20:28 04.11.2021
2021 թվականին Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքով» արտահանել է ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝այս մասին «Աշխարհը՝ քովիդ-19-ից հետո» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով, ադրբեջանական բնական գազը մատակարարվել է Վրաստանի, Թուրքիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Հունաստանի սպառողներին։ «Իմ կողմից հնչեցված գազի ծավալի գրեթե կեսը ստացել են եվրոպացի […]
20:14 04.11.2021
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայում գործող «Քրդական բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Ժողովրդական պաշտպանության ուժերին (YPG) այն լուրերին զուգահեռ, որ Թուրքիան ամեն պահ կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ 50 բեռնատարներից բաղկացած շարասյունը մուտք է գործել Սիրիայի Քամըշլը քաղաք։ Բեռնատարներում եղել են […]
19:52 04.11.2021
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները նոյեմբերի 4-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին նահանգի Մաբաթա շրջանին հարակից Գեմրուք գյուղից երկու տղամարդու են առևանգել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը։ Նշվում է, որ քաղաքացիներից մեկը՝ 55, իսկ մյուսը 56 տարեկան է։ Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները առևանգված քաղաքացիներին ազատ արձակելու համար վերջիններիս ընտանիքներից […]
19:33 04.11.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թեև Ռուսաստանի հետ ունեցած մի շարք հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ, այնուամենայնիվ, Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կապ է պահպանում այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ղարաբաղը: Այնուամենայնիվ, ըստ նրա՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են «կառուցողական երկխոսությունը»: Որպես […]
19:11 04.11.2021
Համայն Վրաստանի պատրիարք Իլիա II-ը երկրի երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիին հացադուլը դադարեցնելու կոչ է արել։ Այս մասին է գրում aliq.ge-ն։ Պատրիարքի քարտուղար Միխեիլ Բոտկովելն այցելել է Ռուսթավիի բանտում գտնվող Սաակաշվիլին ու փոխանցել պատրիարքի ուղերձը։ «Նամակի բովանդակությունը վերաբերում է նախկին նախագահի հացադուլին»,- ասել է Բոտկովելը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրիարքը դիմելու […]
18:42 04.11.2021
Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր՝ ժամը 13:50-ին, Օնիից 1 կմ հեռավորության վրա գտնվող Պիպիլետի գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել։ Aliq Media-ի փոխանցմամբ ՝ հաղորդվել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ։ Նշենք նաև, որ վերջին շրջանում Վրաստանի այս հատվածում երկրաշարժերը հաճախակի բնույթ են ստացել։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին՝ 21։04-ին, 3.8 մագնիտուդով երկրաշարժ էր […]
15:46 04.11.2021
Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ արտադրվել է թուրքական արտադրության առաջին կործանիչի առաջին պահեստամասը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին տնօրենը հայտնել է իր թվիթերյան էջում: Տնօրենը հայտնել է, որ կործանիչների շարժիչներն արտադրվելու են 2023-ին, իսկ 2025-ին՝ կործանիչները կկատարեն իրենց առաջին թռիչքները: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, […]
15:05 04.11.2021
Մինչև նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյը ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը:
14:18 04.11.2021
Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ Հյուսեյին Այդընը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։ Նա պնդել է, որ երեկ Twitter-ում […]
13:30 04.11.2021
Թուրքիայում ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավոր Դուրսուն Աթաշը և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Գյոքերը քննադատել են երկրի իշխանությունների ագրարային քաղաքականությունը։ Ինչպես փոխանցում է Ermenighaber-ը՝ Թուրքիան 2020-ին դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում։ 2019-ին Թուրքիայի հացահատիկի ներմուծման ծավալները գումարային արտահայտմամբ կազմել էին 2.3 մլրդ դոլար։ 2020թ. 9 մլն 750.000 տոննա չափով […]
12:11 04.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 206 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 48 615 թեստ, այստեղից 32 423-ը՝ հակագենի արագ թեստով և 16 192-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 10,71%, վերջին 14 օրը –9,34%, վերջին 7 օրը – 9,77%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է […]
