19:12 07.07.2022
Հունիսին Վրաստան է մուտք գործել 90 հազար 239 Ռուսաստանի քաղաքացի, ինչը 503 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Վրաստան մուտք գործած օտարերկրացիների 23 տոկոսը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ընդհանուր հաշվով հունիսին Վրաստան է այցելել 387 հազար 781 միջազգային այցելու, ինչը 164 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, թեև այս թիվը 47 […]
18:38 07.07.2022
Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Փոխանցում է Ermenihaber.a-ը։ Ձեռք բերվելիք պայմանավորվածության արդյունքում իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողներն էլ չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։ Հիշեցնենք, որ Իսրայելի և […]
17:14 07.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
21:35 06.07.2022
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիրոգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ միանում է իշխող «Վրացական երազանք»-ի նախաձեռնած գործընթացին՝ կատարելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության առաջ քաշած 12 կետերը, չնայած այն հանգամանքին, որ նրանց գնահատմամբ, անհայտ են այս գործընթացի իրական նպատակները, փոխանցում է Aliq.ge-ն։ Նշենք, որ «Վրացական երազանքը» հուլիսի 1-ին ներկայացրել է թեկնածուի կարգավիճակ […]
20:40 06.07.2022
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ 2022 թվականի 6 ամիսներին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 209 հազար 272, փոխանցում է Aliq.ge-ն։ Այս ցուցանիշը 186,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ տվյալների՝ տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է զբոսաշրջության դրական դինամիկայի հարցը, որի ընթացքում ընդգծվել է, որ հունվար-մայիս ամիսներին զբոսաշրջությունից եկամուտների վերականգնման մակարդակը կազմել […]
19:23 06.07.2022
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ այս փուլում Վրաստանը Ռուսաստանից էլեկտրաէներգիա գործնականում չի ստանում, քանի որ վերջին ամիսներին լավ արտադրություն է ունեցել: Հաղորդում է aliq.ge-ն։ Ազգային հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ դեֆիցիտի ամիսներին Վրաստանն էլեկտրաէներգիա է ներկրում տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, և այս պահին որոշիչ գործոնը գինն է. ավելի […]
19:05 06.07.2022
Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է պատվաստվածների բազայում գումարի դիմաց քաղաքացիներին գրանցած բուժքույրը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։ Տեղեկությունների համաձայն քաղաքացիները բուժքրոջը վճարել են 300 լարի։ Այս պահի դրությամբ ծառայությունից օգտված 15 անձի ինքնություն է բացահայտվել։ Բուժքրոջ մյուս հաճախորդներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ «Նախնական տվյալներով՝ նույն հանցավոր եղանակով պատվաստվածների էլեկտրոնային բազայում […]
17:44 06.07.2022
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: Նա նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով […]
16:47 06.07.2022
Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ելնելով այն հանգամանքից, որ առջևում ամառային զբոսաշրջային սեզոնն է, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի պիկը սպասվում է աշնանը, փոխանցում է Алия.ге-ն։ Ըստ ինֆեկցիոն կենտրոնի հաղորդագրության՝ եթե նախկինում օրական միջինում 100 նոր դեպք էր գրանցվում, ապա այժմ՝ 600-700 նոր դեպք։ «Եթե […]
16:14 06.07.2022
Թուրքիայում գործող ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) փոխնախագահ Քորայ Այդընը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարական տալու դեպքում Թուրքիան կազատվի տրավմայից, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական Sözcü թերթի լրագրողներից Ռուհաթ Մենգիի հետ զրույցում Այդընը նշել է, որ իշխանություններն իրենց համախոհների հետ միասին ձևավորել են և թողնում են էյֆորիայի մեջ ապրող զանգվածի տպավորություն […]
15:24 06.07.2022
Թուրքիան գրավոր պահանջ է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիայի՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) անդամներին արտահանձնելու համար։ «Նամակ է ուղարկվել Շվեդիա և Ֆինլանդիա՝ հիշեցնելով PKK-ի և FETO-ի ահաբեկիչների արտահանձնման պահանջների մասին»,- TRT Haber պետական հեռուստաալիքը մեջբերում է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի խոսքերը։ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Շվեդիան, Ֆինլանդիան և […]
14:33 06.07.2022
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կնքվել է թուրք-իտալական համագործակցության 9 պայմանագիր։ Դրանք ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նման նիստ վերջին 10 տարում առաջին անգամ է անցկացվում։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած տեղեկության՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են […]
14:04 06.07.2022
Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը Պակիստանի Ռավալպինդի քաղաքում հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Պակիստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող համագործակցության, ինչպես նաև փոխադարձ և մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Բաջվան հայտնել է, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի […]
12:59 06.07.2022
Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն կանխատեսում է Վրաստանում այս տարվա աշնանը կորոնավիրուսային հիվանդության պիկ։ «Եթե օրական միջինը մինչև 100 դեպք էր գրանցվում, ապա այժմ՝ մոտ 600-700: Դեպքերը հատկապես հաճախ են արձանագրվում արտասահման այցելածների մոտ: Առջևում ամառ է՝ զբոսաշրջային ակտիվ սեզոն է, և մենք աշնանն ակնկալում ենք հիվանդության պիկ»,- ասել է Ցերցվաձեն: Միաժամանակ նա կոչ […]
19:50 05.07.2022
