TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 520 բեռնատար է կուտակվել

20:41 06.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 մլն 681 հազար 682-ի

19:45 06.03.2021

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 82 մարդ։Մահերի ընդհանուր  թիվը հասել է 60 հազար 594-ի:Այս մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին: Խոսնակը հավելել է, որ վարակված 1 մլն 681 հազար 682 քաղաքացիներից 1 մլն 435 հազար 357-ն առողջացել  կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: Ծայրահեղ վիճակում է 3784 մարդ, նրանք բուժում են […]

̰
Վրացի բժիշկները միացել են Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող  ընդդիմության բողոքի ակցիաներին

18:25 06.03.2021

Մի խումբ վրացի բժիշկներ միացել են Ռուսթավելի պողոտայում ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների բողոքին:Մտադիր են  վրան տեղադրել խորհրդարանի դիմաց,որտեղ առաջին բուժօգնություն կցուցաբերեն ակցիայի մասնակիցներին: «Այս կերպ մենք ցանկանում ենք աջակցություն հայտնել մեր քաղաքացիներին:Մի քանի օրից մենք շտապ վրան կտեղադրենք, որտեղ միշտ կհերթապահի   բուժանձնակազմը և  բժշկական օգնություն կցուցաբերի քաղաքացիներին», – ասել բժիշկ Սոֆո Ջափարիձեն: Միևնւյն ժամանակ ,բժիշկները, […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

15:21 06.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Վրաստանում անչափահասների բռնաբարության համար պատիժը խստացվել է և սահմանվել անժամկետ ազատազրկում. ՆԳՆ

13:46 06.03.2021

«Անչափահասների բռնաբարության համար պատիժը խստացվել է, որոշվել է անժամկետ ազատազրկում»,- այս մասին ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին ասել է Վրաստանի խորհրդարանում՝ «նախարարական ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ: «Նախարարության նախաձեռնությամբ ընդունվեց նոր օրենք` սեռական հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ: Անչափահասի բռնաբարության համար պատիժը խստացվել է և սահմանվել անժամկետ ազատազրկում: Նաև այս հանցագործությունը կանխելու համար ստեղծվել են բռնաբարողներին հսկելու մեխանիզմներ», […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

13:26 06.03.2021

Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և, վերահաստատվել փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք

11:16 06.03.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 19 737 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 1,8%, վերջին 14 օրը – 1,6%, վերջին 7 օրը – 1,44%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 617 դեպք: Ապաքինվել է ևս 91 պացիենտ, […]

̰
Վրաստանը բացում է օդային սահմանը ևս 4 երկրի համար

10:28 06.03.2021

Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար, հայտնում է Ալիք Մեդիան։ Համապատասխան որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից։ Նշված երկրների քաղաքացիները պարտավոր են Վրաստան մուտք գործելիս ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որն արվել է թռիչքից առաջ ոչ շուտ քան 72 ժամվա ընթացքում: Երկիր մուտք գործելու 3-րդ օրը իրենց […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:32 06.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վրաստանն ավարտում է Ադրբեջանի հետ սահմանակից Դավիթ Գարեջի վանական համալիրի սահմանային հատվածի շինարարությունը

23:28 05.03.2021

«Մոտ ապագայում վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող Դավիթ-Գարեջի վրացական վանքի հարակից տարածքում կավարտվի սահմանային գոտու շինարարությունը», – հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Շինարարության սկզբում նախարարը խոստացել էր, որ դա կլինի տարածք, որը կհամապատասխանի բոլոր ժամանակակից չափորոշիչներին: Սահմանային հատվածի շինարարությունը սկսվել է 2020 թվականին՝ վանական համալիրի շուրջ Ադրբեջանի հետ սրված  իրավիճակի ֆոնին, երբ ադրբեջանցի […]

̰
Թուրքիայում հայտնել են ռազմական ուղղաթիռի կործանման նախնական պատճառը

23:17 05.03.2021

Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման նախնական պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են: Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 11 զինվորական, ևս երկուսը տուժել են։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 4-ին, Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ուղղաթիռը Բինգյոլից Թաթվան էր ուղևորվում։ Երբ ուղղաթիռի հետ կապը կորել է, որոնումներին անմիջապես ուղարկվել են անօդաչու թռչող […]

̰
Զելենսկին Սաակաշվիլիին զրկել է պաշտոնից

22:48 05.03.2021

Միխեիլ Սաակաշվիլիին հանել են Ուկրաինայի քաղաքաշինության ոլորտում խնդրահարույց հարցերի լուծման համակարգող խորհրդի կազմից, նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը հրապարակել են նրա պաշտոնական կայքում: Փաստաթուղթը ուժի մեջ է մտել նախօրեին։ Խորհրդում նրա տեղը զբաղեցրել է բարեփոխումների գործադիր կոմիտեի փորձագետ Գիորգի Ցխակայան։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին 2013-ին լքել է երկիրը այն բանից հետո, երբ նրա դեմ […]

̰
Էրդողանը Անգելա Մերկելի հետ քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների հարցեր

20:00 05.03.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։   Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը կարևորել է ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օգնությունը Սիրիա փախստականների կամավոր […]

̰
Իրանում կանխել են Մեշհեդ տանող ճանապարհին օդանավի առևանգումը

16:55 05.03.2021

ՀՕՊ կորպուսի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հինգշաբթի երեկոյան Ահվազի օդանավակայանից Մեշհեդ թռչող Iran Air-ի Fokker 100 ինքնաթիռի առևանգման դավադրությանը «խանգարել» է ԻՀՊԿ-ի սպաների զգոնությունը: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Սպահանի օդանավակայանում, և հանցագործը ձերբակալվել է: Դավադրության կատարողն առևանգումից հետո մտադիր էր օդանավով վայրէջք կատարել Պարսից ծոցի հարավային երկրներից մեկի օդանավակայանում, փոխանցում է […]

̰
Գերմանական Բունդեսթագը պատգամավորին զրկել է անձեռնմխելիությունից՝ կապված ադրբեջանական խարդախության հետ

15:45 05.03.2021

ԳԴՀ խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել Ակսել Ֆիշերի անձեռնմխելիությունից զրկելուն, որը դարձել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանից փող ստանալու վերաբերյալ կոռուպցիոն հետաքննության գործով մեղադրյալ, հայտնում է DW-ն: Բունդեսթագը զրկել է իշխող կոալիցիայի անդամ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) պատգամավոր Ակսել Ֆիշերին անձեռնմխելիությունից՝ հետաքննող մարմիններին խուզարկություններ կատարելու և ապացույցներ գտնելու իրավունք տալու համար: Հինգշաբթի՝ մարտի 4-ին, պլենումը միաձայն որոշում է […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:05 05.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

̰
Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը․ Աննա Նաղդալյան

14:29 05.03.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցին՝ Ադրբեջանի նախագահը կրկին նշել է, որ լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա, Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է […]

̰
Թուրքիան պուտչիստների հետ կապ ունենալու կասկածանքով 40 անձի ձերբակալման հրաման է տվել

13:37 05.03.2021

Անկարայի գլխավոր դատախազությունը «Ֆեթուլլահիստների ​​ահաբեկչական կազմակերպության» (FETO) գործունեությանը ներգրավված լինելու մեջ կասկածվող 40 անձանց ձերբակալման հրաման է տվել։ Անկարան նրանց մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Haberturk հեռուստաալիքը: Ձերբակալություններն իրականացվում են Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարական կառույցներում FETO-ի գործունեության հետաքննության շրջանակներում: Կասկածյալների ցուցակում կան 19 սպաներ, ինչպես […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք

11:50 05.03.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք, որից 192-ը՝ մայրաքաղաք Թբիլիսիում։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 22 022 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 1,77%, վերջին 14 օրը – 1,62%, վերջին 7 օրը – 1,31%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 262 դեպք: Ապաքինվել […]

̰
ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

10:31 05.03.2021

2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով: Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին: Հարավկովկասյան երկաթուղու […]

