16:23 21.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
10:48 21.05.2022
Վրաստանում մայիսի 21-ի առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։ Առաջին երկրաշարժը, ըստ սեյսմոլոգների, գրանցվել է տեղական ժամանակով 06:12-ին և ունեցել է 3,6 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բորժոմիի մոտ։ Երկրորդը եղել է 08:42-ին և եղել է 3,3 […]
08:21 21.05.2022
Անհրաժեշտ է բացառել Թուրքիային ՆԱՏՕ-ից՝ նրա կողմից անցկացվող քաղաքականության և դաշինքին Շվեդիայի և Ֆինանդիայի անդամակցության վերաբերյա դիրքորոշման պատճառով: Այս մասին TVP World հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մերձավորարևելյան ֆորումի նախագահ, պատմաբան-արևելագետ Դանիել Փայփսը: Մասնագետն Անկարայի գործողություններն անվանել է շանտաժ: Արևելագետի կարծիքով՝ Թուրքիան փորձում է իր համար առավելությունների հասնել՝ դաշինքի ընդլայնմանը համաձայնելու դիմաց: Փորձագետը քննադատել է վերջին […]
23:49 20.05.2022
Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ պրոֆեսոր Բիրոլ Չեթինն ասել է. «Մենք մեծ պետություն ենք և մեր բոլոր արխիվները բաց են բոլորի համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունից են գալիս»: Թուրքական պատմագիտական ընկերության և Սև ծովի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Հունաստանի կողմից Անատոլիայում կատարած մարդկության դեմ հանցագործություններ. կարո՞ղ է արդյոք զավթիչը լինել զոհ» խորագրով սիմպոզիումի […]
20:27 20.05.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանի պետական սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի ապրիլին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 48 հազար 797 քաղաքացի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել Վրաստանում, իսկ քանիսը լքել երկիրը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ այս տարվա ապրիլին 2021 թվականի ապրիլի համեմատ Ռուսաստանից Վրաստան մուտք գործողների թիվն […]
20:15 20.05.2022
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ Անգլիայի կողմից Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության արտադրանքների մատակարարման հարցում կիրառված սահմանափակումները վերացվել են: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Haberler» լրատվական կայքը հավելել է, որ նախօրեին Դեմիրը և նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել էին Անգլիա բրիտանական պաշտպանական արդյունաբերական ընկերությունների, այդ թվում «BAE Systems» և «Rolls-Royce»-ի ներկայացուցիչների հետ բանակցելու համար: […]
18:49 20.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Մարտունի քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]
10:23 20.05.2022
Իսրայելը և Ադրբեջանը նախաձեռնել են երկու աշխատանքային խումբ ստեղծել՝ երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական ծրագիր մշակելու համար: Այս մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օդեդ Ֆորերը: «Իսրայելը մեծ գիտելիքներ ունի ագրոտեխնոլոգիաների կիրառման և չոր և կիսաչորային շրջաններում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ադրբեջանը ցանկանում է զարգացնել գյուղատնտեսությունը շատ ոլորտներում, հիմնել առաջադեմ գյուղատնտեսություն՝ մեծ […]
22:50 19.05.2022
Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, Շվեդիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Ռոբերտ Ռիդբերգի, Ֆինլանդիայի նախագահի խորհրդական Ստեֆեն Լովեգրովեի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Քալընի հետ բոլոր հեռխոսազրույցները տեղի են ունեցել մյուս կողմերի նախաձեռնությամբ և դրանց ընթացքում քննարկվել է Շվեդիայի […]
22:25 19.05.2022
Դենդիասը՝ Անկարային F-16-երի վաճառքի մասին․ «Պետք է երաշխիք լինի, որ Թուրքիան դրանք Հունաստանի դեմ չի օգտագործի» Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը պնդում է, որ Հունաստանը հակասության մեջ չէ Թուրքիայի հետ։ Նա այս մասին շեշտել է Հունաստանում հեռարձակվող «Star TV»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից (ԱՄՆ) Թուրքիայի՝ F-16 կործանիչներ գնելու հեռանկարի մասին հարցին։ «Հունաստանը […]
21:25 19.05.2022
Արդեն 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 19-ի առավոտյան հասել է 16 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս շարունակական արժեզրկումը առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի […]
20:06 19.05.2022
Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ «Անկարան լիովին մերժում է Հունաստանի իշխանությունների կողմից «Պոնտոսի» անհիմն պնդումների տարելիցի պատրվակով արված անհեթությունով լի հայտարարությունները»։ «Մենք Հունաստանին հրավիրում ենք համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել խաղաղության, կայունության և բարգավաճ […]
19:15 19.05.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 1,587 մլրդ դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցում է Aliq Media-ն։ Geostat-ի փոխանցմամբ՝ տեղական արտահանումը (առանց վերաարտահանման) կազմել է ընդհանուր արտահանման 76,1 տոկոսը։ Այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 37,1 […]
15:55 19.05.2022
Շվեդական «Expressen» թերթը զրուցել է թուրք վտարանդի գրող Ռագըփ Զարաքոլուի հետ՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ իրենք կաջակցեն Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիան Ռագըփ Զարաքոլուին արտահանձնի Թուրքիային: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մեկնաբանելով այս սակարակությունը՝ Զարաքոլուն նշել է, որ Շվեդիան սկզբունքներին հավատարիմ երկիր է և չի դիմի նման քայլի, չի թողնի, որ Էրդողանը […]
15:23 19.05.2022
ԱՄՆ-ում կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» ձևաչափի շրջանակներում: Ըստ Չավուշօղլուի՝ հանդիպումն անցել է «շատ դրական մթնոլորտում»: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր, ինչպես նաև այնպիսի տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ուկրաինան: Խոսվել է նաև […]
08:11 19.05.2022