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 570 նոր դեպք, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա վարակակիրներին: Հաղորդում է jnews.ge-ն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեկ շաբաթում վարակից մահացել է 3 մարդ, ապաքինվել է 1 103 պացիենտ: Կատարվել է 63,4 հազ․ թեստավորում: Մինչ այս՝ հունիսի 20-ից հունիսի 26-ը, Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի […]
19:43 05.07.2022
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 5 ուղղաթիռ և 4 ինքնաթիռ, հայտնում է NTV հեռուստաալիքը։ «Անթալիայի Կոնյաալթի շրջանում հրդեհ է բռնկվել Թունեքթեփե ճոպանուղու հարևանությամբ գտնվող անտառային տարածքում։ Շրջան են ուղարկվել Անթալիայի տարածաշրջանային անտառտնտեսության խմբերը, կրակը մարվում է 5 ուղղաթիռով և 4 ինքնաթիռով»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հրդեհի պատճառով ճոպանուղու աշխատանքը դադարեցվել […]
19:28 05.07.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ հուլիսի 4-ին՝ ժամը 22:05-ին, Հայաստանի Հանրապետություն մեկնող տարանցիկ բեռներով բեռնված նավը Ռուսաստանի դրոշով մտել է Բաթումի ծովային նավահանգիստ։ Փոխանցում է aliq.ge-ն։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության իրականացրած զննման արդյունքում հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավի սեփականատեր ընկերության վրա: Միաժամանակ, ֆինանսների նախարարության եկամուտների […]
18:40 05.07.2022
«Ազադեգան» նավթահանքի 7 տարով համատեղ շահագործման նախագծի իրականացման արդյունքում այս հանքավայրից նավթի արդյունահանումը կավելանա օրական 380 հազար բարելով, իսկ երկրի նավթային եկամուտները տարեկան կավելանան 14 միլիարդ դոլարով։ Արևմտյան Քարունի հանքավայրերը երկրի նորագույն նավթահանքերն են, որոնք բաղկացած են հետևյալ հանքավայրերից՝ Հյուսիսային Ազադեգան, Հարավային Ազադեգան, Հյուսիսային Յարան, Հարավային Յարան և Յադավարան: Այդ հանքավայրերից նավթի արդյունահանման ծավալը կազմել […]
18:15 05.07.2022
Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ): «Օրական աշխատունակությունը 2-3 անգամ ավելացել է։ Բոլոր 13 գրանցման ուղիներն աշխատում են, չնայած դրան, գրանցման կետում կան ուշացումներ՝ թե՛ թեթև, թե՛ բեռնափոխադրումների դեպքում. հետևաբար, Վրաստան մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին նախարարությունը զգուշացնում է հաշվի առնել սահմանին տիրող իրավիճակը»,- […]
17:44 05.07.2022
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլինը: «Հույս կար, որ իրանական պատվիրակությունը ցանկություն կցուցաբերի վերադառնալ համաձայնագրին, սակայն նրանք չկարողացան պատասխան տալ, այդ հնարավորությունը կորավ: Մենք կարծում ենք, որ Իրանը դեռ […]
20:41 04.07.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նա պնդել է, որ Շվեդիային և Ֆինլանդիային իրենց ներկայացրած փաստաթղթում «փաստել են, որ PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն- խմբ.) ու PKK-ն («Քուդիստանի բանվորական» կուսակցություն-խմբ.) կապ ունեն միմյանց հետ»։ Բացի այդ, իրենք հիշյալ երկներին են ներկայացրել այն անձանց […]
19:15 04.07.2022
Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության։ Այս մասին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆայսալ Միքդատի հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Իրանցի նախարարն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կխորացնի իրավիճակը տարածաշրջանում: «Հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,- նշել է […]
18:47 04.07.2022
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա նշել է, որ նույնիսկ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հունիսի տվյալներով է երկրում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 78.62 տոկոսով աճել։ Այդ կապակցությամբ ընդդիմադիր գործիչը գրել է. «Ահա այսքան է Ձեր […]
18:28 04.07.2022
ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով օգնական Բարբարա Լեֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Պետքարտուղարի օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հյուսիս-իրաքյան քրդական վարչակազմին։ «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Քուրդիստանին՝ որպես միասնական, բարգավաճ և ժողովրդավարական Իրաքի մի մաս»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Վերջինս հույս է հայտնել է, որ առաջիկայում այց կկատարի Իրաք։ Կողմերը […]
17:27 04.07.2022
Ինֆլյացիան հատկապես աճել է անցյալ տարվանից, երբ Թուրքիայի նախագահը նվազեցրեց տոկոսադրույքները՝ փորձելով խթանել տնտեսությունը:
14:10 04.07.2022
Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, փոխանցում է ermenihaber-ը։ Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի: Ըստ թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նոր ավազակախմբեր […]
13:24 04.07.2022
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և Եվրամիության բոլոր պահանջների կատարումը, որպեսզի Վրաստանը ստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։
13:14 04.07.2022
Հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի և գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ցորենի և գարու (արտահանման) արգելքի մասին կառավարության որոշման մեջ որևէ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում: Վրաստանի իշխանությունները ցորենի […]
09:41 04.07.2022
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում ակցիա են անցկացրել կառավարության հրաժարականի պահանջով: Նրանց մի մասը գիշերել է կառավարության շենքի դիմաց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ակցիան սկսվել էր կիրակի երեկոյան, խորհրդարանի շենքի մոտից: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է իշխող կուսակցության գրասենյակի մոտ: Մասնակիցները կարծում են, որ նոր […]