TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսը 78 մարդու կյանք է խլել

12:38 10.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 751 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 647 մարդ, 78-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 57 046 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 10,08 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,95 տոկոս, […]

̰
Սիրիայում 15 գյուղ է դատարկվել թուրքական զինուժի հարձակման վտանգի պատճառով

12:36 10.11.2021

Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում թուրքական զինված ուժերի հնարավոր հարձակման վտանգի տակ գտնվող գյուղերի բնակիչները սկսել են լքել իրենց տները, հայտնում է Ermenihaber-ը։ Սիրիայի դեմոկրատական ուժերից հաղորդվող տեղեկության համաձայն՝ մինչ այժմ Թել Թամեր և Այն Իսա շրջանների միջև գտնվող 15 գյուղ ամբողջովին դատարկվել է։ Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի խոսնակ Ֆերհադ Շամին, խոսելով այն մասին, որ Թուրքիան […]

̰
Իրանը խորհուրդ է տվել տարածաշրջանի երկրներին հավաքական համագործակցության միջոցով ապահովել անվտանգությունը

10:15 10.11.2021

Իրանը խորհուրդ է տվել տարածաշրջանի երկրներին ձեռք ձեռքի տալ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը հավաքական համագործակցության միջոցով։ Մասնավորապես՝ Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Իրանը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ կարող է եռանդուն կերպով տարածաշրջանային անվտանգության հաստատման առանցքը լինել: Նա այդ մասին ասել է Իրանում զորավարժությունների ավարտին: Նրա խոսքով՝ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար […]

̰
Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մերժվել է Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը

21:19 09.11.2021

Ստամբուլի նահանգապետարանը մերժել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) և նրա զինակից ընկերների համար Սուրբ Սոֆիայում աղոթք (Mevlid-i Şerif) կարդալու դիմումը։ Նշենք, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի նշանավոր տաճարը վերածված է մզկիթի։  Դիմում-առաջարկը նոյեմբերի 2-ին նահանգապետարան էր ներկայացրել «Անկախ Թուրքիա» կուսակցությունը (ԱԹԿ-BTP)։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին կուսակցության առաջնորդ Հյուսեյին Բաշը Twitter-ում […]

̰
Ուկրաինայի ԱԳՆ արձագանքը Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ

19:59 09.11.2021

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին` նշելով, որ Ուկրաինայի քաղաքացու՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Aliq. ge-ի փոխանցմամբ՝ նախարարությունն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել։ «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է իրենց երկրի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի №18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և ուկրաինական կողմին տեղյակ չպահելու […]

̰
Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հրաժարվել է Սաակաշվիլիի գործով ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպումից 

19:40 09.11.2021

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին հրաժարվել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ հանդիպում անցկացնելու իր առաջարկից՝ երկրի արտաքին գործերի նախարարության հետ լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտության պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ուկրաինայի օմբուդսմենն իր Telegram ալիքում։ «Ես տեղեկություն ստացա, որ Ուկրաինայում Վրաստանի  արտակարգ և […]

̰
Պատվաստումը մեր երկրում պարտադիր չէ և չի դառնա, ես չեմ փոխի այս որոշումը. Իրակլի Ղարիբաշվիլի

19:16 09.11.2021

Մեզ մոտ պատվաստումը պարտադիր չէ և չի դառնա,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ըստ նրա՝ քաղաքացիներին պետք է բացատրել ու համոզել պատվաստման դրականության մեջ։ «Պատվաստումը պարտադիր չենք դարձրել։ Մեզ մոտ պատվաստումը պարտադիր չէ և չի դառնա։ Սա մեր հաստատուն որոշումն է, և ես չեմ փոխի այդ որոշումը։ Իհարկե, պետք է […]

̰
Օմբուդսմենը Սաակաշվիլիին այլ բուժհաստատություն տեղափոխելու կոչ է անում

18:15 09.11.2021

Միխեիլ Սաակաշվիլիին թիվ 18 բուժհաստատություն տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։ Նա Քրեակատարողական ծառայության ղեկավարին կոչ է արել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն։ Հանրային պաշտպանը նշում է, որ Գլդանիի թիվ 18 քրեակատարողական հիմնարկի բուժհաստատությունը չի […]

̰
Տեղի է ունեցել «Միասին՝ ապագային ընդառաջ» հայ-վրացական երիտասարդական ֆորումը. ԿԳՄՍՆ

17:58 09.11.2021

«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 7-9-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության՝ երիտասարդության հարցերով գործակալության հետ իրականացվում է «Միասին՝ ապագային ընդառաջ» (Together Towards Tomorrow) հայ-վրացական երիտասարդական ֆորումը: Նոյեմբերի 8-ին Աղվերանում տեղի է […]

̰
Վրաստանում 60-ն անց քաղաքացիները երրորդ չափաբաժինը կարող են ստանալ հիմնական պատվաստումից 3 ամիս անց

