20:55 23.02.2025
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի միջուկային զարգացումների դեմ գործողությունների բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Դե, բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է նա Fox News-ին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու փորձի համար: Միաժամանակ նա հերթական անգամ զգուշացրել է, որ […]
23:54 22.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:54 22.02.2025
Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի […]
21:00 22.02.2025
«Հեռանկարն» այսօր Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները: Կարևոր ու գլխավոր իրադարձությունները վերջին օրերին առավելապես ամերիկյան նոր վարչակազմի ու Թրամփի շուրջ են տեղի ունենում: Թրամփը Զելենսկուն է մեղադրում, ասում է բռնակալ, մյուս կողմից պատրաստվում է Պուտինի հետ հանդիպմանը: Ի՞նչ է սա նշանակում, և արդյոք այս զարգացումները նոր […]
13:26 22.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:38 22.02.2025
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Քննարկվել են […]
21:57 21.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:40 21.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]
00:06 21.02.2025
Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Վրաստանի հետ: Հիշեցնենք՝ արդեն 5 տարի է Ադրբեջանը փակ է պահում իր ցամաքային սահմանները բոլոր հարևանների հետ: Ինչո՞ւ էր փակել սահմանները ու ինչո՞ւ է բացում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թարմ տեղեկությունների համաձայն, հավանաբար մայիսի 1-ից մարդատար երկաթուղային այդ փոխադրումները կվերականգնվեն: Համենայն դեպս այդ մասին է վկայում […]
23:43 20.02.2025
1988 թ․ այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նիստում ընդունվեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Երևանում այդ օրը ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: 1988-ի փետրվարի 20-ը ընդունված է նշել որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր: Այդ օրվանից անցել է ուղիղ 37 տարի: Ի՞նչ ենք ձեռք […]
22:39 20.02.2025
Փետրվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։
19:54 20.02.2025
Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել BBC News-ի ադրբեջանական ծառայության աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն: BBC-ի հաղորդագրությունում նշվում է, որ պարտադրված որոշում են կայացրել փակել գրասենյակը Ադրբեջանում՝ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգից հետո: «Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար», – ասվում է BBC-ի հայտարարության մեջ: […]
18:33 20.02.2025
Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարեւորվել են տարածաշրջանի ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը:
16:40 20.02.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ հյուպատոսական, խորհրդարանական և իրանցիների հարցերով տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Քննարկվել են հյուպատոսական ոլորտում համագործակցության հարցեր, երկուստեք ընդգծվել է միջմարդկային կապերն ակտիվացնելու պատրաստակամությունը: Անդրադառնալով ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող իրավական հարցերին՝ կողմերը կարևորել են հյուպատոսական հարցերով խորհրդակցությունների անցկացումը: […]
16:14 20.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան քաղաք և Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են […]
13:37 20.02.2025
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Հինգշաբթի օրը Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին, ով այցելում է Բաքու ՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱՊԱ) 15-րդ լիագումար նիստին։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի […]
23:54 19.02.2025
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների և հնարավոր մերձեցման ֆոնին ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքավորումը և արդյոք տեղին են այն մտահոգությունները, թե Վաշինգտոնը թուլացնելու է իր հետաքրքրությունները Հարավային Կովկասի հանդեպ և գերիշխող դիրքը միանձնյա թողնելու է Մոսկվային: Եվ սա հատկապես տարբեր շրջանակների մոտ մտահոգության տեղիք է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Այս և այլ հարցերի […]
22:59 19.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին, կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամությունն ու նշել, որ չնայած սահմանների առումով առավել փոքր հատվածում են Հայաստանն ու Իրանը սահմանակից, սակայն բարեկամության, […]
19:24 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Գյումրու, Ամասիայի, Բերդի, Իջևանի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, […]
19:18 19.02.2025
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Ուղերձում ասվում է. «Երեկ ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է […]
17:45 19.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:11 19.02.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի հետ։ Քննարկվել են կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իրանի հանգուցային աշխարհագրական դիրքը՝ Ասիայի և Եվրոպայի միջև համացանցային կապուղիների ապահովման տեսանկյունից։ Անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի կրթական ծրագրերի […]
22:27 18.02.2025
Փետրվարի 17 -ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավար Մահմուդ Նաջաֆի Արաբին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Ընդգծելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը և նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
14:42 18.02.2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ արտաքին ուժերը փորձում էին երկիրը մղել Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Այս մասին նա խոսել է փետրվարի 18-ին Radio Courtoisie-ին տված հարցազրույցում: «Մեզ մենակ էին թողել միջուկային տերության հետ և ասում էին՝ ձեզ զենք կտանք։ Երիտասարդ եվրոպամետները մեզ կոչ էին անում պատերազմել Ռուսաստանի դեմ», -ասել է նա: Նրա խոսքով, […]
13:52 18.02.2025
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։ Հայտնում է ermenihaber.am-ը: Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 […]
12:40 18.02.2025
Փետրվարի 17-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրանում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսական, առևտրային, ներդրումային, տրանսպորտի և տարանցման, նավթի և գազի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում: Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների ստեղծման, Իրանի տարածքով Նախիջևան […]
18:52 17.02.2025
Այսօր՝ փետրվարի 17-ին, հիմնադրվել է «Շարժում սոցիալական ժողովրդավարության համար» կազմակերպությունը։ Նոր շարժումը ներկայացվել է գրող Էգնատե Նինոշվիլու ծննդյան օրը՝ նրա հուշարձանի մոտ։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: «Շարժումը միավորում է տարբեր մասնագիտություն, փորձառություն և հետաքրքրություն ունեցող քաղաքացիների, ովքեր հավատում են, որ Վրաստանի փրկության և զարգացման միակ ճիշտ ուղին սոցիալական ժողովրդավարության ճանապարհն է։ Նրանք ոչ […]
12:11 17.02.2025
Փետրվարի 17-ին Բաքվում շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։ Ռուբեն Վարդանյանի գործով նախորդ դատավարությունը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Նրան նոր շինծու ու հորինված մեղադրանքներ են առաջադրվել իբր ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու համար։