TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում հայտնաբերվել են Աֆրոդիտեի և Դիոնիսի արձանների գլուխները

21:20 07.11.2021

Թուրքիայում գտնվող Այզանոյ անտիկ քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են Աֆրոդիտեի և Դիոնիս աստվածների արձանների գլուխները։ Այզանոյ քաղաքը հիմնադրվել է բրոնզե դարում։ Հելլենիստական դարաշրջանում համարվել է քաղաքական ու տնտեսական կենտրոն։ Մ․թ․ա 133 թվականին քաղաքը դարձել է հռոմեական Ֆրիգիյա Պակատիանա պրովինցիայի մաս։ Մինչ մեր օրերը Այզանոյում պահպանվել են Զևսի տաճարը, ամֆիթատրոնը և շուկայի ավերակները։ Ավելի վաղ պեղումների […]

̰
ԱՄՆ-ն, ի տարբերություն Իրանի, պատրաստ է բանակցել միջուկային գործարքի շուրջ. Սալիվան

21:05 07.11.2021

ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին, սակայն Թեհրանը դեռևս որևէ կամք չի դրսևորել այդ ուղղությամբ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին կիրակի օրը տված հարցազրույցում։ «Մենք ասացինք, որ կվերադառնանք համաձայնագրին, եթե Իրանը պատրաստ լինի վերադառնալ համաձայնագրի իրականացմանը: Փաստն այն է, որ […]

̰
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին մեկնաբանել է տեսանյութը, որում հացադուլի ժամանակ ուտում է

17:13 07.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձագանքել է բանտից տեսանյութի հայտնվելուն, որտեղ նա հացադուլի ժամանակ ուտում է։ Քաղաքական գործչի խոսքով՝ թույլատրվում է սնունդ ընդունել միայն բանտախցերում, իսկ բուժկետում դեղ են ընդունում՝ հաբերի կամ հեղուկի տեսքով։ Սաակաշվիլին շեշտել է, որ այն, ինչ ստացել է բժշկի նշանակման ժամանակ, «կերակուր չէ», և ինքը, իբր, շարունակում է հացադուլը, գրում է […]

̰
Իրանի զինված ուժերը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում

14:25 07.11.2021

Իրանի զինված ուժերը կիրակի օրը սկսել են «Զոլֆաղար-1400» զորավարժությունները Հորմուզի նեղուցում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Զորավարժություններին մասնակցում են Իսլամական Հանրապետության հետևակային ստորաբաժանումները, մեքենայացված ստորաբաժանումները, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը։ Բացի դրանից, զորավարժություններում ներառված են  ռադիոլակացիոն միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Իրանի ռազմական ուժերը այդ տարածքում ամեն տարի վարժանքներ են անցկացնում։  

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք. մահացել է 67 մարդ

12:10 07.11.2021

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածել է  stopcov.ge կայքը։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 627 մարդ:  Կորոնավիրուսից մահացել է 67 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 752 855 դեպք, որից 688 781 հիվանդ ապաքինվել է, 10 435-ը՝ մահացել:    

̰
Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի դիմաց ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և մահացել 

11:40 07.11.2021

Ռուսթավիում 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի մեկնարկից առաջ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Տղամարդուն օգնելու համար ժամանել է շտապօգնություն, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ռուսթավի քաղաքի արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնը հայտարարություն է տարածել հանրահավաքից առաջ քաղաքացու մահվան կապակցությամբ։   «Տեղեկացնում ենք նաև, որ ս/թ նոյեմբերի 6-ին […]

̰
Ռուսթավիում ցուցարարները վրաններ են տեղադրել 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ

10:52 07.11.2021

Ռուսթավիում ցուցարարները մի քանի վրաններ են տեղադրել 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ։ Մի քանի ցուցարարներ տեղավորվել են հաստատության կենտրոնական մուտքի մոտ տեղադրված վրաններում։Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, որ չեն դադարեցնի բողոքի ակցիան, քանի դեռ նրան չեն տեղափոխել քաղաքացիական կլինիկա։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները  պահանջում են Սաակաշվիլիին հոսպիտալացնել քաղաքացիական […]

