TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+11.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում հայտարարել են Էրդողանի՝ երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորության մասին

19:10 01.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել 2027 թվականի երկրորդ կեսին։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարի ավագ խորհրդական Մեհմեթ Ուչումը։ «Սահմանադրության համաձայն՝ եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա նախագահը կարող է կրկին թեկնածու լինել՝ համաձայն Սահմանադրության 116/3 հոդվածի. », – գրել […]

̰
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Դամասկոս

17:45 01.12.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին  լրագրողներին ասել է Արաղչին։ «Այսօր ես մեկնում եմ Դամասկոս, որպեսզի Իսլամական Հանրապետության ուղերձը փոխանցեմ Սիրիայի կառավարությանը։ Մենք մեծապես աջակցում ենք սիրիական բանակին և կառավարությանը։ Մենք կարծում ենք, որ Սիոնիստական ​​ռեժիմի ձախողումից հետո թշնամին փորձում է իրականացնել […]

̰
Վրաստանը չի դիտարկում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցը

16:48 01.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները չեն դիտարկում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը։ «Ոչ իհարկե, ինչի մասին է խոսքը», – ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իշխանությունները պատրաստվում են կրկին ընտրություններ անցկացնել երկրում։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» […]

̰
Ես հասկանում եմ նրա էմոցիոնալ վիճակը, բայց նա պետք է լքի իր նստավայրը․ Կոբախիձեն՝ Զուրաբիշվիլիի մասին

15:01 01.12.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը դեկտեմբերի 29-ին՝ պետության նոր ղեկավարի երդմնակալության օրը, չնայած իր հայտարարություններին, որ հրաժարական չի տա։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ես հասկանում եմ նրա (Զուրաբիշվիլի) էմոցիոնալ իրավիճակը, բայց, իհարկե, դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի իր նստավայրը և այս շենքը զիջի օրինական ընտրված […]

̰
Վրաստանի վարչապետը հույս ունի, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կփոխվեն Թրամփի երդմնակալությունից հետո

14:49 01.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ էապես կփոխվեն ԱՄՆ-i նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։ «Մենք կսպասենք հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալությանը, և հուսով ենք, որ այս փաստը էապես կփոխի Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Ներկայիս վարչակազմի հետ խնդիրներ կան, դա ուղղակիորեն ազդեց հարաբերությունների վրա։ Դուք գիտեք, […]

̰
Թբիլիսիում ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 50 մարդու

13:35 01.12.2024

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցույցը ցրելու ժամանակ ձերբակալել են 50 մարդու։ Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Ընդամենը երեք օրվա հանրահավաքների ընթացքում բերման ենթարկվածների թիվը 200-ից ավելի է։ Շատերին նշանակվում են խոշոր տուգանքներ, ոմանց էլ դատարանը ուղարկում է վարչական կալանքի։ Թբիլիսիում շաբաթ օրը խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է […]

̰
Վրաստանի դեսպանների ու փոխարտգործնախարարի հրաժարականներ՝ բողոքի ցույցերի ֆոնին

11:30 01.12.2024

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան և նախկին արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է Formula հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իր պաշտոնը լքել է նաեւ փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան։ Բացի այդ, Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շաֆակիձեն հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

̰
Թբիլիսիում ՆԳՆ աշխատակիցը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները հրատեխնիկա են կիրառել

11:17 01.12.2024

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հրատեխնիկա են կիրառել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։ «Այսօր հանրահավաքի մասնակիցների կողմից հրատեխնիկայի կիրառման հետևանքով ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել»,- ասել է Դարախվելիձեն։ ՆԳՆ պետի տեղակալը ցուցարարներին կոչ է արել […]

