TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Փետրվարի 19-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ գագաթնաժողովը

20:44 16.02.2021

«Փետրվարի 19-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը»,- ասված է  Ադրբեջանի արտգործնախարարության  տարածած հայտարարությունում: Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն փետրվարի 18-ին կժամանի Բաքու ՝ հանդիպմանը մասնակցելու, իսկ Վրաստանի փոխվարչապետն ու արտգործնախարար Դավիդ Զալկալիանին կժամանի փետրվարի 19-ին: «Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կանցկացնի վրացի և թուրք գործընկերների հետ»,- տեղեկացրել […]

̰
Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդը կարող է հայտնվել բանտում․ նրան այսօր զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

19:48 16.02.2021

Վրաստանի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Վրաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային: Խորհրդարանի այս որոշումից հետո, դատախազությանը հնարավորություն է տրվում դիմել դատարան՝ Նիկա Մելիայի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ: Հիշեցնենք, «խմբակային բռնության ղեկավարման և դրան մասնակցության» համար քրեական պատասխանատվության ենթարկված Նիկա Մելիային, Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին […]

̰
ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

12:21 16.02.2021

Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արգործնախարարություն՝ կապված Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանում 13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարությունում ԱՄՆ դեսպանին է փոխանցվել Անկարայի խիստ դժգոհությունը Գարեի դեպքերի վերաբերյալ Վաշինգտոնի արձագանքի նկատմամբ։ Դժգոհության պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտնած ցավակցության տեքստում նշվում էր հետևյալը. «Վաշինգտոնը […]

̰
Թուրքիայում 1 օրում ընդդիմադիր կուսակցության 718 անդամ է ձերբակալվել

11:50 16.02.2021

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները, փոխանցում է Ermenihaber-ը։ Փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները ձերբակալել են HDP-ական 718 անդամի: Նրանց թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները: Ոստիկանությունը խուզարկել է նրանց տները։ Թուրքիայի ներքին գործերի հաղորդմամբ՝ այդ օպերացիաների նպատակն է գաղտնազերծել երկրում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 740 նոր դեպք

11:20 16.02.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 740 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 20 549 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 3,6%, վերջին 14 օրը՝ 2,9%, վերջին 7 օրը՝ 2,4%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 266 462 դեպք: Ապաքինվել է ևս 496 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Ձյան առատ տեղումների պատճառով Լարսը փակ է բեռնատարների համար

09:44 16.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է բեռնատարների համար, այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի «Բավարիայի» մարզիչը

09:19 16.02.2021

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դարձել է ֆրանսիացի Վիլի Սանիոլը: Նա կդառնա հավաքականի 16-րդ մարզիչը և կլինի երկրորդ ֆրանսիացին, Ալեն Ժիրեսից հետո, ով կգլխավորի Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական: Այս մասին ասված է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFG) հայտարարության մեջ: Որոշումն ընդունվել է FFG գործադիր կոմիտեի նիստում: Հավաքականն ուղիղ երեք ամիս է՝ մնացել է […]

̰
Վրաստանում ընդդիմադիր կուսակցապետը կարող է բանտարկվել COVID-ի պայմաններում բար բացելու պատճառով

09:00 16.02.2021

«Գիրչի – ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն կարող է բանտ նստել «У Джапара» բարը բացելու և երկրում սահմանված կովիդ սահմանափակումների ռեժիմին չենթարկվելու համար: Փետրվարի 13-ին բարը բացելուց շատ չանցած՝ այնտեղ էին եկել աշխատանքի տեսչության աշխատակիցները և փակել բարը։ Ապօրինի գործունեության համար Ջափարիձեին տուգանել էին 2 հազար լարիով (ավելի քան 605 ամերիկյան դոլար): […]

̰
Ալիևը Հայաստանին դեպի Ռուսաստան երկաթուղային կապի հնարավորություն է խոստանում, բայց նախապայմաններով

