TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պատրուշևի հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

17:57 17.11.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Զրույցի ընթացքում Ա. Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում, և ադրբեջանական […]

̰
Ընդդիմությունը Թբիլիսիի երեք վայրերում հանրահավաք է ծրագրում

16:18 17.11.2021

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի խոսքերով, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, ընդդիմադիր կուսակցությունները Թբիլիսիի երեք վայրերում ցույցեր կանցկացնեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Ցույցերը կմեկնարկեն ուրբաթ օրը՝ ժամը 15:00-ին, մետրոյի Ավլաբարի (ՄԱՇ), Սադգուրի («Լելո»), Համալսարան («Ավելի շատ ազատություն» և «Ժամանակն է») կայարանների մոտ։ Մյուս ընդդիմադիր կուսակցությունները նույնպես միանում են հանրահավաքներին, այդ թվում՝ «Ավելի շատ ազատություն» և […]

̰
Թուրքիան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ

14:31 17.11.2021

Բեյրութում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Լիբանանի իր գործընկերոջ՝ Աբդալլահ Բուհաբիբի հետ։ Երկու երկրների արտգործնախարարներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ իր այցի նպատակը Թուրքիայի աջակցության հայտնումն է Լիբանանին, ինչպես նաև վարչապետ Նեջիփ Միքաթի այցի նախապատրաստումը Թուրքիա։ Չավուշօղլուն նաև ընդգծել է, […]

̰
Ադրբեջանը զոհերի և վիրավորների մասին տվյալներ է հրապարակել

12:52 17.11.2021

Ադրբեջանի ՊՆ-ն տվյալներ է հրապարակել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով կրած կորուստների մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 7 զինվոր, վիրավորվել՝ 10-ը: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ […]

̰
Թուրքիայում գանձ որոնողներն ավերել են հայկական Հոգվոց վանքը

12:30 17.11.2021

Թուրքիայում՝ Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) և Չաթաք շրջանների միջև՝ Արաքսի ափին գտնվող հայկական պատմական Հոգվոց (Հոգեաց, Հոգոց) վանքն ավերվել է գանձ որոնողների կողմից և այժմ ոչնչացման եզրին է։ «Van ÇEVDER» պատմական հուշարձանների պահպանության միության ղեկավարներից Ալի Քալչըքը հայտնել է, որ գանձ որոնողները վանքի բոլոր քարերը տեղահան են արել։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ «Սա վայրագություն […]

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

11:35 17.11.2021

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք

11:32 17.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 50 707 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 9,33%, վերջին 14 օրը՝ 9,77%, վերջին 7 օրը՝ 9,11%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 795 847 դեպք: Ապաքինվել է ևս 4 812 պացիենտ, և նրանց […]

̰
ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և ցույց տա իր աջակցությունը հայ ժողովրդի ինքնիշխանությանը. Ադամ Շիֆ

10:35 17.11.2021

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: «Խորապես անհանգստացած եմ տեղեկություններով, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարման վերաբերյալ: Այս հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության անմիջական […]

̰
Կանադան հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի կոչ է անում

09:52 17.11.2021

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին: Ջոլին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ընդհարման կապակցությամբ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան: «Մեր մտքերը զոհերի ընտանիքների և հարազատների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»,- […]

̰
Թուրքիայում կանայք ֆուտբոլ խաղալու միջոցով բողոքել են բռնության դեմ

23:47 16.11.2021

Թուրքիայի Այդըն քաղաքում կանայք ֆուտբոլային մրցաշար են անցկացրել՝ «Կնոջն ուղղված բռնությունն ամոթ է» խորագրով։ Կանայք ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են տաբատով և բարձրակրունկ կոշիկներով, փոխանցում է Ermenihaber-ը։ Մրցաշարի կազմակերպիչ Սելդա Բիչենը նշել է, որ ակցիայի նպատակը մարդկանց ուշադրությունը կանանց դեմ բռնությանը և կանանց սպանություններին հրավիրելն է։ «Մենք որպես կին ամեն տեղ ամեն ինչ կարող ենք անելչ։ […]

̰
Եվրոպական խորհրդի ղեկավարը Փաշինյանին և Ալիևին դեէսկալացիայի կոչ է արել

19:08 16.11.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ  բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և անհապաղ դեէսկալացիայի  և կրակը դադարեցնելու կոչ արել։ «Այսօրվա իրադարձությունների ֆոնին  ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Կոչ եմ արել շտապ դեէսկալացիայի  և կրակի ամբողջական դադարեցում»,- գրել է Միշելը Twitter-ում։ […]

̰
ԱԽ քարտուղարը  և Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

18:30 16.11.2021

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման սկզբում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական իրավիճակը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը: Երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը:

̰
Վրաստանում է ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարը

18:23 16.11.2021

Վրաստանում է Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Դեյվիդ Թաբորը։ Aliq.ge-ի հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա գեներալ Թաբորի առաջին աշխատանքային այցն է Վրաստան։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Դեյվիդ Թաբորը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի և պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի հետ։ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, այդպես […]

̰
Տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն ընդունելի չէ․ Ռաիսի

18:16 16.11.2021

Իրանական կողմը ողջունում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը»,- հաղորդում է Ռաիսիի մամուլի ծառայությունը։ «Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություններ ընդունելի չեն»,- հավելել […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը մեկնել է Լիբանան

15:18 16.11.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Թեհրան կատարած պաշտոնական այցից հետո մեկնել է Լիբանան. փոխանցում է Ermenihaber-ը։ Բեյրութ կատարած այցի վերաբերյալ Չավուշօղլուն գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Լիբանանում է գտնվում նոր կառավարության հետ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Չավուշօղլուն հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Էմին Սելամին։ Նա հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու […]

̰
Լարսի այլընտրանքային ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթանում է

15:02 16.11.2021

Վրաց-ռուսական սահմանի մոտակայքում սկսված Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի վրա 9 կմ երկարությամբ թունելի հորատման և շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն ավտոճանապարհային վարչությունը։ Վրաստանի կառավարության տեղեկությամբ՝ Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Ռուսաստանին կապող հյուսիս-հարավ միջանցքի արագընթաց մայրուղու արդիականացման ծրագրի առանցքային մասն է: Նախագծով նախատեսվում […]

̰
Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են կարգավորել լարված հարաբերությունները

14:42 16.11.2021

Ըստ մեդիայում տարածվող լուրերի՝ նոյեմբերի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն այց է կատարելու Թուրքիա և հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ պաշտոնական Աբու Դաբին որևէ հայտարարություն չի կատարել այցի վերաբերյալ։ Reuters գործակալության հետ զրույցում սակայն, թուրք երկու պաշտոնյա նշել են առաջիկայում նաև […]

̰
Փայլանը Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին

13:30 16.11.2021

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Halk TV-ի եթերում կոշտ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցապետերի հասցեին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։ Նրա խոսքերով՝ Թուրքիայում նախագահի պաշտոնը պետք է անպայման դեմոկրատական արժեքներ դավանող գործիչ զբաղեցնի և […]

̰
Քրդերեն երգի պատճառով Թուրքիայում համերգը չեղարկվել է

12:45 16.11.2021

Քուրդ արվեստագետ, երգիչ Մեմ Արարատը հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Անկարայի Նեշեթ Էրթաշ մշակութային կենտրոնի դահլիճում կայանալիք իր համերգը չեղյալ է հայտարարվել, հայտնում է Ermenihaber-ը։ Արարատը սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Անկարայի Քեչիորենի թաղապետարանի աշխատակիցը զանգահարել է համերգի պատասխանատու «Զիզ մյուզիք» ընկերությանը և տեղեկացրել, որ թույլ չեն տալիս կազմակերպել համերգը, […]

̰
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 83 պացիենտ

11:48 16.11.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 83 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 140 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 5 204 անձի մոտ, ապաքինվել է 4 785 հիվանդ։  

̰
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

11:31 16.11.2021

Նոյեմբերի 16-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել։ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 10․09-ի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նոյեմբերի 15-ին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլար/10․06 լիրա փոխարժեքով։ Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր սահմանվել է 1 եվրո/ 11․48 լիրա փոխարժեք՝ […]

̰
Սաակաշվիլիի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել

09:25 16.11.2021

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Այս մասին նշված է Վրաստանի Քրեակատարողական ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է 1tv.ge-ն։ «Հաշվի առնելով հանրության բարձր հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի ՊՇՌ թեստի արդյունքում «Կովիդ-19» չի հաստատվել։ Տեղեկության համար՝ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 15-ին ենթարկվել է ՊՇՌ թեստի, և պատասխանը բացասական է»,- ասված […]

̰
Սաակաշվիլիի մոտ արյունոտ փսխում է սկսվել․ Ուկրաինայի օմբուդմեն

09:14 16.11.2021

Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ մարդու իրավունքների հարցերով լիազորված Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ ուկրաինական քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ երկուշաբթի երեկոյան արյունոտ փսխում է սկսվել, սակայն բժիշկներին չեն թողնում նրա մոտ, հայտնում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ Դենիսովան հայտնել էր, որ Վրաստան է ժամանել՝ Սաակաշվիլիին այցելելու համար։ «Հայտնվել է տեղեկություն, որ բժշկական կոնսիլիումի […]

̰
Երեք օր է, ինչ հազիվ եմ անկողնուց վեր կենում և հետևում էի համերաշխության հանրահավաքին. Սաակաշվիլի

23:38 15.11.2021

Երեք օր է, ինչ հազիվ եմ անկողնուց վեր կենում և համերաշխության այնպիսի ուժեղ հանրահավաք դիտելն ինձ այնպիսի էներգիա է տվել, որ խցում տեղ չեմ գտնում և մի անկյունից մյուսն եմ գնում,- այս մասին գրված է նամակում, որը տարածվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում, փոխանցում է 1tv.ge-ն։ «Իմ նվիրյալ հերոս ընկերներ, այնքա՜ն շնորհակալ […]

̰
Էրդողանն իրեն անվանել է համաշխարհային ղեկավարներից «ամենափորձառուն»

21:48 15.11.2021

Էրդողանը 2014 թվականին նա ընտրվել է Թուրքիայի նախագահ, վերընտրվել 2018 թվականին։

̰
ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում պաշտպանական հարցերը

21:10 15.11.2021

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-իր էջը: Նշվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում պաշտպանական հարցերի ու անվտանգության խնդիրների, նախ և առաջ՝ Սիրիայում վերջերս ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

̰
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է թռիչքները մի քանի ուղղությունով

20:27 15.11.2021

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (Turkish Airlines) կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում դադարեցրել է չվերթները դեպի Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, Նեպալ, Շրի Լանկա։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թռիչքներն անժամկետ դադարեցվել են նոյեմբերի 15-ից սկսած։ Նախորդ տարի ևս ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները որոշ ուղղություններով, բայց երկրում սահմանափակումներ վերացումից հետո չվերթներն սկսել էին իրականացվել բնականոն ընթացքով։

̰
ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանային հարցերի շուրջ

19:30 15.11.2021

Նոյեմբերի 15-ին Ստամբուլում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա․ Ռուդենկոյի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ս. Օնալի միջև։ Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերի լայն շրջանակ։ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների […]

̰
Իրանն ու Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները հասցնել համապարփակ համագործակցության մակարդակի․ Ռաիսի

19:13 15.11.2021

Թեհրան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է  երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային իրավիճակին: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրանի և Թուրքիայի սերտ հարաբերություններն անվանել է տարածաշրջանում խաղաղության և կայունության շահ և ասել, որ Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ […]

̰
Թուրքիային անհանգստացրել է ԱՄՆ դիվանագետների և Սիրիայի քրդերի առաջնորդների հանդիպումը

18:52 15.11.2021

ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակությունը Սիրիայում հանդիպել է քրդական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանին և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր օժանդակությանը վերաբերող հարցեր: Նշվել […]

̰
BACK_TO_TOP