TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԵԱՀԿ-ն ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ․ ԵԱՀԿ գործող նախագահ

16:40 19.11.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտության կարգավորմանը։ «Մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար կառուցողական լուծումների վրա, ինչպիսին է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ջանքերը մեկ շաբաթ առաջ զինադադարի հասնելու և […]

̰
Թուրքիայի ֆինանսների նախկին նախարարի փարիզյան լուսանկարներն առաջացրել են թուրք օգտատերերի վրդովմունքը

16:35 19.11.2021

Երկարատև ընդմիջումից հետո տեսախցիկները Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր ամուսնուն՝ Բերաթ Ալբայրաքին ֆիքսել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընտանիքի հետ արձակուրդ անցկացնելիս։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Բերաթ Ալբայրաքը երկար ժամանակ տեսախցիկներին չէր երևացել 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո, երբ Թուրքիայի համար լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամային շրջանում Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել […]

̰
Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը կկայանա

16:26 19.11.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի կունենա, դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։ «Դուք ասացիք, որ առաջիկա եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունն այն էր, որ հանդիպմանը պետք է կոնսենսուս։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուսի առկայության համար բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, պետք է […]

̰
Վրաստանի արդարադատության նախարարությունն առաջարկել է Սաակաշվիլիին տեղափոխել զինվորական հոսպիտալ

16:11 19.11.2021

Վրաստանի արդարադատության նախարարությունը բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկում է  բանտային հիվանդանոցից տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ «Մենք առաջարկում ենք նրան տեղափոխել պաշտպանության նախարարության Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ: Սա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու անվտանգությունն առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,- ճեպազրույցում ասել է Բրեգաձեն։ Արդարադատության նախարար […]

̰
Թուրքիայում ևս մեկ լրագրողի են ձերբակալել

14:26 19.11.2021

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Ուրֆայի շրջանում նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրող Էմրուլլահ Աջարին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Մալաթիայի հանրապետական դատախազությունն ավելի վաղ լրագրողի դեմ հետաքննություն էր սկսել։ Վերջինս մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»։ Աջարի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչն […]

̰
Նոր դիվանագիտական լարվածություն թուրք-բուլղարական հարաբերություններում

13:32 19.11.2021

Թուրքիայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն այն է, որ նախօրեին պաշտոնական Սոֆիան Թուրքիային մեղադրել էր Բուլղարիայում նոյեմբերի 14-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև ներքին գործերին միջամտելու մեջ: Այդ հարցով նույնիսկ Բուլղարիայի արտգործնախարարություն էր կանչվել Թուրքիայի դեսպանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ արտգործնախարարությունում տեղի ունեցած զրույցի ժամանակ թուրքական կողմը հերքել […]

̰
Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով

12:40 19.11.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբը զեկույց է պատրաստել կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր Թուրքիայում միլիոնատերերի թվի և հարստության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ այդ զեկույցի՝ 2020 թվականի մարտ ամսից հետո Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով՝ հասնելով 376․787-ի։ Նույն ժամանակահատվածում 54 տոկոսով աճել է նրանց ունեցվածքը՝ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 278 նոր դեպք

12:04 19.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 278 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 51 298 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,34%, վերջին 14 օրը՝ 9,52%, վերջին 7 օրը՝ 8,99%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 804 571 դեպք: Ապաքինվել է ևս 4 154 պացիենտ, և նրանց […]

̰
Պետդեպը Վրաստանի կառավարությունից արդար և արժանապատիվ վերաբերմունք է պահանջում Սաակաշվիլիի հանդեպ

10:41 19.11.2021

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ, փոխանցում է 1tv.ge-ն։ Պետդեպարտամենտը նշում է, որ ողջունում է ժողովրդական պաշտպանի կողմից բժշկական խմբի ստեղծումը և կոչ է անում Վրաստանի կառավարությանն արդար վերաբերվել Սաակաշվիլիին և ականջալուր լինել օմբուդսմենի առաջարկություններին։ «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքին հոկտեմբերի 1-ից, երբ նա […]

