15:50 11.03.2021
Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ: Դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջելով պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ: Իրանի ԱԳՆ […]
15:08 11.03.2021
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Բացի դրանից՝ Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջել է պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի կառավարության մամուլի խոսնակ Ջոթյար Ադիլն Էրբիլում կազմակերպված մամուլի ասուլիսում նշել […]
13:00 11.03.2021
Իրանում սկսվել է հունիսի 18-ին նախատեսված նախագահի ընտրության համար թեկնածուների գրանցումը. գործընթացը կտևի մինչև մարտի 16-ը: Յոթ օրվա ընթացքում ամբողջ հանրապետությունից ընտրապայքարին մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց դիմումները: Մարտի 20-ին Իրանը նշում է ազգային գլխավոր տոներից մեկը՝ Նովրուզը (իրանական Նոր տարի), որից հետո երկրում սկսվում են երկշաբաթյա հանգստյան օրեր: Փաստորեն, ընտրություններին մասնակցել ցանկացողներից դիմումների […]
12:37 11.03.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը, հայտնում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն ելույթում չի շրջանցել տարածաշրջանային և արցախյան զարգացումների թեման: «Այժմ հնարավոր է փոխել մեր տարածաշրջանի ճակատագիրը և հաստատել մշտական խաղաղություն և կայունություն Կովկասում։ Մեր դուռը բաց է այս ցանկությունը կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով […]
12:26 11.03.2021
Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ և արևելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել […]
12:04 11.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 395 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 310 մարդ, մահացել՝ 9 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 594 թեստավորում։ Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 045 դեպք, այստեղից […]
10:30 11.03.2021
Միջազգային քրեական դատարանի դատավոր ընտրված Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորտկիպանիձեն մարտի 10-ին երդվել է Հաագայի միջազգային քրեական դատարանում: Գոչա Լորտկիպանիձեն առաջին վրացին է, ով ընտրվել է որպես միջազգային քրեական դատարանի դատավոր: Ընտրություններն անցկացվել են 2020 թվականի դեկտեմբերի 19-ին: 76 պատվիրակներ քվեարկել են Գոչա Լորտկիպանիձեի օգտին: Նա 9 տարի դատավոր կլինի Հաագայում: Միջազգային քրեական դատարանը բաղկացած է […]
09:48 11.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:03 11.03.2021
Թուրքիայում կորոնավիրուսի բրիտանական շտամի ավելի քան 41 հազար դեպք կա։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ «Այսօրվա դրությամբ՝ 76 նահանգներում գրանցվել է բրիտանական շտամով վարակման 41 488 դեպք, 9 նահանգներում հայտնաբերվել է հարավաֆրիկյան շտամով վարակման 61 դեպք, մեկ նահանգում առկա է կալիֆորնիական-նյույորքյան շտամով վարակման դեպք, և ևս մեկը՝ բրազիլական շտամով»,-գրել է նախարարն […]
23:08 10.03.2021
Չավուշօղլուն և Լավրովը բանակցություններ են վարել Դոհայում։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լավրովի հետ Դոհայում քննարկել է Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին […]
22:35 10.03.2021
«Վրաստանը և ավստրիական նավթագազային OMV Petrom S.A. ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Սև ծովի ավազանում նավթի ու գազի որոնման,ապա նաև՝ արդյունահանման մասին»,- հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: Համաձայնագրի արդյունքում՝ Վրաստանը կմիանա այն երկրներին, որտեղ ընթանում են նավթի և գազի որոնման աշխատանքները: Նախագիծը նախատեսում է 25 տարի ժամկետով Սևծովյան մայրցամաքային շելֆում (տարածքը՝ […]
21:30 10.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
18:19 10.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 9-ից 12-ը գտնվում է Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների զարգացման ծրագիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները և ուղղությունները քննարկելու նպատակով։ Մոսկվայում է նաև Enterprise Armenia հիմնադրամի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակում Արման Խոջոյանը մի շարք հանդիպումներ կունենա […]
18:14 10.03.2021
Վրաստանում Ռեգբիի միության նախագահի ընտրություններն ընթացել են 2 թեկնածուների՝ Իրակլի Աբուսերիձեի և Ջոզեֆ Տկեմալաձեի համախոհների բախումների ֆոնին: Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ ընթանում էին ընտրությունները, իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ ռեգբիի վետերան Իրակլի Աբուսերիձեի կողմնակիցները փորձել էին ճեղքել ոստիկանության շղթան և մտնել 11 տաղավար, որտեղ գրանցված են պատվիրակները: Իրավիճակը լարվել էր այն աստիճանի, […]
17:55 10.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
17:43 10.03.2021
Ադրբեջանի առաջարկով առաջիկայում Բաքվում կանցկացվի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գործարար համաժողով: Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեի և Ադրբեջանի ձեռներեցների համադաշնության (ՀԿԿ) նախագահ Մամեդ Մուսաևի հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին առաջարկվել էր ադրբեջանա-վրացական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում անցկացնել գործարար համաժողով: Իր հերթին, Մուսաևն առաջարկել է ընդգրկել նաև Թուրքիային և առաջիկայում անցկացնել համատեղ եռակողմ բիզնես ֆորում՝ երեք երկրների գործարարների մասնակցությամբ: Առաջիկայում նախատեսվում […]
16:30 10.03.2021
Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցելու հարցում իր երկիրը պատրաստակամ է: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Մենք ցանկանում ենք Թուրքիայի մեջ տեսնել ոչ թե բախումների աղբյուր, այլ տարածաշրջանային գործընկեր»,- ասել է Շտայնիցը Կիպրոս կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Խոսելով «Eastmed» գազատարի մասին, որը պիտի կիպրական ու իսրայելական գազը […]
16:18 10.03.2021
Ռուսաստանը գնահատում է ամենաբարդ խնդիրները լուծելու համար փոխզիջում գտնելու Թուրքիայի կամքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները հարցրել ե Պեսկովին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ տեսնում ռուս-թուրքական հարաբերությունները, և արդյո՞ք Թուրքիան կարելի է համարել Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներից մեկը: «Իհարկե, Թուրքիան Ռուսաստանի Դաշնության շատ կարևոր գործընկեր է, Ռուսաստանի Դաշնության ռազմավարական […]
15:30 10.03.2021
Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր շենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ են հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ելնելով այդ փաստից՝ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ է արել դադարեցնել շինարարական աշխատանքները։ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել է […]
15:11 10.03.2021
Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի ազդում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, թեպետ Ռուսաստանի Դաշնությունը դա չի ընդունում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք Ղրիմի հարցը բարձրացվում է Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: «Այստեղ, թերևս, կարող ենք խոսել մի թեմայի շուրջ, որը տարաձայնությունների կատեգորիային է պատկանում: Մենք չենք ընդունում Ղրիմի […]
14:53 10.03.2021
Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների՝ Փերվին Բուլդանի և Միթհաթ Սանջարի հետ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հանդիպման մասին Ռոթը գրառում է արել Twitter-ում: Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիայում խոսքի ազատությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող […]
13:30 10.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
12:34 10.03.2021
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) 2 ներկայացուցչի նկատմամբ: Նրանք մեղադրվում են խոշտանգումների և մարդու իրավունքների խախտումների մեջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է Reuters- ը: Նշվում է, որ Ալի Հեմաթիանը և Մասուդ Սաֆդարին պատժամիջոցների տակ են հայտնվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներում ներգրավվածության համար, ինչպիսիք են խոշտանգումները […]
11:33 10.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 96 մարդ, մահացել` 12 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 127 թեստավորում։ Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրեկանը՝ 2,32%, վերջին 14 օրվանը՝ 1,50%, իսկ վերջին 7 […]
09:05 10.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:45 09.03.2021
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Նշենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Հյուլյա Աթչը Ներգիսը թուրքական հեռուստածրագրերից մեկի եթերում անդրադարձել է կանանց դեմ հանցագործությունների թեմային: Ներգիսը կանանց նկատմամբ բռնությունների և հանցագործությունների թեման […]
21:42 09.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
21:37 09.03.2021
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 139 նոր դեպք, ապաքինվել է 129 անձ: Ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը կազմում է 267 015: Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 273 137 դեպք: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 վարակակիր, իսկ համավարակի տարածումից առ այսօր՝ 3 601 մարդ:
21:11 09.03.2021
Հալեպի Մայսար շրջանում ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա վիրավորվել է, հաղորդում է սիրիական «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը: «Հալեպի Մայսար շրջանում ՝ բանջարեղենի շուկայի մոտ ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա վիրավորվել է, նրանց մեջ կան ծանր վիճակում գտնվող վիրավորներ», – հայտնել է հեռուստաալիքը: Խաղաղ քաղաքացիների և, առաջին […]