TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում նոր ռազմագործողություն կսկսի առաջիկայում

20:30 24.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է,որ Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում, փոխանցում է Ermenihaber-ը։ «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետների հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ

19:09 24.05.2022

Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Կողմերը վերահաստատել են իրենց […]

̰
Վերջին մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 586 դեպք

18:21 24.05.2022

Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, մահացել է 5 հիվանդ, 605 մարդ առողջացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Փոխանցում է Aliq Media-ն։ Վերջին մեկ շաբաթում ամբողջ երկրում կատարվել է 113 058 թեստավորում, այդ թվում՝ 103 058 հակագենային թեստ և 10 568 ՊՇՌ […]

̰
Ցխինվալիի դե ֆակտո նախագահը «երդմնակալել է» օսերենով և ռուսերենով

18:00 24.05.2022

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում այսօր՝ մայիսի 24-ին, տեղի է ունեցել դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր «նախագահ» Ալան Գագլոևի «երդմնակալության» արարողությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Res լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գագլոևը «երդում է տվել երկու պաշտոնական լեզուներով՝ օսերեն և ռուսերեն»։ «Նախագահի պաշտոնն ինձ վրա է դնում ամենաբարձր պարտավորությունները։ Ինձ համար ամենակարևոր խնդիրներն են օրենքի գերակայությունը, ազատության և […]

̰
Վրացական երկաթուղին 2016 թվականից ի վեր առաջին անգամ շահույթով է ավարտել տարին

17:53 24.05.2022

Վրացական երկաթուղին 2021 թվականն ավարտել է, վնասի փոխարեն, շահույթով: Այս մասին ասվում է երկաթուղու այսօր՝ մայիսի 24-ին հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ, փոխանցում է Aliq.ge-ն։ Փաստաթղթի համաձայն՝ ընկերությունը 2021 թվականն ավարտել է 547,9 մլն լարի շահույթով և 52,7 մլն լարի զուտ շահույթով։ Հատկանշական է, որ 2016 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ վրացական երկաթուղին, […]

̰
Չավուշօղլուի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի թեմայով

17:45 24.05.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Իսրայել: Թել Ավիվում վայրեջք կատարած թուրք նախարարն իր հանդիպումները սկսել է Պաղեստինից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատասխանելով CNN Türk-ի լրագրողի հարցին՝ Չավուշօղլուն հայտել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ իրենք պատրաստվում են բանակցություններ վարել այդ երկու երկրների պատվիրակությունների հետ: Մայիսի 24-ի երեկոյան Շվեդիայի և Ֆինլանդիայի […]

̰
Ծալկայի շրջանում բացվել է 1-ին «ԱրՄաթ» կենտրոնը

17:41 24.05.2022

Ծալկայի շրջանի Օզնի գյուղում մայիսի 21-ին բացվել է առաջին «ԱրՄաթ» կենտրոնը։ Aliq.ge-ն Ներկայացնում է ՋԱՀ-ի մամլո հաղորդագրությունը՝ անփոփոխ. «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հենց այդ նպատակով 2018 թվականին ՋԱՀ-ը, ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք։ […]

̰
Սաակաշվիլիի դատը հետաձգվել է

17:28 24.05.2022

Թբիլիսիի քաղաքային դատարանում Միխեիլ Սաակաշվիլիի՝ այսօր նախատեսված դատավարությունը հետաձգվել է, փոխանցում է Aliq.ge-ն։ Դատարանը պետք է քններ խոշոր չափի գումարների խմբակային յուրացման գործը։ Նիստի հետաձգման պատճառը Սաակաշվիլիի նամակն էր, ըստ որի՝ առանց իր ներկայության պահանջել էր չեղարկել դատական ​​նիստը։

̰
Իրաքի հյուսիսում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ ունի

17:18 24.05.2022

Թուրքիայի զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe Kilit» (Մագիլ-Կողպեք) ռազմագործողության ընթացքում «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման հետևանքով 3 զինվոր է սպանվել և ևս 4-ը վիավորվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարությունում նշվում է, որ վիրավորված թուրք զինվորները հոսպիտալացվել են։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել […]

̰
Աշխատանքներ են տարվում Վրաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանի բացման հարցով. Վրաստանի ԱԳՆ

17:10 24.05.2022

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ ցամաքային սահմանի բացման հարցով։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-Ն, մասնավորապես, ըստ նախարարության, Վրաստանի դեսպանատան ջանքերի արդյունքում անցյալ տարվա մարտի 19-ից վերսկսվել են Բաքու-Թբիլիսի չվերթները, իսկ հունիսի 1-ից կվերսկսվեն Բաքու-Բաթում չվերթները։ «Հարկ է նշել, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանի բացման հարցը բազմիցս քննարկվել […]