15:22 09.11.2021

Կորոնավիրուսի դեմ «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերով պատվաստված 60 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են 3-րդ չափաբաժին ստանալ ոչ թե 2-րդ չափաբաժին ստանալուց 6 ամիս հետո, այլ 3-ից 6 ամսվա ընթացքում։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ այս մասին իմունականխարգելման խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ «Կայացվել է նոր որոշում, ըստ որի՝ 60 տարեկանից բարձր անձանց […]

̰
Վրաստանում 12-15 տարեկան երեխաները կարող են պատվաստվել Pfizer-ով

15:01 09.11.2021

Վրաստանի իմունականխարգելման խորհրդի որոշմամբ՝ 12-15 տարեկան երեխաներին թույլատրվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ խորհուրդն ընդունել է նոր հակահամաճարակային կանոններ, ըստ որի՝ 12-15 տարեկան անձանց ևս թույլ կտրվի պատվաստվել Pfizer պատվաստանյութով։ «Այսպիսով, ծնողների որոշմամբ և համաձայնությամբ, որն անհրաժեշտ պայման է անչափահասների պատվաստման համար, 12-15 տարեկան […]

̰
Թուրք հայտնի գրողը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը հեռանալու է

14:50 09.11.2021

Թուրք հայտնի գրող Ահմեթ Ումիթը թուրքական Halk TV-ի եթերում վստահություն է հայտնել, որ Թուրքիայում իշխանափոխություն է լինելու։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում իրականացվող սոցհարցումները և մարդկանց սոցիալական ծանր վիճակը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ես վստահ եմ, որ այսօրվա իշխանությունը հեռանալու է։ Եթե նայեք սոցհարցումներին, ապա դուք էլ կհամոզվեք։ Եթե շուկա գնաք, կտեսնեք, որ […]

̰
Աշխարհում ամենաշատը VPN տեխնոլոգիան օգտագործող երկրների ցանկում Թուրքիան 6-րդ տեղում է

14:14 09.11.2021

We Are Social միջազգային գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ աշխարհում ամենաշատն է օգտագործվում VPN (Virtual private network – վիրտուալ մասնավոր ցանց) տեխնոլոգիան։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ հետազոտության՝ Թուրքիան այդ ցանկում 6-րդ երկիրն է։ We Are Social-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում 2021 թվականին երրորդ եռամսյակում ամենաշատ ներբեռնված 10 հավելվածներից 6-ը VPN հավելված է։ Ընդ […]

̰
Դիարբեքիրում քրդամետ կուսակցության շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել

12:52 09.11.2021

Թուրքիայում Դիարբեքիրի նահանգի Քայափընարի շրջանում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել, հայտնում է Ermenihaber-ը։ Անհայտ անձը կամ անձինք թվով 4 «Մոլոտովի կոկտեյլ» են նետել կուսակցության շենքի ուղղությամբ, որոնք, սակայն, հայտնվել են շենքի մոտ գտնվող այգում։ Նրանք փորձել են նաև հրկիզել այգու ցանկապատը։ Հարձակման մասին կուսակցության անդամները տեղեկացրել են […]

̰
Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տներ են ավերվել

12:42 09.11.2021

Ինչպես երեկ հայտնել էինք, Թուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգի Մերամ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով 20։43-ին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10.61 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քոնիային հարակից շրջաններում։ Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ […]

̰
«Քրդստանին» առնչվող Էրդողանի երգը քննարկման առարկա է դարձել թուրքական մեդիայում

11:55 09.11.2021

Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգի գրադարաններից մեկում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ։ Էրդողանը նրանց հետ «Քրդստանին» առնչվող երգ է երգել, ինչը թուրքական մեդիայում քննարկման առարկա է դարձել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թայիփ Էրդողանի մասնակացությամբ հնչած երգում եղել է «Քրդերի Բաթմանն է, Բաթմանը Քրդստանի վարդն է» արտահայտությունը։ […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 75 պացիենտ

11:38 09.11.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 75 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 584: Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6 021 նոր դեպք, ապաքինվել է 3 792 պացիենտ:

̰
Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է բանտից Միխեիլ Սաակաշվիլիի դուրս գալու կադրերը

11:29 09.11.2021

Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ 12-րդ քրեակատարողական հիմնարկից հեռանալու կադրերը։ «Հասարակության բարձր շահերից ելնելով հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի՝ 12-րդ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու կադրերը, որտեղ պարզ է դառնում, որ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին իր կամքին հակառակ չի լքել քրեակատարողական հիմնարկը»,- ​​հայտնել են քրեակատարողական ծառայությունից, փոխանցում է 1tv.ge-ն։  

̰
«Միացյալ ազգային շարժման» անդամներն ու համակիրները ցույց են անում Արդարադատության նախարարության շենքի դիմաց

11:23 09.11.2021

Կառավարության շենքի հարակից տարածքից «Միացյալ ազգային շարժման» անդամներն ու համակիրները տեղափոխվեցին Արդարադատության նախարարության հարակից տարածք։ Ցուցարարների պահանջը հանդիպումն է արդարադատության նախարարի հետ,  հայտնում է 1tv.ge-ն։ «Ազգային շարժման» առաջնորդների խոսքով, իրենք հարցեր ունեն արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ։ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ասում է, որ հանրահավաքներն անցկացվելու են տարբեր կետերում։

̰
Սաակաշվիլին հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել, քաշել մազերից և խաբեությամբ տարել բանտային հիվանդանոց

08:49 09.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոսպիտալացումից հետո ինքը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի։ Մի քանի անգամ խփել են նրա պարանոցին, քաշել մազերից։ Սակաշվիլիի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն։ Երեկ Վրաստանի իշխանությունները հայտնել էին, որ հացադուլի մեջ գտնվող Սաակաշվիլիին Ռուսթավիի […]

̰
Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանին նոտա է հղել Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու կապակցությամբ

23:59 08.11.2021

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի՝ Գլդանի թիվ 18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց և այդ մասին պաշտոնական Կիևի չտեղեկացնելուց: Այս մասին ասված է ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։ «Վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն, որն անհրաժեշտ բոլոր հնարավորությունները կունենար պատշաճ բժշկական խնամք […]

̰

23:45 08.11.2021

Թուրքիայի Կոնյա քաղաքի շրջանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների վարչությունը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10,6 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

̰
Թուրքիայի նախագահը պահանջել է դադարեցնել քաղաքացուն հայհոյած պատգամավորի լիազորությունները

20:31 08.11.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) առաջնորդ Մերալ Աքշեներից պահանջել է դադարեցնել կուսակցության պատգամավոր Լյութֆյու Թյուրքանի լիազորությունները, քանի որ վերջինս հայհոյել է սպանված զինվորի ընտանիքի անդամին։ «Նահատակի ընտանիքին նման կերպով հայհոյելը մոռացության տալու բան չէ»,- հայտարարել է Էրդողանը։ Նա շեշտել է, որ եթե Աքշեները վերջ չդնի Թյուրքանի պատգամավորությանը, ապա նշանակում է, […]

̰
Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են բանտային հիվանդանոց

19:25 08.11.2021

Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել է թիվ 18 բուժհաստատություն,- այս մասին տեղեկությունը տարածել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Առողջական վիճակի վատթարացումը և վտանգները կանխելու պատճառով բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին թիվ 12 քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է մեղադրյալների և դատապարտյալների N18 բուժհիմնարկ։ Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք փուլ առ փուլ»,- ասված է հաղորդագրության մեջ։  

̰
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում կտրվեն «կանաչ անձնագրեր»

18:15 08.11.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, որը երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ և 24 ժամվա ընթացքում արագ թեստի բացասական պատասխան ունի։ «Մենք համակարգող խորհրդի նիստում քննարկել […]

̰
Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ կրկին քրեական գործ է բացվել

18:07 08.11.2021

Թուրքիայում վերաբացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է իր նոր «Ժանտախտի գիշերներ» վեպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, թուրքական դրոշն անարգելու մեջ: Գրում է Ermenihaber.am-ը։ Փամուքի դեմ այս մեղադրանքներով բողոք էր ներկայացրել փաստաբան Թարջան Ուլյուքը՝ պնդելով, որ Աթաթուրքին վիրավորելով՝ Փամուքը ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք է […]

̰
Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորների ծառայության երկարացման հարցը

14:38 08.11.2021

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում երեքշաբթի օրը քննարկվելու է Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ երկրի նախագահի որոշումը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ խորհրդարանում քննարկվելու են նաև Թուրքիա-Կատար համագործակցությանը և դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր։ Ավելի վաղ, Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը […]

̰
Ընդդիմությունը պետք է ընդունի հերթական պարտությունը․ Ղարիբաշվիլի

12:42 08.11.2021

«Դրանք իսկապես պատմական ընտրություններ էին և պատմական հաղթանակ»,-այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։ Նա, անդրադառնալով հոկտեմբերի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին, նշել է, որ ընդդիմությունը պետք է ընդունի պարտությունը։ «Սա ընդդիմության համար հերթական դժվարությամբ ընդունելի պարտությունն էր։ Երբ մարդիկ 8 անգամ մերժում են […]

̰
Իրաքի թուրքական ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

12:28 08.11.2021

Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում հրթիռային հարձակում է տեղի ունեցել թուրքական ռազմաբազայի վրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով քրդական «Mezopotamya Ajansı» գործակալությունը: Նշվում է, որ հարձակման հետևանքով նյութական կորուստներ չեն գրանցվել։ Նեհյա Բաշիկա շրջանի ներկայացուցիչ Զենուն Յուսիֆը մանրամասնել է, որ թուրքական ռազմաբազայի ուղղությամբ 5-7 հրթիռ է արձակվել։

̰
Մեկ օրում քովիդը Վրաստանում 74 մարդու կյանք է խլել

11:41 08.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 191 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 348 մարդ, ևս 74-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 21 477 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 10,2տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,64 […]

̰
BACK_TO_TOP