̰
Ախալքալաքում 19-ամյա զինծառայող է մահացել

10:17 19.11.2021

Փոկա գյուղից 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանը մահացել է Ախալցխայում կատարված ստամոքսի վիրահատությունից մեկ օր անց։ Փոկա գյուղի բնակիչները Ախալցխայում հավաքվել են Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիմաց։ 19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում, հայտնում է Tv9.ge-ն։ Նոյեմբերի 11-ին Ախալցխայի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել, որի մասին ընտանիքը տեղեկացվել է հաջորդ օրը։ Սարգիս […]

̰
Թուրքիայի դրամական միավորը գրանցել է արժեզրկման հերթական հակառեկորդը

23:12 18.11.2021

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 10․96-ի, փոխանցում է Ermenihaber-ը։ Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցում նաև եվրոյի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/12․41 լիրա փոխարժեքով։ Շաբաթվա սկզբից ի վեր լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 8 տոկոսով։

̰
Վրաստանում մոտ 40 000 մարդ մինչև տարեվերջ կկարողանա ստանալ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

21:01 18.11.2021

Վրաստանի մինչև 40 հազար բնակիչ մինչև այս տարվա վերջ կկարողանա ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը։ Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նոյեմբերի 10-ից Վրաստանում 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար թույլատրվում է խթանող պատվաստումները։ Մինչ այս պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժնի վրա կարող էին հույս դնել միայն ռիսկային խմբերի […]

̰
Վրաստան ներմուծված էլեկտրաէներգիայի 98 տոկոսը Ռուսաստանից է

20:45 18.11.2021

Հոկտեմբեր ամսին Վրաստան ներմուծված էլեկտրաէներգիայի 98 տոկոսը Ռուսաստանից է: Հաղորդում է Aliq Media-ն։ Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին Վրաստան է ներկրվել 8,4 մլն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 93%-ով պակաս է: Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկրված էլեկտրաէներգիայի մեծ մասը՝ 98%-ը՝ 8,27 մլն կվտ, Վրաստանը ստացել է Ռուսաստանի […]

̰
Գիտակցությունը կորցրած Միխեիլ Սաակաշվիլիի վիճակն այժմ կայուն է

20:37 18.11.2021

Հատուկ քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է։   «Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։ Շուտով ռեանիմատոլոգը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների համար»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել են Հատուկ քրեակատարողական ծառայությունից։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստաբանների հետ հանդիպելուց հետո վայր է ընկել։ Ինչպես […]

̰
Վրաստանի օմբուդսմենը դիմել է ՄԻԵԴ-ին՝ Սաակաշվիլիին օգնություն ցուցաբերելու խնդրանքով

20:10 18.11.2021

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործում ընդգրկվելու խնդրանքով։ Аliq.ge-ի փոխանցմամբ՝այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է օմբուդսմեն Նինո Լոմջարիան։ Լոմջարիան նշել է, որ իր խնդրանքը բավարարվելու դեպքում, նա կկարողանա ՄԻԵԴ-ին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ։ Նաև օմբուդսմենը պատրաստվում է Ստրասբուրգի դատարանին […]

̰
Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի թեստավորման ապօրինի բացված կետեր

19:56 18.11.2021

Վրաստանում բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ թեստավորման ապօրինի բացված օբյեկտներ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հաղորդվում է, որ քովիդ թեստավորման կետը գտնվել է Աղմաշենեբելի պողոտայի ոսկերչական խանութներից մեկում։ Հաստատությունը գործել է առանց բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգով պահանջվող պարտադիր ծանուցման։ Կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատության նկատմամբ կազմվել […]

̰
Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

19:50 18.11.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: «Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և […]

̰
Գագիկ Ջհանգիրյանը և Իրանի դեսպանը քննարկել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

19:43 18.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը դեսպանի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն դատական մարմնի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության և փոխօգնության հուշագիր ստորագրելու նպատակով: Իրանի դեսպանը […]

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ

19:27 18.11.2021

Նոյեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Գրում է Ermenihaber.am-ը։ Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կարևորություն ունեն նաև Միջին Արևելքի անվտանգության և կայունության տեսանկյունից։

̰
Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

19:06 18.11.2021

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախ՝ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել  արարողակարգային […]

̰
Վրաստանում անցկացվում են Maple Arch-2021 զորավարժությունները` թուրք ուժայինների մասնակցությամբ

