TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:32 19.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

17:48 19.02.2021

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 19-ին դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աքբար Ղասեմիին։ Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

17:10 19.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։ Հանդիպմանը ներկա էին նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել […]

̰
Գախարիայի հրաժարականի պատճառ դարձած Մելիան մտադիր է շարունակել իր գործունեությունը

16:54 19.02.2021

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան մտադիր է դուրս գալ գրասենյակից և մասնակցել ինչպես քաղաքական, այնպես էլ այլ միջոցառումներին: «Ես ապրում եմ, աշխատում եմ: Դրանից առաջ ես մեկ անգամ չէ, որ գիշերել եմ գրասենյակում, կա նորմալ աշխատելու հնարավորություն: Ի՞նչ կարող եմ թաքցնել այստեղ, իրավիճակն արտառոց է, բայց դա չի նշանակում, որ ես չեմ մասնակցելու գրասենյակից […]

̰
Լիտվայի իշխանությունները Վրաստան ներկայացուցիչ են ուղարկել քաղաքական ճգնաժամի կարգավորմանն օգնելու համար

16:37 19.02.2021

Լիտվայի Սեյմի անդամ, Խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Զիգիմանտաս Պավիլիոնիսն այսօր կժամանի Թբիլիսի` օգնելու լուծել քաղաքական ճգնաժամը: Այս մասին գրել է Բալթյան BNS լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն, որոշումը կայացվել է Վրաստան փետրվարի 18-ին լիտվական Սեյմում կայացած արտակարգ նիստից հետո: Նշվում է, որ հատուկ նրա վրաստանյան  առաքելության համար՝ կփոխվի համաճարակի պատճառով Սեյմի անդամների արտասահմանյան ճանապարհորդության արգելքի […]

̰
Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամը ներկայացրել է «Դադարեցնել ներդրումները Թուրքիայում» նախագիծը

15:55 19.02.2021

Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը ներկայացրել է օրենքի մի նախագիծ, որով նահանգը պարտավորվելու է դադարեցնել ներդրումները Թուրքիայում, հայտնում է Asbarez-ը: «Թուրքիան, որը դեռևս չի զղջացել, թույլ չի տալիս, որ արդարություն հաստատվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների համար: Այս ամենը Թուրքիան ավելի վտանգավոր է դարձնում երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների և հարևան Հայաստանի համար: […]

̰
Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը տիեզերական ոլորտում

15:50 19.02.2021

Թուրքիայի տիեզերական գործակալության նախագահ Սարդար Հուսեյնը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հետաքրքրություն է հայտնել տիեզերական ոլորտում Ադրբեջանի հետ սերտ համագործակցության հետ կապված: Ինչպես Trend-ին հայտնել են «Ազերկոսմոս»-ից, Սարդար Հուսեյնը պատվիրակության հետ քննարկել է Թուրքիայի ազգային տիեզերական ծրագրի ռազմավարական նպատակները: «Բացի դրանից՝ հանդիպմանը խոսվել է Թուրքիայի կողմից հայրենական տիեզերական սարքերի արտադրության, 2023 թվականին Լուսին թռչելու ծրագրերի և […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:46 19.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի և Նոյեմբերյանի ոլորանները փակ […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և ՀՀ ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը

15:38 19.02.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել […]

̰
ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու գանգատը

15:35 19.02.2021

ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու գանգատը։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Դիմումատուն պնդում էր, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը, մինչդեռ Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ: Մանրամասները՝ ներկայացված հղումով։

̰
Թուրքիայում ձերբակալված քրդամետ կուսակցության կին անդամները մերկ խուզարկության են ենթարկվել

15:15 19.02.2021

Թուրքիայի Այդըն շրջանում փետրվարի 14-ին ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կին անդամները ազատ են արձակվել, հաղորդում է Ermenihaber-ը։ Ի սկզբանե ձերբակալված 13 գործիչներից 6-ը ազատ էին արձակվել նույն օրը՝ ոստիկանատանը հարցաքննվելուց հետո։ Իսկ մյուս 7 կանայք պայմանականորեն ազատ են արձակվել փետրվարի 17-ին, միաժամանակ, նրանց արգելվել է հեռանալ երկրից։ Քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր […]

̰
Մեր հավաքական ջանքերով հակահայկական և ոչ ճշմարտացի գովազդային պաստառը հանվել է. Ամերիկայի հայկական համագումար

14:27 19.02.2021

Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: «Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է Ամերիկայի հայկական համագումարի Twitter-ի միկրոբլոգում: Through our […]

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակվել

14:00 19.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

̰
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին հումանիտար օգնություն կհատկացնի

13:50 19.02.2021

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Ճապոնիայի դեսպան Քազութոշի Այքավային։ Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանները տեղեկություններ փոխանակեցին ԻԻՀ-ում իրենց առաքելությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Անդրադարձ եղավ ՀՀ-ԻԻՀ և Ճապոնիա-ԻԻՀ հարաբերություններին և դրանց զարգացման միտումներին։ Ճապոնիայի դեսպանը ՀՀ դեսպանին տեղեկացրեց Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին […]

̰
ԼՂ-ում ականի վրա պայթած ադրբեջանցին երրորդ անգամ էր այցելում արգելված տարածք

13:40 19.02.2021

Թերթերի շրջանի դատախազությունը հաղորդում է ստացել, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Թերթերի շրջանի Թալիշ գյուղի տարածքում ականի վրա պայթել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որում գտնվել են ադրբեջանցիներ Բախտիյար Մահմուդովը և Էլշան Աբասովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Թերթերի շրջանի դատախազությունից հայտնել են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մահմուդովն ականի վրա պայթել է, երբ դուրս է եկել […]

̰
Արցախում ականի վրա ևս 1 ադրբեջանցի է պայթել

13:09 19.02.2021

Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղում, հակատանկային ականի վրա 1 ադրբեջանցի է պայթել: Ermnihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Նշենք, որ Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 15-ից ավելի ադրբեջանցի զիվոր ու քաղաքացիական անձ է պայթել: Ադրբեջանի […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխայցելությունները կլինեն առանց անձնագրի

12:57 19.02.2021

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով, հայտնում է Ermenihaber-ը։ Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է թիվ 1 արձանագրությունը վավերացնող օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ անել Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտքի  ազատականացման մասին 2020թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում:  Ըստ այդմ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները […]

̰
ՆԱՏՕ ԽՎ նախագահը Վրաստանի ընդդիմությանը և իշխանություններին բանակցությունների կոչ է արել

12:50 19.02.2021

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ԱՄՆ կոնգրեսական Ջերալդ Քոնոլին կոչ է արել Վրաստանին անհապաղ լուծել քաղաքական ճգնաժամը: «Որպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ և ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Վրաստանի բարեկամների խմբի համանախագահ` ես անհանգստությամբ եմ հետևում Վրաստանի այս քաղաքական ճգնաժամին: Համոզված եմ, որ Վրաստանում առողջ ժողովրդավարությունը երկրի հսկայական ներուժը բացահայտելու միակ միջոցն է: Ցավոք, վերջին քաղաքական միտումները, ներառյալ […]

̰
Իրանում կրկին կոչ են արել ԱՄՆ-ին հանել պատժամիջոցները

12:49 19.02.2021

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Վաշինգտոնին կրկին կոչ է արել վերացնել հակաիրանական պատժամիջոցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել ԵՄ հովանու ներքո և միջազգային միջնորդների «վեցյակի» մասնակցությամբ, որոնց մեջ մտնում են Մոսկվան և Պեկինը: «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևին համապատասխան՝ ԱՄՆ-ը պետք է անվերապահորեն վերացնի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք

12:19 19.02.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կատարվել է 16 391 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,37%, վերջին 14 օրը – 2,7%, վերջին 7 օրը – 2,4%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 267 701 դեպք: Ապաքինվել է ևս 331 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Լարսի անցակետը փակ է․ մոտ 550 բեռնատար է կուտակված

09:10 19.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Պետդեպը Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը զսպվածության կոչ է արել

08:55 19.02.2021

ԱՄՆ-ը զսպվածության կոչ է արել Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը՝ իրադրության էսկալացիայից խուսափելու համար, որը կարող է հանգեցնել բռնության։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձություններով։ Մենք կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն և զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք […]

̰
Հուսով եմ, որ վարչապետի թեկնածուն և հաջորդ կառավարությունը կկարողանան կասեցնել այդ բարդ գործընթացները․ Զուրաբիշվիլի

23:55 18.02.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել․ «9 ամիս առաջ ես կայացրեցի ամենադժվար և ցավոտ որոշումը, որը պայմանավորված էր միայն և միայն պետության կայունության պահպանմամբ և ծառայում էր քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը և ապաբևեռացմանը: Ցավոք, երկրում օրեցօր աճում է բևեռացումը, լարվածությունն ու հակասությունները: Օրինականորեն ճանաչված ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելը, անհնազանդության բոլոր ձևերի կիրառումը, հասարակական և […]

̰
«Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ուղարկվող բեռնատարներին». թուրք գեներալ

22:24 18.02.2021

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը հայտնել է, որ Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) ուղվարկվող բեռնատարների վրա: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Իսրայելը հարձակումներ է իրականացնում Իրանի, Իրաքի և Լիբանանի վրա: Ինքնաթիռներ օդ բարձրացնելով, հարվածում է Իրանի թիրախներին, ապրանքափոխադրող մեքենաներին և […]

̰
ՀՀ առողջապահության նախարարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ փորձի փոխանակման կարևորությունը

21:04 18.02.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարը շնորհակալություն է հայտնել փոխվստահության մթնոլորտի համար, որը ձևավորվել է երկու հարևան պետությունների միջև` առողջապահության ոլորտում արդյունավետ և երկարատև համագործակցության արդյունքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ […]

̰
Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա Վրաստանում զարգացող ներքաղաքական ճգնաժամը

20:50 18.02.2021

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը: Նա ժամանակին եղել է կառավարության ղեկավար: Վերջին տարիներին ղեկավարել է պաշտպանության նախարարությունը: Հիշեցնենք, որ վարչապետ Գիորգի Գախարիան այսօր առավոտյան հայտնել էր հրաժարականի մասին: Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա Վրաստանում զարգացող ներքաղաքական ճգնաժամը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։  

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար

20:35 18.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

̰
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո

20:27 18.02.2021

Կողմերը քննարկել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցում արծարծված թեմաները։

̰
Զախարովան խոսել է ԼՂ-ում «Գորշ գայլերի» և Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին

20:20 18.02.2021

Զախարովան նշել է, որ զարմանքով է տեղեկանում աշխարհում պաշտամունքային օբյեկտների վաճառքի գործելակերպի մասին։

̰
Հայտնի է Վրաստանի վարչապետի թեկնածուի անունը

19:28 18.02.2021

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

̰
BACK_TO_TOP