14:06 09.02.2022
Թուրքական մամուլն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) գազի որոնումներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ ԵՄ-ն շարունակում է այլընտրանք փնտրել ռուսական գազին: ԵՄ պաշտոնյաները փորձում են արտակարգ իրավիճակների պլաններ պատրաստել Ռուսաստանի կողմից գազի հնարավոր կրճատումների դեպքում։ Այդ նպատակով Ադրբեջան է այցելել Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ԵՄ պաշտոնյա Սիմսոնը հայտարարել է, որ իրենք դիտարկում են […]
13:52 09.02.2022
Հունական «News Break» լրատվական կայքը ոչ միանշանակ է արձագանքել տարածվող լուրերին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցնելու է Եգիպտոսին 130 միլիոն դոլար ռազմական աջակցության տրամադրումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ փորձելով ընդգծել հունական մամուլում Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի առկայությունը։ Նշվում է, որ այդ լրատվակայքում հրապարակված «ԱՄՆ-ն Եգիպտոսին նույնպես վաճառում է» […]
12:04 09.02.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին՝ փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ուղերձում Արարատ Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, […]
11:48 09.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 73 251 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 33,61%, վերջին 14 օրը՝ 28,31%, վերջին 7 օրը՝ 31,86%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 350 454 դեպք: Ապաքինվել է ևս 18 221 պացիենտ, […]
23:08 08.02.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում երկու երկրների համակարգումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող էր ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար: Նրանք նաև քննարկել […]
21:25 08.02.2022
Պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ մնացած տարածքներում հայկական մշակութային ժառանգության․ այսպես կոչված, աղվանացման՝ Ադրբեջանի մշակույթի նախարարության մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տվել: Բանն այն է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշել էր կիրառել հրատապ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության վանդալիզմն ու ոչնչացումը: Խոսքը առաջին հերթին եկեղեցիների մասին է: Մինչդեռ […]
20:44 08.02.2022
Փետրվարի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Աննա Սահակյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանումն Հայաստանի դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, մտքեր են փոխանակվել այն առավել խորացնելու հնարավորությունների վերաբերյալ։
18:53 08.02.2022
Վրաստանում հունվարին, կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ակտիվ տարածման ժամանակահատվածում, վիրուսով վարակվել է 4 019 հղի։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին կայացած Համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ Գամկրելիձեն նշել է, որ համաճարակի սկզբից մինչև հիմա եղել են նաև կորոնավիրուսով վարակված հղիների մահվան դեպքեր, սակայն խուսափել […]
18:34 08.02.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են միջուկային գործարքի վերականգնման հարցը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակի զարգացումը… Նախարարները հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված պլանի շուտափույթ վերագործարկման օգտին՝ իր սկզբնական հավասարակշռված ընդհանուր […]
18:29 08.02.2022
Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ մոտ ժամանակներում Իրանը կներկայացնի նոր ռազմավարական հրթիռ։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը։ Նրա խոսքերով՝ հրթիռն արդեն պատրաստ է և կիրառվում է Իսլամական հեղափոխության պահապանների զորքերի կողմից։
16:23 08.02.2022
Հունվարի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել Թեհրանի «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» նախագահ Նժդեհ Մութաֆյանի և միության վարչության անդամների հետ, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
15:15 08.02.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 8-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակությանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Բաքվում անցկացվող TEKNOFEST-2022 փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների և ռազմական անձնակազմի մասնակցության վերաբերյալ։ Վերջում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ […]
14:21 08.02.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկելը Արևմուտքի հետ։ Ստեղծված […]
13:47 08.02.2022
Թուրքիայի 13 սոցիոլոգիական ընկերություններ հունվար ամսին առանձին-առանձին հարցումներ են իրականացրել՝ պարզելու համար ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը, փոխանցում է Ermenihaber-ը։ Metropoll, Gezici, ORC, MAK և կազմակերպությունների կողմից իրականացված հարցումները իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) համար ոչ շահեկան պատկեր է արձանագրել: ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած խորհրդարանական «Ժողովուրդ» […]
12:57 08.02.2022
Թուրքիայում ջրասուզակը Էգեյան ծովի ափերի մոտ՝ Իզմիրի շրջանում, սուզվելիս պատահաբար հայտնաբերել է հին հունական նավահանգստի ավերակներ, հայտնում է Hurriyet Daily News-ը։ Ջրասուզակ Դենեմ Օրհուն համակարգչային ինժեներ է և աշխատում է ԱՄՆ-ում։ Ինչպես պարզվել է, նա կլոր սյուները պատահաբար հայտնաբերել է մեկուկես տարի առաջ, ապա անօդաչու թռչող սարքով մի քանի կադրեր է արել ավերակներից և դրանք […]
11:46 08.02.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստերեն դատապարտում է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական […]
11:20 08.02.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 300: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք, ապաքինվել է 18 221 պացիենտ:
22:59 07.02.2022
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Մեր նախագահի թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Հավատում եմ, որ 2023-ի հունիսին անկացվելիք ընտրություններում Էրդողանը կհաղթի մեծ տարբերությամբ և «Ժողովրդական» դաշինքը […]
20:42 07.02.2022
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Շենքի առաջին հարկում գտնվող խանութի սեփականատիրոջ ոտքերի տակ գետինը պատռվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վերջինս ակնթարթորեն հայտնվում փոսում։ Նշվում է, որ խանութպանը այդ պահին հեռախոսով զրուցելիս է եղել […]
20:09 07.02.2022
Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մանրամասներ է ներկայացրել «Շուշի հռչակագրով» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում նախատեսված համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Ermenihaber-ը ներկայացնում է Քըրանի ելույթի առավել կարևոր հատվածները ստորև. «Հստակեցվելու են դաշնակցային հարաբերությունների հիմնմանքաղաքական և իրավական մեխանիզմները: Այս համատեքստում պարտավորվում ենք մեր անկախությանը, ինքնիշխանությանըկամ տարածքային ամբողջականությանը որևէ սպառնալիքի դեպքում ՄԱԿ-ի պահանջներին […]
19:33 07.02.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում սահմանափակումներ չեն սպասվում։ Ըստ Գամկրելիձեի, Համակարգող խորհրդի հիմնական կոչը պատվաստումն է։ Նրա խոսքերով՝ համավարակը վերջ դնելու ճանապարհն իմունիզացիայի միջոցով է։ «Ոչ մի սահմանափակում չի լինելու։ Համակարգող խորհրդի հիմնական կոչը պատվաստվելն է, քանի որ պատվաստումը կանխում է վարակը։ Հատկապես կարևոր է նաև խթանումը: Ինչքան շատ խթանիչներ […]
19:26 07.02.2022
Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Նշվում է՝ ներկայումս կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայումս գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը […]
19:07 07.02.2022
1993-1996թթ․ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը հայտարարել է, որ այս փուլում մտադիր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել։ Նա այդպես արձագանքել է ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընին, ով պնդում է, թե իրենց քաղաքական ուժի ընթացքը կասեցնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ Չիլլերը կուսակցություն հիմնի։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չիլլերը Hürriyet-ի լրագրողներից Աբդուլքադիր Սելվիի […]
19:00 07.02.2022
2022 թվականի ապրիլից Վրաստանի երկաթուղու մասնակցությամբ Բաքու-Թուրքմենբաշի-Բաքու ուղղությամբ կսկսեն գործել բեռնափոխադրում իրականացնող 2 նոր նավ։ Բեռնափոխադրումների մի մասն իրականացվում է ծովային ճանապարհով, մի մասը՝ երկաթգծով: Հաղորդում է Aliq Media-ն։ Նավերի թվի հետ մեկտեղ կկրկնապատկվի նաև շաբաթական փոխադրումների թիվը, եթե Կասպից ծովի հարակից շրջանում բարելավվեն եղանակային պայմանները։ Փոխադրումներն իրականացնում են GR Logistics and Terminals-ը՝ վրացական երկաթուղու […]
18:22 07.02.2022
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Քըզըլթեփեի շրջանային կազմակերպության նախկին համանախագահ Քադիր Ըշըքին։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըշըքի ընտանիքի անդամները հայտնել են, որ ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել նրան, ֆիզիկական բռնություն գործադրել, ինչի հետևանքով գլուխը վնասվել է, քիթը՝ կոտրվածք ստացել։ Հաղորդվում է, որ Մարդինի Քըզըլթեփեի շրջանում առավոտյան ժամերին բազմաթիվ տներ են խուզարկվել և […]
17:00 07.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:50 07.02.2022
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը: Իր ուղերձում դոկտոր Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից […]