13:25 17.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 460 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
12:07 17.03.2021
Աղդամի շրջանում ականի պայթյունից մահացել է ադրբեջանական ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով մահացել է 12 ադրբեջանցի, ևս 14-ը՝ վիրավորվել։
12:00 17.03.2021
Թուրքիան հերթական անգամ հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նշվում է, որ 7 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի […]
11:27 17.03.2021
Մարտի 17-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 382 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 276 067 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 27 167 թեստավորում։ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 313 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 269 006 մարդ: Երկրում վարակից […]
10:47 17.03.2021
ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բանաձևում […]
09:51 17.03.2021
Իրանի իսլամական հանրապետությունը սկսել է Նաթանզի ստորգետնյա գործարանում ուրանի հարստացումը IR-4 կատարելագործված ցենտրիֆուգների օգնությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ Նշվում է, որ Իրանը սկսել է բնական UF6-ի (ուրանի ֆտորիդ) մատակարարումը 174 ցենտրիֆուգներից կազմված կասկադ։ Իսլամական հանրապետությունը ցույց է տվել, որ մտադիր է Նաթանզի ձեռնարկությունում տեղակայել կատարելագործված ցենտրիֆուգների երկրորդ կասկադը։ […]
09:21 17.03.2021
Վրաստանի տարածքի մեծ մասում կեսգիշերին էլեկտրականությունն անջատվել է։ Խոսքը վերաբերում է նաև Թբիլիսիին, Քութաիսին, Բաթումին ու Փոթիին։ Պատճառը եղել է «Մցխեթի» էլեկտրամատակարարման խոշոր գծի հետ կապված խնդիրը, հայտնում է Sputnik Georgia-ն։ Վրաստանի և Թուրքիայի էլեկտրահամակարգերը կապող 400 կվատտ գծի անջատման պատճառով էլեկտրաէներգիայի ներկրումը խաթարվել է, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել անջատում։ Այժմ իրականացվում են […]
09:17 17.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 450 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:10 17.03.2021
Մարտի 13-ին, ինչպես հայտնել էինք, Վրաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43,2 հազար դեղաչափ, որը հիմնականում նախատեսված է բժշկական անձնակազմի համար: Սակայն,Վրաստանի 4,5 հազար բուժաշխատողներից պատվաստվել է ընդամենը 1143-ը: Պատվաստման հարցում բուժաշխատողների դժկամությունը Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կապել է դեղամիջոցի նկատմամբ նրանց թերահավատության հետ։ Բնակչության զանգվածային պատվաստման […]
23:47 16.03.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն ՝ երկրում հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին, քանի որ անցած տարվա հոկտեմբերին կայացած ընտրությունները բոլոր միջազգային կազմակերպությունները ճանաչել են արդար և մրցակցային: Այդ մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի 6-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը: «ԵԱՀԿ-ն և միջազգային բոլոր կարևոր դիտորդները ճանաչեցին 2020 թվականի […]
22:34 16.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանում բարձրաստիճան գեներալ է ձեռբակալվել: Անկախ փորձագետները դա կապում եմ ներքաղաքական խնդիրների հետ: Ո՞վ է այդ գեներալը ու ինչում է մեղադրվում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:49 16.03.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի արտաքին գերատեսչության և Եվրոպայի հարցերով նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Չավուշօղլուն, 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին խոսելու առիթը բաց չթողնելով, ԵՄ-ին մեղադրել է այդ ժամանակ Թուրքիային չաջակցելու մեջ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն հեղաշրջման փորձի ժամանակ միայնակ է թողել […]
21:10 16.03.2021
Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժություններին օգտագործվել են թուրքական «Bayraktar» հարվածային ԱԹՍ-եր։ Անօդաչու ռչող սարքերը թռիչքներ են կատարել պայմանական հակառակորդի տեղակայման վայրը հայտնաբերելու և տվյալները կառավարման կետեր փոխանցելու նպատակով։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ Ադրբեջանում և Հայաստանում, մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ։
16:00 16.03.2021
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի ձերբակալությունը: Նշվում է, որ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով ազատազրկումը: Վերջին շրջանում նա ղեկավարում էր 4-րդ (Բաքվի) բանակային կորպուսը: Աքփերովը հեռացվել է Պաշտպանության նախարարությունից պատերազմի առաջին օրերին: Բայց միայն փետրվարի 8-ին է հաղորդվել, որ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրաման է […]
15:44 16.03.2021
Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ արված մեկնաբանության մեջ: Ինչպես նշել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից՝ «այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը երկու […]
15:40 16.03.2021
Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատի կառուցման, տեսախցիկների ու այլ ընկալող համակարգերի և դիտարկման աշտարակների տեղադրման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ներկայումս թուրք-սիրիական 911կմ երկարությամբ սահմանի 837 կմ-ի երկայնքով 3մ բարձրությամբ բետոնե բլոկներով պատն արդեն կառուցված է: Պատի ողջ երկայնքով պարեկային ծառայություն իրականացնելու համար կառուցվել է նաև ավտոճանապարհ: Թուրքիա-Իրան սահմանի Իգդիրի հատվածում արդեն կառուցվել […]
13:35 16.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
12:34 16.03.2021
Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում զենքի արտահանումը շարունակում է գերակա դիրք զբաղեցնել, հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ Խաղաղության հարցերով Ստոկհոլմի հետազոտական ինստիտուտի կողմից ներկայացված վիճակագրության՝ 2016-2020թթ. զենքի արտահանումը Թուրքիայից 2011-2015թթ. համեմատ ավելացել է 30 տոկոսով։ Հատկանշական է, որ խիստ նվազել է այլ երկրներից զենքի ձեռքբերումը։ Ներմուծումը պակասել է 59 տոկոսով։ Տեղական զենքի արտադրությանը մեծ կարևորություն տվող Թուրքիան եթե […]
12:25 16.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 128 մարդ, ևս 8-ը՝ մահացել։ Մեկ օրում Վրաստանում կատարվել է 29 652 թեստավորում։ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 693 դեպք, ապաքինվել է 275 685 մարդ, մահացել՝ 3 658-ը։
09:09 16.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:15 16.03.2021
Հայաստանի երեք քաղաքացիներ մի քանի տարվա դաժան շահագործումից հետո ազատ են արձակվել, իսկ նրանց ստրկության մեջ պահողներին սպառնում է 15 տարվա ազատազրկում: Sputnik Georgia-ն, հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին, հայտնում է, որ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Նինոծմինդայի մունիցիպալիտետի դատախազության ներկայացուցիչների հետ (Սամցխե-Ջավախեթիի շրջան) բերման են ենթարկել հայր ու որդու՝ մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) մեղադրանքով: Քննության ընթացքում պարզվել է, […]
22:19 15.03.2021
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան չի անհանգստանում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինրև հիմա հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մտահոգություն և անհանգստություն հայտնենք, թե ինչու մինչ այժմ չի զանգահարել։ Մի փոքր կտրուկ կլինեմ, բայց այս իրավիճակը ինձ հիշեցնում է թերարժեքության […]
21:39 15.03.2021
Մարտի 15-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ մտքեր […]
21:25 15.03.2021
Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության, առափնյա պաշտպանության ծառայությունը, Վրաստանի տարածքային ջրերում հյուրընկալում է ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ ծովային ստորաբաժանումը (SNMG2): Ինչպես տեղեկացնում է 1tv.ge-ն, ՆԳ նախարարության տեղեկությամբ՝ ստորաբաժանումն ընդգրկում է առաջատար CRISTOBAL COLON (Իսպանիա), REGINA MARIA (Ռումինիա), KEMALREIS (Թուրքիա) և SMELI (Բուլղարիա) նավերը: Միավորումը ղեկավարում է կոնտրծովակալ Մանուել Ագիրե Ալդերեգիան: Գերատեսչության տվյալներով, նավահանգստային այցը նպատակ ունի […]
21:16 15.03.2021
Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր մասնաշենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ էին հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։ Պաշտոնական տվյալներով՝ հիշյալ տարածքում նախկինում ոչ միայն գերեզմանոց, այլ նաև եկեղեցի ու բաղնիք է եղել։ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը […]
20:52 15.03.2021
Վրաստանում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես փոխանցում է 1tv.ge-ն, ատորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 19:25-ին: Ինչպես հաղորդում է երկրագնդի ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի ՝ սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Օնի քաղաքի մերձակայքում:
20:45 15.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
20:31 15.03.2021
Վերջին տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների կարգավորման թեմային, նախապայման է ներկայացրել Թուրքիային: Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ ո՛չ Եգիպտոսի կողմից, ո՛չ էլ Թուրքիայից կողմից առ այսօր որևէ նախապայման առաջ չի քաշվել: Շուքրին նշել է, որ թուրք-եգիպտական […]