20:27 28.05.2022
Սեւծովյան հանքավայրերից Թուրքիայի սպառողներին բնական գազի մատակարարումը կսկսվի 2023 թվականին: Այս մասին հայտնել է երկրի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դենմեզը։ Սև ծովում գազի հայտնաբերման մասին թուրքական իշխանությունները հայտարարել են 2020 թվականին։ Սակարիայի ամենախոշոր հանքավայրի պաշարները, ինչպես այն ժամանակ հաղորդվել էր, գերազանցում են 400 մլրդ խորանարդ մետրը: Ինչպես ավելի վաղ ասել էր Թուրքիայի էներգետիկայի նախարարը, ծրագրվում է […]
19:03 28.05.2022
Թուրքական բանակի հրետանին շաբաթ օրը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Սիրիայի Հասաքա նահանգի հյուսիսում գտնվող Աբու Ռասեյն շրջանի սահմանային Զարկան գյուղը։ Այս մասին ասվում է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» քրդական դաշինքի հրամանատարության հաղորդագրության մեջ, որը փոխանցել է Firat գործակալությունը։ Կրակն արձակվել է 2019 թվականին թուրքական ուժերի կողմից ստեղծված անվտանգության գոտուց։ «Առնվազն 320 արկ է պայթել Զարկանում և […]
16:50 28.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
15:37 28.05.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի հետ Բաքու այցելած Աքարն Ալիևին ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության մեջ փոխգործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները: Ալիևը շնորհակալություն է հայտնել […]
22:20 27.05.2022
Թուրքական «Yöneylem araştırma» սոցիոլոգիական ընկերության համակարգող Դերյա Քյոմուրջյուն ներկայացրել է մայիսին ընկերության անկացրած սոցհարցումների արդյունքները: Ըստ մասնագետի՝ դրանք ցույց են տալիս, որ 2018-ին նախագահ Էրդողանի օգտին քվեարկած ընտրողների 20%-ն այլևս չի պատրաստվում կրկին ձայն տալ Թուրքիայի ներկայիս նախագահին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ինչպես տեսնում ենք, ընտրողը որոշել է փոխել իշխանություններին, սակայն նրա մոտ դեռ անորոշություն կա […]
20:40 27.05.2022
Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը, որի մասին օրերս հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թեմայի շուրջ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել թուրքական հեղինակավոր Haberturk լրատվամիջոցի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը համակարգող Չեթիներ Չեթինը: Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Վերջինս նշում է, որ այս օրերին թուրքական ռազմական մեքենաները նախ […]
19:50 27.05.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն սպառնացել է Հունաստանին՝ ասելով, որ Անկարան վճռական գործողությունների կդիմի, եթե Աթենքը չապառազմականացնի Էգեյան ծովի՝ Թուրքիային սահմանակից 1 տասնյակից ավելի կղզիները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «1923-ի Լոզանի և 1947-ի Փարիզ խաղաղության պայմանագրերով պայմանով Հունաստանին տրված այդ կղզիների կարգավիճակի խախտումը հակասում է միջազգային իրավունքին: Հունաստանն այդ կղզիները սկսեց ռազմականացնել 1960-ականներին, մենք էլ ասացինք, որ […]
19:30 27.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպված «Հին ընկերներ, նոր հնարավորություններ» խորագրով հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովին։ Միջոցառման նպատակն էր ստեղծել արդյունավետ և կայուն համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների, բուհերի և այդ ոլորտի պատասխանատուների միջև։ «Այսօրվա համաժողովը շատ կարևոր է ինչպես երկու պետությունների միջև բարեկամական […]
16:51 27.05.2022
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ այս պահին 37 տուժած կա։ Նահանգի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերը կարող են ավելի շատ լինել, քանի որ փլատակներում հայտնված մարդկանց համար ողջ մնալու շանսերը նվազագույնն են: Որոնողական գործողությունը շարունակվում է։ […]
12:01 27.05.2022
Վրաստանի մայրաքաղաքի պատմական հատվածում մայիսի 29-ին կանցկացվի «Վարդատոն 2022» փառատոնը՝ նվիրված աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային։ Համերգը տեղի կունենա Հավլաբարի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու հարակից տարածքում, ժամը 13:00-ին։ Միջոցառումը կազմակերպում է «Վիրահայերի միությունը»՝ Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի մշակույթի նախարարության, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի, ինչպես նաև Հայոց թեմի աջակցությամբ։ «Վարդատոնն» առաջին անգամ անցկացվել է 1914 թվականի […]
20:10 26.05.2022
ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո էլ ավելի է դժվարացել Եվրոպայից ապրանքների ներկրումը Ռուսաստան։ Ի թիվս այլ սահմանափակումների , հինգերորդ փաթեթն արգելում է ռուսական և բելառուսական համարներով բեռնատարների մուտքը ԵՄ։ Արդյունքում՝ Թուրքիան դարձել է Ռուսաստան ապրանքների առաքման հիմնական ուղիներից մեկը։ Սակայն թուրքական բեռնափոխադրողները պնդում են, որ չեն կարող օգտվել Ադրբեջանով անցնող ավելի հարմար […]
19:02 26.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Էրդողանը պնդել է, որ ցանկանում […]
18:43 26.05.2022
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը` խնդրելով Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նամակին չեն միացել միայն «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցության անդամները։ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին խորհրդարանում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցով բանավեճի ժամանակ ընթերցել է նամակի տեքստը և նշել՝ վերջակետ պետք է դնել այն աժիոտաժին, թե իբր ընդդիմադիր դաշտում ոչ […]
18:20 26.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
15:13 26.05.2022