̰
Վրաստանի ԱՆ-ը տարածել է տեսանյութ, որտեղ Սաակաշվիլին սնունդ է ընդունում

21:04 06.11.2021

Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը շաբաթ տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սնունդ ընդունում: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ի պաշտոնական էջում։ «Ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից՝ մենք հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի սննդի ընդունման տեսանյութը։ Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունում է սնունդ և բնական […]

̰
Վրաստանում կրճատվել է հեռավար ուսուցման անցած դպրոցների թիվը

19:59 06.11.2021

Կրթության նախարարության տվյալներով, վերջին շաբաթվա տվյալներով, Վրաստանում կրճատվել է հեռավար ուսուցման համար նախատեսված դպրոցների և առանձին դասարանների թիվը։ Այսօրվա դրությամբ հեռավար ուսուցման համար գործում է 172 դպրոց և 408 առանձին դասարան։ Գերատեսչության տվյալներով, ռիսկային խմբի 196 ուսուցիչ Վրաստանում հեռավար ուսուցման մեջ է դպրոցը վերսկսելուց հետո։ Նրանց խոսքով, հանրակրթական հաստատություններում COVID-19 վիրուսի տարածման առումով իրավիճակը կայուն […]

̰
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ վարչապետի մակարդակով որևէ շփում չի եղել ուկրաինացի գործընկերոջ կամ Սաակաշվիլիի հետ. Զալկալիանի

19:40 06.11.2021

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ ինքը չի խոսել իր ուկրաինացի գործընկերոջ կամ երկրի նախագահի հետ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Զալկալիանին նման մեկնաբանություն է արել պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված տարածված տեղեկատվության հետ, թե նախօրեին Ուկրաինայում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունեցել Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու և Ուկրաինա տեղափոխելու համար։ […]

̰
Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

19:29 06.11.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ նախագահին, ով Սպիտակ տանը խոսել է  ենթակառուցվածքների զարգացման նպատակին  ավելի քան 1 տրիլիոն դոլար հատկացնելու մասին Կոնգրեսի հաստատած նախագծից, հարցրել են, թե ինչպիսի դիրքորոշում ունի  Իրանի հետ ներկա բանակցությունների վերաբերյալ, և արդյոք նա ունի որևէ այլ  ծրագիր, […]

̰
Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 120 մարդ

18:42 06.11.2021

Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացել է 120 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 127 հազար 173-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 6803 նոր դեպք, որոնցից 985-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 980 հազար 260 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 588 […]

̰
Սաակաշվիլիի կողմնակիցները բանտի դիմաց անժամկետ հանրահավաք են սկսել

18:34 06.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել, ցույցն ընթանում է Ռուսթավիի բանտի մոտ, որտեղ գտնվում է   քաղաքական գործիչը, հայտնում է ՌԻա Նովոստին-ն։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները ակցիա են անցկացնում՝ պահանջելով Սաակաշվիլիին հոսպիտալացնել քաղաքացիական կլինիկայում, մինչդեռ իշխանությունները պատրաստ են նրան անհրաժեշտության դեպքում տեղափոխել միայն բանտային հիվանդանոց։ Միաժամանակ, արդարադատության նախարարության ղեկավար Ռատի […]

̰
Սաակաշվիլիի առողջական վիճակը մշտապես վերահսկում է բժիշկների միասնական խորհուրդը  ․ՀՔԾ  բժշկական վարչություն

17:49 06.11.2021

Հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական վարչության պետի տեղակալ Գիորգի Չիդրաշվիլին նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլին ստանում է անհրաժեշտ սննդային հավելումներ, այդ թվում՝ հեղուկ տեսքով։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Գիորգի Չիդրաշվիլիի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է բժշկական անձնակազմի մշտական ​​հսկողության տակ, այդ թվում՝ հրավիրված բժիշկների։ «Նրա առողջական վիճակը կայուն է, կենսական հիմնական նշանները՝ նորմայի սահմաններում։ Հիվանդը ստանում է […]

̰
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին

17:00 06.11.2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, անդրադարձ կատարել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։ ՌԴ […]

̰
Վրաստանի արդարադատության նախարարությունը խորհուրդ է տալիս Սաակաշվիլիի դատավարությունը բանտում անցկացնել

