13:55 18.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
12:56 18.03.2021
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու Թբիլիսիի Կախեթի մայրուղու վրա ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցության գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու համար, ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Անհայտ անձը երեկ ավտոմեքենայից 10 կրակոց էր արձակել«Միացյալ ազգային շարժում» կուսակցության շենքի այն հատվածի ուղղությամբ, որտեղ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի լուսանկարն է փակցված: Հիշեցնենք,որ Մելիան գրավը չվճարելու […]
12:34 18.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 23 747 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 276 436 դեպք: Ապաքինվել է ևս 378 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 269 384: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է […]
11:54 18.03.2021
Իսրայելում Հայկական համայնքների միությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ իր ձայնը բարձրացնելով այն փաստի դեմ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը մատակարարում է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի ռազմամթերքի 60 տոկոսը, այդ թվում և անօդաչու թռչող սարքերն ու կլաստերային ռումբերը, որոնք արգելված են մոտ 100 երկրի կողմից: […]
11:36 18.03.2021
Շոյգուի պատասխանը Թուրանի միասնական բանակ ստեղծելու հեռանկարի վերաբերյալ անորոշ էր ու խուսափողական: Իրականում որքանո՞վ է ակտուալ թյուրքական պետությունների ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման հարցը: Ռուսաստանի էլիտայի մոտ կա՞ արդյոք միասնական Թուրանի ստեղծման վտանգի գիտակցումը։ Այս և այլ հարցեր քննարկվել են «Հորիզոնի»-ի տաղավարում։
11:14 18.03.2021
Թբիլիսիի ամենամեծ շրջաններից մեկի՝ Գլդանիի մագիստրալ խողովակի վնասման պատճառով 18 հազար բաժանորդ մարտի 17-ի երեկոյան մնացել է առանց գազի, ասված է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության հայտարարության մեջ: Վնասը պատճառվել է «Գոնիա» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքների հետևանքով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Գազամատակարարման վերականգնման ակտիվ աշխատանքներ են տարվում։
10:29 18.03.2021
Բրյուսելում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել Վրաստան -ՆԱՏՕ համագործակցությունը, մասնավորապես՝ Վրաստանի ԶՈՒ խաղաղարար առաքելությունն Աֆղանստանում, հայտնում է 1tv.ge-ն։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունն է, և արտացոլված է մեր Սահմանադրության մեջ: ՆԱՏՕ-ի գլխավորած գործողություններում 860 […]
10:07 18.03.2021
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» իր դեմ հարուցված գործն անվանել է հարված ժողովրդավարությանն ու օրենքին։
09:34 18.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 460 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:58 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
22:43 17.03.2021
Վրաստանի վերջին քաղաքական իրադարձությունները մտահոգության տեղիք են տալիս,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո: ՆԱՏՕ-ն սպասում է, որ Վրաստանը կպահպանի ժողովրդավարական ստանդարտները, ու դա ենթադրում է քաղաքական տարաձայնությունների հանգուցալուծում` երկխոսության ճանապարհով` առանց օգտագործելու հռետորաբանություն ու գործողություններ, որոնք տանում են հասարակության պառակտվածության: Ստոլտենբերգը վերահաստատել է, որ […]
22:12 17.03.2021
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նանչո Սանչես Ամորը և ԵՄ-Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին խստորեն դատապարտել են երկրում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին պատգամավորական մանդատից զրկելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Demokrathaber.net-ը: «Սոցիալական մեդիայում արված հրապարակման պատճառով դատապարտելը, մանդատից զրկվելը և բանտարկելը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է և […]
21:19 17.03.2021
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Պատճառը նրա դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործն է, որով Գերգերլիօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Դատարանը մեղավոր է ճանաչել պատգամավորին, ինչից հետո, համաձայն Թուրքիայի սահմանադրության, որոշման […]
21:17 17.03.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վճռական են տրամադրված Թուրքիան մարտկոցների արտադրության կարևոր կենտրոններից մեկը աշխարհում դարձնելու հարցում: Այս մասին նա ասել է նախագահականում կազմակերպված «Ford մեքենայաշինական արդյունաբերության ապագայի տեսլականը» խորագրով համաժողովում։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանի տեղեկացմամբ՝ Քոջաելի նահանգում հիմնադրվելիք «Ford» մեքենաշինական գործարանում կարտադրվեն ոչ միայն դիզելային վառելիքով և բենզինով աշխատող տրանսպորտային […]
20:36 17.03.2021
Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Ֆորումն այս տարի նվիրված է COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։ Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը […]
20:30 17.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 460 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
18:57 17.03.2021
Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն Ադրբեջանի պետական AZAL ավիաուղիների վարչության ղեկավարի , Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության միջազգային կապերի բաժնի տնօրենի և տուրիստական գործակալությունների ասոցիացիայի նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ մարտի 19-ից Բաքու-Թբիլիսի-Բաքու օդային չվերթի վերականգնման վերաբերյալ կա կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություն։ Ըստ տեղեկության՝ Վրաստանի դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային համաճարակը, ինչպես ամբողջ աշխարհում, […]
18:40 17.03.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ապրիլի 14-ին սպասվում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցը Թուրքիա: Այս մասին Չավուշօղլուն ասել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայի նախագահականում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին: Չավուշօղլուն, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության թեմային, նշել է, որ նախօրեին Աթենքում խորհրդատվական բանակցությունները կայացել են դրական մթնոլորտում: «Շարունակելու […]
18:15 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
17:41 17.03.2021
Անհայտ անձինք կրակել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության Թբիլիսիի գրասենյակի վրա: Այս մասին հայտարարվել է կուսակցության մամուլի ծառայությունում: «Նրանք կրակել են «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի վրա: Գովազդային վահանակի վրա, որի վրա պատկերված է Նիկա Մելիան (կուսակցության ղեկավարը՝ ՏԱՍՍ-ի մեկնաբանությունը), մի քանի կրակոցի հետքեր կան: Գնդակոծությունն իրականացվել է սպիտակ […]
16:56 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
15:43 17.03.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter-ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ու նրա կինը […]
15:35 17.03.2021
Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանը և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մամուլի ասուլիս են կազմակերպել Անկարայի Ուլուս շրջանի այն հրապարակում, որտեղ գտնվող հայկական գերեզմանոցում ապօրինի շինարարությունը շարունակվում է։ Ջանդանն ու Փայլանը փորձել են տեղում զննություն իրականացնելու, բայց ոստիկանները արգելել են նրանց մուտք գործել գերեզմանոցի տարածք։ Այս […]
14:28 17.03.2021
Առնվազն ինը մարդ է զոհվել և ևս ավելի քան 1,8 հազար մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել Չհարշաբե Սուրիի՝ Իրանում կրակի ավանդական տոնի ընթացքում: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի Արտակարգ պատահարների կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին։ «Գիշերը Չհարշաբե Սուրիի ժամանակ ինը մարդ է զոհվել, 1 894-ը՝ տուժել»,- նրա խոսքերը մեջբերում է IRIB […]
13:55 17.03.2021
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով […]
13:43 17.03.2021
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն կարող են անցնել երկկողմ երկխոսության հաստատմանը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Բայց այն, ինչ արվել է այսօր, նախ այն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ, հուսով եմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, […]
13:25 17.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 460 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
12:07 17.03.2021
Աղդամի շրջանում ականի պայթյունից մահացել է ադրբեջանական ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով մահացել է 12 ադրբեջանցի, ևս 14-ը՝ վիրավորվել։