Թուրքիան այս փուլում մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Էներգետիկայի հարցը կքննարկվի [Թուրքիայի և Իսրայելի] էներգետիկայի նախարարների միջև: Մենք ասացինք, որ եթե Իսրայելը հասնի Եվրոպա արտահանվող գազի ծավալներին, ապա Թուրքիան կլինի միակ տնտեսական ուղին (դա անելու համար): Մենք՝ Թուրքիան, խնդիրներ չունենք, և առայժմ որոշում չկա Ռուսաստանից […]
15:00 26.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի կտա գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը հայտարարել է, որ իրենք Քըլըչդարօղլուի «զրպարտությունների» կապակցությամբ գնալու են իրավական ճանապարհով: Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքի անդամները […]
14:13 26.05.2022
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարենորոգումների իրականացման գործընթացում, ինչպես նաև օգնել եվրատլանտյան ինտեգրացման դիրքորոշման ամրապնդման գործում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նամակում, որը հասցեագրված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրացի ժողովրդին խաղաղ ապագայի կառուցման, բարեկեցության և ժողովրդավարական ազատության ճանապարհին: Միացյալ Նահանգները կշարունակի […]
14:07 26.05.2022
Եվրոստատը՝ Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ինստիտուտը, հայտնել է, որ Թուրքիան 2021 թվականին ԵՄ երկրներից արտահանված թափոնների ամենամեծ գնորդն է՝ 14.7 մլն տոննա ցուցանիշով։ Իսկ 2020-ին էլ 13.7 մլն տոննա ցուցանիշով էր Թուրքիան դարձել ԵՄ-ից ամենաշատ թափոն ներկրող երկիրը: Նշվում է, որ թափոնների մեծ մասը երկաթ պարունակող մետաղներ են: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թափոնի ներկրմամբ Թուրքիան առաջ […]
13:35 26.05.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։ Համացանցում հրապարակած տեսանյութում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի ընտանիքը թուրքական «Ensar» և «TÜRGEV» հիմնադրամների միջոցով գումարներ է փոխանցում ԱՄՆ: «Փաստաթղթերը մեր ձեռքում են: Ամերիկայում […]
08:46 26.05.2022
Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ-ին, որ ոչնչացրել են իրանական բանակի բարձրաստիճան սպայի, ով, ենթադրաբար, պատասխանատու է եղել իսրայելցիների և աշխարհում շատ այլ երկրների քաղաքացիների սպանությունների համար: Այս մասին գրում է New York Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ խոսքը գնդապետ Սայադ Խոդայիի մասին է, ով զբաղեցրել է իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման փոխհրամանատարի […]
22:54 25.05.2022
Մի խումբ քուրդ լրագրողներ համատեղ հայտարարություն են տարածել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի սկսած ռազմագործողության դեմ։ Նրանք զգայունության կոչ են արել Անկարային։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայտարարությունը ստորագրել են տարբեր շրջաններից շուրջ 400 լրագրողներ։ Այն ընթերցվել է Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներ Դիլար Աքրավի, Հիվա Արյենի, Հեվալ Արսլանի, Այսել Ավեստայի և Սելահեթթին Ըշըլդաքի կողմից։ Հայտարարությունը հրապարակվել […]
19:45 25.05.2022
Չորեքշաբթի Անկարայում ավարտվել են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ «Բանակցություններն անցկացվել են նախագահական նստավայրում, դրանք տևել են մոտ հինգ ժամ և արդեն ավարտվել են»,- հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
19:27 25.05.2022
Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին ասել է, որ կարող է լինել «սահմանափակ պատժամիջոցների վերացում» Թեհրանի նկատմամբ՝ խրախուսելով իր միջուկային ծրագրից հրաժարվելու քայլերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք, ինչպես և մեր եվրոպացի գործընկերները, համոզված ենք, որ կարող ենք պատժամիջոցների սահմանափակ մեղմացում տրամադրել՝ Իրանի միջուկային ծրագիրը զսպելու և սահմանափակելու համար որոշակի քայլերի դիմաց»,- […]
19:15 25.05.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շվեյցարիայում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է, որ Եվրոպան վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, և Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի։ Հաղորդում է aliq. ge-ն։ Պանելային քննարկումը վարող, The New York Times-ի Բրյուսելի բյուրոյի ղեկավար Մատինա Սթեվիս-Գրիդնեֆը Ղարիբաշվիլիին հարցրել է, թե որքան գրավիչ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ եվրոպական քաղաքական միություն ստեղծելու […]
18:38 25.05.2022
Վրաստանը շուտով կունենա հատուկ PCR թեստ 2-3 ժամվա ընթացքում կապիկի ծաղիկ վիրուսի ախտորոշման համար, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հաղորդում է aliq․ ge-ն։ Նրա խոսքերով՝ կասկածելի ախտանիշների ի հայտ գալու դեպքում քաղաքացին պետք է 21 օր գտնվի մեկուսացման մեջ։ Միաժամանակ, Ամիրան Գամկրելիձեն հավելել է, որ վիրուսի տարածման առումով Վրաստանը […]
18:14 25.05.2022
Ադրբեջանում հայտարարել են, որ ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտնել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 24-ին հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ […]
18:11 25.05.2022
Մարիա Զախարովան նշել է, որ խորհրդատվական աջակցություն տրամադրելու համար ռուս փորձագետների թիմն արդեն կազմված է։
17:56 25.05.2022
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։
14:44 25.05.2022
Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին գումարելու է այս տարվա 2-րդ նիստը, փոխանցում է Ermenihaber-ը։ Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների համատեքստում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և Թուրքիայի միջնորդական գործողությունները։ Նշվում է, որ օրակարգում ընդգրկված մեկ այլ կարևոր հարց է լինելու […]