16:19 06.11.2021

Վրաստանի արդարադատության նախարարությունը, ելնելով անվտանգության նկատառումներից, հանձնարարել է բանտում անցկացնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական ​​նիստերը և նախկին առաջնորդին դատարան չտեղափոխել։ «Մեր խիստ հանձնարարականը կլինի այն, որ բանտարկյալին դուրս չբերեն թիվ 12 հիմնարկից, քանի որ նա կարող է վտանգի տակ լինել։ Նրա անվտանգության շահերից է բխում, որ մենք պարտավոր ենք ապահովել նրա պաշտպանությունը, […]

̰
Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է Սահակաշվիլու կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին

12:53 06.11.2021

Վրաստանում, հաջակցություն նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու, բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն: «Նոյեմբերի 6-ից տարբեր քաղաքական խմբեր թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ մտադրվել են պերմանենտ ակցիաների իրականացնել, որոնց կմասնակցեն մարզերից եկող կողմնակիցները: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում նաև […]

̰
Վրաստանում ոստիկանը 14 անգամ կրակել է գործընկերոջ վրա

11:31 06.11.2021

Սպանություն է տեղի ունեցել Խոբիի մունիցիպալիտետի Ճալադիդի գյուղի ոստիկանական բաժանմունքում։ Նախնական տեղեկություններով, սպանվել է ոստիկան։ Ըստ առկա տեղեկությունների, ոստիկանի վրա վարչության շենքում ատրճանակից կրակել է աշխատակիցը։ Դեպքին նախորդել է վիճաբանությունը: Kvira պորտալի հաղորդմամբ՝ զոհի մարմնի վրա եղել է հրազենային 14 վնասվածք։ Հաղորդվում է, որ մարդասպանն արդեն հանձնվել է Փոթիի ոստիկանություն։ Դեպքի վայրում մոբիլիզացված են իրավապահները, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5240 նոր դեպք, 68 մահ

10:52 06.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 240 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում մահացել է 68 մարդ: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 368: Վերջին մեկ օրում ապաքինվել է 2 235 պացիենտ:  

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակված 7338 հղիներից 17-ը մահացել են

10:02 06.11.2021

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված հղիների ընդհանուր թիվը կազմել է 7338։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Հղիների շրջանում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահացության 17 դեպք, նրանցից ոչ մեկը պատվաստված չի եղել։ 2020 թվականին կորոնավիրուսով վարակված մեկ հղի է մահացել, իսկ 2021 թվականին՝ 16։ Ինչ վերաբերվում է […]

̰
Covid-19-ից մահացությունը՝ մեկ միլիոն բնակչի հաշվով, տարածաշրջանում ամենաբարձրը Վրաստանում է

21:00 05.11.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն, Covid-19-ից մահացությունը մեկ միլիոն բնակչի հաշվով տարածաշրջանում ամենաբարձրն է Վրաստանում։ Վրաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով COVID-19-ից մահացության մակարդակը 2 399 է։ Այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի «Քովիդ-19-ը՝ Վրաստանում (յոթերորդ ակնարկ)» զեկույցում, որը հրապարակվել է կենտրոնի կայքում։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հոկտեմբերի 1-ի տվյալները արտացոլող զեկույցի համաձայն, Վրաստանն […]

̰
Եթե բժիշկների միջամտությունն անհրաժեշտ լինի, ապա քրեակատարողական համակարգը պատրաստ է բոլոր ծառայությունները մատուցել Սաակաշվիլիին․Կալաձե

20:40 05.11.2021

Թբիլիսիի  քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, անհրաժեշտության դեպքում Միխեիլ Սաակաշվիլիին պատշաճ ուշադրություն կդարձնեն, և ինչպես բոլոր բանտարկյալները, այնպես էլ նրա առողջությունը կապահովվի։ «Իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին բանտարկյալն է։ Ոչ ոք նրան չի պարտավորեցրել հացադուլ անել: Եթե ​​բժիշկների միջամտությունն անհրաժեշտ լինի, բնականաբար, ինչպես բոլոր բանտարկյալները, նրա առողջությունը ապահովված կլինի։ Հետևաբար, քրեակատարողական համակարգը պատրաստ է բանտարկյալին մատուցել բոլոր […]

̰
Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքով գիտաշխատող է ձերբակալվել

