20:42 02.03.2021
Թուրքիայում կայացել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված դատական գործի լսումները։ Իմամօղլուն մեղադրվում Օրդու նահանգի նախկին նահանգապետ Սեդդար Յավուզին վիրավորելու մեջ։ Հաղորդում է Ermenihaber.a-ը։ Ըստ մեղադրանքի՝ Իմամօղլուն հունիսի 5-ին՝ Օրդուից Ստամբուլ վերադառնալիս, օդանավակայանում տեղի ունեցած վեճի ժամանակ վիրավորել է Օրդուի նահանգապետին, ինչի առթիվ նահանգապետարանը հայց է ներկայացնել վերջինիս դեմ։ Պաշտպանության կողմը պնդում է, որ […]
20:17 02.03.2021
Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Ուշագրավ է, որ սա Էրդողանի և Մակրոնի առաջին հանդիպումն է նախորդ տարվա սեպտեմբերին ծագած թուրք-ֆրանսիական լարվածությունից հետո։ Ավելի վաղ ֆրանսիական «L’Opinion» թերթը […]
18:25 02.03.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման գործին, ինչպես նաև խոսել նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպումից: «Ես ասել եմ, որ մենք չենք միջամտի օրենքի իրագործմանը: Պարոն Մելիան, նրա կուսակցությունն ու ընտանիքը մեծ հնարավորություն ունեն վճարելու այդ գրավը: Այսպիսով, բանտից կազատեն Մելիային՝ ցանկացած պահի»: […]
15:35 02.03.2021
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 180 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը պետքարտուղար Էնթոնի Բլինկենին կոչ է արել ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող և հակաամերիկյան քաղաքականություն վարող Թուրքիային պարտադրել հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը, Asbarez-ի փոխանցմամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «Մենք միանում ենք մեր կոալիցիոն գործընկերների, համայնքի ակտիվիստների և Ամերիկայի դաշնակիցների հետ՝ ողջունելով այս հզոր, […]
14:43 02.03.2021
Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում երկրի պետական դրոշը հայտնվել է աղբամանում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, քաղաքի բնակիչներն այն լուսանկարել և տեղադրել են համացանցում, որը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք հասարակության մոլեռանդ շրջանակների մոտ, թուրքական մամուլում՝ քննարկման առարկա դառնալով սոցցանցերում։ Միջադեպի առնչությամբ Քումլուջայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել: Քննություն կատարելու համար դեպքի վայր են […]
13:23 02.03.2021
Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Թուրքիայի վերաբերյալ Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը սխալ է հասկացվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել էր թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, որ Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։ «Ե՛վ Իրանի, և՛ Թուրքիայի կառավարությունները համակարծիք են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունք […]
13:10 02.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
11:40 02.03.2021
Այսօր՝ առավոտյան ժամը 9-ից, Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համակիրները բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ: Տեղում մոբիլիզացված են նաև ոստիկանական ուժեր: Ակցիայի մասնակիցները պատգամավորներին դիմավորել են վիրավորական բացականչություններով: Լրագրողների հայտարարությամբ՝ ընդդիմադիրները փորձել են փակել խորհրդարանի մուտքը, պարեկային ոստիկանությունը դա թույլ չի տվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում ընդդիմադիրների ու ոստիկանների միջև: Հաղորդվում […]
11:33 02.03.2021
Թուրքիայի զինված ուժերը տանկեր և բետոնե բլոկներ են տեղափոխել Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգ: Այս մասին հայտնում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ այդ բետոնե բլոկներն օգտագործվելու են թուրքական դիրքերի համար և տանկերը տեղակայվելու են սահմանապահ զորքերում:
11:31 02.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք, ապաքինվել է 163 հիվանդ:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 271 379 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 265 686: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը 3 532 պացիենտի կյանք է խլել։
09:33 02.03.2021
Մարտի 1-ի երեկոյան չնախատեսված հանդիպում է կայացել Վրաստանի իշխանությունների ու ընդդիմության միջև։ Նախագահական պալատում կողմերի միջև հանդիպում կազմակերպելն անսպասելիորեն առաջարկել էր Թբիլիսիում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Հանդիպմանը ներկա են գտնվել Շառլ Միշելը, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի գլխավորւթյամբ: Ներկա էր նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը: «Մենք շատ […]
22:42 01.03.2021
Վրաստանում դեռ նախորդ տարեվերջին և 2021 թվականի սկզբին կառավարությունից, Առողջապահության նախարարությունից և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում էին, թե երկիրը կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի չափաբաժինը ստանալու է փետրվարի վերջին: Նախորդ շաբաթ հայտարարվեց, որ Pfizer տեսակի պատվաստանյութի շուրջ 30 հազար չափաբաժինը, որը երկիրը ստանալու էր և ըստ ծրագրի մարտի սկզբից սկսելու էր բնակչության պատվաստումը, դեռևս չի […]
21:08 01.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
20:38 01.03.2021
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է համարել Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում: Այս մասին […]