09:28 04.11.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբիլին կոչ է արել կառավարությանն ընդունել հրատապ և խիստ միջոցառումներ՝ երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար։ «Դիմում եմ իշխանություններին, որպեսզի ընդունեն հրատապ և խիստ միջոցառումներ՝ պարտադիր պատվաստում ռիսկային խմբերի համար, քովիդ-անձնագրերի ներդրում հանրային վայրեր այցելության համար և վճարովի բուժում չպատվաստված քաղաքացիների համար»,-Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։ Նախագահը նշել է, որ պանդեմիան աննախադեպ […]
09:19 04.11.2021
Նախընտրական քարոզարշավն անցավ այնպես, որ միմյանց նկատմամբ ատելությունն ու անպատվելը շատ ավելին էին, քան իրական խնդիրների քննարկումը, գործնականում անտեսվել են երկրի իրական կարիքները և քաղաքացիների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Ընդդիմությունն առաջնորդվում էր բոլորովին այլ՝ նեղ քաղաքական առաջնահերթություններով։ Փաստն այն է, որ ոչ տեղական ինքնակառավարման զարգացումը, ոչ էլ […]
08:37 04.11.2021
Իրանի իշխանությունները համաձայնել են ընթացիկ ամսվա վերջին վերսկսել բազմակողմ բանակցությունները՝ իրանական միջուկային ծրագրին առնչվող Գործողությունների համատեղ համապարփակ պլանին վերադառնալու շուրջ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերին Twitter-ում։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է ԵՄ համակարգող Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցում։ «Մենք պայմանավորվել ենք նոյեմբերի 29-ին Վիեննայում սկսել բանակցությունները՝ ուղղված Իրանի վրայից անօրինական և […]
08:21 04.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատանում է։ Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալությունից հետո՝ հոկտեմբերի 1-ին հացադուլ է հայտարարել։ Չորեքշաբթի ստացված հետազոտության արդյունքները վատացել են՝ համեմատած անցած ուրբաթ օրվա հետ, երբ հավաքվել էր կոնսիլիում։ «Նա բողոքում է հաճախացած սրտխփոցից։ Վտագավոր իրավիճակ կարող […]
23:17 03.11.2021
Խորհրդարանի պլանա-բյուջետային հանձնաժողովում Թուրքիայի կրթության նախարարության 2022 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ընթացք չի տրվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ -HDP) կողմից ներկայացված «մայրենի լեզվի վրա հիմնված բազմալեզու կրթության առաջարկին»։ Պատճառաբանվել է, թե դա հակասահմանադրական է։ HDP-ն առաջարկել է մայրենի լեզվով բազմալեզու կրթության պայմանները ապահովելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար կրթության նախարարության 2022թ. բյուջեն ավելացնել 10 […]
21:50 03.11.2021
Նոյեմբերի 2-ին պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ԱԹՍ-ների վերաբերյալ արած հայտարարությունը լայնորեն տարածվել են թուրքական մամուլում և շահարկումների առիթ դարձել թուրքական քարոզչամեքենայի համար: Նշյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն, անդրադառնալով ԱԹՍ-ների դեմ պայքարին, մասնավորապես նշել էր «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ԱԹՍ–ներն իրենց դրսևորել վերջին տարիների զինված հակամարտություններում, […]
20:18 03.11.2021
Վրաստանում գնալով կորոնավիրուսային իրավիճակը սրվում է, սակայն պատվաստումների տեմպն այդ ֆոնին մնում է ցածր։ Չնայած այդ ամենին, Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ այս փուլում լրացուցիչ սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն այն սահմանափակումներն ու կանոնակարգերը, որոնք արդեն սահմանվել են, պետք է խստորեն պահպանել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Գաբունիայի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «կանաչ անձնագրի» ներդրման […]
19:53 03.11.2021
Թուրքիայում 9 տարվա ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործերն աճել են 9 հազար տոկոսով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարության վիճակագրական բաժնի տվյալների համաձայն՝ 2019 թվականին 36066 դատական գործ էր բացվել «նախագահին վիրավորելու» մեղադրանքով, մինչդեռ 2010 թվականին նույն մեղադրանքով գրանցված գործերի թիվն ընդամենը 4-ն է եղել։ Այս 9 տարիների ընթացքում տվյալ մեղադրանքով գործերի […]
19:34 03.11.2021
