18:44 15.11.2021
Եվրահանձնաժողովը վրացական քովիդ-անձնագրերի ճանաչման վերաբերյալ որոշում է կայացրել: Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ԵՄ արտաքին գործերի նախարարները՝ մի քանի հարևան և գործընկեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի կողմից տրվող Covid-19-ի պատվաստման վկայագրերի հաստատման և ճանաչման մասին որոշում են կայացրել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Որոշման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն ամբողջական պատվաստման կուրսի վկայական, կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՄ-ի […]
18:07 15.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը։ Թեհրանում Աբդոլլահիանի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակում։ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրների […]
17:47 15.11.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Պոլսո Հայոց պատրիարքարանից: Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքին ցավակցել էր նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը երկարատև հիվադնությունից հետո մահացել […]
15:57 15.11.2021
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից նախաձեռնված բողոքի ցույցի մասնակիցները «Ավլաբարի» մետրոյի հարակից տարածքից երթով շարժվում են Բարաթաշվիլիի փողոցի ուղղությամբ՝ Կուր գետի առափնյա պողոտա։ Երթևեկությունը տեղում արգելափակված է, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Ցուցարարները հայտարարում են, որ փակելու են ճանապարհը մայրաքաղաքի երկու կողմերից։ Նրանք իրենց հետ բերել են «Ազատություն Միշային», «Նա չի սպանել» և նմանատիպ գրություններով պաստառներ։ […]
15:08 15.11.2021
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի դատավարությունը։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ նախկին նախագահը, չնայած իր ցանկությանը և պահանջին, չի ներկայացել նիստին, քանի որ քրեակատարողական ծառայությունը կրկին մերժել է նրան դատարան տանել։ Երկրորդ ամբաստանյալը՝ Թեյմուրազ Ջանաշիան […]
12:58 15.11.2021
Երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական միջոցների յուրացման գործով դատական նիստը։ Սակայն Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը կրկին հրաժարվում է Սաակաշվիլիին բերել դատարան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի՝ անվտանգության նկատառումներից ելնելով դատարանի դահլիճում ներկայացված լինելը կապված է որոշակի ռիսկերի հետ։ […]
12:22 15.11.2021
Նոյեմբերի 14-ին կյանքից անժամանակ հեռացել է Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, ավագ քահանա Թաթուլ Անուշյանը։ Ավագ քահանա Անուշյանը մահացել է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։ Նա բուժում էր ստանում ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։
12:11 15.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 820 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 6 017 մարդ, ևս 82-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 785 911 դեպք, որից 722 399 հիվանդ ապաքինվել է, 11 057-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ […]
11:22 15.11.2021
Իրանում երեկ տեղի ունեցած 6․1 և 6․3 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, վիրավորներին՝ 99-ի։ Առաջին ցնցումը տեղի է ունեցել 18 կմ խորության վրա, երկրորդը՝ 10 կմ խորության վրա։ Հզոր երկրաշարժերը տեղի են ունեցել հարավային Հորմոզգան նահանգում՝ նավահանգստային Բանդար-Աբբաս քաղաքից ոչ հեռու։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Սաուդյան […]
22:10 14.11.2021
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողություն է կատարվել 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հոգիների խաղաղության համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից «2020-ի Սեպտեմբեր 27-էն Նոյեմբեր 9-ը երկարող 44-օրեայ ճակատագրական եւ բախտորոշ պատերազմը հայ ժողովուրդի յիշողութեան մէջ թողուց իր արիւնախառն յիշատակը։ Այս պատերազմով վերաշեշտուեցաւ թուրքին ծաւալապաշտական քաղաքականութիւնը, որ Անդրկովկասեան […]
18:54 14.11.2021
Իրանի հարավում երկու հզոր երկրաշարժերի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին, փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրանի հարավում 6,1 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են, որ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ, այս անգամ 6,3 մագնիտուդով: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել […]
18:12 14.11.2021
Նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Րաֆֆի» ուսանողական միության կողմից կազմակերպվել էր նկարների ցուցահանդես՝ «1915-2021 թվականների Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով։ Ցուցահանդեսին ներկայացված էին Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում և Արցախում վանդալիզմի ենթարկված հայկական մշակութային կոթողների նկարներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
16:45 14.11.2021
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իրանի հարավում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 15.07-ին, օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 59 կիլոմետր հյուսիս-արևմուտք (352 հազար բնակչություն): Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ Ավելի ուշ սեյսմոլոգները […]
19:56 13.11.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում 12-15 տարեկան 150-200 երեխա է պատվաստվել։ «Կորոնավիրուսի դեմ 12-15 տարեկանների պատվաստումը թույլատրելու մասին որոշումը երեկ է ստորագրվել։ Այսօր այն ակտիվորեն ընթանում է, 150-200 դեռահաս արդեն պատվաստվել է»,-aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Գամկրելիձեն։ Իմունականխարգելման խորհրդի որոշման համաձայն՝ 12-15 տարեկան երեխաների պատվաստումը Pfizer դեղամիջոցով հնարավոր է դարձել։ Մինչ […]
19:22 13.11.2021
Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան «Twitter»-ում գրում է, որ իրեն մերժել են բանտում տեսակցել Միխեիլ Սաակաշվիլիին։ «Ինձ մերժեցին բանտում այցելել Միխեիլ Սաակաշվիլիին։ Ես ցավում եմ կառավարության կողմից թափանցիկության և բարի կամքի բացակայության համար և կրկնում եմ, որ իրավիճակը շտկելու հնարավորություն դեռ կա։ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ պատասխանատու է նախկին նախագահի կյանքի և առողջության համար»,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ գրել է […]
17:58 13.11.2021