̰
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

10:23 05.03.2021

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ցնցումներն արձանագրվել են ժամը 02:40-ին: Ինչպես տեղեկացնում է Մոլորակն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտ – սեյսմիկ մոնիտորինգի ազգայի կենտրոնը, երկրաշարժը տեղի է ունեցել Ղազբեգի ավանի մոտ, Բլոդի գյուղից 18 կմ հեռավորության վրա: Նրանց փոխանցմամբ, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 մագնիտուդ:

̰
Սահմանափակումներ, որոնք մարտի 8-ից կվերացվեն Վրաստանում

10:12 05.03.2021

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ հաջորդ շաբաթ երկրում կշարունակվի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումների փուլային վերացման գործընթացը: Մարտի 1-ից երկրում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Արգելքների մեղմացման հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 8-ին: Մարտի 8-ից երկրում՝ կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները, ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Լարսի անցակետում

09:41 05.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Bayraktar-ի ստեղծող, ԼՂ պատերազմի ստրատեգ թուրք գեներալն ավիաաղետի զոհ է դարձել

09:19 05.03.2021

Մարտի 4-ի ցերեկը Թուրքիայում զինվորական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված գեներալը Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար Օսման Էրբաշն է, ով կանգնած է Bayraktar TB 2 հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման ակունքներում և մասնակցել է դրա փորձարկումներին։ Այս մասին գրում է WarGonzo տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելչուկ Բայրաքթարին: Բացի […]

̰
Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

22:11 04.03.2021

Գերմանիայի Բունդեսթագում այսօր կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։ Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդթի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։ Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր: Ինչպես […]

̰
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ 9 մարդ մահացել է

21:03 04.03.2021

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»- ն: Թուրքիայի արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, ևս 4-ը վիրավորվել են: «Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան էր թռնում ժամը 14.55-ին (Երևանի ժամանակով), կապն ընդհատվել է 15։25-ից (Երևանի ժամանակով): Որոնումներին անմիջապես ուղարկվել են անօդաչու […]

̰
Թուրքիայում արտադրվել է առաջին բեռնատար ԱԹՍ-ն

19:59 04.03.2021

Թուրքիայում արտադրվել է Albatros անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն։ Այն շահագործելու են  Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական ASELSAN, ALTINAY և DASAL ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։ Հաղորդում է Ermenihaber-ը: ԱԹՍ-ի առավելագույն բեռնատարողությունը 50 կգ է, իսկ թռիչքի բարձրությունը՝ բեռնված վիճակում 3000 մետր։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն, իսկ օդում կարող է մնալ […]

̰
Կարասինը խոսել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնման հարցի մասին

19:12 04.03.2021

ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում  խոսել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնման հարցի մասին՝ նշելով, որ հարցը մնում է չլուծված՝ այդ թվում նաև համաճարակային իրավիճակից ելնելով: «Որպեսզի ավիահաղորդակցության հարցը տեղից շարժվի, անհրաժեշտ է, որ կորոնավիրուսից ազատվենք, հակառակ դեպքում այս ամենը տեսական բնույթ է կրում»,- հայտարարել է Կարասինը: Կարասինը նաև խոսել […]

̰
Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում հակաէրդողանական բնույթի պաստառների առթիվ

18:42 04.03.2021

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղադրված գովազդային վահանակի վրա տեղ գտած «Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրառման առթիվ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը: Դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի որոշ փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա տեղ գտած «Stop tripled femicide in Erdogan’s Turkey  5,000 Women […]

̰
Վրաստանի կառավարությունը սկսում է աշխատանքը երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրի շուրջ

17:52 04.03.2021

«Օկուպացիայից հետո մեր բնակչության համար մարտահրավեր է տնտեսությունը, աղքատությունը, գործազրկությունը, և մենք պետք է միասին աշխատենք այս ուղղությամբ: Մեր հիմնական ուշադրությունը պետք է ուղղված լինի այդ խնդիրների լուծմանը, այլ ոչ թե անիմաստ, անբովանդակ քաղաքական վեճերին և առճակատումներին»,- կառավարության այսօրվա նիստին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ըստ նրա՝ երկրում կան լուրջ մարտահրավերներ աղքատության տեսանկյունից, որոնք […]

̰
BACK_TO_TOP