̰
Գիշերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին

10:39 01.12.2024

Հատուկ ջոկատայինները լիովին վերահսկում են Թբիլիսիի խորհրդարանի դիմացի հրապարակը՝ ցրելով ցուցարարներին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մինչ ցրումը ՆԳՆ-ն մեծ քանակությամբ արցունքաբեր գազ է արձակել Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանը։ Թբիլիսիում շաբաթ օրը խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսթավելի պողոտայում։ Հանրահավաքն ավելի ուշ վերաճել է ոստիկանների […]

̰
Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:34 30.11.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային օղակ. Հեռանկար բանավեճ

14:46 30.11.2024

Որքան շատ է խոսվում Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման հավանականության մասին, այդքան ավելի ենք համոզվում, որ առանց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը հնարավոր չէ: Կկայանա՞ արդյոք մեր իշխանությունների պատկերացրած խաղաղության խաչմերուկը, թե՞ մեզ կկարողանան պարտադրել այն, ինչ հարևանները անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն […]

̰
Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

14:38 30.11.2024

Տեղական ժամանակով 9:30-ին Իրանի Սեմնան նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է Շահմիրզադ քաղաքում: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

̰
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե

14:28 30.11.2024

Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ամուր ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես փորձում են պատճառներ գտնել երկրում անկարգությունների և Վրաստանն ուկրաինացնելու փորձի համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար

13:19 30.11.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […]

̰
Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

22:46 29.11.2024

Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ: Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:49 29.11.2024

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […]

̰
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

15:33 29.11.2024

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։ «Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների […]

̰
Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

15:12 29.11.2024

Վրաստանի իշխանությունները դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը երկար ժամանակ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և վրացական իշխանությունների դեմ: «Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ […]

̰
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

13:59 29.11.2024

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։

̰
Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակ

11:33 29.11.2024

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու հետևանքով տուժել է 32 աշխատակից։ «Ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Նրանցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն: Բուժհաստատությունում դեռևս մնում է մեկ իրավապահ»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

̰
Թբիլիսիում ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել

10:37 29.11.2024

Վրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցի ժամանակ ձերբակալվել է 43 մարդ, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Ակցիայի ընթացքում իրավապահները բերման են ենթարկել 43 անձի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

̰
Վրաստանի խորհրդարանը փակ է այցելուների համար հանրահավաքների պատճառով

10:22 29.11.2024

Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է սահմանել անվտանգության կարմիր մակարդակ և դրանով իսկ փակել Թբիլիսիի օրենսդիր շենքը այցելուների համար՝ հակակառավարական լայնածավալ ցույցերի պատճառով։ Այս մասին ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ «Այսօր՝ նոյեմբերի 29-ից մինչև չեղարկումը խորհրդարանի շենքում սահմանվել է կարմիր մակարդակ, ոչ ոքի չի թույլատրվի մտնել խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց նույնականացրել է խորհրդարանի աշխատակազմի […]

̰
Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

23:12 28.11.2024

Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […]

̰
Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

19:30 28.11.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը: «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլևս օրակարգ չդնել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:21 28.11.2024

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԱԳ նոր նախարարի թեկնածությունը

16:16 28.11.2024

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մակա Բոչորիշվիլին ընտրվել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում՝  խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակված քվեարկության արդյունքներով։ Հինգշաբթի օրը Վրաստանի նոր՝ 11-րդ գումարման խորհրդարանի լիագումար նիստում, որում մեծամասնությունը «Վրացական երազանք» կուսակցությունն է, նորանշանակ նախարարը վստահություն է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին։ Վրաստանի կառավարության կազմում կա […]

̰
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

14:36 28.11.2024

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։

̰
Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

13:36 28.11.2024

Վրաստանի իշխանությունները ծրագրում են խաղաղ ճանապարհով վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ «Մեր մյուս հիմնական խնդիրն է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, իհարկե, այդ նպատակին հասնելը կախված է տարածաշրջանում ընթացող գլոբալ միտումներից և գործընթացներից, մենք իսկապես հուսով ենք, որ այս խնդիրը լիովին կլուծվի»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP