17:00 25.02.2021
Անկարայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրային և տնտեսական փոխհարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք ամեն տարի շատ ավելի են ամրապնդվում և ծավալները գնալով ավելանում են։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Խոսելով Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կարևորության մասին, անդրադառնալով Նախիջևանի տարածքով ցամաքային կապ հաստատելու հեռանկարին՝ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան […]
16:44 25.02.2021
Տարածաշրջանային խմորումներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Ես այսպես կասեմ: Ամեն դեպքում, Ռուսաստանը կանգնեցրեց այս պատերազմը, ուղղակի ոչ այն ժամանակ, երբ մենք դա քննարկում էինք: Հենց սկզբից մի բան պարզ էր, որ Ղարաբաղի ստատուս-քվոն խախտված է: Այն ստատուս քվոն, որը կար 30 տարի, […]
15:52 25.02.2021
«Հեռանկարի» տաղավարում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը խոսել է այն մասին, թե արդյոք այս չորս տարիների ընթացքում, բոլոր պատմություններից՝ ձերբակալումից, ադրբեջանական բանտից ազատումից հետո ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական շփում ադրբեջանցիների հետ։ «Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների և լրագրողների հետ, իհարկե, ունեցել եմ: Կան որոշակի քանակի ծանոթներ, որոնց հետ ես պարբերաբար շփվում եմ, բայց նրանք բոլորն ապրում […]
13:00 25.02.2021
Այսօրվանից՝ փետրվարի 25-ից, Վրաստանում կվերականգնվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը: Տրանսպորտը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին, հայտնում է Ալիք Մեդիան։ Այս մասին երեկ կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հիշեցնենք, որ միջքաղաքային տրանսպորտը Վրաստանում չէր գործում նոյեմբերի 28-ից:
11:47 25.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 22 501 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 1,61%, վերջին 14 օրը – 2,28%, վերջին 7 օրը – 2,25%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 269 800 դեպք: Ապաքինվել է ևս 470 պացիենտ, […]
09:34 25.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:35 24.02.2021
Անկարան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ թուրքմենական գազն ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա հասցնելու համար: Նախօրեին Անկարայում Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, խոսելով տնտեսական ոլորտում 2 երկրների համագործակցության մասին՝ նա նշել է, որ […]
21:35 24.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
20:06 24.02.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակման 3 դեպք է հայտնաբերվել: Հայտնում է aliq.ge-ն: «Նոր շտամի հետ կապված լուրջ հետազոտություն է ընթանում: Երեք դեպք ունենք հաստատված և դրա հետ կապված կլաստեր՝ 31 անձ, որոնց շրջանակներում ամենայն հավանականությամբ կա մուտացիա անցած շտամ»,- հայտարարել է Գամկրելիձեն:
19:40 24.02.2021
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին պետք է կրկին վերադարձնել թանգարանի կարգավիճակը: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Բոլոր պետությունները, անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պարտավոր են զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխություններից»,- ասել է Դենդիասը: Նրա խոսքերով՝ […]
19:12 24.02.2021
Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելեձեին: Տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը։ Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի Սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ: Դեսպան Սագանելեձեն իր […]
16:50 24.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը։ Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին […]
14:59 24.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի: […]
14:43 24.02.2021
Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան Վրաստան այցելել ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը պետք է անցկացվի վերջին 72 ժամվա ընթացքում: Այս մասին հաղորդում է «Эхо Кавказа»-ն։ Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն կրկնակի թեստավորում անցնել իրենց հաշվին։ Ինչպես պարզաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խոսքը օդային ճանապարհով Վրաստանի սահմանը […]
14:17 24.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
13:59 24.02.2021
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն է տարածել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ: Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգ է ԺԴԿ-ի նկատմամբ ահագնացող ճնշումների կապակցությամբ՝ մանրամասնելով, որ դրանք արտահայտվում են ձերբակալությունների, ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետերին պաշտոնանկ անելու և 1-ին հայացքից քաղաքական նկատառումներով նրանց […]
12:13 24.02.2021
Վանի հանրապետական դատախազությունը «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, պետական կառույցներին վիրավորելու», «հանրության շրջանում թշնամանք և ատելություն սերմանելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել մեջլիսի 5 պատգամավորների դեմ, հայտնում է Ermenihaber-ը։ Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Բերդան Օզթյուրքը մեղադրվել է հունվարի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար։ Իսկ ԺԴԿ-ականներ Սեզաի Թեմելլին, Մուազզեզ Օրհան Ըշըքը, Թայիփ Թեմելը […]
11:55 24.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 443 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269 438 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 19 051 թեստավորում։ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 246 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 263 257 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 6 […]
09:21 24.02.2021
Վրաստանում ԵՄ ու ԱՄՆ դեսպանությունների ներկայացուցիչներն անհանգստացած են երկրում ստեղծված իրավիճակով և հանդիպումներ են ունենում քաղաքական երկու կողմերի հետ, երկխոսության, լարվածությունը թոթափելու կոչեր հնչեցնում: Ընդդիմությանը երկխսության կոչ է արել նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Երկրի առջև ծառացած մարտահրավերների ֆոնին ոչ թե բախման, այլ երկխոսության ժամանակն է: Ես առաջարկում եմ, որ բոլոր ողջամիտ ընդդիմադիր ուժերը մտնեն խորհրդարան […]
09:07 24.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:38 23.02.2021
Գրոհայինները արգելափակում են Իդլիբի նոր անցակետերի աշխատանքը ՝ զենքի կիրառման և ձերբակալման սպառնալիքի ներքո արգելելով փախստականներին լքել ապաէսկալացիայի գոտին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը: «Սերակաբ», «Միստազ» և «Աբու Ազեյդին» անցակետերը Իդլիբից բնակիչների դուրս գալու համար բացվել են Սիրիայում երկուշաբթի օրը, նշել է Սիտնիկը: «Արմատական զինված […]
22:58 23.02.2021
Վրաստանում «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո, ի նշան բողոքի, ընդդիմությունն անցել է ակտիվ գործղությունների, ինչի հետևանքով կան տուժածներ ու հոսպիտալացվածներ: Ավելի ուշ Կառավարության վարչության առջև հավաքված ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և ցուցարարները տեղափոխվել են Ռուսթավելի պողոտա՝ խորհրդարանի շենքի առջև: Նրանք փակել են Ռուսթավելի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունն ու վրաններ տեղադրել փողոցում։ Ակտիվիստները պահանջում […]
22:47 23.02.2021
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից անմիջապես հետո կուսակցության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է ընդդիմությանը հասնել հաղթանակի: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դրա համար կանի ամեն ինչ: Իսկ տեղի ունեցածն, ըստ նրա, խոսում է երկիրը ոչնչացնելու վրացական իշխանությունների ցանկության մասին: Նշենք, որ Մելիայի ձերբակալության գործով անհամաձայնության […]
21:24 23.02.2021
Ինչպե՞ս է Վրաստանի կառավարությունը պատրաստվում հաղթահարել քաղաքական ճգնաժամն ու ինչո՞ւ է երկրի նոր վարչապետը այդքան կարևորում Ադրբեջանը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 23.02.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացած երկրների (LDC) 5-րդ համաժողովի շրջանակում իրականացված «Ստամբուլից Դոհա – դեպի նոր տասնամյակի գործընկերություն LDC երկրների համար» խորագրով Աֆրիկայի տարածաշրջանային վերանայման ժողովի բարձր մակարդակի բացման նիստին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը; Նշենք, որ Թուրքիան LDC-ի բարեկամական խմբի համանախագահող երկիր է: Նրա խոսքով՝ Թուրքիան որպես համանախագահող […]
19:42 23.02.2021
Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված ուժեղ քամին այսօր ամբողջ օրը շարունակվել է՝ զգալի վնաս հասցնելով մայրաքաղաքին: Քամին պոկել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր: Նորակառույց տան պատուհանը պոկվել և ընկել է փողոցի երթևեկելի մասում: Արձանագրվել է նաև պատի փլուզման դեպք: Գիշերը Թբիլիսիում քամու արագությունը գերազանցել է վայրկյանում 30 մետրը, իսկ այժմ այն վայրկյանում 20-25 մետր է: «Քաղաքային […]
19:20 23.02.2021
Տարածաշրջանում տրանսպորտային ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակումն էապես կազդի Եվրասիական տարածաշրջանի վրա, այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է արտաքին գերատեսչության ղեկավար Արա Այվազյանը: Ըստ նրա՝ եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետն իրականացվի համապարփակ կերպով, ապա հնարավորություն կլինի օգտագործել ներուժն՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների: Նախարարն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում վերջին […]
18:35 23.02.2021
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում մոտ 2 ժամ տևած քննարկումից հետո ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Արդյո՞ք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում դիերի որոնողական աշխատանքների դադարեցման պատճառն իսկապես եղանակային վատ պայմաններն էին, հարցին նախարարը դրական պատասխան է տվել, անդրադարձել է նաև ռազմագերիների վերադարձման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, վստահեցրել՝ 24-ժամյա ուշադրության […]