11:48 11.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 245 մարդ, ևս 53-ը՝ մահացել։ Մեկ օրում կատարվել է 68 392 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 32,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,93 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,84 տոկոս: […]
11:01 11.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն […]
00:08 11.02.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան պնդում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բանտում դաժան վերաբերմունքի գործով տուժող է ճանաչել իր պաշտպանյալին։ «Վերջին լուրերը Ուկրաինայից. Դուք գիտեք, որ այնտեղ գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ ուժի գերազանցման և հնարավոր խոշտանգումների փաստերով։ Այսօր Միխայիլ Սաակաշվիլին արդեն ճանաչվել է տուժող։ Այսինքն՝ կա փաստ և կա. տուժող։ Մնում […]
21:27 10.02.2022
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել 15-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակի վերաբերյալ, փոխանցում է ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ 2021 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Թուրքիայում գործազուրկների թիվը ավելացել է 2 հազարով՝ հասնելով 3 մլն 794 հազարի։ Այսպիսով, գործազրկության մակարդակը հասել է 11․2 տոկոսի։ Աշխատանք ունեցողների թիվը 2021թ․ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել է 236 […]
20:46 10.02.2022
The Economist բրիտանական լրատվական ընկերությունը հրապարակել է 2021 թվականի Համաշխարհային ժողովրդավարության ինդեքսը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Վրաստանի վարկանիշային միավորը նոր ինդեքսում վատթարացել է, այն 5,31-ից նվազել է 5,12-ի, սակայն երկրի դիրքը ժողովրդավարության մակարդակով մնում է անփոփոխ՝ դեռևս 91-րդ հորզոնականում։ Ըստ այս ցուցանիշի՝ Վրաստանը գտնվում է «հիբրիդային ռեժիմում»։ Ցուցանիշի համաձայն՝ Վրաստանը գտնվում է Հոնդուրասի և […]
20:08 10.02.2022
Բրիտանական «Economist Intelligence Unit» հետազոտական և վերլուծական ընկերությունը ներկայացրել է «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, որում 167 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 103-րդ տեղը և կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը։ Նշվում է, որ 2020-ի համեմատությամբ, այնուհանդերձ, Թուրքիան բարելավել է իր տեղը 1 հորիզոնականով՝ հնարավոր […]
19:15 10.02.2022
Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզը անցյալ ամիս գաղտնի այցելել է Թուրքիա՝ նախապատրաստելով Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ակնկալվող այցը այդ երկիր։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Ուշպիզը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ։ Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ սա իսրայելցի բարձրաստիճան քաղաքական գործչի […]
19:09 10.02.2022
Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է 18-ից 36 տարեկան Վրաստանի քաղաքացիների հավաքագրումը պայմանագրային մասնագիտական զինծառայության համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գրանցումը հնարավոր է ինչպես առցանց, այնպես էլ թեժ գծի միջոցով: ՊՆ-ից պարզաբանում են, որ հաշվառումից հետո անձինք 8-շաբաթյա զինվորական պատրաստություն կանցնեն, որի ընթացքում կստանան 500 լարի (170 դոլար) աշխատավարձ, այնուհետև չորս տարով կզորակոչվեն […]
15:33 10.02.2022
Թբիլիսիում թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել են չորս օտարերկրացիներ, առգրավվել է մինչև մեկ կիլոգրամ կոկաին և այլ թմրանյութեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ձերբակալվածների թվում է Բրազիլիայի 29-ամյա քաղաքացի կա: Նա ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ մարմնի վրա շուրջ մեկ կիլոգրամ կոկաին երկիր բերելու փորձ անելիս: Որպես […]
14:42 10.02.2022
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և կովկասա-հունական հանձնախմբի ղեկավար, նույնպես կոնգրեսական, Մայքլ Բիլիրակիսը նամակ են հղել Պենտագոնի և Պետքարտուղարության ղեկավարներին, որպեսզի Վաշինգտոնը Թուրքիային չվաճառի արդիականացված F-16 կործանիչներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Այս […]
14:32 10.02.2022
Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում […]
11:51 10.02.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 404: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, ապաքինվել է 13 245 պացիենտ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 32,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,93 տոկոս, […]
08:49 10.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:23 09.02.2022
Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ այսօր փողոց են դուրս եկել էլեկտրաէներգիայի և կենցաղային գազի գների բարձրացման դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար, հայտնում է ընդդիմադիր Sözcü թերթը: Հանրահավաքները կազմակերպել էին հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ։ Ցույցերն անցկացվել են մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում։ Մեկ այլ ընդդիմադիր Evrensel պարբերականի պնդումների համաձայն ՝ Սիրիայի հետ սահմանին […]
22:09 09.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:52 09.02.2022
Ռուսաստանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 61 կմ հեռավորության վրա 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:26-ին Ինգուշեթիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Զոհվածների ու ավերվածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Ռուսաստանի տարածքն ամբողջությամբ բնութագրվում է որպես չափավոր սեյսմիկ, բացառությամբ ակտիվ գոտիներում գտնվող տարածքների։ Ռուսաստանի […]
19:38 09.02.2022
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Այքութ Էրդողդուն YouTube-ով հեռարձակվող մի հաղորդման ընթացքում խոսել է Թուրքիայում տիրող տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի մասին։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Էրդողդուն վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի գնա արտահերթ ընտրությունների, քանի որ մեծ է ռիսկը, որ նա առկա աննախադեպ տնտեսական […]
18:53 09.02.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ իր նախագահության ընթացքում Լոնդոնում չորս անգամ գաղտնի հանդիպել է Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որպեսզի նա հրաժարվի ճանաչել Հարավային Օսիան և Աբխազիան։ Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է չորեքշաբթի՝ փետրվարի 9-ին, Թբիլիսիի դատարանում՝ պետական միջոցների յուրացման մեղադրանքով հարուցված քրեական գործով նիստում: «Ես Լոնդոնում չորս գաղտնի հանդիպում եմ […]
18:47 09.02.2022
Թուրքիայի զինված ուժերն օդային օպերացիա են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Զապ և Ավաշին շրջաններում, որտեղ, ըստ թուրքական կողմի պնդման, տեղակայված են քուրդ զինյալների հենակետեր: Վերջիններիս Թուրքիան համարում է ահաբեկիչներ: Հաղորդում է Ermenihaber․ am-ը։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկությունների՝ գործողության ընթացքում սպանվել է 5 քուրդ զինյալ: Թուրքական աղբյուրները նկատում են, որ առայժմ քրդական լրատվամիջոցները դեռևս ոչ […]
16:50 09.02.2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ «Այսօրվա […]
16:47 09.02.2022
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ անհատական բողոքներն ընդդեմ Ռուսաստանի, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտնում է, որ ընդհանուր առմամբ 53 բողոք է ուղարկվել Ստրասբուրգ՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտման վերաբերյալ։ «Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022 թվականի մայիսի […]
16:43 09.02.2022
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելու օրվանից անցել է շուրջ երկու տարի, և այժմ, ավելի քան երբևէ, լիահույս եմ երկու երկրների հարաբերությունների ավելի լավ ապագայի հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովին այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Հարգելի դեսպաններ, հարգելի գործընկերներ, հարգելի գիտնականներ, […]
16:12 09.02.2022
Թուրքիայում ակնկալում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը երկիր, այնուամենայնիվ, տեղի կունենա փետրվարին, հնարավոր է, 14-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի հստակ ժամկետներ դեռևս չկան, սակայն հեռանկարում նման այց կա: «Ամսաթիվը կհրապարակվի առաջիկա օրերին, հնարավոր է […]
16:00 09.02.2022
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հրաժարական է տվել, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Թուրնավային էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում կփոխարինի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության ներկայիս նախարար Լևան Դավիթաշվիլին։ Նաթիա Թուրնավան չի մանրամասնել, թե որտեղ է շարունակելու իր գործունեությունը. «Ուզում եմ փոխել ոլորտը, ուժերս փորձել այլ ոլորտում։ Ես մնում եմ իմ թիմի […]
15:40 09.02.2022
Իրանի զինված ուժերը ներկայացրել են ռազմավարական նշանակության «Խայբար շեկան» նոր հրթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնում է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Հրթիռն աշխատում է պինդ վառելիքով և ունակ է թիրախները խոցելու մինչև 1450 կիլոմետր հեռավորության վրա: Նշվում է, որ վայրէջքի փուլում այն բավականաչափ դարձունակություն ունի հակահրթիռային վահանի շրջանցման համար, իսկ նոր կառուցվածքը […]
15:06 09.02.2022
Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենք, որը, փորձագետների կարծիքով, մեծապես կբարդացնի երկրում մնացած լրագրողների կյանքը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ն: Այժմ լրագրողները պարտավոր են գրանցվել մեկ գրանցամատյանում, նշել իրենց տվյալները և չեն կարող ֆինանսավորում ստանալ արտասահմանից: Լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում պետք է ստեղծվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։ Որոշ հոդվածների […]
14:29 09.02.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի օրը Թբիլիսիում կայացած դատական նիստի ժամանակ իր ելույթի ավարտին երգել է Ուկրաինայի օրհներգը, դատավարության կադրերը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները: Սաակաշվիլին արդեն երկրորդ անգամ է դատարան ներկայացել Ուկրաինայի դրոշի գույներով շապիկով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը չորեքշաբթի շարունակել է պետական միջոցների վատնման գործով դատաքննությունը, որում ներգրավված է Սաակաշվիլին։ Դատական նիստը աղմկոտ է […]