21:35 15.02.2021

Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան տանող երկաթգծի շինարարությունը: Շինարարության մեկնարկի աշխատանքներին մասնակցել է Իլհամ Ալիևը: Որտեղո՞վ է անցնելու այդ ճանապարհը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Տարածաշրջանում Թուրքիան ստանձնել է պատերազմ հրահրողի դեր. Շահան Գանտահարյան

20:56 15.02.2021

Մերձավոր Արևելքում թուրքական գործոնի աշխուժացումը վտանգավոր է հայկական կազմակերպված համայնքի գործունեության համար, այսօր «Հորիզոնի» տաղավարում այս մասին Սագօ Արեանի հետ զրույցում ասել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նա անդրադարձել է մի շարք այլ հարցերի ևս, այդ թվում՝ Լիբանանում կառավարության ձևավորմանը, Տրիպոլի քաղաքում թուրքական միջամտության արդյունքներին և այլն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

20:35 15.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է բեռնատարների համար, այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

̰
Թուրքիայում ձյան առատ տեղումներ են գրանցվել

19:25 15.02.2021

Թուրքիայի մայրաքաղաքում դժվարացել է երթևեկությունը, իսկ մերկասառույցի պատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել։

̰
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կկատարի ՌԴ

17:19 15.02.2021

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կկատարի ՌԴ, որի շրջանակներում հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

̰
Թուրք հակերները գրոհել են Էրդողանին քննադատած ԵԽ պատգամավորի կայքը

15:51 15.02.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Քեթի Փիրիի և նրա անդամակցած Նիդեռլանդների Աշխատավորական կուսակցության (PvdA) պաշտոնակայքերը ենթարկվել են թուրք հակերների հարձակմանը։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ արդյունքում նշված կայքերը մի քանի ժամ անհասանելի են եղել։ Աշխատավորական կուսակցությունը հայտնել է, որ հարձակման աղբյուրը արտասահմանյան է եղել։ Իսկ Քեթի Փիրին հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են թուրք […]

̰
Սյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմը հիմնականում օդ է կրակում․ ՀՀ ՊՆ

15:09 15.02.2021

Տելեգրամյան որոշ ալիքներ տեղեկություններ են տարածում, թե Սյունիքի մարզում գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է թե՛ մեծ, թե՛ փոքր տրամաչափի զինատեսակներից: ՀՀ ՊՆ-ից  SHANTNEWS.AM-ին պարզաբանեցին, որ ադրբեջանական կողմը հիմնականում օդ է կրակում, ինչի մասին հայկական կողմն անմիջապես տեղեկացնում է տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին:

̰
Թուրքական լիրան վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքն է սահմանել դոլարի նկատմամբ

14:01 15.02.2021

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել իր դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Արժևորման միտում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տնտեսության մեջ նոր հեղափոխություն» հայտարարությունից, ինչպես նաև կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու մասին […]

̰
Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերն Էրդողանին հաղթելու շանսեր ունեն

13:30 15.02.2021

Հրապարակել են «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ դրանց շրջանակներում ընկերությունը հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև: Ըստ այդմ՝ հարցման մասնակիցները Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսը տվել են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին: Առաջիկա ընտրություններում այս […]

̰
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցության տասնյակ անդամներ են ձերբակալվել

13:00 15.02.2021

Ermenihaber-ը, հղում անելով gazetekarinca.com-ին, գրում է, որ Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տասնյակ անդամներ ձերբակալվել են։ Բաթման և Այդըն շրջաններում ԺԴԿ-ական առաջնորդների տներում ոստիկանական խուզարկություններ են անցկացվել։ Բաթմանում ընդհանուր առմամբ ձերբակալվել է ԺԴԿ-ական 8 գործիչ, որոնց թվում՝ շրջանի վարչական ղեկավարներից Գյուլիստան Սյոնյուքը։ Նրանցից 4-ը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։ Իսկ ԺԴԿ կենտրոնակայանի ղեկավար […]

