17:57 15.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:59 15.02.2022
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն Անկարա է այցելելու մարտի 9-10-ը։ Նա հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Էրդողանը, խոսելով այդ մասին, շեշտել էր, որ Հերցոգի այցով կարող է նոր ժամանակաշրջան սկսվել Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում։ Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի փոխնախարար […]
14:13 15.02.2022
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները մասնակցելու են Հունաստանում կայանալիք «Tiger Meet» զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու մայիսի 9-30 ընկած ժամանակահատվածում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայից մասնակցելու են F-16 կործանիչներ, ինչպես մի շարք այլ ռազմական ինքնաթիռներ: Բացի Թուրքիայից զորավարժություններին մասնակցելու են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Լեհաստանն, ինչպես նաև այլ երկրներ:
13:50 15.02.2022
Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hürriyet-ը: Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի` […]
13:38 15.02.2022
Երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպել է ԱՄԷ-ի թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի հետ: Հանդիպման ավարտին կողմերը ընդհանուր առմամբ 13 փաստաթուղթ են ստորագրել, փոխանցում է Ermenihaber-ը։ Դրանք են՝ Փոխըմբռնման հուշագիր առողջապահության և բժշկական գիտությունների բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր՝ կլիմայական փոփոխությունների դեմ գործողությունների ոլորտում համագործակցության […]
11:07 15.02.2022
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Դիղոմիի զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Միջադեպի հետևանքով կա մեկ վիրավոր։ Նա ոտքերի այրվածքներով հոսպիտալացվել է։ Թե ինչն է հանդիսացել պայթյունի պատճառ, հայտնի չէ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
08:00 15.02.2022
Թբիլիսիի համալսարանական քովիդ կլինիկայի 5-րդ հարկի պատուհանից հիվանդը ցած է նետվել: 52-ամյա տղամարդը տեղում մահացել է: Հիվանդանոցում հետաքննություն է սկսվել: Բուժող բժշկի հայտարարությամբ՝ տղամարդու վիճակը բավարար էր: Նա բուժվել էր կորոնավարակից: Հոգեկան խնդիրներ չուներ: Պատրաստվում էին նրան դուրս գրել: Արարքի դրդապատճառներն անհայտ են: Նշվում է, որ տղամարդը եղել է ներքին տեղահանված։ Հիվանդանոցի բակում մեկ այլ […]
22:08 14.02.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK)՝ միջազգային լրատվամիջոցներին ներկայացրած արտոնագիր ստանալու համար դիմելու պահանջին։ Նշենք, որ RTÜK-ը պայման է դրել Amerika’nın Sesi-ի (VOA), Deutsche Welle-ի և Euronews-ի թուրքական հեռարձակման ծառայությունների առաջ, որպեսզի լիցենզիա ստանալու համար եռօրյա ժամկետում դիմեն խորհրդին, հակառակ դեպքում որոշել է դիմել դատարան՝ արգելելու առցանց հեռարձակումը։ Թեմայի շուրջ […]
20:16 14.02.2022
Թուրքիայում կանայք բողոքի յուրատեսակ ակցիա են իրականացրել վերջին ամիսներին գրանցված աննախադեպ գնաճի դեմ: Կանանց խուրհուրդների պլատֆորմ անվանումով կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թամկացման դեմ: Նշվում է որ կանանց խումբը ցանկացել է հավաքն իրականացնել շրջանի հրապարակում, սակայն ոստիկանները խոչընդոտել են դրան՝ պատճառաբանելով, որ […]
19:30 14.02.2022
Իրանական «ABNA» լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել Անկարա-Թել Ավիվ հարաբերություններում վերջերս նկատվող դրական տեղաշարժին։ Այս մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթը։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ «ABNA»-ի հոդվածում հիշեցվել է, որ անցյալ շաբաթ իսրայելական մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալոն Ուշփիզն այց է կատարել Անկարա, ապա ընդգծվել է, որ վերջին երկու տարում […]
15:00 14.02.2022
Իրանի ռազմակայաններից մեկում այսօր՝ փետրվարի 14-ին, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ հրդեհն առաջացել է երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի օժանդակ բազայում: Միջադեպի պատճառներն ու հնարավոր վնասները պարզվում են։
14:00 14.02.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Աբու Դաբի, որտեղ հանդիպում կունենա թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի և այլ արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) համագործակցության ընդլայնման հարցը տարբեր ոլորտներում: Քննարկվելու են տարածաշրջանային, միջազգային մի շարք խնդիրներ ու հարցեր: Թուրքական […]
12:46 14.02.2022
Վրաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժից (22:25) հետո ցնցումները կրկնվել են 6 անգամ, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ հետցնցումների ուժգնությունը տատանվել է 3,1-ից 4,5 մագնիտուդի սահմաններում: Ցնցումները գրանցվել են հետևյալ հաջորդականությամբ. 4,5 բալ, 22:28-ին, Դմանիսի քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղ 3.5 մագնիտուդ, 22:30-ին, Սամցխե-Ջավախեթի 4.1 բալ, 22:35-ին, […]
11:16 14.02.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 577: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 028 նոր դեպք, ապաքինվել է 22 517 պացիենտ: Երեկ, փետրվարի 13-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 դեպք, ապաքինվել է 21 […]