̰
Չավուշօղլուն կմեկնի Պաղեստին ու Իսրայել

15:47 24.05.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնում է Պաղեստին և Իսրայել: Ըստ թուրքական աղբյուրի՝ Չավուշօղլուն այցի առաջին օրը կանցկացնի Պաղեստինում, որտեղ համանախագահելու է 2010-ին ձևավորված Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը: Այնուհետև հանդիպելու է պաղեստինցի պաշտոնակից Ռիադ ալ-Մալիքիի ու Պաղեստինի նախագահ Մահմուդ Անասի հետ, փոխանցում է Ermenihabder-ը։ Մայիսի 25-ին Իսրայելում թուրք նախարարը կհանդիպի այդ երկրի արտգործնախարար Յաիր Լապիդի […]

̰
Ադրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութով հատել Իրանի հետ սահմանը՝ կրակելով սահմանապահների ուղղությամբ

11:12 24.05.2022

Արդաբիլի նահանգապետարանի անվտանգային հարցերով վարչության պետը հայտնել է, որ Իրանի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգության մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացու հետ, որը փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը: Ըստ պաշտոնյայի՝ մաքսանենգը կրակել է իրանցի սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, և Ադրբեջանի քաղաքացին սպանվել է:

̰
Էրդողանը նշել է Թուրքիայի պայմանները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու հարցում

08:41 24.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է Անկարային հուզող հարցերի շուրջ կոնկրետ փոփոխությունների արդյունքի դեպքում իրենից կախված ամեն ինչ անել Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության համար: Այդ մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է մայիսի 23-ին՝ ժողովրդին հղված ուղերձում։ «Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ ահաբեկիչներին աջակցողներն ու պաշտպանողները պետք է վերանայեն իրենց անօրինական, ամբարտավան դիրքորոշումը, որը ցուցաբերում […]

̰
Թուրքիան մտադիր է հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել

21:44 23.05.2022

Թուրքիան մտադիր է իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացն ավարտել: այդ մասին երկուշաբթի հայտարարել է Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Նրանք, ովքեր պաշտպանում են Թուրքիայի համար վտանգ ներկայացնող ահաբեկչական կազմակերպություններին, ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելով նրանց, պետք է հրաժարվեն իրենց ամբարտավան վերաբերմունքից։ Միևնույն ժամանակ, մենք […]

̰
Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա

20:44 23.05.2022

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված խոստումներն արդեն կատարվում են. չեղարկվում են Բրիտանիայից Թուրքիա զենքի արտահանման հետ կապված սահմանափակումները։ «Անշուշտ, կարևոր է նման դրական քայլեր անելը և դաշինքի ոգով գործելը։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպիսի դրական օրակարգ կարող է ձևավորվել, եթե Միացյալ […]

̰
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ

19:49 23.05.2022

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքն այցելել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գրասենյակ։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Twitter-ում ԺԴԿ-ի պաշտոնական էջում արված գրառման համաձայն՝ դեսպան Ֆլեյքը հանդիպել է կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանին և Միդհատ Սանջարին։ Ըստ ԺԴԿ-ի գրառման՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել քաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Twitter-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջում արված […]

̰
Սաուդյան Արաբիան Թուրքիա մեկնելու արգելք է սահմանել

18:45 23.05.2022

Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի հետ նկատմամբ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Սաուդյան Արաբիայի անձնագրային գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել 16 երկիր՝ տվյալ երկրներում Covid-19-ի դեպքերի աճի պատճառով: Սաուդական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել […]

̰
Հրապարակվել է ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգը

15:04 23.05.2022

Մինչև ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգի (Association Agenda) 2021-2027 թվականների առաջնահերթությունների պաշտոնական ընդունումը, համաձայնեցված փաստաթուղթն արդեն հրապարակային է Եվրամիության կայքում, փոխանցում է Aliq.ge-ն։ Փաստաթուղթը ներառում է առանցքային պարտավորություններ և առաջնահերթություններ Վրաստան-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարություն, դատական ​​համակարգ, առևտուր, տնտեսություն, շրջակա միջավայր և այլն: Փաստաթղթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով: Նշենք, որ Վրաստանն արդեն ԵՄ-ին է հանձնել ինքնագնահատման […]

̰
Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստին կքննարկվեն տնտեսական ու արտաքին քաղաքական թեմաներ

15:02 23.05.2022

Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական մամուլի՝ նիստի գլխավոր թեման կլինի Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը, որի նկատմամբ մի շարք վերապահումներ ունի Անկարան: Նշվում է, որ քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները: Ներքին թեմաներից գլխավորը լինելու է գնաճի թեման, ինչը ոչ մի […]

̰
Կարսում ընթանում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

14:26 23.05.2022

Թուրքիայի Կարս նահանգում ընթանում են թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2022» անվամբ համատեղ զորավարժություններ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զորավարժություններն ավարտվելու են մայիսի 26-ին: Նշվել է, որ զորավարժության անցկացման նպատակն է ուժեղացնել համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև: Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցում է տանկային զորամիավորում և մի շարք այլ ստորաբաժանումներ։

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

22:00 22.05.2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները Յենս Ստոլտենբերգին նախկինում ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներ են ներկայացրել։ Թուրքիայի իշխանությունները, մեկնաբանելով իրավիճակը, նշել են, որ չեն կարող «այո» ասել այս երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն՝ «քրդական […]

̰
Թեհրանում էլիտար զորքերի գեներալի են սպանել

20:04 22.05.2022

Անհայտ անձինք Թեհրանի արևելյան թաղամասի փողոցներից մեկում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) սպային։ Կիրակի օրը՝ մայիսի 22-ին, հայտնում է ABC News-ը։ Խոսքը գնդապետ Սայադա Խոդայի մասին է, ով մահափորձի պահին մեքենայով շրջելի է եղել քաղաքում։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ անհայտ անձինք մոտոցիկլետներով անցել են գնդապետի մեքենայի կողքով և հինգ […]

̰
Թուրքիայի կառավարությունը մայիսի 23-ին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը. ԶԼՄ-եր

18:53 22.05.2022

Երկուշաբթի օրը, նախագահ Էրդողանի նախագահությամբ կայանալիք հանդիպմանը, Թուրքիայի կառավարությունը որպես առաջնահերթություն կքննարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցերը։ Այս մասին կիրակի հայտնել է TRT հեռուստաալիքը։ Օրակարգում են նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման և այդ ուղղությամբ Անկարայի գործադրած դիվանագիտական ​​ջանքերը, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում և Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Բացի դրանից, կառավարությունը նախատեսում է քննարկել ահաբեկչության […]

̰
ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

18:30 22.05.2022

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Ստամբուլում ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ դիվանագիտական ​​առաքելության դիրքորոշման պատճառով: RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։ Ուրբաթ օրը Ստամբուլում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը, որը կազմակերպել էր ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հանրահավաքին ընդառաջ նախազգուշացում է արել իր քաղաքացիներին՝ ընդգծելով, որ թուրք իրավապահները, […]

̰
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները

15:05 22.05.2022

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։  

̰
Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների այցը Թուրքիա հետաձգվել է

12:55 22.05.2022

Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների Թուրքիա այցը դանդաղում է, երկրները պատասխան են սպասում Անկարայից, կիրակի գրում է Milliyet թերթը։ Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի քննարկման գործընթացի մեկնարկը։ Էրդողանն ասել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող […]

̰
Ջավախքի Մադաթափա լճի վրա ֆլամինգոներ են հայտնվել

12:21 22.05.2022

Ջավախքի ազգային պարկի մասնագետներն արդեն մեկ շաբաթ է մեկ զույգ  ֆլամինգոների են հետևում Մադաթափա լճի մոտ։ Ազգային պարկում դեռ չեն կարող կանխորոշել ֆլամինգոները կմնան լճում, թե կշարունակեն թռիչքը: Նրանց պահվածքն այստեղ դեռ ուսումնասիրված չէ: Ֆլամինգոները տարածված են Աֆրիկայում, Կովկասում (Ադրբեջան), Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Նրանք ապրում են խոշոր գաղութներում՝ […]

̰
Թուրքիայում ուսանողներով ավտոբուս է շրջվել․կան զոհեր և վիրավորներ

10:10 22.05.2022

Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. Առնվազն երկու մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվել, նրանցից հինգի վիճակը ծանր է։ Այս մասին մայիսի 22-ին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Վթարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Նիղդե նահանգում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը տեղամասերից մեկում կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Տուժածները տեղափոխվել են […]

̰
Էրդողանը Շվեդիայի վարչապետին կոչ է արել դադարել «աջակցել ահաբեկչական խմբերին»

18:21 21.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերություններն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը, ով դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, Անդերսոնին մասնավորապես ասել է, որ այդ երկիրը պետք է […]

̰
Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

17:00 21.05.2022

Մայիսի 21-ին, ժամը 01.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Մահմոուդ Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 21-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԻԻՀ քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
BACK_TO_TOP