Թուրքիայում՝ Տրապիզոն քաղաքի մոտ, Վրաստանի քաղաքացիներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել։ Տուժած 6 քաղաքացիներից մեկը մահացել է, մնացած 5-ը բուժում են ստանում: Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներն այցելել են տուժած բոլոր քաղաքացիներին և մանրամասն տեղեկություններ ստացել նրանց առողջական վիճակի մասին։ Տրապիզոնում գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է ինչպես զոհվածների ընտանիքների անդամների, այնպես էլ բժիշկների հետ։ […]
23:45 18.05.2022
Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հուլիսի 3-ին անցկացվելիք 5-րդ մեծ համագումարի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Դիարբեքիրում շրջանային կոնֆերանս է կազմակերպել։ «Մեծ դիմադրություն, մեծ երթ» խորագրով անցկացվող շրջանային կոնֆերանսի մեկնարկից առաջ, սակայն, ոստիկանությունը խուզարկության կետ է տեղակայել այն սրահի դիմաց, որտեղ նախատեսվում էր անցկացնել կոնֆերանսը։ ԺԴԿ-ականները, ի նշան բողոքի, ճանապարհ են փակել, ինչից հետո խուզարկության […]
21:28 18.05.2022
Թուրքիայում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցումների տվյալներով` բնակչության մոտ 52%-ը համոզված է, որ ընդդիմության թեկնածուն առավելության կհասնի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Իսկ թե ով կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, այդ հարցում մեկից ավելի անուններ են շրջանառվում: Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընդդիմության միասնական թեկնածուի գլխավոր հավակնորդներից է: […]
21:17 18.05.2022
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանի և Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-17-ն աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Պատվիրակության կազմում եղել են ինչպես Առաջին ատյանի, Վերաքննիչ ատյանի դատավորներ, այնպես էլ դատարանների, դատական դեպարտամենտի աշխատակիցներ: Եռօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների, Վրաստանի քաղաքային դատարանի նախագահի և պալատների նախագահների, […]
19:45 18.05.2022
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին: DPA-ի տվյալներով՝ Հյուսիսատլանտյան դաշինքում ծրագրվում էր մայիսի 18-ին քննարկել Ֆինլանդիայի ու Շվեդիայի կողմից ներկայացված դիմումները, ինչը կհամարվեր գործընթացի սկիզբ, սակայն Անկարայի դիրքորոշման պատճառով բանակցությունները տեղի չեն ունեցել: Թուրքական կողմը հստակ հասկացրել […]
19:20 18.05.2022
Վրաստանում և հարևան երկրներում գները շարունակում են արագ աճել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ապրիլին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս։ Հաղորդում է aliq.ge-ն։ Մեկ տարվա ընթացքում էականորեն աճել են հետևյալ ապրանքախմբերի գները. տրանսպորտ՝ 22,4 տոկոս աճ, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 21,3 տոկոս աճ, հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ՝ 12,5 տոկոս աճ, կահույք և […]
19:07 18.05.2022
Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այդ արձագանքները լուսաբանվել է թուրքական լրատվական կայքերի կողմից: Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան առ այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը […]
16:31 18.05.2022
Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ, չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լիտվայի իր գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։ «Մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան։ Ես վստահ եմ, որ այս այցից հետո նա կունենա ամբողջական […]
14:32 18.05.2022
Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին արձագանքել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։ «Բոլորին է հայտնի այն փաստը, թե […]
14:03 18.05.2022
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ԻԻՀ Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի ուղեկցությամբ, այցելել են Թեհրանից դեպի Կասպից ծով ձգվող Թեհրան-Շոմալ նոր ավտոմայրուղի, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այն ամբողջությամբ նոր մայրուղի է՝ բաղկացած […]
12:29 18.05.2022
Վրաստանում գործող 35 հասարակական կազմակերպություն (ՀԿ) աջակցություն է հայտնել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ։ Կազմակերպությունները նշել են, որ 2022 թվականի մայիսի 16-ին Գվարամիային ազատազրկման դատապարտելու մասին Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած որոշումը դիտվում է որպես նախազգուշացում և սպառնալիք այլ անկախ լրատվամիջոցների համար՝ դադարեցնելու կառավարության քննադատական լուսաբանումը։ Երեկ լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են […]
08:22 18.05.2022
Թուրքիան պատրաստ է հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերին, եթե երկիրը կրկին ներառվի F-35 կործանիչների արտադրության ծրագրում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թուրքիան ցանկանում է, որ իրեն կրկին ներգրավեն F-35 առաջադեմ ինքնաթիռների հեռանկարային ծրագրում, որից դուրս էր մնացել Ռուսաստանից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելուց հետո: Թուրքիան ունի նաև ԱՄՆ-ից տասնյակ F-16 մարտական […]
23:25 17.05.2022
Երեքշաբթի 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Շեխրե Կորդ քաղաքից 89 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել:
19:45 17.05.2022
Անցած շաբաթվա ընթացքում (09-15.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք։ Առողջացել է 697 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 97 625 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է […]
19:38 17.05.2022
Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է մեկնում Թուրքիա։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին տնտեսական հարցերով հանդիպում կունենա մի շարք գերատեսչություններում։ Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակության օրակարգային խնդիրը լինելու է Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցը։ Պատվիրակության կազմում գտնվող գործարարները գնահատելու են ներդրումների հնարավորությունները Թուրքիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Միջպատվիրակային բանակցությունների օրակարգային հաջորդ թեման […]