18:42 18.11.2021

Նոյեմբերի 18-ին Վրաստանում մեկնարկել են Maple Arch-2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Թուրքիայի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացումն է, պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, խաղաղապահ գործողությունների պլանավորման և իրականացման գործում ՆԱՏՕ-ի չափանիշներին էլ […]

̰
ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ

18:08 18.11.2021

Լիբանանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ նոյեմբերի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաժիբ Միքաթիի հետ։ Հայ-լիբանանյան բարեկամությանը բնորոշ ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի որոշակի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող թեմաների։

̰
Իսրայելի վարչապետը և արտգործնախարարը շնորհակալություն են հայտնել Էրդողանին

15:29 18.11.2021

Ստամբուլում Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելուց հետո լրտեսության կասկածանքով ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ են արձակվել․ փոխանցում է Ermenihaber-ը։ Իսրայելական «Haaretz» թերթը հայտնել է, որ զույգն առավոտյան ինքնաթիռով վերադարձել է հայրենիք։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Թուրքիայի կառավարությանը և նախագահ Էրդողանին։ Հիշեցնենք, […]

̰
Սաակաշվիլիին կլինիկա տեղափոխելը շատ բարդ է․ Սալոմե Զուրաբիշվիլի

15:25 18.11.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես և իշխող կուսակցությունը, խոսում է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու վտանգների մասին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նա արտահերթ ճեպազրույցի ժամանակ խոսել է Սաակաշվիլիի նկատմամբ կառավարության ունեցած պատասխանատվության մասին։ «Խնդրանք կա, որ նախկին նախագահը, մյուս սովորական բանտարկյալների նման, տեղափոխվի քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա։ Այս խոսքերը կրկնում է ամբողջ ազգը` իրական պատկերացում չունենալով, […]

̰
Պուտինի հրամանով Աֆղանստանից մարդիկ են տարհանվում, որոնց թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ

12:40 18.11.2021

Հաղորդվում է նաև, որ Քաբուլ է տարվել 108 տոննա մարդասիրական օգնություն։

̰
Gallup-ի՝ օրենքի և կարգուկանոնի համաշխարհային ինդեքսում Վրաստանը լավագույն քսանյակում է

11:57 18.11.2021

Ամերիկյան Gallup կազմակերպությունը, Գլոբալ հարցումների վերլուծական կենտրոնը, հրապարակել է 2021 թվականի օրենքի և կարգուկանոնի ինդեքսը։ Ինդեքսի համաձայն, Վրաստանը 100 միավորանոց վարկանիշային համակարգով հավաքել է 88 միավոր և Գերմանիայի, Շվեդիայի և Մալթայի հետ միասին զբաղեցրել է 17-րդ տեղը աշխարհի լավագույն 20-յակում։ Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ, փոխանցում է 1tv.ge-ն։ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 446 նոր դեպք

11:49 18.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 446 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 320 մարդ, ևս 77-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 50 026 թեստ, այստեղից 31 072-ը արագ, իսկ 18 954-ը «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն նոր առաջարկություններ է արել․ Փաշինյան

11:34 18.11.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի […]

̰
Ժամանակն է ընդունել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու իմ առաջարկը. Մենենդես

10:31 18.11.2021

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգիչ է համարել հաղորդագրությունները նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների զոհվելու և գերեվարվելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսի հայտարարությունը տարածել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Թվիթեր»-ի էջը: Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել […]

̰
Սաակաշվիլին կրիտիկական վիճակում է․ անկախ բժիշկներ

08:20 18.11.2021

Բժիշկների խումբը, որը կազմվել է Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիայի կողմից՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հետազոտելու համար, նոյեմբերի 17-ին հրապարակել է քաղաքական գործչի վիճակի վերաբերյալ զեկույց, հայտնում է TASS-ը։ Հետազոտման արդյունքներով՝ անկախ բժիշկները հայտնել են պացիենտի կրիտիկական վիճակի մասին և կոչ արել անհապաղ տեղափոխել նրան մասնավոր կլինիկա։ «Ելնելով պացիենտի կրիտիկական վիճակից՝ նրա բուժման շարունակությունը պետք է […]

̰
BACK_TO_TOP