Վրաստանի նախագահը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված ֆորումին, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ հավաքվել են և խոսել ժամանակակից մարտահրավերների հաղթահարման, կազմակերպության կարևորության և դերի մասին: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ։ «75 տարի է անցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրումից, այն բանից հետո, երբ ամեն ինչ արվեց մեզ մոտեցնելու և մարդկության ողջ […]
17:10 13.11.2021
ԱՄՆ Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) մասնագետների աջակցությամբ Վրաստանում միջգերատեսչական վարժանք է անցկացվել քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային միջադեպերին արձագանքելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Դասընթացին մասնակցել են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, ՊՆ, Պետական պահպանության ծառայության, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության և սահմանապահ ոստիկանության համապատասխան գերատեսչությունների մինչև 60 ներկայացուցիչներ։ Զորավարժությունները […]
08:36 13.11.2021
Ֆրանսիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ, որպեսզի Իրանը հնարավորիս շուտ վերադառնա միջուկային գործարքի պայմանների կատարմանը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի և պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի համատեղ հայտարարության մեջ, որն արվել է ռուս գործընկերների՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Փարիզում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նախարարները նաև քննարկել […]
23:58 12.11.2021
Ստամբուլի տեքստիլի և հումքարտահանողների միության նախագահ Ահմեթ Օքսյուզը Քահրամանմարաշում տեղի ունեցած «Տեքստիլ» միջազգային 5-րդ համաժողովին հայտնել է, որ Թուրքիան 2021թ. տեքստիլ արդյունաբերության ոլորտում դարձել է աշխարհի 5-րդ խոշոր արտահանող երկիրը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Օքսյուզը նշել է, որ եթե տարիներ ի վեր տեքստիլ արդյունաբերության ոլորտում Թուրքիայի արտահանման ծավալը չէր հատում 10 մլրդ դոլարի շեմը, ապա […]
21:56 12.11.2021
Ըստ «Defense News»-ի՝ թուրքական BMC ընկերության և հարավկորեական «Doosan and S&T Dynamics» ընկերությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը չեղարկվել է, տեղեկացնում է Ermenihaber-ը։ 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան և Հարավային Կորեան ստորագրել էին համաձայնագիր՝ որի համաձայն հարավկորեկան երկու ընկերություններ պետք է թուրքական «Ալթայ» հրասայլերի համար մատակարարեին շարժիչներ և փոխանցման մեխանիզմներ: Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի […]
21:00 12.11.2021
Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել: Գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդ պայմանագրերի՝ ուկրաինական ընկերությունը պետք է ապահովի «Baykar»-ի նոր նախագծերի շարժիչների մատակարարումը և ինտեգրումը: Թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ իրենց նոր նախագծի՝ անօդաչու մարտական ինքնաթիռի համար ստորագրվել է […]
20:47 12.11.2021
New York Times-ի տվյալներով, որը հիմնված է Our World In Data-ի վիճակագրության վրա, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը 100,000 բնակչի հաշվով աճել է 23%-ով՝ հասնելով 128-ի։Ինչպես տեղեկացնում է aliq.ge-ն, վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրում օրական գրանցվում է միջինում կորոնավիրուսով վարակման 4 744 դեպք։ 100 հազար բնակչի հաշվով վիրուսի տարածման առաջին տեղում են Կայմանյան […]
20:35 12.11.2021
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը որոշել է արգելել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թուրքական օդանավակայաններից թռչել Բելառուս։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Daily Sabah»-ը: «Եվրամիության և Բելառուսի միջև սահմանի ապօրինի հատման խնդրի պատճառով որոշում է կայացվել, որ օդային ճանապարհով Բելառուս մեկնել ցանկացող Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թույլ չտալ ձեռքբերել տոմսեր և մեկնել»,-հայտարարել է ավիացիայի վարչությունը: […]
20:03 12.11.2021
«Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեին ավտոմեքենայով տարհանել են Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) մուտքից՝ այդ ժամանակ պատգամավորը նստած է եղել մեքենայի մեջ։ Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ նրանք մոտեցել են մեքենայում նստած Ջափարիձեին, սակայն կապ չեն կարողացել հաստատել, ուստի որոշել են տարհանել նրան։ Հաղորդում է aliq.ge-ն։ Միաժամանակ վեց քաղաքներում «Գիրչիի» անդամները փորձել են շրջափակել ՊԱԾ-ի շենքերը։ […]
19:44 12.11.2021
Վրացի և թուրք սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Սամցխե-Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի ստորաբաժանման և Թուրքիայի ԶՈւ 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։ Ըստ սցենարի՝ սահմանված էր երկու իրավիճակ՝ անօրինական միգրանտների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում: «Զորավարժությունների նպատակը երկու երկրների […]
19:17 12.11.2021
Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին, նախարարության այլ պաշտոնատար անձինք։ Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ հայ և վրաց ժողովրդների միջև կան բարեկամական կապեր, որոնք գնալով ավելի են ամրապնդվում […]
16:00 12.11.2021
«Հետախուզվող Սաակաշվիլին ապօրինի հատել է վրացական սահմանը, մինչդեռ նա արդեն դատապարտված է եղել և մեղադրվել է այլ ծանր հանցագործությունների մեջ»,- Վրաստանի «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հեռախոսազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ։ […]
15:18 12.11.2021
«Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ. Եվրոպան դրա համար ոչ ռազմական ուժ ունի, ոչ էլ ցանկություն, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ կարևոր դերակատար է և չի զիջելու իր տեղը»,- «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Փարիզում անցկացվող խաղաղության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլին իր ելույթում ընդգծել է, որ […]
14:43 12.11.2021
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցում խնդրել է բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին թույլ տալ հանդիպում ունենալ մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների հետ։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ Զելենսկին Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի մասին գրել է Twitter-յան իր էջում։ «Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք […]