14:10 11.02.2021
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինայի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ խոսել է ՆԱՏՕ-ի համար Սև ծովի տարածաշրջանի ռազմավարական նշանակության մասին: «Սևծովյան տարածաշրջանում երկու սերտ ու շատ արժեքավոր գործընկեր ունենք՝ Ուկրաինան ու Վրաստանը: Միևնույն ժամանակ, Սև ծովում նկատում ենք Ռուսաստանի հզորացումը: Դաշինքը նույնպես ամրապնդել է իր ուժերն այս […]
12:55 11.02.2021
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ անելու համար: Այս մասին Ավազյանը գրառում է արել Twitter-ում, հրապարակելով նաև իրեն ուղղարկված հետաքննություն սկսելու մասին որոշման փաստաթղթերը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 2014-2018թթ. ընթացքում Ավազյանը Twitter-ում նախագահի հասցեին վիրավորական 8 […]
11:57 11.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 264 158 դեպք: Ապաքինվել է ևս 639 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 256 024: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է […]
09:05 11.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:38 10.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 […]
21:29 10.02.2021
Թուրքիայում Բողազիչի համալսարանի նորանշանակ ռեկտորի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները շարունակվում են: Ցույցերի հետևանքով բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ի նշան բողոքի քաղաքացիները Ստամբուլում պատերին գրություններ են թողել, պահանջելով ազատ արձակել կալանավորված ուսանողներին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են նաև պատերին գրություն թողած 5 ուսանողի: […]
21:19 10.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ […]
21:02 10.02.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Օման կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Սայիդ Բադր բին Համադ բին Համուդ ալ Բուսաիդի հետ: Այս մասն հաղորդում է Ermenihaber-ը։ Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի: Չավուշօղլուն օմանական կողմին փոխանցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ […]
18:17 10.02.2021
«Նոր իրողություն է, նոր իրավիճակ: Մեր առջև բարձրացվում են նոր մարտահրավերներ».- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Վիճակը շատ բարդ է, մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որ ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի: Դա հեշտ հարց չի, քանի որ սա ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է: Որպես […]
17:06 10.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հեռանկարի» տաղավարում փակագծեր է բացել, թե ինչպես փոխշահավետ համագործակցություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ըստ նրա՝ հայաստանցիները Իրանի հետ կարող են բացառիկ հնարավորություններով համագործակցել, քանի որ Իրանում կա ամենամեծ հայկական համայնքը, այնինչ այսօր Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը մոտ 400 միլիոն դոլար է, որը ամենափոքր թիվն է Իրանի ու իր հարևաններից […]
14:37 10.02.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Նրանք լուրջ ներդրում են ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում: «Այդ սկզբունքներից շատերն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, […]
13:43 10.02.2021
Վրաստանում մեկ այլ քաղաքական խնդիր է հասունանում և որոշումը մեծապես կախված է խորհրդարանական տեղերից հրաժարված ընդդիմությունից: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջարկել է 2024 թվականին խորհրդարանական ընտրություններում մուտքի արգելքը իջեցնել 0-3%-ի: Սակայն դա պահանջում է սահմանադրական փոփոխություններ և դահլիճում առնվազն 113 պատգամավորի ներկայություն: 150 խորհրդարանական տեղերից իշխող «Վրացական երազանքն» ունի 90, իսկ ընդդիմությունը (եվրոպացի սոցիալիստներն ու […]
13:21 10.02.2021
Թուրքական օդուժը ծանր հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանին, հայտնում է anfturkce.com-ը: Տեղական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ թուրքական օդուժը գիշերվա ժամը 03:00-ին կործանիչներով և «Կոբրա» ուղղաթիռներով ռմբակոծել է Մեդիայի պաշտպանական գոտիներում գտնվող Պրիզը, Բերգարան և Սիյանեն: Քուրդ զինյալների պատասխան կրակից հետո Գարեն ռմբակոծող «Կոբրաները» ստիպված են եղել լքել տարածքը: Թուրքական բազմաթիվ զինվորներ […]
12:49 10.02.2021
Իրանը պաշտոնապես սկսել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով COVID-19-ի դեմ պատվաստման համապետական արշավը ՝ առաջին փուլում պատվաստելով բուժաշխատողներին։ Ըստ Press TV- ի` պատվաստումը սկսվել է երեքշաբթի օրը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի հիվանդանոցում կայացած միջոցառման ժամանակ, որտեղ COVID-19 պատվաստանյութը նախ ներարկվել է առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի որդուն՝ Պարսա Նամաքիին: «Այսօր 625 հիվանդանոցներում միաժամանակ սկսվում է բուժքույրերի, բժիշկների […]
12:11 10.02.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց, փոխանցում է Ermenihaber-ը։ Դատական գործերից առաջինի շրջանակներում Թուրքիան մեղավոր է ճանաչվել հայցվորի դեմ անմարդկային վերաբերմունքի և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման համար։ 2003թ․ Ն․Չ․-ն դիմել է թուրքական դատարան՝ պնդելով, որ 12 տարեկանում երկու կանայք իրեն […]
11:59 10.02.2021
Փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 263 601 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 18 244 թեստավորում, որից 11 615 -ը հակամարմինների թեստով, 6 629-ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 469 […]
00:00 10.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
22:52 09.02.2021
Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող […]
22:21 09.02.2021
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը 2021թ. հունվարի 29-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհ էր ընկել դեպի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Բեռնափոխադրող գնացքն արդեն հասել է մերձմոսկովյան Կալուգա մարզի տարածք։ Կալուգայում կազմակերպվել է գնացքը դիմավորելու հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը։ Բեռնափոխադրող գնացքը Ռուսաստան է տեղափոխել թուրքական հայտնի «BEKO» […]
21:31 09.02.2021
Թուրքիայում չեղյալ է հայտարարվել հունարենի համաշխարհային օրվա առթիվ նախապես ծրագրված միջոցառումը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ «Հունարենի համաշխարհային օրը» խորագրով միջոցառումը ծրագրված էր անցկացնել փետրվարի 9-ին: Այն կազմակերպել էին Անկարայի, Ստամբուլի և Թրակիայի համալսարանները՝ Թուրքիայում Հունաստանի դեսպանության աջակցությամբ: Միջոցառման չեղարկման վերաբերյալ սոցցանցում գրառում է արել Անկարայի համալսարանի լեզվապատմաաշխարհագրության ֆակուլտետի ղեկավարությունը: Ֆակուլտետի ղեկավարության հայտարարության մեջ նշվում […]
20:35 09.02.2021
Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 14 ադրբեջանցի է պայթել: Այս մասին տվյալներ է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ նրանցից 5-ը եղել է զինվոր, իսկ 9-ը՝ քաղաքացիական անձ: Նույն ժամանակահատվածում ականների պայթյունների հետևանքով 52 զինվորական և 8 քաղաքացիական […]
17:20 09.02.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ: Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ: Դրանից բացի՝ Մարդու իրավունքների […]
15:43 09.02.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի համոզմամբ՝ COVID-19-ի դեմ աշխարհում գոյություն ունեցող պատվաստանյութերից ոչ մեկը դեռևս թույլատրելի չէ երեխաներին ու դեռահասներին: Գամկրելիձեն կառավարության միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել խորհուրդ է տրվում միայն 18 տարեկանից բարձր անձանց: «Այս պահի դրությամբ հետազոտություններ են ընթանում պատվաստանյութը 12 […]
15:34 09.02.2021
Թուրքիան ու Պակիստանը համատեղ անցկացնում են հերթական «Աթաթուրք 2021» (Ջիննահ) զորավարժությունը, հաղորդում է Ermenihaber-ը։ Այս տարի Պակիստանում տեղի ունեցող վարժանքները մեկնարկել են փետրվարի 4-ին և կավարտվեն 20-ին: Զորավարժությանը մասնակցում են 2 երկրների հատուկջոկատայիններն ու «Կոմանդո» կոչվող հատուկ ստորաբաժանումները: 1998-ից անցկացվող զորավարժությունները կազմակերպվում են տարեկան ռոտացիոն կարգով. Թուրքիայում անցկացվում են «Ջիննահ» անվանումով, Պակիստանում «Աթաթուրք» անվանումով:
15:15 09.02.2021
Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 4 զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
14:39 09.02.2021
Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը: Երկրաշարժը գրանցվել է փետրվարի 9-ին` ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 11:30): Օջախը գտնվել է 5,29 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի ափին՝ Իզմիրի Ուրլա շրջանում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն […]
13:55 09.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:44 09.02.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսում գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիևը պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս լուրը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ բարձրաստիճան սպան ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
12:31 09.02.2021
Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից: Թուրքական «Hürriyet» իշխանամերձ լրատվակայքի հոդվածում Կիպրոսի հույներին մեղադրում են 1974-ից առաջ կղզու հարավային հատվածում եղած թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու մեջ՝ մոռանալով նույն թվականին Թուրքիայի կողմից իրականացված և առ այսօր շարունակվող Կիպրոսի գրեթե կեսի օկուպացիան, փոխանցում է […]