20:15 01.03.2021
Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր աշխարհայացքը ազդեցություն է կրել ամերիկյան ռեալիթի շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանից: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քայան պատմել է Քարդաշյանի և նրա ընտանիքի նկատմամբ ունեցած իր հատուկ հետաքրքրասիրության մասին: Նշել է, որ երբ անգլերեն սովորելու համար մեկնել է Միացյալ նահանգներ, սկսել […]
19:59 01.03.2021
Մարտի 1-ից Ռուսաստանը թանկացրել է ցորենի մաքսատուրքերը, իսկ Վրաստանը կտեղափոխվի այլընտրանքային շուկաներ: Վրաստանի ցորենի և ալյուրի արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքերով՝ որոշակի քանակությամբ ռուսական ցորեն արդեն փոխարինվել է ղազախականով: Հաղորդում է aliq.ge-ն։ «Գինը չի բարձրացել, ռուսականն այս պահին պարզապես փոխարինվել է որոշակի քանակությամբ ղազախական ցորենով, և որոշակի քանակություն, հավանաբար, կփոխարինվի ուկրաինական ցորենով, գուցե […]
18:15 01.03.2021
Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Իրանի դեսպանը նաև ասել է, որ Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից և հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները։ «Մենք մերժում ենք Թուրքիայի միջամտությունը Իրաք, Թուրքիայի ուժերը չպետք […]
16:48 01.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի […]
15:57 01.03.2021
Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ այս անգամ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կիբերանվտանգության ոլորտում: Նշենք, որ փետրվարի 19-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևը համաձայնագիր են ստորագրել տրանսպորտի և […]
15:49 01.03.2021
Պեսկովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս երկու պետությունների ղեկավարների միջև «բավական հանգամանալից հեռախոսազրույց» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է հեռուստակամրջի անցկացման հնարավորությունը:
15:25 01.03.2021
Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, մարտի 1-ին մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքներն, այլ նաև հետևել ենք այդ պետության (Իսրայելի) բոլոր գործողություններին, որոնք ուղղված են Իրանի անվտանգության դեմ»,- ասել է […]
14:43 01.03.2021
Թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն է առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել է Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են համարում […]
14:33 01.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
12:59 01.03.2021
«Կովիդ 19»-ի պայմաններում Եվրոպան ցույց տվեց և շարունակելու է ցուցադրել իր համերաշխությունը Վրաստանին: Կանենք հնարավորինս, որ Վրաստանի համար շուտով հասանելի լինեն պատվաստանյութերի առաջին չափաբաժինները,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մենք մոբիլիզացրել ենք շուրջ 400 միլիոն եվրո ՝ այս ճգնաժամը հաղթահարելու համար: […]
12:50 01.03.2021
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահ է, որ Իրանը մասնակից է Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունին: Այս մասին քաղաքական գործիչը խոսել է մարտի 1-ին Kan հեռուստառադիոընկերության եթերում: Պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 25-ին իսրայելական նավի վրա: Վթարի հետևանքով զոհեր չեն եղել: Պայթյունի պատճառները չեն նշվել: «Նախ, սա իսկապես Իրանի գործն է, պարզ է», […]
12:45 01.03.2021
«Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին ինտենսիվ աշխատել իրավիճակը չեզոքացնելու համար»,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո, փոխանցում է 1tv.ge-ն։ «Ինչպես նշեցիք, իմ այցը քաղաքական ճգնաժամի ֆոնին է։ Սա, իհարկե, անհանգստացնում է Եվրամիությանը և անձամբ ինձ»,-հայտարարել է Շառլ Միշելը: Վրաստան այցի շրջանակներում նա ծրագրում է […]
12:41 01.03.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը քննարկել են Վրաստանում առկա քաղաքական իրավիճակը: «Այս երկրին, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է ներքին կայունություն, հաշտեցում, երկխոսություն: Սա մեր միակ ճանապարհն է, որպեսզի Վրաստանը ստանա բոլոր շահաբաժինները, որոնք մեզ տալիս է դեպի ԵՄ ճանապարհը: Մենք պետք է ժամանակին կարողանանք գիտակցել, որ այս ամենը […]
11:57 01.03.2021
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 520: Այսօր երկրում կորոնավիրուս է հաստատվել 160 մարդու մոտ, ապաքինվել է 409 պացիենտ:
11:31 01.03.2021
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօրվանից՝ մարտի 1-ից երկրում մի շարք սահմանափակումներ վերացվում են, մասնավորապես՝ Հնարավոր կլինի անցկացնել կոնֆերանսներ և թրեյնինգներ` համապատասխան կանոնների պահպանմամբ։ Բաթումում ռեստորանները կսկսեն գործել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Աշխատանքը վերսկսում են հանրային և մասնավոր մանկապարտեզները` աշխատակիցների պարտադիր թեստավորման պայմանով: ԲՈՒՀ-երը և քոլեջները կկարողանան գործնական, լաբորատոր աշխատանքներն […]
09:54 01.03.2021
Թուրքիան մտադիր է երկրում ստեղծվող հիբրիդային հրթիռի օգնությամբ 2023 թվականին անօդաչու տիեզերական սարք հասցնել լուսին: Այս մասին հայտարարել է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 9-ին ներկայացրել էր ազգային տիեզերական ծրագիրը: Նա առաջարկել էր կառուցել սեփական տիեզերակայան և 2023-ի վերջին երկրի առաջին քաղաքացուն ուղարկել լուսին: Ավելի […]