00:50 14.02.2022
Հայ-վրացական սահմանային գոտում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հզոր ցնցումների տեսանյութը հրապարակվել է Newsach/Dvach Telegram ալիքում։ Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները երկրաշարժը զգացել են տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Մոսկվայի ժամանակով 21։25-ին)։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է ներկայացրել այսօր տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` […]
18:39 13.02.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան աշխատակիցներ ձերբակալվել են խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են Բաքվի ռազմական դատարանում: «Դատական գործ է սկսվել յուրացման մեջ մեղադրվող պաշտպանության նախարարության սպաների՝ ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Խալիլովի, N զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆազայիլ Ալիևի, ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովի և ֆինանսական վարչության սպա Ալիզադե Վյուսալ […]
15:18 13.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 21 623 մարդ, մահացել` 40 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 454 065 դեպք, որից 1 248 242 հիվանդ ապաքինվել է, 15 556-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 […]
19:55 12.02.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ ակնկալվում է, որ հավանաբար հաջորդ շաբաթվանից նոր դեպքերի թիվը կսկսի նվազել։Հաղորդում է Aliq Media-ն։ Գամկրելիձեի կարծիքով՝ այս պահին Վրաստանը միանշանակ գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում։ «Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվանից պետք է սպասել, որ նոր դեպքերի թիվը կսկսի նվազել, բայց, ինչպես գիտեք, կանխատեսումը բժշկության մեջ միանշանակ չէ»,- […]
19:11 12.02.2022
ՕՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ իրանական նավթի արդյունահանումը 2022 թվականի առաջին ամսում, չնայած շարունակվող տնտեսական պատժամիջոցներին, ավելացել է 21 հազար բարելով՝ հասնելով օրական ավելի քան 2,5 միլիոն բարելով, ինչն ամենաբարձրն է վերջին երեք տարվա ընթացքում: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հրապարակել է իր անդամների նավթի արդյունահանման 2022 թվականի առաջին ամսվա […]
18:42 12.02.2022
Թուրքիայում մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ԱԱՀ-ի դրույքաչափը 8-ից իջեցվել է 1 տոկոսի։ Այս որոշման մասին շաբաթ օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն։ «Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճի ֆոնին շատ երկրներում գնաճը շարունակվում է աճում է։ Թուրքիան նույնպես զգում է այս միտման ազդեցությունը։ Ավելի վաղ մենք հաջող քայլեր […]
12:53 12.02.2022
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ «Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,- գրել է նա: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և բարերարների ջանքերով վերանորոգվել էր […]
12:10 12.02.2022
Թեհրանի Մեծ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է հեռուստառադիոհեռարձակող IRIB կորպորացիան։ Հրդեհի հետևանքով վնասվել են մի քանի խանութներ, որոնց հստակ թիվ չի նշվում։ Փրկարար ծառայություններին հաջողվել է տեղայնացնել հրդեհը: Դեպքի վայրում աշխատում է առնվազն 6 հրշեջ-բրիգադ:
11:41 12.02.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 516: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 326 նոր դեպք, ապաքինվել է 48 468 պացիենտ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 33,18 տոկոս, այսօրվա ցուցանիշն է 30,88 տոկոս։
20:36 11.02.2022
Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Գարդները նշել է, որ Թայիփ Էրդողանն այժմ գործում է այնպես, կարծես իր ուժը չունի սահմաններ, մինչդեռ շատ ավելի փխրուն է […]
19:45 11.02.2022
Թուրքիայում անհատական զինումը կանխարգելելու նպատակով ուսումնասիրություններ կատարող «Umut» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ երկրում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում 2021 թվականին տեղի է ունեցել 3801 զինված միջադեպ, որոնց հետևանքով 2145 մարդ մահացել է, 3896 մարդ՝ վիրավորվել։ Դեպքերի 85 տոկոսի դեպքում կիրառվել են հրազենային միջոցներ, իսկ […]
19:06 11.02.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար […]
17:58 11.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:16 11.02.2022
Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Այսօր Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ […]
13:41 11.02.2022
Թուրքիայի կառավարության կազմում առաջիկայում կարող են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Այդ մասին խոսվում է թուրքական մամուլում, ինչպես նաև համացանցի թուրքական տիրույթում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նման խոսակցություններ շրջանառվեցին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հրաժարականից հետո: Բացի դրանից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի օր առաջ չէր բացառել որոշ փոփոխություններ կառավարությունում՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված […]