմից։ Մամուլի ծառայությունը չի հստակեցնում, թե կոնկրետ երբ է Զուրաբիշվիլին շփվել կորոնավիրուսով հիվանդի հետ։ Օրերս նախագահը այցելել էր Վատիկան։ Պետության ղեկավարի այցը համընկել է Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև […]

̰
Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին

15:23 30.06.2022

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական կանոնակարգի վերաբերյալ գրավոր հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Agos-ին: Փայլանը մասնավորապես շեշտել է, որ 2013թ. հունվարի 19-ին չեղարկված ընտրական կանոնակարգի պատճառով փոքրամասնությունների հիմնադրամները 9 տարի շարունակ չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ Այս […]

̰
Վրաստանին կաջակցենք անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում. Միշել

15:11 30.06.2022

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերով՝ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանին աջակցելուն, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել եվրաինտեգրման ճանապարհով՝ իրականացնելով անհրաժեշտ բարեփոխումներ, փոխանցում է aliq.ge-ն: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Միշելը։ «Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին վերահաստատել եմ Եվրամիության աջակցությունը՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Սա իսկապես աշխարհառազմավարական պահ է։ Անցյալ շաբաթ […]

̰
Բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար. ՏԿԵ փոխնախարար

14:37 30.06.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Խավարի Փուրիի հետ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները զարգացնելու և ավելի ամրապնդելու համար փոխնախարար Սիմոնյանը առաջարկել է երկու երկրների բեռնափոխադրողներին […]

̰
Լրացուցիչ 5 մլն ֆունտը կօգնի Վրաստանին արձագանքել սպառնալիքներին մեր ընդհանուր անվտանգության համատեքստում. Բորիս Ջոնսոն

23:17 29.06.2022

Մենք կամրապնդենք Վրաստանի դիմադրողականությունը Ռուսաստանի և ցանկացած այլ աղբյուրի կիբերհարձակումների նկատմամբ: Այս մասին «Twitter»-ում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման մասին, փոխանցում է 1tv.ge-ն: «Մենք կամրապնդենք Վրաստանի դիմադրությունը Ռուսաստանի և ցանկացած այլ աղբյուրի կիբերհարձակումներին։ Լրացուցիչ 5 միլիոնը կօգնի Վրաստանին բացահայտել և արձագանքել սպառնալիքներին […]

̰ ̰
Ռուսական նավթի ներկրման ծավալները Վրաստան աճել են

19:13 29.06.2022

2022 թվականի առաջին 5 ամիսներին Վրաստանը ընդհանուր հաշվով գնել է 494 հազար 538 տոննա վառելիք՝ 461 միլիոն դոլար արժողությամբ։ Ներմուծման ինքնարժեքն աճել է 80 տոկոսով, իսկ ներկրվող նավթի ծավալը՝ 7 տոկոսով։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ Geostat-ի (Վրաստանի վիճակագրական ծառայության) տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունը նավթամթերքի խոշորագույն ներկրողն է Վրաստան, երկիրը ՌԴ-ից հունվարից մայիս ամիսներին գնել է 138 հազար […]

̰

18:41 29.06.2022

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 14:10-ին։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ծալկայից 18 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Մամիշլար գյուղի մոտ։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 3,1 (ml) մագնիտուդ: Փոխանցում է 1tv.ge-ն։

̰
Մադրիդում կայացել է Էրդողանի և Մակրոնի փակ հանդիպումը

14:12 29.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 29-ին Մադրիդում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։ Իսպանիայի մայրաքաղաքում բանակցությունները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Հունիսի 29-ի երեկոյան նախատեսվում է նաև Թուրքիայի ղեկավարի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

̰
«Վրացական երազանքի» երեք պատգամավոր լքում է կուսակցությունը

13:06 29.06.2022

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» երեք անդամներ՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կղավելաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն լքում են կուսակցության շարքերը, հայտնում է aliq.ge-ն: Այդ մասին կուսակցության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։ Մդինարաձեի խոսքերով՝ պատգամավորների՝ իշխող կուսակցությունը լքելու պատճառն այն է, որ նրանք կարծում են՝ այսպես կոչված քաղաքական փաստերի և իրադարձությունների մասին ավելի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին բաց է

12:47 29.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:23 29.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
BACK_TO_TOP