20:23 05.11.2021

Թուրքիայում Էլազըղի Եփրատի համալսարանի գիտաշխատող Հիֆզուլլահ Քութումը ձերբակալվել է սոցիալական մեդիայում «Բոլոր քրդերին շնորհավորում եմ սեպտեմբերյան հեղաշրջման կապակցությամբ։  Կեցցե՛ Քրդստանը» գրառման համար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Եփրատի համալսարանի ռեկտորատի տարածած հաղորդագրությունում նշվել է, որ Քութումը սոցիալական մեդիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» է անում, այդ իսկ պատճառով նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

20:17 05.11.2021

Բաքու ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նոյեմբերի 5-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մինչ այդ, Օլսոնը եղել է Հայաստանում, որտեղ մասնակցել է տարածաշրջանային համաժողովի, հանդիպել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։  

̰
Օպերային հայտնի երգիչը հայտնել է, թե պատրաստ է կրել Սաակաշվիլիի համար նախատեսված պատիժը

20:10 05.11.2021

Աշխարհահռչակ վրացի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն ֆեյսբուքյան էջում դիմելով իշխող «Վրացական երազանքին», հայտարարել է՝ պատրաստ է Միխեիլ Սաակաշվիլիի փոխարեն կրել պատիժը։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Ամեն ինչ սահման ունի, դա այլևս չի կարելի հանդուրժել․ ես չեմ ուզում մեղսակից դառնալ Վրաստանի երրորդ նախագահի սպանությանը։ «Վրացական երազա՛նք», շարունակ խախտում եք օրենքները, հաղթում եք պարտված ընտրություններում, ձերբակալում անմեղ […]

̰
Բայդենը Էրդողանին և Ալիևին չի հրավիրել ժողովրդավարության համար գագաթնաժողովին

14:23 05.11.2021

POLITICO-ն հայտնում է, որ նախագահ Բայդենը Էրդողանին և Ալիևին չի հրավիրել ժողովրդավարության համար իր առաջիկա գագաթնաժողովին ՝ Ադրբեջանի նավթային միապետության և Թուրքիայի նեոօսմանյան բռնապետության դեմ ուղղված կտրուկ, բայց ոչ զարմանալի կշտամբանք։ Հրավիրված երկրների շարքում է Հայաստանը։ Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ։

̰
Դավութօղլուն կարծում է, որ Թուրքիայի գործող իշխանությունները չեն վերընտրվելու

13:24 05.11.2021

Թուրքիայի ներքաղաքական կյանքում շարունակում են տիրապետող մնալ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակից, նախկին արտգործնախարար, ապա նաև վարչապետ, իսկ այժմ Էրդողանի գլխավոր քննադատներից Ահմեթ Դավութօղլուն ևս անդրադարձել է արտահերթ ընտրությունների հավանականությանը՝ այն կապելով երկրի տնտեսության վատ վիճակի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Դավութօղլուի կանխատեսմամբ՝ այս ձմեռը բնակչության համար շատ ծանր է […]

̰
«Թուրքիան և ԱՄՆ-ն խնդիրների քննարկման աշխատանքային խումբ կստեղծեն». Չավուշօղլու

12:47 05.11.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2022թ․ բյուջեն։ Նա անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Հայտնել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները քննարկելու համար երկկողմ աշխատանքնային խումբ կստեղծվի։ Նաև նշել է, որ այդ առաջարկն արել է անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուի խոսքով՝ աշխատանքային խմբի ձևավորման […]

̰
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ

12:20 05.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 340 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Դրականության ցուցանիշը. օրական9,66%, վերջին 14 օրը`9,45%, վերջին 7 օրը`9,99%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 743 511 դեպք: Ապաքինվել է ևս 3 631 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 681 919: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 62 […]

̰
Վրաստանում 12-ից 15 տարեկան 106 երեխա ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

20:42 04.11.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ 12-ից 15 տարեկան 106 երեխա ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն, իմունիզացման խորհրդի համար պատրաստվել է գիտական ​​կոմիտեի որոշումը 12-ից 15 տարեկան երեխաների համար։ «Եթե նախկինում պատվաստում էինք անում միայն բժշկական նկատառումներով, ապա […]

̰
BACK_TO_TOP