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը և դրա հետագա սահմանագծմամբ հնարավորություն կտա համապարփակ լուծում գտնել առկա խնդրին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերով` աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով։ Նա տեղեկացրել, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ «Նախարարները միակարծիք […]
19:15 03.11.2021
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Էկա Խերխեուլիձեն երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Սաակաշվիլին շարունակում է կարծել, որ ընդդիմադիրները պետք է բոյկոտեն խորհրդարանի աշխատանքները։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նոյեմբերի 1-ին Սաակաշվիլին նամակ է հղել ընդդիմադիր պատգամավորներին՝ կոչ անելով լքել խորհրդարանը՝ հավելելով, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը […]
19:09 03.11.2021
Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների համար «3 + 3» ձևաչափով համագործակցության մեխանիզմի ստեղծումը կարող է բարձրացնել միջպետական հարաբերություններում վստահության մակարդակը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «3 + 3» համագործակցության ձևաչափը ներառում է վեց պետություն՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան։ Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների (մասնակից […]
16:43 03.11.2021
Թուրքիայում հերթական սոցհարցումն են կատարել երկրի տնտեսական դրության և քաղաքական հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով։ «+1» հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների մեծամասնությանն անհանգստացնում է Թուրքիայի տնտեսական դրությունը։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հարցվածների 63.4 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը տնտեսության վիճակն է, 10.7 տոկոսի կարծիքով՝ գործազրկությունը, 7.4 տոկոսը՝ կրթությունը, 5.7 […]
15:46 03.11.2021
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի հոկտեմբերին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նշվում է, որ Թուրքիայում 2021թ. հոկտեմբերին տղամարդիկ 22 կին են սպանել, որոնցից մեկը Ղրղզստանից էր: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 21: Ըստ […]
14:30 03.11.2021
Թուրքիայում Իսրայելի դեսպանությունը հայտնել է, որ Instagram-ում դեսպանատան պաշտոնական էջը հակերային հարձակման է ենթարկվել և F-35-երի խնդրին առնչվող աղմկահարույց հրապարկումը որևէ կապ չունի իրենց հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Իսրայելի դեսպանատան ինստագրամյան հաշվում լուսանկար էր հրապարակվել Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովի շրջանակում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպումից։ Լուսանկարը, որի անկյունում արհեստականորեն փակցված է եղել iPhone 13 Pro-ի նկար, պարունակել […]
13:58 03.11.2021
Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունների վերադարձի մասին օրենքի նախագիծը՝ ստորագրությունների անբավարար քանակի պատճառով, սակայն ասել է, որ իշխող թիմը նույնպես նախատեսում է պատրաստել նմանատիպ օրինագիծ, որը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիներին «իրենց ավանդական ազգանվանը նման ազգանուն ընտրել»։ Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Նախապատմությունը Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների մի մասը վաղուց է […]
13:35 03.11.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այքութ Էրդողդուն ուշագրավ գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ստամբուլից ընտրված պատգամավորը Twitter-ի իր էջում հայտնել է, որ WhatsApp-ում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ և հավելել․ «Ողջ քաղաքական կյանքս անցել է Էրդողանի դեմ պայքարով։ Իմ դեմ […]
12:31 03.11.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի կազմած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նվազագույնը 2 միլիոն մանկահասակ բանվոր կա։ 2 միլիոնի 30.8 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության, 23.7 տոկոսը՝ արդյունաբերության, իսկ 45.5 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Զեկույցի համաձայն՝ աշխատանքի պատճառով երեխաների սպանություններն ամենաշատը գրանցվում են գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսական […]
11:17 03.11.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 185 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 6 024 անձի մոտ, ապաքինվել է 3 818 հիվանդ։