̰
Վրաստանը կերկարաձգի բաց և փակ հասարակական տարածքում դիմակի պարտադիր կրման ժամկետը

12:56 15.02.2021

Վրաստանը նախատեսում է երկարացնել բաց և փակ հասարակական տարածքներում դիմակի պարտադիր կրման ժամկետը: Համապատասխան փոփոխությունները նախատեսվում է այսօր քննարկել խորհրդարանի բյուրոյի նիստում: Դիմակի պարտադիր կրման մասին կանոնակարգի գործողության ժամկետն ավարտվում է մարտի 2-ին: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակով պատգամավորները կերկարացնեն դիմակի պարտադիր կրման ռեժիմը։ Օրինագիծը կրկին նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ 20 լարի տուգանք՝ հասարակական […]

̰
Վրաստանի սննդի օբյեկտներն այսօրվանից հյուրերին կընդունեն բացօթյա տարածքներում

12:43 15.02.2021

Այսօրվանից Վրաստանում սննդի օբյեկտները, ներառյալ ռեստորանները, կկարողանան հյուրերին ընդունել բացօթյա տարածքում: Համապատասխան որոշումը կայացվել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում: Սննդի օբյեկտները կկարողանան գործել՝ հանձնարարականների համապատասխան: Ինչպես պարզաբանում են աշխատանքի տեսչությունում, սննդի օբյեկտները պարտավոր են անցկացնել ջերմասքրինինգ, պահպանել սեղանների միջև հեռավորությունը, սեղանի շուրջ նստեցնել առնվազն 12 մարդու, ինչպես նաև՝ իրականացնել […]

̰
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 165 դեպք

12:00 15.02.2021

Վրացական StopCov պաշտոնական կայքի համաձայն՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 265 722 դեպք, որից 165-ը՝ վերջին օրում։ Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 639 մարդ լքել է կովիդ կլինիկաները: Համաճարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 258.732 հիվանդ, մահացել է 3.363-ը: Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ։  

̰
Այսօրվանից ողջ Վրաստանում ուսումնական գործընթացը կընթանա դասասենյակներում

10:35 15.02.2021

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօրվանից երկրի ամբողջ տարածքում, այդ թվում Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կանցկացվի դասասենյակներում, հայտնում է Aliq.ge-ն։ ԿԳ նախարարության հայտարարությամբ, Վրաստանում աշակերտների ծնողները կրկին իրավունք կունենան ընտրություն կատարել հեռավար և դպրոցներում անցկացվող դասընթացների միջև: Նախարարության տեղեկատվությամբ, երկրի 13 քաղաքների աշակերտների ընդհանուր թվի 12%-ն ուսումն առցանց շարունակելու դիմում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմում կուտակված է մոտ 220 բեռնատար

10:27 15.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 220 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հերթական ապացույցները Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ․ ՄԻՊ

22:30 14.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղերձները Հայաստանի ու հայերի մասին՝ 1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա. 2) նրանք […]

̰
Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 220 բեռնատար է կուտակվել

22:07 14.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
Քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր

17:16 14.02.2021

Փետրվարի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց արտահանումներով զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։ Ինչպես տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն […]

̰
Պետք է խոսել Վրաստանի հետ. Շամբան` Աբխազիայի տարածքով ՌԴ-ՀՀ երկաթուղի բացելու մասին

15:58 14.02.2021

Աբխազիայի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղի բացելու թեման քննարկվել է 10 տարի առաջ, բայց «վրացական կողմի» դիրքորոշման պատճառով հնարավոր չի եղել համաձայնության գալ ` Sputnik– ի եթերում ասել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի` այսպես կոչված Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ նրա` «լուրջ քննարկումներ են» եղել, բայց […]

̰
Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 220 բեռնատար է կուտակվել

12:43 14.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]

̰
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ

11:52 14.02.2021

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնովիրուսով վարակման 357 նոր դեպք, ապաքինվել է 652, մահացել` 9 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 352:  

̰
Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 300 բեռնատար է կուտակվել

22:29 13.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP