Կարո Փայլանն այցելել է Անկարայի հայկական գերեզմանոց, որտեղ ապօրինի շինարարություն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

Կարո Փայլանն այցելել է Անկարայի հայկական գերեզմանոց, որտեղ ապօրինի շինարարություն է

15:35 17.03.2021

Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանը և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մամուլի ասուլիս են կազմակերպել Անկարայի Ուլուս շրջանի այն հրապարակում, որտեղ գտնվող հայկական գերեզմանոցում ապօրինի շինարարությունը շարունակվում է։ Ջանդանն ու Փայլանը փորձել են տեղում զննություն իրականացնելու, բայց ոստիկանները արգելել են նրանց մուտք գործել գերեզմանոցի տարածք։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ապօրինի շինարարության մասին օրեր առաջ առաջինը ահազանգած Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրենը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ համաձայն բոլոր պաշտոնական աղբյուրների՝ շինհրապարակի տարածքում նախկինում հայկական գերեզմանոց և մատուռ է եղել։

Նա մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ երկրի իշխանությունները արտոնում են գերեզմանոցի տարածքում նման շինարարությունը՝ բետոնի շերտի տակ թաղելով մարդկային ոսկորները։ Ջանդանը իր ափսոսանքն է հայտնել, որ մարդիկ, ՏԻՄ մարմիններն ու երկրի իշխանությունները այդքան անխիղճ են և կարող են նման կերպ անարգել նախնիների հիշատակը։ «Մի՞թե կարծում եք, որ գերեզմանոցի վրա կառուցված խանութներում մարդիկ հանգիստ խղճով կարող են առևտուր անել։ Գերեզմանի վրա կառուցված խանութը չի կարող բարօրության աղբյուր լինել»,- ընդգծել է նա։

Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրել է, որ նշված տարածքը Անկարայի պատմամշակութային շրջաններից է։ Այնտեղ երկարատև ժամանակ կողք-կողքի ապրել ու արարել են հայերը, քրդերն ու թուրքերը։

«Մեր թիկունքում գտնվող թաղամասը նախկինում հայկական գերեզմանոց է եղել։ Այստեղ ապրող հայերը աքսորվեցին այս տարածքներից։ Նրանց կրոնի նկատմամբ հարգանք չցուցաբերվեց։ Նույնիսկ նրանց հանգուցյալների նկատմամբ հարգանք չի ցուցաբերվում։ Հանգուցյալի հանդեպ հարգանք չունեցողը ողջերի նկատմամբ էլ երբևէ հարգանք չի կարող ունենալ։ Այստեղ մահացած հայերին աղոթքներով հուղարկավորել են, նրանց գերեզմաններին գերեզմանաքարեր են կառուցել։ Այդ գերեզմանաքարերը կոտրել էին, հիմա էլ գերեզմանները ծածկում են բետոնով։ Ո՞ւմ խիղճը կարող է սա հանդուրժել։ Մի՞թե այս երկրում մեծամասնություն կազմող մուսուլմանների խիղճը կարող է հանդուրժել սա»,- ասել է Փայլանը։

Նա նշել է, որ որպես պատգամավոր, եկել էր ապօրինի շինարարության տարածքում դիտումներ կատարելու, բայց անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրա մուտքը տարածք։ Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ է արել դադարեցնել հայկական գերեզմանոցի վրա ապօրինի կառույցների շինարարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

21:56 11.06.2025

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

21:46 11.06.2025

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

21:42 11.06.2025

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

21:39 11.06.2025

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...

BACK_TO_TOP